Բոբ Ավագյանը ծնվել է 1943 թվականին ու մեծացել միջին դասակարգին պատկանող մի ընտանիքում: Նրա հոր անունն էր «Սպորջիոն» և մորը «Ռութ»: Բաբի տատիկն ու պապիկը արևմտյան Հայաստանից էին, որոնք Օսմանյան պետության կողմից ենթարկվել են ցեղասպանության, իսկ նրա պապիկն ու տատիկը գաղթել են Ամերիկա ու բնակվել են «Ֆրեզնո» քաղաքում, որտեղ էլ իրար հետ ծանոթացել ու ամուսնացել են: Նրանք այդ քաղաքում զբաղվել են հողագործությամբ: Նրանք ունեցել են երեք տղա երեխա, որոնցից մեկը Բաբ Ավագյանի հայրը՝ պրն. Սպորջիոնն էր: Բաբ Ավագյանի մեծ հորեղբայրը մեկ տարի սովորեց «Ստենֆորդ» համալսարանում, սակայն ընտանեկան նյութական վատ վիճակի պատճառով հրաժարվեց ուսումից ու որպես ավտոմեխանիկ մի խանութ բացեց ու սկսեց աշխատել: Նրա փոքր հորեղբայր՝ «Արբի»-ն 1930 թվականների տնտեսական ճգնաժամի հետևանքով չկարողացավ համալսարան գնալ և ստիպված եղավ զբաղվել հողագործությամբ ու խանութների մաքրման աշխատանքով: Բաբ Ավագյանի անհատական ու քաղաքական զարգացումը ուղղակի ազդված է եղել 1960 ական թվականներին Ամերիկայի «Բերկլե» քաղաքում ապրելու ժամանակ, նրա ձեռք բերած փորձառություններից ու զարգացումից: Բերքլե քաղաքը մի միջավայր էր, որտեղ գոյություն ուներ ռադիկալ մտավորականություն և մշակությաին ու քաղաքական հոսանքներ: Այդ քաղաքում հիմնականում բնակվում էին սևամորթներ, որոնք իրենց ազդեցությունն էին թողնում այդ քաղաքի ընդհանուր հատկությունների վրա: Ավագյանը իր հուշերում նշում է թէ ինչպես նա ազդվեց իր սևամորթ դասընկերներից երաժշտության ու սպորտի միջոցով: Նրանց հետ շփվելով նկատեց տարածված ատելությունը…
ՀՀ Կոմկուսի կազմակերպմամբ, մայիսի 9-ին Հայաստանն առաջին անգամ միացավ Հայրենական մեծ պատերազմին նվիրված «Անմահ գունդ» ակցիային։ Երևանցիներն ու մայրաքաղաք ժամանած հյուրերը՝ Երկրորդ աշխարհամարտին մասնակցած իրենց հարազատների նկարներն ու դրոշներ բռնած, Մարտիրոս Սարյանի արձանի մոտից քայլերթով անցան Երևանի կենտրոնական փողոցներով դեպի Մատենադարան, այնուհետև ճանապարհվեցին դեպի Հաղթանակի զբոսայգի։ Երթին մասնակցում էին նաև դպրոցականները, ովքեր ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայ զինվորների լուսանկարներով պաստառ էին բռնել։ Նրանք շարք կանգնած հայրենասիրական երգեր էին երգում։ «Յուրաքանչյուր հայի համար մայիսի 9 կրկնակի տոն է, քանի որ այդ օրը մենք հաղթեցինք ֆաշիզմին և ազատագրեցինք Շուշին», ասում էին դպրոցականները։ Պատերազմի վետերանները եկել էին իրենց բազմաթիվ մեդալներով ու տարբեր հուշերով, սակայն նրանք քիչ էին խոսում ռազմաճակատային օրերի մասին։ Բոլոր հարցերին զուսպ պատասխաններ էին տալիս։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը վերջ տվեց ամենաթողությանն ու խաղաղություն հաստատեց։ «Պատերազմը հաղթահարեցինք կորուստների գնով, սակայն խորհրդային ժողովուրդը ամուր մնաց, նրան հավասարը չկար», - ասում էր կոմունիստ վետերաններից մեկը։ Երթի մասնակիցները Հաղթանակի այգում ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի գերեզմանին։

❕ ❕ ❕ ՄԻ ՄԱՐԴՈՒ ՆՄԱՆ ՏԱՐԱԾԵԼ ԱՅՍ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ❗ ❗ ❗ ԵՍ ԵՄ ԱՐՑԱԽԸ, ՄԵՆՔ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ!!! ✊

Опубликовано Հայկական վիդեոպորտալ 5 апреля 2016 г.
Փետրվարի 19-ին Երևանում Մոսկվայի տանը ասուլիս էր հրավիրել ՀՀ Կոմկուսը։ Բանախոսներ՝ Կոմունիստական կուսակցության նախագահ Տաճատ Սարգսյանն ու ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանն իրենց դիրքորոշումն ու տեսակետներն էին հայտնում նոր փուլ մտած և արագ զարգացող ռուս-թուրքական հարաբերությունների և այդ հարաբերություններին անմիջականորեն առնչվող 1920-1921թթ․ կնքված Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի պատմական նշանակության, վավերացման և հետագա ճակատագրի, իսկ ամենակարևորը՝ մեր ժողովրդի սպասելիքների վերաբերյալ։ Վլ․ Պետրոսյանը հանգամանորեն ներկայացրեց պատմական բազում փաստեր, որոնք վերաբերվում են 20-րդ դարում մեր ժողովրդի համար կարևորագույն ու շրջադարձային իրավիճակներում ողբերգական իրադարձությունների՝ մեր հայրենիքի կորստի պատճառներին։ Վրդովմունք հայտնեց այդ իրադարձությունների անվերջ խեղաթյուրումների առիթով։
Վլադիմիր Պետրոսյանի ելույթի խոսքը Ներողություն ուշացման համար, ես գիտեի, որ հավաքվում ենք նշելու մի մարդու տարեդարձ, ով մեր ժողովրդի պատմության մեջ խաղացել է շատ մեծ դեր։ Ես ուզում եմ այսօր ներկայացնել, թե Շահումյանն ինչ կապ է ունեցել մեր ժողովրդի ամենակենսական խնդիրների հետ, ի միջիայլոց, սովետական տարիներին մենք թույլ ենք տվել մի կոպիտ սխալ՝ միշտ խոսել ենք Շահումյանի մասին, նրան ներկայացրել որպես ականավոր հեղափոխական, «Կովկասի Լենին», բայց շատ քիչ ուշադրություն ենք դարձրել նրա գործունեությանը հայ ժողովրդի պատմության մեջ։ Ես այսօր կփորձեմ շատ համառոտ ներկայացնել ձեզ այն հարցերը, որոնք, իմ կարծիքով, Շահումյանի ունեցած դերակատարությամբ ունեն անանց նշանակություն։ Առաջինը՝ ես ուզում եմ նշել Շահումյանի բարձր բարոյական կերպարի մասին։ Մենք միշտ լսել ենք, որ նշանավոր մեծահարուստ Մանթաշովն առաջարկել է Շահումյանին ամուսնանալ իր աղջկա հետ, տալով 200 հազ․ ռուբլի և լավ կյանք։ Շահումյանը հրաժարվել է։ Երբեք չենք նշել, թե ինչու է հրաժարվել։ Պարզվում է, որ Շահումյանը սիրում էր Քեթևանին և այնքան բարձր բարոյական անձնավորություն էր, որ մերժեց, այն էլ 1902 թ․ Մանթաշովի նման մարդու փեսա լինել, հսկայական հարստություն ունենալ, հավատարիմ մնաց իր սիրո գաղափարին։ Այսօր այս իրողությունը մեր երիտասարդության համար մի շատ կարևոր դաստիարակչական նշանակություն ունի։ Մեր պատմության մեջ այդպիսի մի դեպք էլ կա, որն ավելի տխուր է։ Երբ որ թուրքական գերության մեջ 1915 թ․…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: