Նոբելյան մրցանակի դափնեկիր Դորկ Սահակյանը ծնվել է 1954-ին Փենսիլվանիայում: Դպրոցում նա հատուկ հեռաքրքրություն է դրսևորել բնական գիտությունների նկատմամբ և ծնողները խորհուրդ են տվել ընդունվել Նյու Յորքի Ռենսելերի պոլիտեխնիկ ինստիտուտը, որ հանրահայտ էր դարձել ուսուցման ընթացքում բնական գիտություններին ու տեխնոլոգիաներին դարձվող հատուկ ուշադրությամբ: Ինստիտուտը Դորկ Սահակյանն ավարտեց 1977-ին ֆիզիկայի բակալավրի աստիճանով: Ինստիտուտից հետո նա ծառայության անցավ ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմում իբրև օվկիանոսագետ: Ծառայությանը զուգահեռ Դորկ Սահակյանը դասավանդում էր Կոլումբիայի համալսարանում և Օհայոյի Բերդի համալսարանի հետազոտական կենտրոնի գիտաշխատող էր: Այդ ընթացքում նա գրել է 100-ից ավելի գիտական հոդվածներ շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության մասին: Դորկ Սահակյանը ներկայանում էր իբրև տաղանդավոր գիտնական և 1994-ին…

Համագումար` նվիրված Կառլ Մարքսի 200-ամյակին

2018 թվականի մայիսի 5-ին, Լոնդոնի արևելյան ու աֆրիկյան ուսումնասիրությունների համալսարանում տեղի ունեցավ համագումար, որը նվիրված էր Մարքսի 200-ամյակին: Ուսումնասիրվում էր Մարքսիզմի կարևորությունը և արդիականությունը այսօրվա աշխարհում: Համագումարի տոմսերը մեկ ամիս առաջ ամբողջովին վաճառվել էին: Միջոցառմանը մասնակցում էին, ավելի քան 300 հոգի ակտիվիստներ, հետազոտողներ, հասարակական ակտիվիստներ: Ներկա էին նաև չորս պատվիրակություն Չինաստանից, Կուբայից, Հնդկաստանից և հարավային Աֆրիկայից: Ժամանակակից օգտավետ ելույթներով հանդես եկան Գերմանիայի, Չինաստանի, Անգլիայի, հարավային Աֆրիկայի ու Կուբայի ներկայացուցիչները: Ուսումնասիրվեցին թէ ինչպես Մարքսի ուսմունքները կապ ունեն այսօրվա հասարակությունների հիմնական փոփոխությունների հետ:

Ներդաշնակություն

Ներդաշնակությունը անտիկ աշխարհի մեծ մտածողներից մեկի՝ Հերակլիտես Էֆեսացու (544-483 ք.ծ.ա.) հայտնագործություններից ու հայեցակարգերից մեկն է, որը հետագայում ճանաչեցին և ընդունեցին Պլատոնը և Արիստոտելը և այլ հույն մտածողներ, ինչպես նաև Հեգելն ու Նիշցեն, Մարքսն ու Լենինը, ուսական ծագում ունեցող ամերիկյան մեծ սոցիոլոգ Պիտերիմ Սորոկինը և այլք: Հերակլիտեսը արիստոկրատ էր և գտնում էր, որ հասարակական կյանքում պետք է կառավարեն լավագույնները: Ժողովրդավարության պայմաններում տեղի է ունենում հավասարեցում, որտեղ լավագույնները տեղ չունեն: “Մեկը ինձ համար,-ասում է Հերակլիտեսը,-տասը հազարի արժեք ունի, եթե նա լավագույնն է”: Պետության օրենքները, նշում էր մտածողը, պետք է համապատասխանեն աստվածային օրենքին՝ Լոգոսին, որն ընկած է աշխարհի և հասարակության զարգացման հիմքում: Այդպիսի…

Իմաստուն մարդու պատմության գիրքը

Մոտ 5.13 միլիարդ տարի առաջ առաջացավ մատերիան՝ էներգիան, ժամանակն ու տիեզերքը՝ «Բինգ Բանգ» տեսության հիման վրա: Մոտ 70 հազար տարի առաջ կենդանի առարկաները մարդու տեսակով, որոնք կոչվում էին «Իմաստուն Մարդ» սկսեցին բարդ կառույցներ ստեղծել, որի հետևանքով առաջացան հետագա հեղափոխությունները, որոնք հարթեցին պատմության ուղղին: Ճանաչողության հեղափոխությունը մոտ 70 հազար տարի է, որ սկսնակն է եղել լեզվի ու պատմության շրջանի առաջացման: Այդ ժամանակահատվածում «Գենետիկական Թռիչքը» մարդու տեսակի մոտ, նրան մտածելու ունակ դարձրեց, որը անսպասելիորեն պատճառ դարձավ, որ իր հարաբերությունները նոր լեզվով կազմակերպի: Ճանաչողության հեղափոխությունը ոչ միայն կարողացավ տեղեկությունների փոխանցում առաջացնել, այլ իմաստուն մարդու մտքում ստեղծել երևակայական տիեզերքներ, առասպելներ, Աստված և փող: Հողագործության…
Գյուղատնտեսության մեջ պետական կապիտալ ներդրումների ծավալը կազմել է 101 միլիոն ռուբլի, այնքան, որքան ներդրվել էր նախորդ հինգ տարիների ընթացքում։ Դա հնարավորություն է տվել 1963-1965 ԹԹ․ 13 հազար հեկտար նոր հողեր դարձնել ոռոգելի և ամբողջ հանրապետությունում ոռոգելի հողերը հասցնել 254 հազար հեկտարի։ 1964-1965 ԹԹ․ կոլտնտեսություններում ու սովխոզներում գցվում են 7,2 հազար հեկտար նոր այգիներ։ 1966 Թ․խաղողի ընդհանուր տարածությունը կազմում է 35,7 հազար հեկտար, իսկ պտղատու այգիները մոտ 36 հազար հեկտար։ Լուրջ աշխատանք է տարվում խաղողագործության և պտղաբուծության արդյունավետությանը բարձրացնելու համար։ Այդ այգիները հիմնականում ստեղծվում են Աշտարակի , Թալինի , Նոյեմբերյանի , Սիսիանի , Ախուրյանի , Սպիտակի , Սևանի ավազանի շրջանների ,…
1960-1965 ԹԹ. Սովետական Հայաստանում պետական կապիտալ ներդրումները կազմել են 775 միլիոն ռուբլի, որից շին-մոնտաժային աշխատանքի համար ՝ 472 միլիոն ռուբլի։ Որպեսզի այսօրվա երիտասարդ ընթերցողը պատկերացում ունենա այդ գումարի մասին, նշեմ այդ ժամանակաշրջանում կառուցվածներից միայն մի քանիսը։1.Կառուցվել ու շահագործման են հանձնվել 68 արդյունաբերական ձեռնարկություն և խոշոր արտադրամաս։2. Շահագործման է հանձնվել մեկ միլիոն 496 հազար քառակուսի մետր բնակելի տարածություն, որը նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ ավելի է 26,4 տոկոսով։3. Կառուցվել են բազմաթիւ հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ,մանկամսուրներ։4. Շահագործման է հանձնվել Երևանի պետական համալսարանի նոր շենքի գլխավոր կորպուսը;5. Շահագործման են հանձնվել Գ. Սունդուկյանի անվան թատրոնի շենքը, Երևանի, Դինամո սպորտընկերության մարզադահլիճը, Լենինական քաղաքի մշակույթի պալատը, Նոյեմբերյանի և Եղեգնաձորի…
Այս տարիներին ստեղծվեցին և արագ զարգացան արդյունաբերության նոր, առաջատար ճյուղեր՝ սարքաշինությունը, էլեկրոնիկան, ռադիոէլեկտրոնիկան, գործիքաշինությունը: Դրվեց հաշվիչ մեքենաների հիմքը: Հանրապետության տնտեսության հետագա զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող այս ճյուղերի տեսակարար կշիռն արդյունաբերության արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ 1958 թ. 26,4 տոկոսից 1965 թ. հասել է 43,4 տոկոսի: Այդ տարիներին նոր ձեռնարկությունների շինարարության, հին արտադրամասերի վերակառուցման, ավելի կատարյալ տեխնոլոգիաների, նոր տեխնիկայի ու սարքավորումների ներդրման շնորհիվ հանրապետության քիմիական ձեռնարկություններում կազմակերպվում է ացետիլցելյուլոզի, ացետատի մետաքսի, մելամինի, սինթետիկ կորունդի, կրոտիլինի, կաուչուկի մի շարք նոր տեսակների, սիթետիկ սոսնձանյութերի, քիմիական ռիակտիվների արտադրությունը: Նույնանման փոփոխություններ են կատարվել նաև մեքենաշինության, սարքաշինության և արդյունաբերության այլ ճյուղերում: Այդ տարիներին հանրապետության աշխատանքային ու…
Հզոր թափով զարգանում էր քաղաքաշինությունը: Երևանը, Լենինականը, Կիրովականը, Հրազդանը, Կամոն, Աբովյանը, Ալավերդին, Կապանը, Չարենցավանը, Հոկտեմբերյանը, Էջմիածինը, Սևանը և մյուս քաղաքները դարձել էին ինդուստրիալ կենտրոններ: Քաղաքներում բնակվում էր բնակչության 59,4 տոկոսը: Հանրապետությունում իրականացվում էր ընդհանուր պարտադիր միջնակարգ կրթություն: Ուսուցման համակարգի մեջ ընդգրկված էր հանրապետության յուրաքանչյուր 3-րդ քաղաքացին: 12 բուհերում անվճար սովորում էր 700 հազար մարդ, այսնիքն այնքան, որքան եղել է Հայաստանի բնակչությունը 1920 թ.: Քոչինյանի օրոք և, ընդհանրապես, սովետական տարիներին ստեղծված շատ արժեքներ ընդմիշտ կմնան համաժողովրդական հպարտության առարկա: Ո՞ւր են այն բոլորը, ինչ ստեղծվել է Քոչինյանի ժամանակ և հետո, մինչև սովետական իշխանության վերջը: Ամեն ինչ ավերվել է: Այդ ավերողներից մեկը, որը…
2013 Թվականի հոկտեմբերի 25-ին լրացավ Անտոն Երվանդի Քոչինյանի ծննդյան 100 ամյակը: Ավագ և միջին սերնդի մարդիկ հիշում են Անտոն Քոչինյանին, եղել են նրա ժամանակակիցը, շատ անգամ տեսել ու լսել նրան: Նա մի քանի տասնամյակ եղել է Սովետական Հայաստանի ղեկավարության կազմում, աշխատել է Հանրապետության կառավարության նախագահ, ընտրվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար: Այդ տասնամյակները ընդգրկում են 1939-1974 թվականները, շուրջ 35 տարի: Մեր նոր սերունդը պետք է կարողանա համեմատություններ անցկացնել անցյալի՝ կոմունիստ ղեկավարների ու ներկայիս նախագահների ու ղեկավարների միջև: թերություններ միշտ էլ կլինեն, բայց կարոևր է հասկանալ, որ շատ ղեկավարների ընտրությունն ու վարքերը կախված են նաև երկրում գործող քաղաքկան ու…

Մի սխալվեք...

Լավատես ու հոռետես մարդիկ` երկուսն էլ հասարակության համար օգտավետ են: Լավատեսը օդանավն է ստեծղում, իսկ վատատեսը` պարաշյուտը: Ջորջ Բերնարդ Շաու

Անտեղի բանավեճ...

Բանավիճել այն մարդու հետ, ով հավատացած չէ պատճառներին ու մեկնաբանություններին, նմանվում է այն բանին, թէ մահացածին ուզենանք դեղորայք խմեցնել: Թոմաս Բին
Էջ 1, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: