Բշարա Ռայ․ «Լիբանանը վտանգավոր սահմանի է հասել»

27 Հուլիսի 2015

Մարոնիների պատրիարք Բշարա Ռայը մտահոգություն է հայտնել, որ Լիբանանում պառակտումը վտանգավոր սահմանի է հասել, նշելով, որ այս երևույթն անընդունելի է և անհանդուրժելի կենսական, օրինական և ժողովրդավարական բոլոր կանոնների տեսանկյունից։

Նա կոչ է արել լրջորեն վերաբերվել շուրջ մեկ տարի և երկու ամիս թափուր մնացած նախագահի աթոռի հանգամանքին։ «Այս իրավիճակն ինքնին քաոսի տարածման գլխավոր դրդապատճառն է, հատկապես օրենսդրական և կառավարական կառույցներում։ Այս է պատճառը, որ թերանում ենք աղբահանման և առողջապահական, նաև կենսոլորտի պահպանման հարցերում։ Սա ամոթալի է, իսկ մենք ամաչելու փոխարեն կառչած ենք մնացել անհատական և հատվածական շահերից, որի հետևում միայն գծուծ հաշիվներ են», ասել է պատրիարքը։

Նա նաև նշել է, որ սխալվում են բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենց հեղինակությունը բավարար է երկրի նախագահի և հսկիչ կառույցների բացակայության պայմաններում ղեկավարելու համար։ Այս մասին գրում է «Զարթօնք» թերթը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: