Վերջերս համացանցում տարածվեց ադրբեջանական անօդաչու թռչող սարքից նկարահանված տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է հակառակորդի հրետանին հարվածում մեր դիրքերին: Ենթադրաբար կրակը հենց այդ անօդաչու սարքից էլ ուղղորդվում էր: ՀՕՊ դասական միջոցների համար նման սարքերը խոցելը դժվար է, որովհետև, լինելով չափսերով փոքր և կոմպոզիտային նյութերից պատրաստված, այդ սարքերը դժվար է տեսնել սովորական ռադարի օգնությամբ: Բայց այնպես չէ, որ խնդիրն անլուծելի է: Աշխարհի տարբեր բանակներ արդյունավետորեն հակազդում են նման սարքերին: Մենք էլ կարող ենք: Ադրբեջանական անօդաչու թռչող սարքից նկարահանված կադրերը, որտեղ, փաստորեն, երևում է, որ ադրբեջանական հրետանին աշխատում է անօդաչու թռչող սարքի աջակցությամբ՝ համակցված թռչող սարքով: Եվ չթերագնահատելով թշնամուն՝ ասեմ, որ…

Երևանը 6000 տարեկան է

Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի լավ ուսումնասիրված հուշարձան է Երևանի հարավ-արևմտյան մասում, Հրազդան գետի ձախ, այժմ Երևանյան լճի արևելյան բարձրադիր ափին գտնվող Շենգավիթ բնակատեղին, որի ուսումնասիրությամբ հնագետները զբաղվել են 1936 թվականից: Նույն թվականին հնագետ Ե. Բայբուրդյանի ղեկավարությամբ սկսվել են բնակավայրի հնագիտական պեղումները: Հնավայրը զբաղեցրել է մոտ 6 հա տարածք, որից այժմ պահպանվել է 1,5-2 հա: Աշխատանքները շարունակվում են մինչև 1938 թ., իսկ այնուհետև հուշարձանը մոտ 20 տարի մոռացության է մատնվում: 1958 թ. հնագետ Ս. Սարդարյանի ջանքերով վերսկսվում են պեղումները, որոնք ընդհատումներով տևում են մինչև 1983 թ.: Նոր պեղումները վերսկսվում են 2000 թ., հնագետ Հ. Սիմոնյանի ղեկավարությամբ: Այս պեղումների շնորհիվ էլ…

Հայաստանը Ք․ա․ 3-րդ հազարամյակում

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մովսիսյանն իր հրատարակած «Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների» (Երևան, 2005) աշխատության վերջաբանում ասում է. «1930-ական թվականներին գրված «Հայաստանի պատմություն» աշխատության էջերում Ն. Ադոնցը, քննելով այն ժամանակ հայտնի մի քանի արձանագրությունների տվյալները, գրում էր. «Փաստորեն մենք կատարյալ մթության մեջ ենք Հայաստանի՝ շումերաաքադական դարա-շրջանի անվան ու ճակատագրի կապակցությամբ» (Երևան, 1972, էջ 27): Բարեբախտաբար հետագա տասնամյակներում այդ շրջանի վերաբերյալ բացահայտվեցին բազմաթիվ աղբյուրներ, որոնք հերքեցին ու մերժեցին հայերի ծագման և, առհասարակ, հայոց վերաբերյալ նախկինում շրջանառության մեջ դրված ռևիզիոնիստական տեսակետները, որոնք խստագույնս վնասեցին և շարունակում են վնասել…
Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Նորթրիջ մասնաճյուղը Թրբանջյան ընտանիքի կրթական հիմնարկից (TF Educational Foundation) 250․000 դոլար նվիրատվության խոստում է ստացել՝ համալսարանի Հայագիտական և ուսուցիչներ պատրաստող ծրագրերի համագործակցությամբ հայերեն և հայ մշակույթ դասավանդող ուսուցիչներ պատրաստելու համար։ Գումարը տրվելու է առաջիկա հինգ տարվա ընթացքում, իսկ ծրագրով նախատեսված առաջին ուսանողները պետք է գրանցվեն 2016 թ․ աշնանը։ Ծրագրով նախատեսված է տարեկան կրթանպաստի տրամադրում։ Նորթրիջի համալսարանի Հայագիտական ծրագրի ղեկավար Շեմմասյանը հայտնել է, որ հայերենի ուսուցիչներ պատրաստելու նպատակով ծրագիրը շատ կարևոր է համայնքի համար, քանի որ համայնքում հայերենի ուսուցիչների մեծ մասը Մերձավոր Արևելքից է կամ Հայաստանից։ Համալսարանի թերթը գրում է, որ Լոս Անջելեսում ապրում է մոտ կես միլիոն…

«Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարան

«Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» լույս է ընծայել թեմատիկ նոր՝ «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանը (ավելի քան 1120 էջ): Մեր իրականության մեջ աննախադեպ այս շքեղ հրատարակությունը, որն ըստ էության, նվիրված է հայ գրատպության 500-ամյակին, իր եզակի տեղն է ունենալու հայ գրքի ու պարբերական մամուլի պատմության մեջ, որովհետև առաջին անգամ մեկտեղել է հայ գրատպությունը՝ իր բոլոր երեսակներով: Առանձին-առանձին ներկայացված են հայ գրքի հնատիպ շրջանում հրատարակված գրեթե բոլոր գրքերը (շուրջ 1100 անուն)՝ մատենագիտական բնութագրումներով, այդ գրքերի հեղինակներն ու տպագրիչները, նաև օտար հեղինակները: Նոր և նորագույն շրջանը ներկայացված է կոթողային հրատարակություններով, ՀՀ-ում, ԼՂՀ-ում և սփյուռքում հրատարակված պարբերականների և տպագրվող թերթերի ու հանդեսների մեծ մասը՝ իրենց…

Վանում 2800 տարեկան դամբարան են հայտնաբերել

Թուրքական «Դեյլի սաբահը» տեղեկացնում է, որ մոտ քառասուն հնագետ Վանում իրականցնող պեղումների ընթացքում հայտնաբերել են 2800 տարվա հնության կարասներ, որոնք գտնվել են խոյաձև պահեստներում։ Հնագետների տեղեկությունների համաձայն, կարասներն օգտագործվել են որպես դամբարաններ՝ Վանա լճի շուրջ կենտրոնացած վաղ հայկական թագավորության ժամանակաշրջանում, մ․թ․ա․ 860 թվին։ Պոլսի համալսարանի հնագիտական խումբը Վանում հինգ տարի շարունակ պեղումներ է կատարում և հայտնաբերել է բազմաթիվ նմուշներ, որոնք պատկանում են հին հայկական թագավորությանը մինչև մ․թ․ա․ 590 թ․։ Հնագիտական խմբի հայտնաբերած կարաս-դամբարանները գործածվել են որպես թաղման խցիկներ, դրանք նաև մեր նախնիների մի շարք սովորությունների մասին տեղեկություններ են տալիս։
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) հոկտեմբերի 15-ին մեկնարկեց «Հայոց ցեղասպանություն -100․ ճանաչումից հատուցում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Այն թվով 12-րդն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում ու արտասահմանում անցկացված գիտաժողովների շարքում: Երկօրյա այս գիտաժողովի ծրագիրը խիստ հագեցած էր․ ավելի քան 100 զեկույց ընթերցեցին հայ և արտասահմանից ժամանած գիտնականները՝ Հայոց ցեղասպանության ողջ ժամանակահատվածն ու ամենատարբեր ուղղություններն ընդգրկող թեմաներով: Գիտաժողովի առաջին բանախոսը ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն էր: Անդրադառնալով Թուրքիայի 100-ամյա ժխտողականության պարագայում ոչ միայն ճանաչման, այլև փոխհատուցման պահանջ բարձրացնելու իրատեսական լինելուն, ասաց, որ այդ հարցը պիտի բարձրացվեր թերևս 50 տարի առաջ․ «Բավական է հիսուն տարի մենք խոսենք ճանաչման…

Մարսի վրա կյանքի բաղադրիչ տարրեր են որոնում

Մեր հայրենակից, ՆԱՍԱ-ի ռադիոկապի ինժեներ Ռիչարդ Օհանյանն աշխատում է աշխարհի ամենահետաքրքիր գիտական կենտրոններից մեկում` ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայում`հայտնի JPL-ում, որն աշխարհի գիտահետազոտական եզակի վայրերից է, ուր ռոբոտացված տիեզերական սարքեր են պատրաստվում և ուղարկվում զանազան մոլորակներ: JPL-ը նաև Երկիր մոլորակի ուղեծրի հետազոտություններ է կատարում, բայց տիեզերքով հետաքրքրված մարդկանց հրապուրում է հատկապես լաբորատորիայի գործունեությունը՝ մարդու ոտք չկպած մոլորակների խորհրդավոր աշխարհում: JPL-ի վերջին աշխատանքներից է 2012 թ. օգոստոսին Մարս ուղարկած Curiosity մարսագնացի նախագծումը, ուղարկումը և վայրէջքը` Կարմիր մոլորակի վրա: Մեր հայրենակից Ռիչարդ Օհանյանը (ինչպես նաև ՆԱՍԱ-ում աշխատող այլ հայեր ևս) անձամբ է մասնակցել այդ նշանավոր մարսագնացի ստեղծմանը: ՆԱՍԱ-ի վերջին պաշտոնական հայտարարության առթիվ (Օդագնացության…

Վրաստանում կրկին կրճատել են հայոց լեզվի դասաժամերը

2015-2016 ուստարվա համար Վրաստանի կրթության և գիտության նախարարության կազմած ուսումնական ծրագիրը նախատեսում է հայոց լեզվի դասաժամերը կես ժամով կրճատել։ Ջավախքի հանրակրթական դպրոցների 10-րդ և 11-րդ դասարաններում նախկին շաբաթական 5 ժամվա փոխարեն, այսուհետև ուսուցանվելու է 4,5 ժամ։ «Ցավոտ հարց է։ Կրճատեցին մեր մայրենիի դասաժամերը։ Հայերենը բարդ լեզու է, բարձր դասարանների ծրագիրը բավական ծավալուն է, արդեն նախորդ կրճատումից հետո դժվարանում էինք ամբողջ նյութը փոխանցել աշակերտին», հայտնել է հայոց լեզվի և գրականության մասնագետ Սաթենիկ Նահապետյանը։ Հայկական դպրոցների տնօրեններն ասում են, թե 10-րդ և 11-րդ դասարաններում չեն կարող դասաժամերը փոխել, քանի որ վրացերենի, Վրաստանի աշխարհագրության, պատմության, մարզումների դասաժամերը փոխելու իրավունք չունեն, իսկ մյուս առարկաներից…

Գրենլանդիայից պոկվել է հսկա սառցաբեկոր

Սառցաբեկորը շարժվում է Ատլանտյան օվկիանոսի ուղղությամբ, հաղորդում է BBC News-ը։ Պոկված հսկա սառցաբեկորը հավասար է 12,5 ք/կմ-ի։ Դա պինդ ջրի ծավալն է, որը փորձագետների հավաստիացմամբ կարող է ծածկել Մանհեթենը մոտ 300 մետր հաստությամբ սառույցի շերտով։ Սառցե վերնաշերտի մի մասի կորուստը գիտնականները հայտնաբերել են ՆԱՍԱ-ի Landsat արբանյակի նկրահանումների օգնությամբ։ Ենթադրում են, որ սառցաբեկորի այդ հատվածը պոկվել է 2015 թ․ օգոստոսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում։ ՆԱՍԱ-ի տվյալները հաստատում են նաև Sentinel-1a ռադիոլոկացիոն արբանյակների և Sentinel-2a-ից կատարված ЕКА սարքերի նկարահանումները։ Այդ սառցաբեկորը, որն անվանել են Յակոբսհավն, մոտ 7−10 տոկոսով կազմում է Գրենլանդիայի սառցե վահանը։ Այն Ատլանտյան օվկիանոսում սառցաբեկորների հիմնական «մատակարարն» է։
Գիտնականներն Աֆրիկայում հայտնաբերել են մի ձուկ, որը կարողանում է մի քանի տարի ապրել առանց սննդի և ջրի։ Անբարենպաստ պայմաններում այդ ձուկը կարողանում է դանդաղեցնել իր օրգանիզմի բոլոր գործընթացները և քնում է այնքան ժամանակ, մինչև իր գտնվելու վայրում քաղցրահամ ջուր է հայտնվում։ Ձկանն անվանել են եղջրատամ։ Նրա քնելու ժամանակաշրջանը կարող է տևել 3-5 տարի, այդ ընթացքում նա արտաթորանք չի արտադրում, գրում է The Daily Mail-ը։ Ներկայում մասնագետներն ուսումնասիրում են, թե ինչ է տեղի ունենում ձկան բջիջների հետ քնի ընթացքում։ Գիտնականները հույս ունեն, որ այդ ուսումնասիրությունը հնարավորություն կտա իրենց մի քայլ առաջ անցնել գիտության մեջ և կրիտիկական պահերին մարդու կենսագործունեությունը դադարեցնելու հնարավորություն…
Էջ 3, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: