Հայկանուշ Մառք

Հայկանուշ Մառքը (Թոփուզյան Հայկանուշ Մարգարի)՝ Հայ մտքի և գրականության հիշարժան դեմքերից մեկը՝ ծնվել է 1883թ. փետրվարի 14-ին, Կոստանդնուպոլսի Այազփաշա թաղամասում: Մարգար և Եպրաքսե Թոփուզյանների դուստրն է: Մառք գրական անունը ստացել է հոր անվան առաջին վանկից: 1898թ. ավարտել է ծննդավայրի Եսայան վարժարանը, որից հետո ուսումը շարունակել է գրաբարագետ Հակոբ Գուրգենի մոտ մասնավոր դասերով, միաժամանակ դասավանդել Ազգային վարժարանի գիշերօթիկ որբանոցում: Այնուհետև ութ տարի դասավանդել է Նշանթաղի Նիկողոսյան աղջկանց բարձրագույն վարժարանում: 1903թ. Հայկանուշ Մառքն արժանացել է «Մասիս» գրական թերթի երկրորդ մրցանակին: Նույն թվականին տպագրել է «Աղջկան մը հոգին» վիպակը: 1905-07թթ. ամուսնու` «Մանզումեի էֆքյար» թերթի խմբագիր Վահաբ Թոշիկյանի հետ հրատարակել է «Ծաղիկ» հանդեսը կանանց…

Գոհար Գասպարյան

ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր Գոհար Գասպարյանը 20-րդ դարի խոշորագույն երգչուհիներից է (քնարակոլորատուրային սոպրանո): Գասպարյանի երգեցողությունը հեղաշրջում էր վոկալ արվեստում: Նրա երգարվեստին հատուկ են ստեղծագործության գեղարվեստական բովանդակության խոր դրսևորումն ու համոզիչ իմաստավորումը: Ավետիք Իսահակյանը Գոհար Գասպարյանին անվանել է «Հայաստանի սոխակ»: Գոհար Գասպարյանը (օրիորդական ազգանունը՝ Խաչատրյան) ծնվել է 1924 թ․ դեկտեմբերի 14-ին Կահիրեում։ 1936 -1939 թթ․-ին սովորել է Կահիրեի ֆրանսիական քոլեջում: Հետագայում երգեցողության դասեր է առել իտալացի հայտնի երաժիշտներ Էլիզ Ֆելդմանից և Վինչենցո Կարրոյից: 1940 թ․-ից ելույթներ է ունեցել Կահիրեում, եղել ռադիոյի մենակատար: 1948 թ․-ին Գասպարյանը հայրենադարձել է, 1949 թ․-ից երգել Երևանի օպերայի և բալետի թատրոնում (առաջին դերերգը՝…

Ալենուշ Տերյան

Իրանում պետական մակարդակով տոնում են Իրանի ժամանակակից «աստղագիտության մայր» համարվող Ալենուշ Տերյանի ծննդյան 95-ամյակը: 2011 թ․-ին 90 տարեկանում կյանքից հեռացած հայ գիտնականը հիմնադրել է Իրանի պատմության մեջ առաջին արեգակնային աստղադիտարանը: Ալենուշ Տերյանը համարվում է Իրանի ֆիզիկայի առաջին կին պրոֆեսորը, նրա անվան հետ են կապվում Իրանի ժամանակակից աստղագիտության այլ նվաճումներ։ Նա է Իրանում հիմնել առաջին հեռադիտարանը, առաջինն է Իրանում դասավանդել է աստղաֆիզիկա, եղել է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից մեկը։ Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականին թեհրանահայ ընտանիքում։ Մայրը ուսանել էր Շվեյցարիայում և ֆրանսերենի ուսուցչուհի էր, իսկ հայրը Իրանի Ջուղայի հայերից էր, գրող, Ֆիրդուսու բանաստեղծությունների հայերեն թարգմանությունների հեղինակ, որոնք…
Վ․ Վարդերեսյանը 1948-ին ավարտել է Լենինականի Ա. Մռավյանի անվան (այժմ՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան) թատրոնի դրամատիկական ստուդիան և ընդգրկվել թատրոնի դերասանախմբում: Շուրջ տասը տարի աշխատելով հանրապետության ամենանշանավոր թատրոններից մեկում՝ Վարդուհի Վարդերեսյանը խաղացել է երկու տասնյակից ավելի դեր, որոնցից ակնառու են դարձել Մարգարիտը («Պատվի համար»), Էստրելիան («Սևիլիայի աստղը»), Դեզդեմոնան («Օթելլո»), Միրանդոլինան («Հյուրանոցի տիրուհին»), Լարիսան («Անօժիտը»), Պոլինան («Եկամտավոր պաշտոն»), Թերեզը («Ժայռ»), Վազգանուշը («Երկիր հայրենի») և այլն: 1958 թվականին ՀՍՍՀ վաստակավոր արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Այս թատրոնում դերասանուհին ստեղծեց մի քանի տասնյակ բեմատիպարներ, որոնք առանձնացան գեղարվեստական թեմայի յուրատիպությամբ, մարդու և մարդկայինի հաստատման վեհ…

Նադեժդա Պապայան

Ավելի քան 1 դար առաջ օպերային արվեստի ասպարեզում մեր հայրենակիցները մեծ հեղինակություն էին վայելում: 1893 թ. Թիֆլիսի օպերային թատրոնում բեմադրվում է Գունոյի «Ֆաուստը», ուր գլխավոր դերերը վստահվում են 2 երիտասարդ երգիչների` Մարգարիտայի դերերգով առաջին անգամ հանդես է գալիս 25-ամյա Նադեժդա Պապայանը, իսկ Մեֆիստոֆելի դերերգը 20-ամյա Շալյապինի առաջին բեմելն էր: Նույն աշխարհահռչակ Շալյապինի հետ մեծ հաջողությամբ հանդես է եկել այն ժամանակների լավագույն բարիտոնը`Բեգլար Ամիրջանյանը, վերջինս ներկայացել է Իշխան Իգորի դերերգով՝ Բորոդինի համանուն օպերայում, իսկ պատմական բասն էլ` Գալիցկի երգեց: Ծովակ անունով տենորի ձայնը տենորների հայրենիք Իտալիայում ադամանդի էին նմանացնում: Ավելի ուշ, մեր հայրենակիցներից Արման Թոքաթլյանին իր գեղեցիկ երգեցողության համար նվիրել են…

Անծանոթ հայուհի՝ Նվարդ Զարյան

98 տարի առաջ ծնվել է քանդակագործ Նվարդ Զարյանը։ Նա հայ գրող Կոստան Զարյանի և դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանի դուստրն է և պատմաբան Արմեն Զարյանի քույրը։ Նվարդ Զարյանը նկարչությամբ հետաքրքրվել է 17 տարեկանից սկսած։ Ուսումն ստացել է Միլանի Scuola Di Brera ակադեմիական ուսումնարանում, ապա ավարտել է Վենետիկի Liceo Artistico-ի դասընթացները։ Քանդակագործ Ադոլֆ Վիլթի խորհրդով Նվարդը թողնում է նկարչությունը և զբաղվում քանդակագործությամբ։ Սովորում է Հռոմի գեղեցիկ արվեստների ակադեմիայում, որտեղ աշակերտում է մի շարք հայտնի քանդակագործների։ 1935-1940 թթ․ սովորում է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում։ 1950 թ․ իտալացի մի խումբ նշանավոր արվեստագետների հետ մասնակցում է Իտալիայի կառավարության հայտարարած մեծ մրցույթին և առաջին մրցանակն է շահում Հռոմի…
Կանանց աշխատանքային զբաղվածությունը միջազգային և տարբեր երկրների օրենսդրություններում ուշադրության է արժանացել: 1979 թվականի դեկտեմբերի 18-ին հաստատվել է Միջազգային օրենք, որում ընդգծված է «Կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու կոնվենցիայի 11-րդ հոդված»-ը: Այդ հոդվածում ասվում է, որ բոլոր անդամ երկրները համախմբվել են, որպեսզի վերացնեն որևէ խտրականություն կանանց աշխատանքային զբաղվածության նկատմամբ և ապահովեն կանանց ու տղամարդկանց հավասարության սկզբունքը: Այդ հոդվածի առաջին կետում նշված է, որ աշխատանք ունենալը ճանաչվում է որպես մարդու անբաժանելի իրավունք, և ապահովում է մարդու աշխատանքի ազատ ընտրություն կատարելու իրավունքը, որտեղ պետք է լինեն նաև աշխատանքի ապահովություն, հավասար աշխատավարձ և իրավունքներ, միևնույն արժեք ունեցող աշխատանքի ժամանակ միևնույն ու հավասար մարդկային վերաբերմունք, ինչպես…
Էջ 2, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: