Արխիվ Հուլիսի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հայտնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը կատարված խուզարկության և այլ քննչական գործողությունների մասին։  «Արմենպրես»-ը ներկայացնում է ԱԱԾ հաղորդագրությունն ամբողջությամբ․ 

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։

Ազգային անվտանգության ծառայությունն իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ այն պատկանում է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: ԱԱԾ աշխատակիցները, իրականացված օպերացիայի շրջանակներում, օրեր շարունակ դարանակալել են Արամի փողոցում և 2018 թվականի հունիսի 25-ին նշված փողոցի շենքերից մեկից դուրս գալու պահին բերման են ենթարկել Սերոբ Սահակյանին և Վլադիմիր Շահինյանցին՝ իրենց մոտ գտնվող ճամպրուկներով:

ԱԱԾ քննչական վարչությունում իրականացված հարցաքննության արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկված Սերոբ Սահակյանը թմրանյութեր և զենքեր թաքցրած Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերն է: Վերջինս իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է Նարեկ Սարգսյանին օժանդակելու համար:

Քննչական գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:

Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել և առգրավվել են կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն և սև հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով և այլ իրեր:

Հայտնաբերված զենքերն ուղարկվել են փորձաքննության այլ հանցագործություններում դրանց ներգրավվածությունը ճշտելու նպատակով։

Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները:

Փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

Խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել է, թե իբր նկարները գնվել են իր կողմից: Նա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել է գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը: Խուզարկության ավարտից հետո Նարեկ Սարգսյանի եղբայր Հայկ Սարգսյանը ՀՀ ԱԱԾ չի հրավիրվել, նա քննչական գործողությունների է մասնակցել այլ իրավապահ մարմնում:

Նկարների պատկանելիությունը վարպետի վրձնին և դրանց արժեքը պարզելու նպատակով նշանակվելու է համապատասխան փորձաքննություն:

Խուզարկություն է կատարվել նաև Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և նրա կողմից շահագործվող թանկարժեք ավտոմեքենաներում: Տարածքներից մեկում՝ իր աշխատասենյակի մետաղյա պահարանում, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող նյութով լի տարա՝ իր գործածման պիտույքներով:

Ի դեպ, ավտոմեքենաներից մեկը` մոտ 90 հազար դոլար արժողությամբ, 2017 թվականի արտադրության Mercedes-Benz GLE 400 4matic մակնիշի ավտոմեքենան, կասկածելի գործարքներում ներգրավված և ցոփ ու շվայտ սովորություններով հանրությանը հայտնի վերոնշյալ անձն առանց վարանելու նվիրել է ընկերուհուն:

 Նարեկ Սարգսյանն ու Արտեմ Պետրոսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը»: 

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժին՝ Հայաստանում

Ըստ Վենեսուելայի լրատվամիջոցների, Մեքսիկայի նախագահական ընտրություններում ձախակողմյա թեկնածու Անդրես Մանուել Ուբրադորը ձեռք բերելով քվեների ավելի քան 53 տոկոսը դարձավ Մեքսիկայի նախագահ: Նա հենց իր սկզբնական ճառում հայտնեց, որ -«Ես լավ Մեքսիկա ունենալու ուղղությամբ եմ աշխատելու, իմ առաջնահերթ պայքարը լինելու է կոռուպցիայի դեմ ու այն մարդկանց դեմ, որոնք իրենց գեր են դասում օրենքներից»:
Նա այս ընտրությունները պատմական համարելով համերաշխության ու ազգային հաշտության կոչ է արել բոլոր ուժերին:

Նոյեմբերին տեղի ունենալիք դրամահավաքին ընդառաջ Համահայկական հիմնադրամն արդեն ստացել է խոշոր նվիրատվության հերթական խոստումը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը Արցախ այցի ժամանակ միացել էին իրանահայ բարերարներ Հենրիկ և Ադրինե Տեր-Ղուկասյանները։ Նրանք Արցախում մասնակցել են Թալիշի վերածնունդ նախագծի բացմանը: Գյուղ տանող ճանապարհին անցնելով Մատաղիս-Թալիշ ավտոճանապարհով ու տեսնելով դրա անմխիթար վիճակը, որոշում էին կայացրել ֆինանսապես աջակցել ճանապարհի նորոգմանը։

Հարցը քննարկվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հետ, որից հետո որոշվել է 1 մլն 300 հազար դոլար նվիրաբերել ճանապարհի մի հատվածի հիմնանորոգման համար։

Բարերարը վերջին տարիներին ուշադրությամբ հետևում է Հիմնադրամի կատարած աշխատանքին, 4 տարի է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Իրանի տեղական մարմնի ատենապետ Արին Քարիմյանը նրանց հետ պարբերաբար քննարկում է գործակցության հնարավորությունները։ Արդյունքում՝ նոյեմբերին բարերարները կկատարեն իրեն խոշոր նվիրատվությունը։

 

Աղբյուրը՝ http://www.himnadram.org 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:

Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ:

Այս պահին «Հայաստան» համահայկական հիմնադրամում կատարվում են ստուգումներ՝ հնարավոր չարաշահումներն ու յուրացումները բացահայտելու, ինչպես նաև հանգանակված գումարների ծախսման օրինականությունը ճշտելու ուղղությամբ:

Արա Վարդանյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Աղբյուրը՝ «Արմենպրես» լրատվական

Բաժին՝ Հայաստանում

 Իրանի նախագահ Հասան Ռոուհանին քննադատության Է ենթարկել ԱՄՆ-ի սպառնալիքները մինչեւ զրո կրճատելու իր երկրի նավթային եկամուտները: Այդ սցենարը կնշանակի Միացյալ Նահանգների կողմից միջազգային իրավունքի խախտում, հայտարարել Է նա հուլիսի 3-ին Բեռնում իր շվեյցարացի պաշտոնակից Ալեն Բերսեի հետ կայացած համատեղ մամուի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ սցենարն, ըստ Էության, կնշանակի ԱՄՆ-ի կողմից միակողմանի քաղաքականության պարտադրում, արտերկրյա տիպի կանոնների պարտադրում, ինչը կոպտորեն խախտում Է բոլոր միջազգային օրենքները եւ նորմաները»,- ընդգծել Է Ռոուհանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժին՝ Աշխարհում

Դեսպանը նշել է, որ բոլոր պետությունների, ազգերի եւ իսլամական հասարակությունների համար անհրաժեշտ է պաշտպանել Պաղեստինի ժողովրդի իրավունքները:

Նախօրեին Քուվեյթի օրվա առիթով Իրանի դեսպան Մեհդի Հերարդլոստը հայտարարել է, որ Պակիստանը եւ Իրանը պետք է միասին աշխատեն պաղեստինյան հարցի լուծման համար:

«Quds Day- ը ոչ միայն պատկանում է Պաղեստինի ժողովրդին, այլեւ ամբողջ աշխարհին եւ այդ օրն է միասնաբար եւ համերաշխություն արտահայտելու մուսուլմանների կողմից: Այս օրը փորձում է ցույց տալ Պաղեստինի ժողովրդի ճնշված ժողովրդի հերքված իրավունքները եւ ատելություն ցուցաբերել հեթանոսական սիոնիստական համակարգի եւ Իսրայելի անօրինական ռեժիմի դեմ »:

Դեսպանը հավելեց, որ բոլոր պետությունների, ժողովուրդների եւ իսլամական հասարակությունների, հատկապես Իրանի եւ Պակիստանի համար հրամայական է, պաշտպանել «պաղեստինցիների ճնշված ժողովրդի» իրավունքները:

«Այսօրվա աշխարհում ականատես ենք լինում պատերազմին, արյուն թափելուն եւ հակամարտությունները իսլամական աշխարհում եւ տարբեր իսլամական երկրներում, հատկապես Մերձավոր Արեւելքում, կործանարար պատերազմների հետեւանքով, անդառնալի մարդկային եւ նյութական կորուստներ են տվել իսլամական ուխտագնացին, անկասկած, կան օտարերկրյա իմպերիալիստական ձեռքեր այդ պատերազմների եւ արյունահեղության առաջացման հետեւում, որոնք խանգարում են իսլամական աշխարհի կայունությանը եւ հանգստությանը, սեփական շահերը կատարելու համար »:

Հոնարդուստը բացատրեց, որ «կայսերական ուժերը ստեղծում էին քաղաքացիական պատերազմներ տարածաշրջանային երկրներում, ներառյալ Սիրիայի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Աֆղանստանի եւ իսլամական աշխարհի բոլոր անկյուններում եւ ծայրերում գտնվող բոլոր ճգնաժամային հարվածներն ու լարված տարածքները»:

Հուդայի օրերի տոնակատարությունների նախօրեին Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլան նաեւ հայտարարեց, որ Միջին Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով պատերազմն անխուսափելի է:

«Մենք չենք ուզում ոչնչացնել, ոչ սպանել, ոչ էլ որեւէ մեկին ծովը նետել», - ասաց նա:

«Գնացեք ձեր ինքնաթիռներով եւ նավակներով վերադարձեք այն երկրներիը, որտեղից եկել եք,»: Բայց «եթե դուք սպառնում եք օկուպացիայով, ուրեմն կգա մեծ պատերազմի օրը, երբ մենք բոլորս կաղոթենք Երուսաղեմում»:

Նյութն ամբողջությամբ գտեք հետևյալ հղումով՝ https://www.telesurtv.net/english/news/Iran-Ambassador-Imperialist-Powers-Creating-Civil-Wars--20180610-0004.html

Աղբյուրը՝ TeleSur լրատվական

Օրերս ՀՅԴ շարքերից վտարվեց հայոց նորագույն զինյալ պայքարի հերոսներից մեկը՝ Անդրանիկ Պողոսյանը:
Ստորև ներկայացնում ենք նրա բաց նամակը այդ առիթով:
Սիրելի Դաշնակց...ական Ընկեր-Ընկերուհիներուս.
Ինծի համար աներեւակայելին այսօր արդէն իրականութիւն դարձաւ, և 45 տարուան Դաշնակցականի ծառայութիւնս պսակադրուեցաւ շարքերէն հեռացումով:
Անշուշտ որ դաշնակցական շարքայինի կարգավիճակը ինծմէ զաւթելով, ոչ ոք կրնայ մէջէս խլել Դաշնակցութիւնը` որուն նպատակներուն իրականացման համար, և որուն ճամբով՝ կեանքիս իսկ գնով ժողովուրդիս ծառայելու երդում տուած եմ:
Այսօր հոգիս խաղաղ է և խիղճս հանգիստ, որ մինչև այս օրս ես խղճամտօրէն ծառայեցի այնպէս ինչպէս թելադրած և դաստիարակած են մեր Մեծերը, որոնք երբէ՛ք չթոյլատրեցին անձնական շահերու և իշխանութեան գերակայումը իտէալներու վրայ: Մենք սորվեցանք որ Դաշնակցութեան գործը դժուարին է, պահանջկոտ է, զոհաբերութեան կը կարօտի, և ոչ թէ այս կամ այն իշխանաւորին փառվելով նիւթական բաւարարութիւն փնտռելուն մէջ է:
Սիրելի Ընկերներ,
Անցնող քանի մը օրերը ինծի համար դժուար օրեր էին, սակայն ոչ այնքան դժուար որքան անցնող 10 տարիները, երբ առօրեայ դրութեամբ կը տեսնէի եւ տակաւին կը տեսնեմ մեր կուսակցութեան 128 տարուան պատմութեան մէջ նման նախընթաց չունեցող՝ անդունդն ի վար գահավիժումը եւ արժեհամակարգերու խախտումը։ Կը տեսնեմ թէ ինչպէս իշխանութիւն պարտադրելու համար, Դաշնակցութեան գաղափարական և արժէքային համակարգը կ‘ոտնակոխուի սուտ և կամայական գործադրումովը կանոնագրին: Առօրեայ դրութեամբ ականատես կ՛ըլլամ Դաշնակցութեան հեղինակազրկումին, ղեկավարութեան ոչ դաշնակցականավայել եւ նիւթապաշտ կեցուածքին, փտտածութեան, կազմակերպական կազմալուծումին, սուտին, անպարկեշտութեան, սփիւռքի մէջ մեր կազմակերպական կառոյցներուն թուլացման եւ անդամալուծութեան. շարքը երկար է: Եւ այսպէս, շարքերուն մէջ ազնւութեան, ազատ մտքի արտայայտութեան դէմ անխնայ և արտա- ու հակա-կանոնագրային հաշուեյարդարի արշաւը, որ սկիզբ առաւ ամիսներ առաջ` հիմա ալ եկաւ-հասաւ ինծի:
Վստահ եմ որ բոլորդ քաջածանօթ եք այս վիճակին, նոյնիսկ անոնք որոնք տարբեր նկատառումներով լուր կը մնան, լաւ գիտեն թէ վիճակը որքան ծանր է մեր կուսակցութեան համար ։
Ես այս բոլորի մասին բարձրայանած եմ (ինծմէ առաջ ու իմ հետ ալ շատեր) կուսակցական ժողովներու ընթացքին, սակայն եկէք իրար չխաբենք, այս վերջին տարիներուն մեր կուսակցական ժողովները ո՞ր հարցերը լուծելով հետաքրքրուած են, ո՞ր ներկուսակցական խնդիրներուն լուծում տուած են որ հիմա այս եւ այլ հարցերը լուծեն։ Ժողովներուն նման նիւթերու արծարծումը միշտ ալ հանդիպած է արգելակումի եւ չէզոքացման։ Աւելի ճիշդը, վերջին տարիներուն մեր կուսակցական ժողովները ծառայած են միմիայն եղած մարմինները վերարտադրելուն։ Ես այս բոլորին մասին բարձրաձայնեցի նաեւ կուսակցական ընկերներու յատուկ պլոկի մը մէջ, բարձրաձայնեցի համոզումով եւ հաւատքով որովհետեւ կը հաւատամ մեր կուսակցութեան անցեալին եւ կը հաւատամ տակաւին ապագային, սակայն ոչ ներկային՝ այն ալ այս ձախող ղեկավարութեամբ։ Բարձրաձայնեցի որովհետեւ կը հաւատամ ազատ կարծիքի փոխանակման եւ հաղորդակցութեան միջոցով հարցերու յստակեցման ու բիւրեղացման. ես գիտակցաբար ըրի ինչ որ ըրի, իմ խղճիս հետ համահունչ: Անոնք որոնք այս իրավիճակը ստեղծեցին եւ մեր կուսակցութիւնը մխրճեցին այս լաբիւրինթոսին մէջ, պէտք է վերադառնան իրենց խղճին եւ հարց տան իրենք իրենց, թէ այն ինչ կը տեսնեն, այն ինչ կը կարդան, այն ինչ կը լսեն՝ որքանով համահունչ է, որքանով կը համապատասխանէ մեր կուսակցութեան սկզբունքներուն կամ որքանով կանոնագրային է, ինչպէս կը սիրեն շեշտել կարգ մը ընկերներ։
Ընկերներ, ես առանց վարանելու, իմ գաղափարական համոզումներէն մեկնելով, պատրաստ եղած եմ կեանքս նուիրաբերելու մեր կուսակցութեան։ Այս կամայական որոշումով ես շարքերէն կը հեռացուիմ, բայց Դաշնակցութենէն հեռու չեմ մնար։ ՜Հոգիով ու սրտով, բայց մանաւանդ մտածումներով եւ սկզբունքներով կը մնամ ձեզի հետ, եւ կը հաւատամ, որ առողջ մտածելակերպը պիտի յաղթանակէ եւ խաւարամտութիւնը դուրս պիտի դրուի մեր իրականութենէն։ Հիմա համախմբուելու եւ աշխատելու ժամանակն է։ Եկէք վերջ դնենք անձիս հետ կապուած ՚փառափանանքի կամ գնահատանքի զգացական արտայայտութիւններուն եւ վերադառնանք սառը դատողութեամբ ելքեր գտնելու հրամայականին։
 
Այս իրավիճակը կարելի է փոխել հաւաքական կամքով, հետեւաբար ստիպուած ենք գործի լծուելու եւ շրջելու ստեղծուած կացութիւնը եւ վերադարձնելու մեր կուսակցութիւնը իր ազգանուէր գործին եւ գաղափարական ուղեգիծին: Կը յուսամ, որ այս պայքարին մէջ բոլորս միասին կ՚ըլլանք՝ յանուն բոլոր դժուարութիւններու յաղթահարման, յանուն մեր կուսակցութեան փայլուն ապագային։

Ընկերական Բարեւներով

Անդրանիկ Պօղոսեան
Երեւան 18/05/2018
Էջ 4, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: