«Ռազմարդունաբերությունը ոլորտ է, որը պահում է բանակը»․ Կարեն Վարդանյան

01 Մայիսի 2016

Պատերազմը ցույց է տալիս բոլոր բացերը: Եթե խաղաղ ժամանակ  հնարավոր է ինչ-որ բաներ կոծկել,  պատերազմի ժամանակ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Նախ ասեմ, որ ողջունում եմ ՀՀ նախագահի վերջին գործողությունները՝ ՀՀ նախագահի որոշմամբ մի քանի գեներալների հետ պաշտոնից հեռացվեց նաև ՊՆ միլիոնատեր փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը: Կարծում եմ կատարվող փոփոխությունները օգուտ կբերեն բանակին: Իմ կարծիքով՝ ՊՆ-ում  էլի մարդիկ կլինեն, որոնց թերացումները և ղեկավարման սկզբունքները բերեցին այն բացասականին, որն ունենք: Այդ մարդիկ չպետք է սպասեն իրենց հերթին, պետք է հենց իրենք հեռանան:

Պետք է բանակը ցանկություն ունենա ժամանակակից զենքեր ունենալու: Մենք հիմա ակտիվացել, խոսում ենք, քանի որ մյուս կողմից իմպուլս չկա, ինչը մեզ համար զարմանալի է և տարօրինակ, մյուս կողմից՝ միայն ասում են, որ տեխնոլոգիաների կիրառումը թանկ է և այլն: Ակնհայտ է, որ այդ մարդիկ չեն հասկանում խնդիրը, ռազմարդյունաբերությանն ու ՏՏ ոլորտին վերաբերվում են ինչպես տուշոնկա գնելուն: Նրանք  չեն հասկանում, որ ռազմարդունաբերությունը ոլորտ է, որը պահում է բանակը: Տեսեք՝ Իսրայելի կամ Շվեյցարիայի օրինակները: Երբ զարգացնում ես ռազմարդյուաբերությունդ, այն մուտքեր է ապահովում, և այդ մուտքերը ևս օգտագործում ես բանակի համար: Բայց ռազմարդյունաբերական ոլորտը կայացնելու համար, պետք է ցանկություն լինի, պետք է օգնել դրա կայացմանը: Պետք է բանակը հնարավորություններ փնտրի նույն ՏՏ ոլորտի մասնագետների հետ աշխատելու համար, բայց նույն բանակի համար ծախսեր անողները հայտնի են որպես փողն ուշացնող, պայմանավորվածությունները խախտող կողմ, իսկ իրենց վարքն արդարացնելու համար ասում են, թե տեխնոլոգիաների կիրառումը թանկ է: Ասում են թանկ է, բայց չեն նշում, թե ինչի հետ համեմատած: Այս անգրագիտությանը պետք է վերջ դրվի:

Ինչ վերաբերվում է Հայաստանում անօդաչուների արտադրմանը․ մեր ՏՏ ոլորտը միայն անում է ծրագրային մասը, այդ մասով մենք ամեն  ինչ կարող ենք: Բայց դա բավարար չէ… Պետք է մտածել այն պայթուցիկ սարքերի մասին, որոնք կրում են անօդաչուները և այլն: Այս հարցում համագործակցություն է անհրաժեշտ մի շարք ձեռնարկությունների միջև: Այս ամեն ինչը մենք չունենք կոնկրետ մարդկանց պատճառով:

Հասարակությունը պետք է հետևողական լինի: Մարդիկ պետք է հասկանան, որ հարկեր են վճարում ու իրավունք ունեն ինչ-որ պահանջներ ներկայացնելու: Եթե այդ պահանջատիրությունը լիներ, ամեն ինչ այսպես չէր լինի: Հասարակությունը պետք է ակտիվ լինի և պահանջատեր:

 

Կարեն Վարդանյան

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: