1960-1965 ԹԹ. Սովետական Հայաստան, Կապիտալ շինարարություն

08 Հոկտեմբերի 2017

1960-1965 ԹԹ. Սովետական Հայաստանում պետական կապիտալ ներդրումները կազմել են 775 միլիոն ռուբլի, որից շին-մոնտաժային աշխատանքի համար ՝ 472 միլիոն ռուբլի։ Որպեսզի այսօրվա երիտասարդ ընթերցողը պատկերացում ունենա այդ գումարի մասին, նշեմ այդ ժամանակաշրջանում կառուցվածներից միայն մի քանիսը։
1.Կառուցվել ու շահագործման են հանձնվել 68 արդյունաբերական ձեռնարկություն և խոշոր արտադրամաս։
2. Շահագործման է հանձնվել մեկ միլիոն 496 հազար քառակուսի մետր բնակելի տարածություն, որը նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ ավելի է 26,4 տոկոսով։
3. Կառուցվել են բազմաթիւ հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ,մանկամսուրներ։
4. Շահագործման է հանձնվել Երևանի պետական համալսարանի նոր շենքի գլխավոր կորպուսը;
5. Շահագործման են հանձնվել Գ. Սունդուկյանի անվան թատրոնի շենքը, Երևանի, Դինամո սպորտընկերության մարզադահլիճը, Լենինական քաղաքի մշակույթի պալատը, Նոյեմբերյանի և Եղեգնաձորի ջրհան կայանները և այլն։
ԺՈՂՈՎՐԴԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
Ազգային եկամուտը 1960-1965ԹԹ. աճել է 76 տոկոսով։ Դա հնարավորություն է տվել զգալի միջոցներ ներդրել ժողովրդի նյութական բարեկեցության բարձրացման համար։ Բարձրացվել է ցածր վարձատրվող աշխատողների աշխատավարձը։ Միայն 162.200 բանվորի ու ծառայողի աշխատավարձը միջին հաշվով բարձրացել է ավելի քան 26 տոկոսով։ Ուսուցիչների, բժիշկների,առևտրի, հասարակական սննդի,կենցաղային սպասարկման ոլորտի աշխատողների աշխատավարձը բարձրացնելու համար լրացուցիչ տրամադրվել է մոտավորապես 30 միլիոն ռուբլի։ Կատարվել է գների իջեցում։ Բացի դրանից հավասարեցվել են պարենային և արդյունաբերական ապրանքների քաղաքային և գյուղական մանրածախ գները։ Դրանից գյուղական բնակչությունը շահել է 8 միլիոն ռուբլի։ Ավելացվել է թոշակները։ 1965 Թ․ թոշակ է նշանակվել նաև 50 հազար կոլտնտեսականի։ Զգալի տեղաշարժ է կատարվում մանրածախ ապրանքաշրջանառության ասպարեզում։ 1965 Թ., 1962 Թ. համեմատությամբ, բնակչությանն ավելի վաճառվել է մսամթերք ՝ 13 տոկոսով, ձկնեղեն ՝ 33 տոկոսով, յուղ ՝ 26 տոկոսով, կաթնամթերք ՝ 20 տոկոսով, սառնարաններ ՝ 30 տոկոսով, գործվածքեղեն ՝ 16 տոկոսով, կոշիկ ՝ 16 տոկոսով, տրիկոտաժեղեն ՝ 30 տոկոսով։ Միաժամանակ գյուղական բնակչությունն ավելի է վաճառվել շաքար ՝ 40 տոկոսով, բրդե գործվածք ՝ 40 տոկոսով, պատրաստի հագուստեղեն ՝ 30 տոկոսով, տրիկոտաժեղեն ՝ 30 տոկոսով, կոշիկ ՝ 50 տոկոսով։
1965 Թ. հանրապետության առողջապահության բյուջեն կազմել է 65 միլիոն 328 հազար ռուբլի, որը 28 տոկոսով ավելի էր 1963 Թ․ համեմատությամբ։ 1963- 1965 ԹԹ․ հիվանդանոցների մահճակալների թիվն ավելացել է 1.310-ով և հասել է 17.765-ի։ Բոլոր հիվանդանոցներոււմ և բուժհիմնարկներում աշխատում էին 5․900 բժիշկ և 14․500 միջին բուժանձնակազմ։ 1965 Թ. հանրապետությունում գործում էր 1․574 դպրոց, որտեղ սովորում էին 530 հազար աշակերտ։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողնորի թիվը կազմում էր 39 հազար մարդ։ Յուրաքանչյուր 10 հազար բնակչին հասնում էր 177 ուսանող։ 45 տեխնիկումներում և միջին մասնագիտական ուսումնարաններում սովորում էին 31 հազար մարդ։
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Գիտության զարգացումը մշտապես գտնվել է Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Այս գործում առանձնապես մեծ են Քոչինյանի մասնակցությունն ու դերը։ Դա արտահայտվում էր գիտության առաջատար տարբեր ճյուղերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրելով, նրանց գործունեությունը բարելավելու գործում ձեռնարկված արդյունավետ միջոցներով։ Գիտության զզարգացումն արտահայտվում էր գիտական հիմնարկությունների ցանցի ընդլայնումով, գիտաշխատողների թվի ավելացումով։ Ավելի ու ավելի հաճախ էին Հայաստանի գիտնականները մասնակցում միութենական և համաշխարհային նշանակություն ունեցող գիտական մի շարք հիմնահարցերի լուծմանը։ Այս ասպարեզում առաջնությունը պատկանում էր Բյուրականի աստղագիտարանին, որի անփոփոխ ղեկավարն էր համաշխարհային համբավ ունեցող Վիկտոր Համբարձումյանը, որը միաժամանակ Սովետական Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտն էր։ Բյուրականի աստղադիտարանը դարձել է կենտրոնական աստղասփյուռների գոյացման էության նկատմամբ եղած հայացքների մեջ տեղի ունեցող հեղաշրջման պիոները և շարունակում է իր մեծակշիռ հետազոտությունները գալակտիկաների միջուկների ասպարեզում։ Սովետական Հայաստանի գիտնականները համընդհանուր ճանաչման են արժանացել տեսական ֆիզիկայի, մաթեմատիկայի, մեխանիկայի, տիեզերքի յուրացման, կենսաբանության և մյուս ասպարեզներում ներդրված ուսումնասիրություններով ու ձեռք բերված արդյունքներով։ Նպաստելով գիտության բուռն զարգացմանը, Հայաստանի ղեկավարությունն առաջին հերթին ելնում էր այն հարցից, թե տվյալ բնագավառում ձեռք բերված գիտական մակարդակը որքանով է համահունչ առաջին հերթին հանրապետության ժողովրդական տնտեսության համապատասխան ճյուղի պահանջներին։ Իսկ այդ ժամանակ հանրապետության ղեկավարությունը վճռական միջոցներ էր ձոռնարկում զարգանել արդյունաբերական այնպիսի ճյուղեր, ինչպիսիք էին ճշգրիտ մեխանիկան, սարքաշինությունը, ռադիոտեխնիկական և էլեկտրոնային արդյունաբերությունը, որոնք պահանջում էին ֆիզիկական գիտությունների ասպարեզում հետազոտությունների լայն ծավալում։ Արդյունաբերության վերոհիշյալ ճյուղերի համար պահանջվում էր ամենից առաջ լայնորեն զարգացնել կարծր մարմնի ֆիզիկան։ Եվ ինչպես Գիտությունների ակադեմիայում, այնպես էլ Երևանի պետական համալսարանում այդ ճյուղի զարգացման համար հանրապետության ղեկավարության լայն աջակցությամբ ստեղծվեցին համապատասխան գիտահետազոտական ինստիտուտներ ու լաբորատորիաներ։ Զգալի և լուրջ աշխատանք է տարվում ռադիոֆիզիկայի, քվանտային ռադիոֆիզիկայի պոլիմերների ֆիզիկայի, ինչպես նաև կիսահաղորդիչների ասպարեզում։ Կարծր մարմնի ֆիզիկայի հետ միասին կարևորվում է նաև կարծր մարմնի առանձնապես նոր կոնստրուկցիոն նյութերի մեխանիկան։ Այս նոր խնդրի լուծման գործում լուրջ հաջողության են հասել Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի ու մեխանիկայի ինստիտուտների։ Հանրապետության ղեկավարությունը մտահոգված էր նաև էլեկտրոնային հաշվողական մեքենաների ստեղծմամբ ու արտադրության զարգացմամբ, և մեծ ուշադրություն էր դարձվում կիսահաղորդիչների ֆիզիկայի և մաթեմատիկայի ժամանակակից ճյուղերի զարգացմանը։ Այս ամենի արդյունթով էլ Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի կոլեկտիվը կարողացել է կատարել իր առջև դրված խնդիրները և հասնել հիանալի հաջողությունների։ Լուրջ ներդրումներ են բերել Հայաստանի գիտնականները նաև հանրապետությունում քիմիական արդյունաբերությունը զարգացնելու ասպարեզում։ Կենսական երևույթների մեխանիզմի, ժառանգականության իսկական օրենքների, օրգանիզմի մեջ տեղի ունեցող բիոքիմիական պրոցեսների օրինաչափությունների ուսումնասիրման ասպարեզում որոշակի հաջողության են հասել նաև հանրապետության կենսաբան գիտնականները։ Զարգանում է մոլեկուլյար կենսաբանությունը։ Ուղեղի բիոքիմիայի ասպարեզում լուրջ հաջոության են հասել հանրապետության բիոքիմիկոսները։ Զգալի է առաջընթացը հասարակական գիտությունների ասպարեզում։ Հրատարակության համար պատրաստվել են »Ժամանակակից Հայերենի բացատրական բառարանը«,»Սովետահայ գրականության պատմության« երկրորդ հատորը, »Հայ ժոովրդի պատմություն« ութհատորյակը և այլն։ 1960-1965 ԹԹ. հանրապետության հրատարակչությունները յուրաքանչյուր տարի լույս են ընծայել քաղաքական, մասսայական, արվեստագիտական, պատմական, տեխնիկական,գյուղատնտեսական, արվեստագիտական և այլ բնույթի 800 անուն գիրք, 4-5 միլիոն տպաքանակով։ Այդ նույն ժամանակաշրջանում հրատարակվել է 800-1000 մամուլ թարգմանական գրականություն։ Հանրապետության մշակութային կյանքում կարևոր իրադարձություն են դարձել Հայաստանի արվեստի վարպետների ելույթները Կրեմլի համագումարների պալատում 1964 Թ. ապրիլին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: