«Եթե Սաուդյան Արաբիայից մի կին գիշերը քնի, արթնանա Իրանում` կկարծի դրախտում է». ամերիկահայ լրագրող

19 Հունիսի 2017

  Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին խոսելով `Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայտնի անկախ լրագրողներից մեկը, Դավիթ Բարսամյանը ազատ ունկնդիրներին, լրագրողներին ասաց, որ դա ջիհադական խմբերի գործողություն էր, որի վերաբերյալ Թրամփը ընդամենը 24 ժամ հետո մեկնաբանություն տվեց, ասելով, որ սա այն էր, ինչին իրանցիներն արժանի էին, քանի որ նրանք տարածում են ահաբեկչություն, ուստի դառնում են նաեւ ահաբեկչության զոհ: Այսպիսի մեկնաբանությունը, ըստ Դավիթ Բարսամյանի, անզգա եւ անիմաստ էր, որը հնչեց Ամերիկայի պատմության ընթացքում ամենավա տ նախագահներից մեկի կողմից: «Թրափը ոչ միայն ոչինչ չասաց վերջերս Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ, այլեւ ասաց, որ Իրանը Միջին արեւելքի խոշոր տեռորիստական ​​երկիրն է: Թրամփը Իրանը ընդգրկեց այցելելու համար արգելված երկրների ցուցակում, ասելով. «Իրանը կրակի հետ է խաղում. Նրանք չեն գնահատում, թե նախագահ Օբաման իրենց նկատմամբ ինչքան «բարի» գտնվեց, բայց ոչ, ես », - հիշեցրեց բանախոսը: Aravot.am- ի հարցին, թե Իրանում ահաբեկչության իրական պատճառը որն էր, պարոն Բարսամյանը ասաց. «Ակնհայտ պատճառը նա էր, որ Իրաքում եւ Սիրիայում իր դիրքերը կորցնում է« ԴԱԻՇ »-ը` «Իսլամական պետությունը», եւ հետեւաբար, ինչ-որ կերպ հակահարված տալով, ցույց է տալիս, որ ինչ-որ չափով դեռ կարող է հարձակում գործել » : Դավիթ Բարսամյանը, անդրադառնալով այն մտքին, թե ինչպես է Միացյալ Նահանգները թիրախավորում Իրանը, ասաց, որ այդ պետության միակ շահը, հետաքրքրությունը Իրանի նավթն է, որը սկսվել է դեռեւս Ֆրանկլին Ռուզվելտից: «Իրանը կատարյալ պետություն է, իհարկե, ոչ, այն մարդու իրավունքների պաշտպանության օրինակ է, ոչ, ունի շատ ներքին խնդիրներ, իհարկե ունի, այց նույն հարցերը կարող եմ տալ ԱՄՆ-ի մասին, նույն պատասխաններով, բայց համեմատելով Էմիրատների, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի հետ, Իրանը շատ ավելի լավ վայր է ապրելու համար », - նշեց բանախոսը: Նա, համեմատական ​​անցկացնելու համար, բերեց մի օրինակ. «Եթե Սաուդյան Արաբիայից մի կին գիշերը քնի, արթնանա Իրանում, ապա կկարծի, որ դրախտում է, որովհետեւ կարող է սեփականություն ունենալ, ամուսնալուծվել, երեխաների խնամակալություն ստանձնել, մեքենա վարել եւ այլ առավելություններ ունենալ, որոնք բացակայում են իր երկրում»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: