Պատերազմը ցույց է տալիս բոլոր բացերը: Եթե խաղաղ ժամանակ հնարավոր է ինչ-որ բաներ կոծկել, պատերազմի ժամանակ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Նախ ասեմ, որ ողջունում եմ ՀՀ նախագահի վերջին գործողությունները՝ ՀՀ նախագահի որոշմամբ մի քանի գեներալների հետ պաշտոնից հեռացվեց նաև ՊՆ միլիոնատեր փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը: Կարծում եմ կատարվող փոփոխությունները օգուտ կբերեն բանակին: Իմ կարծիքով՝ ՊՆ-ում էլի մարդիկ կլինեն, որոնց թերացումները և ղեկավարման սկզբունքները բերեցին այն բացասականին, որն ունենք: Այդ մարդիկ չպետք է սպասեն իրենց հերթին, պետք է հենց իրենք հեռանան: Պետք է բանակը ցանկություն ունենա ժամանակակից զենքեր ունենալու: Մենք հիմա ակտիվացել, խոսում ենք, քանի որ մյուս կողմից իմպուլս չկա,…

Հրաչյա Աճառյան

Այս տարի լրանում է հայ և համաշխարհային գիտության խոշոր դեմքերից մեկի՝ լեզվաբան, բանասեր Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակը: Ծնվել է 1876 թ. մարտի 8 (20)-ին արևմտահայ հոգեմտավոր մայրաքաղաք Կ. Պոլսում: 1883 թ. ընդունվում է Սամաթիայի Արամյան վարժարանը, սովորում 2 տարի, 1885 թ․՝ Սամաթիայի Ս. Սահակյան թաղային վարժարանը, սովորում 4 տարի, 1889 թ. ընդունվում է Պոլսո Կեդրոնական վարժարանը: 1893-ին, ավարտելով այն, պաշտոնավարում է Գադը գյուղի Արամյան դպրոցում, այնուհետև՝ 1894-ին Կարինի Սանասարյան վարժարանում: 1895-ից սովորում է Փարիզի Սորբոնի համալսարանում՝ աշակերտելով Անտուան Մեյեին, ապա՝ 1898-ին, Ստրասբուրգում՝ աշակերտելով Հայնրիխ Հյուբշմանին: 1898 թ. գալիս է Վաղարշապատ։ Այդ թվականից որպես ուսուցիչ պաշտոնավարում է Վաղարշապատում, Շուշիում, Նոր Բայազետում,…
Ապրիլի 11-16-ը Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի միաժամանակ հինգ Նոբելյան դափնեկիրների, ովքեր «Նոբելյան օրեր» միջոցառման շրջանակներում մասնագիտական և լայն հասարակական շրջանակների համար կներկայացնեն ինչպես կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկագիտության թեմաներով բաց դասախոսություններ, այնպես էլ հանդես կգան հասարակական թեմաների քննարկումներով։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Կոնստանդին Ենկոյանը. «Այս միջոցառումը դեռևս նախադեպը չունի Հարավային Կովկասում, տարածաշրջանում դեռ չի հաջողվել միևնույն ժամանակահատվածում մեկտեղել միանգամից Նոբելյան 5 մրցանակակիրների: Հայաստանում «Նոբելյան օրեր» անցկացնելու գլխավոր նպատակն է Հայաստան հրավիրել համաշխարհային գիտության առաջատար դեմքերին, ովքեր կփորձեն մոտիվացնել հայ երիտասարդությանը և ցույց տալ, թե որքան շոշափելի է գիտությունն այսօր:…

Շախմատի դասավանդման փորձի ուսումնասիրում

Այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դուբկովսկու գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ողջունել է հյուրերին և ներկայացրել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում շախմատը որպես պարտադիր դասավանդվող առարկա ներդրման գործընթացի առանձնահատկությունները: «Մենք կյանքի ենք կոչել Հայաստանի Հանրապետության նախագահի ծրագիրը, և այն արդեն հուսադրող արդյունքներ է տալիս: Գործընթացը սկսվել է գիտամանկավարժական լուրջ ուսումնասիրություններից հետո, և պատահական չի ընտրված աշակերտների տարիքային շեմը՝ 2-րդից 4-րդ դասարանները»,- ասել է նախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ հայկական փորձը այլ երկրներում կիրառելու վերաբերյալ քննարկումներ է ունեցել նաև ՖԻԴԵ-ի նախագահի հետ, որն անձամբ շատ է հետաքրքրված…

Բնապահպանական հարցեր

Մի «հիանալի» ակնթարթում կարող է առաջանալ «բնապահպանական շղթայական ռեակցիա», և կփոփոխվի ողջ բիոմիջավայրը։ Ե՞րբ այն կառաջանա՝ գիտությունը կանխատեսել չի կարողանում։ Բնապահպաններն ասում են՝ դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի. ամեն ինչ արդեն հասունացել է։ Աշխարհն այսօր ապրում է մեր կյանքի պատմության մեջ նմանը չունեցող՝ անընդհատ ուժգնացող գլոբալ էկոլոգիական ճգնաժամի պայմաններում, որի բաղկացուցիչ մասն են կազմում մոլորակի չվերականգնվող ռեսուրսների սպառումը, կլիմայի փոփոխությունը, որն առաջանում է արդյունաբերական արտանետումների ազդեցությամբ, կենդանի օրգանիզմի մահացությունը, բույսերի և կենդանիների զարգացման և տեսակների թվի ու դրանց կյանքի տևողության կրճատման, մարդու՝ որպես բիոլոգիական տեսակի այլասերումը, նրա ֆիզիկական ու մտավոր կարողությունների դեգրադացիան։ Մենք ցանկանում ենք այս ամենին տալ…

Թեղուտի հանքավայրի մասին

Այս աշխատությունը մի քանի տարի առաջ է գրվել։ Այն կրկին տպագրում ենք՝ առանձնացնելով Հրաչիկ Ավագյանի հետազոտությունը, ինչը և՛ հետաքրքիր է յուրաքանչյուր հայի համար, և՛ անհրաժեշտ գիտելիքներ է պարունակում։ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը 2005թ. կազմել և ՀՀ բնապահպանության նախարարություն փորձաքննության էր հանձնել «Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը» (հետայսու`«Գնահատում»), իսկ 2006թ.` «Աշխատանքային նախագիծը»: ՀՀ բնապահպանության նախարարությունը նախագծին դրական եզրակացություն էր տվել: ՀՀ Կառավարության 01.11.2007 թ․ թիվ 1278-Ն որոշմամբ մի շարք հողամասերի (տես`Կառավարության որոշման հավելվածները) նպատակային նշանակությունը փոփոխվել էր և այդ հողամասերը տրամադրվել էին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով: Պատվիրատուի կողմից քննարկվել են Կառավարության նշված որոշումը Դատական կարգով…

Մահացել է Հրաչիկ Ավագյանը

Խոր վշտով հայտնում ենք, որ մարտի 17-ի լույս 18-ի գիշերը կյանքից հեռացավ ևս մեկ գերազնիվ հայորդի, մեծ գիտնական, նվիրյալ հայ՝ երկրաբան գիտնական, դոկտոր Հրաչիկ Սարգսի Ավագյանը։ Կայքի աշխատակազմը վշտակցում և ցավակցում է ազնիվ ու գրագետ մարդու, անբասիր գիտնականի ընտանիքի անդամներին ու հարազատներին՝ մեծ կորստի համար։ Հրաչիկ Ավագյանը ծնվել է 1930 թ., մայիսի 22-ին, Տավուշի մարզի Պառավաքար գյուղում: Հայրենի գյուղում դպրոցն ավարտելուց հետո նա ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1949-1954 թթ.` ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետը, ստացել է ճարտարագետ-երկրաբանի որակավորում՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի որոնում և հետախուզում» մասնագիտությամբ։ 1954 թ․նշանակվել և մինչև 1992թ․ աշխատել է որպես Հայաստանի Խորհրդային…

Ալեքսանդր Թամանյան

ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878թ. մարտի 4-ին Եկատերինոդար (այժմ` Կրասնոդար) քաղաքում: Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի ռեալական ուսումնարանում: 1898թ. ընդունվել է Սանկտ Պետերբուրդի գեղարվեստների ակադեմիային կից բարձրագույն գեղարվեստական ուսումնարանի ճարտարապետության դասարան, որն ավարտել է 1904թ. ճարտարապետ-նկարչի որակավորմամբ: Ուսման տարիներին Ալ. Թամանյանին ակադեմիան բազմիցս գործուղել է ուսումնասիրելու և չափագրելու Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի ռուսական դասական ճարտարապետության հուշարձանները: Ալ. Թամանյանի առաջին ինքնուրույն աշխատանքը (1906թ.) կապված է Սանկտ Պետերբուրգի` 18-րդ դարի վերջին ճարտարապետ Յու. Ֆելտենի նախագծով կառուցված հայկական եկեղեցու վերակազմության նախագծի հետ, որի իրականացումը դրսևորեց հեղինակի` որպես բարեխիղճ հետազոտողի հատկությունները, նաև նրա արտակարգ նուրբ ճաշակն ու…
 Վարդան և Վասակ Վարդանանց պատերազմին վերաբերող հիմնական վեճը, սովորաբար, առաջանում է Վարդանի և Վասակի դիրքորոշման վերաբերյալ: Ընդ որում, կարծիքներ արտահայտվել են բուն Ավարայրից հետո և արտահայտվում են մինչև այժմ: 5-րդ դարից սկսած մինչև 19-րդ դարի վերջը հիմնական մոտեցումը (որոշ բացառություններով) եղել է հետևյալը. Վասակը և իր կողմնակիցներն անաստվածներ են, դավաճաններ, որոնք ուրացել են իրենց կրոնը և դավաճանել հայրենիքին, իսկ Վարդանանք՝ հանուն հավատի նահատակվածներ: Այս մոտեցումը ձևավորել է Եղիշեն, և այն ակտիվորեն պաշտպանել է եկեղեցին: Բայց սկսած 19-րդ դարի վերջից և հատկապես խորհրդային կարգերի հաստատումից հետո, այս տեսակետը վերանայվեց: Սկսվեցին արտահայտվել և մինչև այժմ էլ արտահայտվում են կարծիքներ, որ Վասակը, լինելով…

Նոր ցավազրկող, որը կախվածություն չի առաջացնում

Թոլինի համալսարանի գիտնականները և ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում հաշմանդամներին խնամող բժշկական կենտրոնում նոր ցավազրկող են արտադրել, որն իր ազդեցությամբ հավասար է մորֆինին, սակայն կախվածություն չի առաջացնում: Համաձայն «Նեյրոֆարմաքոլոջի» պարբերականում հրապարակված այս հետազոտության արդյունքների, գիտնականները մորֆինի և տարբեր տեսակի Էնդորֆինների արդյունավետությունն ու կողմնակի հետևանքներն ուսումնասիրելու համար օգտագործել են փորձամկներ: Էնդորֆինները կամ մարմնի բնական ցավազրկողները նյութեր են, որոնք արտադրվում են մարմնի տարբեր գեղձերի ու հիպոթալամուսի միջոցով և դրանց արդյունքում ցավերը մեղմանում են: Այս բնական ցավազրկողների աշխատանքը շատ նման է մորֆինին: Իսկ ափիոնատիպ նյութերը կամ օփիոիդները, որոնք կախվածություն են առաջացնում, օգտագործվում են մեղմելու համար այն սաստիկ ու խրոնիկ ցավերը, որոնք վերացնել չեն կարողանում մյուս…
Հուրախություն հայ ազատագրական պայքարի պատմությամբ հետաքրքրվողների՝ հրատարակվել են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի «Ազատագրական պայքարի ուղիներում» քառահատոր հիմնարար աշխատությունը։ Առաջին և երկրորդ հատորներում գիտնականը համակողմանի ուսումնասիրել և մեզ է ներկայացրել Հայոց պատմության ոչ բավարար ուսումնասիրված մի շրջանի՝ Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիներին Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները: Պատկերացնելու համար, թե որքան նյութ է հավաքել հեղինակը, նշենք, որ առաջին գրքում (ավելի քան 800 էջ) ընդգրկել է 1905 թ. հունվար-1906 թ. օգոստոս, իսկ երկրորդում (շուրջ 800 էջ)՝ 1906 թ. օգոստոս-1907 թ. հուլիս ժամանակաշրջանները: Բազմաթիվ փաստեր ու մանրամասներ պատմաբանը վերհանել է առաջին անգամ, մի մասն էլ վերլուծել, ներկայացրել է…
Էջ 2, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: