«Չեմ երաշխավորի ոչ մի երեխայի ծնողի, որպեսզի այդ պատվաստումը ստանան»

15 Դեկտեմբերի 2017

Մինչ հաջորդ շաբաթվանից սկսած` ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է 13 տարեկան աղջիկներին պատվաստել «Գարդասիլ» պատվաստանյութով, որի մասին իրարամերժ եւ մտահոգիչ տեղեկությունները, ուղղակի, այլեւս անհնար է թաքցնել, «Իրավունքը» ուշագրավ մանրամասներ է պարզել «ԱՅԲԲԵՆ ԳԻՄ» զարգացման կենտրոնի տնօրեն ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻՑ: Նշենք, որ այս կենտրոնում քիչ չեն այն երեխաները, որոնց մտավոր ռեգրեսը հիմնականում սխալ կամ անորակ պատվաստանյութերով պատվաստման հետեւանք է եղել: Իսկ թե ինչպիսի՞ն է այսօր ունեցած վիճակագրությունը, տիկին Դավթյանը նշեց, որ 2011 թվականից մինչ օրս կենտրոնի շահառուների թիվը մոտավոր հաշվարկով 100-ից 120 երեխա է։

«ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՆԵՐԱՐԿՈՒՄԸ ԴԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՈՒՑՈՒՄ Է»

– Ներկայումս հաշվառված եւ մշտական այցելողների 25 երեխայից 15-ի մոտ կան աուտիկ սպեկտրի ախտանիշներ` խոսքի զարգացման կանգ, տակտիլ գերզգայություն, տեսալսողական զգայությունների ընկալման, ախորժակի խնդիրներ, վարքային անոմալիաներ, անհաղորդություն եւ այլն։ Ծնողներից մեծ մասը ներկայացրել են բժշկական փաստաթղթեր եւ տեսանյութեր, որոնք փաստում են երեխաների նորմալ զարգացման ընթացքի մասին մինչեւ 1-1,5 տարեկան եռավալենտ պատվաստում ստանալը։ Նույնիսկ, ունեցել ենք դեպք, երբ նորմալ զարգացած երեխան 4 տարեկանում պատվաստվելուց 2 ամիս հետո ձեռք է բերել լուրջ հոգեկան հիվանդություն, որն անհնարին էր ուղղել, տակտիլ գերզգայունակության, եւ պաշտպանական փախուստային վարքի դրսեւորումների պատճառով։ Երեխան մի քանի ամսում սկսել էր կորցնել խոսքը, վարքային տարօրինակություններ դրսեւորել, քնի խանգարումներ ունենալ եւ այլն։ Երբ մեզ այցելեց  8 տարեկանում, արդեն հնարավոր չէր որեւէ արդյունքի հասնել, հաճախում էր հատուկ դպրոց։ Նշեմ, որ ախտանիշները սկսում են արտահայտվել պատվաստումից հետո` 2 ամիսների ընթացքում, որը ծնողներին հաճախ գցում է թյուրիմացության մեջ, թե դա հնարավոր է պատվաստման հետեւանք չլինել։ Երեխաներն արտաքնապես եւ ֆիզիկական զարգացմամբ լրիվ նորմալ են, սակայն, խնդիրներն անչափ նման են, պաթոգենեզը՝ նույնպես։ Ես համարում եմ, որ չի կարող նման օրինաչափ երեւույթների դրսեւորումը լինել պատահական։ Այդ երեխաները տարբեր տեղեր են պատվաստվել, սակայն գրեթե նույն ժամանակափուլում, պատվաստումներից հետո ունեցել են բարձր ջերմություն, որոնք զուգակցվել են ցնցումներով։

– Ունե՞ք տվյալներթեմասնավորապեսո՞ր պատվաստանյութերն են պատճառ դարձել երեխաների կարողությունների խաթարման:

– Որքան հնարավոր է եղել տեղեկանալ համացանցում տեղադրված իմունոլոգիական կանոնակարգերից եւ երեխաների անկետաների պատվաստաթերթիկների ուսումնասիրություններից, կարծում եմ` աուտիստիկ սպեկտրի ախտանիշներն ի հայտ են գալիս հատկապես եռավալենտ պատվաստման հետեւանքով, որը 3 տարբեր հիվանդությունների դեմ միաժամանակ իրականացված պատվաստման միջոցառումն է։ Կարմրուկի, կարմրախտի եւ համաճարակային խոզուկի դեմ պատվաստումները կատարվում են համակցված պատվաստանյութով (կարմրուկի, կարմրախտի եւ համաճարակային պարոտիտ` խոզուկ): Այդ պատվաստումներին ենթակա են 12 ամսական երեխաները: Բազմիցս բարձրաձայնել եմ այս մասին, որ պատվաստանյութի ներարկումը դա հիվանդության հարուցում է, եւ ամեն օրգանիզմ չէ, որ կարող է դիմակայել դրանց եռակցված ազդեցությանը, եւ անչափ մեծ է հավանականությունը գլխուղեղի ախտահարման, որի հետեւանքով տեղի են ունենում վերոնշյալ ախտանիշները։ Հատկապես, կան տեղեկություններ, որ պատվաստանյութերից շատերը պարունակում են սնդիկ, որից ախտահարման հետեւանքներն էլ առկա են մեր երեխաների մոտ։ Սնդիկով թունավորման հետեւանքում քայքայվում է մարդու գլխուղեղի նեյրոնային համակարգը, որն էլ իր հերթին առաջ է բերում հոգեբանական եւ իմացական տարբեր գործառույթների խաթարումներ, ախտահարումներ եւ խնդիրներ։ Մենք չունենք ոչ մի տեղեկություն եւ երաշխիք, որ ներմուծված պատվաստանյութերը սնդիկ չեն պարունակում։ Կալգերի  համալսարանի գիտնականները շատ հստակ ցույց են տվել սնդիկի քայքայիչ ազդեցությունը գլխուղեղի նեյրոնների վրա, որի մասին կարծում եմ՝ մեր բժիշկները առավել պետք է տեղեկացված լինեն։

«ՉԵՍ ԿԱՐՈՂ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ, ԹԵ ԵՐԲ ԵՎ ԻՆՉ ԱՐԴՅՈՒՆՔ ԿԼԻՆԻ»

Շտկողական կամ որեւէ այլ միջամտությամբ հնարավո՞ր է լինում ամբողջությամբ  վերացնել խնդիրները:

- Նշեմ, որ Հայաստանում եւ աշխարհում այսօր այս խնդիրների ուղղությամբ բոլոր իրականացվող աշխատանքները կրում են ինչ-որ առումով փորձարարական բնույթ։ Չեմ ասում, որ մենք երեխաներին փորձադաշտ ենք դարձրել, քավ լիցի։ Բանը նրանում է, որ նմանատիպ խնդիրների ծագումը ոչ այդքան հին ծագումնաբանություն ունի եւ մասնագետները դրանց շտկման ուղղությամբ իրականացնում են զուտ անհատական եւ խմբային ծրագրավորված միջոցառումներ, որոնց մի մասը դրական ազդեցություն թողնում է անկասկած, մի մասը՝ կարող են լինել անարդյունավետ։ Դրանք ուղղված են նոր ակտիվ նեյրոնների առաջացմանը, որը հնարավորինս կանխում կամ նվազեցնում է ախտահարման գոտիների ընդլայնումը, նպաստում գլխուղեղում կոմպենսացիայի երեւույթի ձեւավորմանը։ Մասնագետներն անընդհատ նոր գործիքների, մեթոդների, միջոցների ու հնարների փնտրտուքների մեջ են։ Դրանք բավական ծախսատար են ու պահանջում են սարքավորումների, գույքի, գիտելիքների անընդհատ համալրում, բարձրակարգ մասնագիտական թիմի անձնվեր աշխատանք, որը, հատկապես մեզ մոտ, ոչ միշտ է համապատասխան արժեվորվում ու գնահատվում ո՛չ ծնողների, ո՛չ պետության կողմից։

Ելնելով նրանից, որ ցանկացած միջամտություն երեխայի հետագա ռեգրեսի կանխարգելման եւ առկա խնդիրների շտկման հարցերում պետք է լինի անընդհատ, համակարգված ու համալիր, շատ ծնողներ ի վիճակի չեն իրենց ուսերին կրել մշտական պարապմունքների ու այցելությունների կազմակերպման բեռը, բազմաթիվ են կենտրոնները, որոնք փորձում են այս կամ այն կերպ կազմակերպել համանման աշխատանքներ, սակայն պայմաններն ու մասնգիտական թիմի որակը անբավարար են մեծ արդյունքների հասնելու համար։ Ես, որպես գիտական ղեկավար, մանկավարժ, մեր կենտրոնում առաջին անգամ առնչվելով այս խնդիրների հետ 2011թվին, խորն ուսումնասիրեցի աշխարհի փորձն ու ձեռքբերումները, ձեւավորեցի մասնագիտական թիմ, ստեղծեցինք որոշակի պայմաններ, իհարկե մեր սուղ հնարավորություններով, որպեսզի այս կարգի խնդիրներով երեխաներին ցուցաբերենք համապատասխան աջակցություն՝ երկարաժամյա խնամքին, երեխայի խաղային առօրյային զուգընթաց։ Իհարկե, դա դրական ազդեցություն թողնում է առավել արագ, քան 1-2 ժամային հաճախականությամբ պարապմունքները։ Սակայն, որքանով հնարավոր կլինի կարգավորել երեխայի նորմալ կենսակերպը, խիստ անհատական բնույթ ունի։ Երեխա կա շատ արագ հասնում ենք արդյունքի եւ ընկնում նորմալ զարգացման ռիթմի մեջ, երեխա ունենք տատանվող է, մեկ լավ, մեկ վատ, մի խնդիրը փոխակերպվում է մյուսով, այս դեպքում չես կարող կանխատեսել, թե երբ եւ ինչ արդյունք կլինի։ Երեխա կա շատ դանդաղ տեմպով է առաջ գնում։

Բայց, որ նրանց ծնողների համար դատավճռի պես կախված է երեխայի նորմալ կենսակերպի հնարավորության բացառման վտանգը, սա ակնհայտ է։ Կարծում եմ՝ նրանք ավելի շատ օգնության ու հոգեբանական, ֆինանսական աջակցության կարիք ունեն, որովհետեւ մղձավանջային պայքարի մեջ են իրենց երեխայի ոչ թե կյանքի, այլ նորմալ հոգեկան ու իմացական վիճակի ապահովման համար։

«ՍԱ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՄՈԶՄԱՄԲ՝ ԽԱՂ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԻ ՀԵՏ»

– Այս ֆոնին ինչպե՞ս եք վերաբերում «Գարդասիլ» պատվաստանյութով 13 տարեկան աղջիկներին պատվաստելու Առողջապահության նախարարության որոշմանը:

 – Խիստ բացասական։ Ու մարդկային առումով միշտ հարց եմ տալիս, մի՞թե այն պաշտոնյաները, ովքեր ստանձնում են նման նախաձեռնություններ ու պատասխանատվություն, իրենք իրենց հարց չեն տալիս երբեւէ, թե ինչ իրավունքով են խաղում մանկահասակ երեխաների ու այլ մարդկանց նորմալ ապրելու եւ առողջ լինելու իրավունքի հետ։ Ցանկացած նման որոշում իր մեջ կրում է լուրջ պատասխանատվություն մարդկային կյանքերի ու ճակատագրերի նկատմամբ։ Մի՞թե այնքան մեծ է դրական արդյունքի նկատմամբ վստահությունը, որ կարող է ծածկել պատասխանատվությանը։ Մի՞թե այդ մարդիկ իրազեկ չեն այն բացասական հետեւանքներին, որոնցով ողողված է համացանցը, մի՞թե դրանք ոչինչ չեն ասում իրենց։ Բացի այդ ոչ մի երաշխիքներ չկան պատվաստանյութի որակի, դրական ազդեցության հարցում։ Սա ուղղակի անհեթեթ իրավիճակ է, որի հետեւում կանգնած մարդկանց ուզում եմ մի հարց հղել` ինչպե՞ս եք դուք նայելու այն երեխայի ու նրա ծնողների աչքերին, ով հանկարծ կարող է դառնալ առաջին կամ հերթական զոհը պատվաստանյութից, թե՞ կարծում եք, որ դա չի կարող լինել նաեւ ձեզ համար թանկ մեկը։ Կամ, եթե դուք «ձերոնքականներին» չեք պատվաստում, ապա ի՞նչ իրավունքով եք մյուսներին դնում հարվածի տակ։ Սա իմ անձնական համոզմամբ խաղ է մարդկային ճակատագրերի հետ, բայց հանուն ինչի՞ եւ ի՞նչ գնով։ Աստված ձե՛զ դատավոր։

«ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՃՆ ԻՐԵՆ ԶԳԱՑՆԵԼ ԿՏԱ»

– Առողջապահության նախարարը նշում էոր պատվաստանյութի մասին խոսելիսկարեւոր է պատասխանել հետեւյալ հարցինկա՞ օգուտ պատվաստանյութիցթեոչկա՞ վնասթեոչեւ այդ երկու արդյունքից ո՞րն է գերակշռումՄի՞թե անգամ մեկ երեխայի խեղված ճակատագիրն արդեն իսկ մտահոգվելու առիթ չէ:

– Այս պարագայում նրանք մեկը չեն, հարյուրներն են, դա ահազանգ չէ՞։ Կարծում եմ` սա լուրջ ահազանգ է։ Հատկապես, եթե աշխարհում այսօր բազմաթիվ ապացուցված ու դատաքննություն անցած նախադեպեր կան, որոնց մասին այնպես չէ, որ հնարավոր չէ տեղեկանալ եւ նոր որոշում կայացնել։ Մի՞թե այսօրվա 100-1000 երեխաները վաղվա մեր երկրի ապագայի համար ոչ մի նշանակություն չե՞ն ունենալու, նրանք այն երեխաներն են, որոնցից շատերը դատապարտված են միայն ֆիզիկական գոյության, անընդհատ խնամքի, չեն կարող սովորել, կյանքի համը լիարժեք զգալ, վայելել անգամ հարազատների ու ընկերների միջավայրը, չեն կարող ծառայել, մասնագետ դառնալ, ընտանիք կազմել, սիրահարվել եւ սիրվել: Մի՞թե դա չի՞ անհանգստացնում առողջապահության նախարարության աշխատակիցներին։ Ձեռքներդ դրե՛ք ձեր խղճին ու դատե՛ք ինքներդ, նոր քայլեր կատարեք։ Անձամբ ես նրանց չեմ վստահում եւ հիմքեր ունեմ դրա համար ու չեմ երեշխավորի ոչ մի երեխայի ծնողի, որպեսզի այդ պատվաստումը ստանան։

– Ի դեպ, «Գարդասիլ» պատվաստանյութի մասին միջազգային փորձը բավական մտահոգիչ էիսկ մեր որոշ մասնագետներ պնդում ենթե դրա արդյունքը կտեսնենք 30 տարի հետոԻ՞նչ է ցույց տալիս Ձեր փորձը:

– Եթե եռավալենտի արդյունքը տեսնում ենք արդեն վերջին 15 տարվա ընթացքում, ապա դա եւս իրեն շատ սպասել չի տա, մի քանի տարի հետո անպտղության թվի աճը, որն առանց այդ էլ Հայստանում չափազանց մեծ է այսօր, իրեն զգացնել կտա։ Հաճախ խորհում եմ նաեւ այն մասին, որ տղաների շրջանում անպտղության խնդիրների պատճառ կարող է լինել նաեւ այն պատվաստումը, որը նրանց անում են բանակ գնալուց առաջ։ Ոչ ոք չի տեղեկացնում ծնողին, թե դա ի՞նչ պատվաստում է, ինչի՞ դեմ եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ տղաների համար։

«ՍԱ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՀՎԱԾՔ Է»

– Պարզվում էԳարդասիլ» պատվաստանյութի արտադրող Merck ընկերության կողմից տրված պատվաստանյութի դեղերի մասին ՀՀ օրենքով նախատեսված բժշկական կիրառման հրահանգը (ընդհանուրբնութագիրեւ օգտագործման հրահանգը ՀՀ առողջապահության նախարարությունն առ այսօր հայերեն չիթարգմանել եւ չի ներկայացրել հանրությանըՄինչդեռ արդեն իսկ առաջին պատվաստվողները կանՈրքանո՞վէ սա նորմալ:

– Անչափ աննորմալ է, դա անպատասխանատու պահվածք է` մարդկային կյանքի ու ճակատագրի նկատմամբ։ Դա մարդու` որպես արժեքի չվերաբերմունքի հետեւանք է, որն այսօր Հայաստանում բացառիկ երեւույթ չէ։ Մենք շատ քիչ ենք, որպեսզի անտարբեր լինենք նման հարցերի նկատմամբ եւ ավելի կքչանանք, եթե նման անպատասխանատվությամբ ու չարժեվորմամբ վերաբերվենք մարդուն եւ կյանքին։

– Հաճախ պատվաստումների մասին արտահայտած մտահոգությունները որակվում է որպես տգիտություն եւայլնՆաեւ որպես հոգեբանհետաքրքիր է Ձեր դիտարկումներն այս մասին:

– Թող ես լինեմ ամենատգետը, ամենահուզականը, դա ինձ այդքան չի մտահոգում, որքան մանկահասակ մեր աղջիկների, երեխաների ու ծնողների առողջությունն ու ճակատագիրը։ Բանավեճի մեջ գոյություն ունի անձնային հակագրոհի տեխնիկա, որի ժամանակ հակառակող կողմը, երբ չի ունենում փաստարկներ եւ փաստարկման մշակույթ, սկսում է անձնական բնույթի հարձակումներով փորձել խեղճացնել դիմացինին։ Ես առնչվել եմ նախարարության աշխատակիցների նման վարքի, որը նրանց մասնագիտական եւ էթիկական մակարդակի մասին բնավ լավ բան չի ասում։ Ուզում եմ անկեղծորեն հավատալ, որ կգա ժամանակ, որ մեր երկրում կարժեւորվի մարդը, մասնագետը, մասնագիտական պատասխանատվությունը, եւ պետական բյուջեի թալանի երեւույթը չի հասնի այն մակարդակի, որ այլեւս հնարավոր չլինի երկիրը փրկել ճգնաժամից։ Բարոյազրկության ու անպատասխանատվության երեւույթն այսօր կարող է քայքայել ոչ միայն անձնային, ընտանեկան, այլ պետական եւ ազգային արժեքներն ու ինստիտուտները։

Հոգեբանական առումով հենց այս վիճակն է այսօր ծնել անվստահություն, անորոշություն, վախի ու անպաշտպանվածության գերակայող վիճակ հասարակության մեջ։ Ուզում եմ հավատալ, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, եւ մենք կթոթափենք դա մեզ վրայից ու կմտնենք քաղաքակիրթ զարգացման փուլ։ Դրա հիմքում ընկած է արժեքների մի հիերարխիա, որտեղ մարդը պետության հարստությունն է, իսկ առողջ մարդը՝ ապահովության, անվտանգության, կայուն զարգացման երաշխիքը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

աղբյուրը` "Իրավունք".com

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: