ԱՄՆ-ում անցկացվել է հայկական ծագումնաբանությանը նվիրված առաջին համաժողովը

14 Մայիսի 2016

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքի Հայկական մշակութային ու կրթական կենտրոնում անցկացվել է Հայկական ծագումնաբանության վերաբերյալ առաջին համաժողովը:  

Այն տևել է 2 օր և դրան մասնակցել է 300-ից ավելի մարդ: Մասնակիցները ժամանել են ԱՄՆ-ի տարբեր քաղաքներից, Կանադայից ու Մեծ Բրիտանիայից:

Համաժողովի կազմակերպիչներն են՝ Թրեյսի Ռիվեստ Քինին, Մարկ Արսլանն ու Ջորջ Աղջայանը, ովքեր հավաքվածներին ներկայացրել են մի շարք հավաստի աղբյուրներ, որոնցից Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների հետնորդները կարող են արժեքավոր տեղեկություններ ստանալ իրենց տոհմածառերի մասին:

Կազմակերպիչները ներկայացրել են նաև այն ընկերությունների ցանկը, որոնք զբաղվում են ներգաղթյալների հետնորդների համար ԴՆԹ թեստերի անցկացմամբ: Նշվում է, որ նման թեստերի միջոցով որոշ մարդկանց հաջողվել է գտնել իրենց հայ ազգականներին, գրում է Asbarez-ը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: