Թուրքիան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով ընթացող մարտերին մասնակցելու համար սիրիացի վարձկաններ է ուղարկել Ադրբեջան, լրագրողական հետաքննության արդյունքում բացահայտել է հեղինակավոր Reuters լրատվական գործակալությունը։Մեջբերելով ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի խոսքերն այն մասին, որ Թուրքիան հյուսիսային Սիրիայից մոտ 4000 գրոհային է ուղարկել Ադրբեջան՝ գործակալությունը նշում է, որ Ադրբեջանը հերքել է այդ հաղորդագրությունները, մինչդեռ իր հետ զրուցած երկու սիրացի վարձկանները հաստատում են լուրի իսկությունը։Ինչպես մանրամասնում է աղբյուրը, թուրքական վերահսկողության տակ գտնվող հյուսիսային Սիրիայի շրջաններում Թուրքիայի կողմից աջակցվող ապստամբ խմբավորումներից երկու զինյալներ հայտարարել են, որ իրենք Ադրբեջան են տեղափոխվում Անկարայի միջնորդությամբ։Գործակալության հաղորդմամբ՝ երկու վարձկանները, անվտանգության նկատառումներից ելնելով, խոսել են անանունության պայմանով։«Ես չէի…
Գյումրիում ռուսական ռազմաբազան կարևորագույն զսպող գործոն է տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ գրում է Интерфакс գործակալությունը: «Այն կարևորագույն զսպող գործոն է Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում: Այն միշտ կայունացնող դեր է խաղացել և հետագայում էլ կխաղա ռազմաբազայի կարգավիճակից ելնող իրավական, միջպետական ու միջազգային նորմերին համապատասխան»,- հայտնել է Վարդան Տողանյանը: Հիշեցնենք, որ Գյումրիում է տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան: 2010-ի օգոստոսի 20-ին Հայաստանն ու Ռուսաստանը զորամիավորումների տեղակայման պայմանագիրը երկարացրել էին մինչև 2044 թվականը: 1lure.am
Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԺ հայտարարությունը 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան և լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության և օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան Տավուշում 2020 թվականի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ…
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիա» հեռուստաալիքին: Ալ Արաբիա. Ինչո՞ւ է այս հին հակամարտությունն այս երկու երկրների միջև կրկին իր մասին հիշեցրել։ Զոհրաբ Մնացականյան. Այս ամենը նոր չէ, սա պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում ձգտելու, ուժ կիրառելու Ադրբեջանի շարունակական և հետևողական մտադրության գործնական ցուցադրումն է: Այս տարիների ընթացքում և, հատկապես, վերջին ամիսներին նրանք բավական հետևողական կերպով սպառնում էին ուժի կիրառմամբ: Հուլիսից հետո շատ ագրեսիվ հռետորաբանությունը զուգակցվում էր ագրեսիվ գործողություններով, որոնք վկայում էին ռազմական էսկալացիայի մասին, և այսօր նրանք համարձակվեցին գնալ այդ ուղղությամբ, ուժ կիրառել և հետամուտ լինել ռազմական լուծմանը, որը Հայաստանը և Արցախը կտրականապես մերժում…

Հայտարարություն

Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը մեր երկրի ու ժողովրդի համար այս վճռորոշ պահին հայտարարում է, որ խստորեն դատապարտում է Ադրբեջանի հերթական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ և իր զորակցությունն է հայտնում Արցախի հերոսական ժողովրդին ու մարտունակ պաշտպանական բանակին՝ իր ազատության ու անկախության համար մղվող պայքարում։Միաժամանակ դիմում ենք մեր գաղափարակից միջազգային ուժերին՝ իրենց ձայնը բարձրացնելու ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ինքնորոշված ժողովրդի արդարացի պայքարին։Ադրբեջանի ռազմական հերթական ագրեսիայի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմատենչ ղեկավարությունը։Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական իշխանությունները << մոռացել են>> , որ աշխարհի ավելի քան 90 երկրներ վաղուց են թոթափել իրենց պարտադրված գաղութային լուծը և տնօրինում են սեփական ճակատագիրը՝ ամրագրված միջազգային իրավունքի…
Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը Date: 27 Սեպտեմբերի, 2020 Խստերեն դատապարտում ենք թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված հերթական ագրեսիան, որի թիրախում են հայտնվել արցախահայությունն ու Հայաստանը։ Թշնամին թիրախավորել է ոչ միայն պաշտպանական դիրքերը, այլև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը։ Ստեղծված իրավիճակում հարկավոր է դրսևորել ծայրաստիճան կազմակերպվածություն, վերջ դնել ներքաղաքական գզվռտոցին, դադարեցնել ընդդիմախոսների հանդեպ քաղաքական հետապնդումները և սատար կանգնել հայոց բանակին ու պետականությանը։ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, գնահատելով Ռուսաստանի գործադրած ջանքերը, կոչով դիմում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, օգտագործելով իր հեղինակությունն ու կշիռը ևս, վերջ դնել այս արյունահեղությանը՝ հավատարիմ մնալով Ռուսաստանի կողմից որդեգրած, հայ ժողովրդին սատարելու, դարերի խորքից եկող քաղաքականությանը, դրանով իսկ…

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՍԿՍԵԼ ԱՐՑԱԽԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿOFFICE OF THE HIGH COMMISSIONERFOR DIASPORA AFFAIRS, REPUBLIC OF ARMENIAАППАРАТ ГЛАВНОГО УПОЛНОМОЧЕННОГОПО ДЕЛАМ ДИАСПОРЫ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ 27.09.2020English and Russian Below Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ Ադրբեջանական զորքերը հայաստանյան ժամանակով առավոտյան 07:10-ին օդային և հրթիռային հարձակման են անցել Արցախի ուղղությամբ՝ շփման գծի ամբողջ երկայնքով։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ, երկու ուղղաթիռ և մի քանի ԱԹՍ։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ…
Այսօր Սեպտեմբերի 27-ին առավոտյան Ադրբեջանական ողջ օդային ու ցամաքային բանակը լայնամասշտաբ ագրեսիա է սկսել Արցախի ամբողջ սահմանագծով և Հայաստանի որոշ սահմանագծերում: Վերջերս զգացվում էր, որ նրանք պատրաստվում են նման հարձակումների, որը հովանավորվում է Թուրքիայի ռեժիմի կողմից: Ադրբեջանը ահաբեկիչների է վարձել տարածաշրջանի որոշ երկրներից:Արցախի բանակը և ժողովուրդը միշտ պատրաստ են եղել նման հարձակումներին համապատասխան ու խիստ արձագանքելու համար, քանի որ պատերազմի ծավալը այս անգամ մեծ է արդեն կամավորականներն ու հայերասերները նաև ընդգրկվում են այս պարտադրված պատերազմին:Հայ Ձախ Ֆորումը խիստ դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ու միջազգային ատյաններից, ՄԱԿ-ից ու բոլոր առաջադեմ հասարակական ու քաղաքական ուժերից պահանջում է դատապարտեն Ադրբեջանին: Ներկա պայմաններում յուրաքանչյուր…
Ռազմական դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է ԱԺ հատուկ նիստ. խորհրդարանի հատուկ նիստը այս խոսքերով բացեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Խորհրդարանում նիստին ներկա է 115 պատգամավոր։ Հարցով հիմնական զեկուցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պատրաստ է անձամբ կռվել և զոհվել: «Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի։ Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի այս հողի վրա։ Եվ երբ ասում ենք՝ մենք բոլորս զինվորներ ենք և ծափահարում ենք այդ խոսքերի վրա, ասում ենք մի բան՝ ծեր, թե երիտասարդ, կին, թե տղամարդ, այսօր մենք միայն մի ուղերձ ունենք հղելու իրար…
Արդեն 15 ժամ է, ինչ լայնածավալ պատերազմ է ընթանում արցախա-ադրբեջանական սահանի ամբողջ երկայնքով՝ Արցախի տեղեկատվական կենտրոնում իր ասուլիսը այսպես սկսեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Սպասու՞մ էինք այս պատերազմին, հետախուզույթունը ինֆորմացիա տվե՞լ է, թե՞ չէ։ Իհարկե, պատերազմին սպասելու առումով մեզ շատ բան պետք չէր, մեզ ընդամենը պետք էր հետևել Ադրբեջանի և Թուրքիայի ղեավարների վերջին ամիսների և օրերի հայտարարույթունները։ Այո, պատերազմ մենք սպասում էինք, իհարկե, օրը մեզ համար պարզ չէր, բայց պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան պատրաստ էր պատերազմի և սկսվեց ժամը 7-ի կողմերը։ Հարձակումը՝ ամբողջ երկայնքով մեկ, Օմարից մինչև Արաքս։ Արդյունքները՝ այո, ունենք կորցրած դիրքեր։ Հիմնականում՝ Թալիշի ուղղությամբ և հարավային թևում։ Ունենք…

Լոնդոնի Կոնֆերանսը 1921 Թվական

Հարցազրույցների շարան հայոց պատմության կարևորագույն հարցերի շուրջ,Հայաստանի Հանրապետության պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ հետ: https://www.youtube.com/channel/UCAulop3vJEQFKIQ34kpslCA
Էջ 1, 52-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: