Արխիվ Օգոստոսի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Հրատարակվել է իսրայելացի պատմաբան եւ փիլիսոփա Յուվալ Նոյ Հարարիի երրորդ գիրքը՝ «21 դաս XXI դարի համար»: Meduza-ն «Սինդբադ» հրատարակչության հետ համատեղ ներկայացրել են նոր գրքի առանցքային թեզերը, որոնք թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 Հիշողությունը վարժեցնել այլեւս պետք չէ

 Այսօր աշխարհում չափից շատ տեղեկատվություն կա, եւ կարիք չկա այն պահել գլխում, որովհետեւ նույնիսկ Երկրի հեռավոր անկյուններում կան շարժական ինտերնետով սմարթֆոններ: 

 Հարարիի կարծիքով՝ շատ ավելի կարեւոր է «կարողանալ հասկանալ տեղեկատվությունը, տարբերել էականը ոչ էականից եւ ամենակարեւորը` տեղեկատվության ցրված կտորները վերածել աշխարհի ամբողջական պատկերի»:

 «Ինքնաթարմացման» կարեւորությունը 

 Թվում է, թե ծրագրավորումն ու օտար լեզուները միշտ պահանջված են լինելու: Իրականում, ըստ Հարարիի, 2050 թվականին ծրագրավորմամբ եւ թարգմանություններով զբաղվելու է արհեստական բանականությունը: 

Այդ պատճառով, գրում է Հարարին, տեխնիկական ունակությունները զիջելու են իրենց տեղը կյանքի համար անհրաժեշտ այնպիսի հմտություններին, ինչպիսիք են փոփոխություններին հարմարվելը, նոր բաներ սովորելը եւ անծանոթ իրավիճակներում սառնասրտություն պահպանելը: Պատմաբանի կարծիքով՝ «2050 թվականին աշխարհին համահունչ լինելու համար անհրաժեշտ է լինելու ոչ միայն նոր գաղափարներ եւ պրոդուկտներ առաջարկել, այլեւ, նախեւառաջ, անընդհատ ինքնաթարմացվել»:

 Անկանխատեսելիությունը կաճի 

30 տարի անց աշխարհի անկանխատեսելիությունը կտրուկ կաճի, գրում է Հարարին: Արհեստական բանականության զարգացումը եւ մեքենայական ուսուցման մասշտաբային ներդրումն անճանաչելիորեն փոխելու են աշխատաշուկան  յուրաքանչյուր 10 տարին մեկ: 

 Քանի որ կյանքի միջին տեւողությունը կաճի, նորմալ երեւույթ կդառնա 50 տարեկանում ձեր երրորդ կարիերան սկսելը: 

 Անդադար անկայունությունը 

 Անհրաժեշտ է լինելու անընդհատ «վերակառուցել» սեփական անձը եւ փնտրել նոր ինքնություն, որպեսզի չհայտնվել տնտեսական եւ սոցիալական գործընթացների եզրին: 

 50 տարեկան մարդը դեռ երիտասարդ է համարվելու: Շատերն այդ տարիքում՝ ելնելով իրենց կենսաբանական սովորություններից, ձգտելու են ավելի հանդարտ եւ կայուն կյանքին, սակայն չեն կարողանալու իրենց դա թույլ տալ: Անդադար փոփոխվող իրականության արդյունքն ուժեղագույն սթրեսն է, որը տարիքի հետ ավելի ու ավելի դժվար կլինի տանել:

 Քննադատական մտածողության կարեւորությունը

 Աշխարհը շատ արագ է փոխվում, եւ մեծահասակների գիտելիքները կորցնելու են իրենց արդիականությունը մինչեւ նոր սերնդի հասունանալը: Մեծահասակները չեն ուզում վնասել երեխաներին, գրում է Հարարին, սակայն մեծ է հավանականությունը, որ նրանք փոխանցելու են արդեն հնացած գիտելիքներ ու փորձ:

 Հաջորդ սերունդը չպետք է հավատա նույնիսկ սեփական ներքին ձայնին: Հարարիի կարծիքով՝ արդեն այսօր մարքեթոլոգները հեշտությամբ կարողանում են մանիպուլյացիայի ենթարկել մեր գիտակցությունը տեխնոլոգիաների միջոցով: Իսկ 2050 թվականին չափազանց դժվար կլինի տարբերել սեփական որոշումները դրսից պարտադրվածներից: Այդ պատճառով շատ կարեւոր է երեխաներին քննադատական մտածողություն սովորեցնել` որքան շուտ, այնքան ավելի լավ: 

  «Եթե ցանկանում եք գոնե մասնակի վերահսկողություն պահպանել ձեր կյանքի եւ աշխարհի ապագայի հանդեպ, պետք է ալգորիթմներից, Amazon-ից եւ պետությունից ավելի արագ վազեք, եւ բացահայտեք ձեզ ավելի շուտ, քան դա կանեն նրանք: Ուստի ավելորդ ուղեբեռ մի վերցրեք ձեր հետ»,- գրում է Հարարին: 

 Յուրօրինակությունը՝ նոր նորմ

 30 տարի անց, Հարարիի կարծիքով, յուրօրինակությունը կդառնա նոր նորմ, իսկ մտածողության ճկունությունն՝ առանցքային հմտություն: Դրա հետ մեկտեղ, ցանկացած փորձ կդադարի արժեքավոր եւ արդիական լինել՝ առաջընթացի աներեւակայելի բարձր արագության պատճառով: Պետք է ամբողջովին պատրաստ լինեք հրաժարվել ձեր գիտելիքների եւ հմտությունների ողջ պաշարից եւ անմիջապես սկսեք նորը ստեղծել: Արժեւորվելու է միայն ամբողջովին անծանոթ իրավիճակում ստեղծագործեն մտածելու ունակությունը: 

 Աղբյուրը՝ https://mediamax.am

 

 

Բաժին՝ Մշակույթ

Ամուլսարի շուրջ ծավալված բազմաշերտ խնդիրները եւ մարտահրավերները յուրաքանչյուր հայրենասեր եւ հայրենիքի ճակատագրով մտահոգ հայ մարդուց պահանջում է խոր գիտակցականության եւ համակողմանի խոհականության ընկալում:

Հայրենիքի հարատեւումն ու զարգացումն առանց հզոր ինքնիշխան պետականության անհնարին է, նույնքան եւ անհնարին է եւ անիմաստ ակնկալել երջանիկ եւ առողջ կյանք՝ չունենալով մաքուր եւ անվտանգ հայրենի բնություն եւ միջավայր:

Այսօր թե՛ Հայաստանում եւ թե՛ Հայաստանից դուրս որոշ ուժեր, կորցնելով իրենց իշխանությունն ու կերակրատաշտը, փորձում են ցանկացած առիթից օգտվել եւ իրենց իսկ կողմից ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը  բարդել նոր իշխանությունների վրա: Գործի են դրվում ցանկացած միջոց ու խարդավանք, որպեսզի ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությունը չհաջողի երկրում հաստատել իրավական և ինքնիշխան պետություն:   

Այդ ուժերի համար կարեւորը ոչ թե Ամուլսարի հանքի շահագործումը կամ դադարեցումն է, այլ ստեղծված իրավիճակից օգտվելով՝ հակաիշխանական ալիք ստեղծելը:

Ուստի ԿՈՉ ենք անում բոլոր նրանց, ովքեր ազնվաբար եւ սրտացավ պայքարում են բնության եւ շրջակա միջավայրի մաքրության եւ անվտանգության համար, ազգային համընդհանուր շահի գիտակցությամբ՝ թույլ չտան որ իրենց շարքերում հայտնվեն նման անազնիվ անհատները եւ ուժերը:

Հանքի շահարկումը կասեցնելու համար հարկավոր է հիմնվել զուտ գիտական, իրավաբանական եւ բնապահպանական նորմերի եւ փաստարկումների վրա:

Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի ճիշտ լուծումը, պահանջում է համբերատար բազմակողմանի ուսումնասիրություն, տնտեսաֆինանսական ճշգրիտ վերլուծություն եւ հաշվարկում՝ շահելու-կորցնելու համեմատություն: Այդ հարցը պետք է լուծել ոչ թե հանրաքվեի միջոցով, ինչպես հարցը շահարկող որոշ խմբավորումներ պնդում են, այլ միայն ու միայն մասնագիտական հանձնախմբի միջոցով, որը բաղկացած կլինի ոլորտի գիտնականներից, իրավաբաններից և բնապահպաններից:

Խնդիրը պիտի ընկալվի ոչ թե իշխանությունների եւ բնապահպանների միջեւ գոյություն ունեցող հակադիր հարց, այլ ընկալվի, որպես ժողովուրդ-պետություն ջանքերի համատեղումով լուծելի հարց, ուր շահողը պետությունն է եւ ժողովուրդը:

Զորակցելով իշխանություններին՝ ակնկալում ենք, որ նրանք Ամուլսարի հարցով կկայացնեն վերջնական ողջամիտ որոշում:

Հայաստանի տնտեսությունը պիտի զարգանա  ընդունելի, անվտանգ եւ արդյունավետ ժամանակակից այլ ուղղություններով: Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը բոլոր գործող հանքարդյունաբերությունները ենթարկի ժամանակակից պահանջներին համապատասխանող խստագույն մոնիտորինգի եւ հսկողության:

Արտասահմանյան եւ տեղական մասնավոր ընկերությունները տանում են Հայաստանի ընդերքի ողջ հարստությունը, մինչդեռ երկրին մնում է հարկերի տեսքով այդ շահույթի ամենաչնչին մասը:

Հարկավոր է հրաժարվել նոր լիցենզիաների տրամադրելուց եւ որդեգրել հստակքաղաքականություն, այնպես, որ հումքի փոխարեն արտադրությունը երկրի ներսում հնարավոր լինի վերամշակել եւ ապա արտահանել՝ որպես վերջնական մշակված արտադրություն:

Հարկավոր է   վերանայել հանքարդյունաբերության ոլորտում աշխատող հանքերի հետ կնքված պայմանագրերը,  խախտումներ նկատելու դեպքում  խիստ պատասխանատվության ենթարկել նախկին իշխանության բոլոր այն պաշտոնյաներին՝ այդ թվում ժամանակի բնապահպանության նախարարներին, որոնց հանցավոր թույլտվությամբ եւ նեղ շահադիտական որոշումների հետեւանքով երկիրը այսօր գտնվում է հսկայական խնդիրների առջեւ եւ կրում է անդառնալի կորուստ:

Հարկավոր է առանց ձգձգումների կարգավորել հանքերի սեփականության հարցը: Հանքերը ազգային հարստություն են եւ պետությունը պիտի ունենա իր ուղղակի մասնակցությունը, մասնաբաժինը եւ իրավասությունը՝ տնօրինելու ազգային այդ հարստությունը:

Ժողովրդի առողջությունը, հայրենի բնության մաքրությունն ու անվտանգությունը եւ ազգային համընդհանուր շահը անսակարկելի են:

Եվրոպայի Հայերի Համագումար

29 օգոստոս 2019 թ․

Ուփսալա – Շվեդիա

 Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Աղբյուրը՝ http://www.aaeurop.com

Բաժին՝ Հայաստանում

Ինչպես տեսանք, ֆեոդալական համակարգում գյուղացիները առանց որևէ ղեկավարի` զբաղված էին արտադրությամբ ու տերն իր բաժինը վերցնելուց հետո, վերջում ինչ որ մնար՝ գյուղացիներն էին վերցնում: Մինչդեռ աշխատավարձը չէր ձևակերպվել, շահույթաբերությունը կենսական հարց չէր և պարտքը ուշագրավ հարց չէր համարվում մեծամասնության համար: Արդյունքում, հարստությունը կուտակվում էր հողատերերի պալատներում ու մեծ բնակարաններում: Նրանք, ովքեր ուժն իրենց ձեռքում էին պահում, մեծ հարստություն էին կուտակում՝ ոչ թէ կապիտալի ներդրումով, առևտրով կամ շահույթով, այլ թալանելով ֆեոդալ տերերին և ուրիշ մարդկանց կամ ճշգրիտ ծրագրերով մոտենում էին թագավորների ներքին օղակներին, կամ արտասահմանցիների հետ պատերազմների ժամանակ ու նման ձևերով և երաշխավորում էին իրենց երևակայության մեջ եղած ուժն ու փառքը, որը նույնիսկ իրենց ուղեղում չէր տեղավորվում: 
Այդուհանդերձ, առևտրական ընկերությունների ի հայտ գալով, որոնք մեծ շահագռգռվածություն ունեին շահույթ ունենալու, ստեղծվեց հարստության նոր աղբյուր: Պատկերացրու ջուրը, որը հոսում է ծորակից դեպի վաննա, սա այն փողն է, որը քո գործից քեզ համար գալիս է: Հիմա պատկերացրու, որ վաննայի անցքի կապարիչը լավ չի դրվել իր տեղում, ջուրը, որն անտեղի գնում է՝ հենց այն գումարն է, որ ծախսում ես քո գործի համար: Մինչև այն ժամանակ, երբ ջրի քանակը, որ ծորակից է գալիս, ավելի շատ լինի այն ջրից, որ անցքից է դուրս մղվում, վաննայի ներսի ջրի մակարդակը կավելանա: Որքան թափվող և պակասող ջրի տարբերությունը շատ լինի, շահույթը ավելի է շատանում, որքան ջրի մակարդակը վաննայում բարձրանա, ավելի շատ հարստություն է կուտակվում: 
Ֆեոդալական համակարգում արիստոկրատների իշխող կարգավիճակը երաշխավորվում էր քաղաքական, ռազմական, իրավական և ավանդական գերազանցությամբ: Հազվագյուտ դեպքերում դրդապատճառ կդրսևորեին զարգացնելու իրենց տեխնոլոգիան, քան թէ ավելի շատ արտադրել ու հարստություն ավելացնել: Դրա դիմաց, ոչ մի բան ու ոչ ոք չէր կարող կամ չէր ուզում նոր ի հայտ եկած գործատուների գոյատևելը երաշխավորել: Իրականում, քաղաքական, իրավական ու ավանդական համակարգը նրանց դեմ էին դիրք բռնել: Այդ իսկ պատճառով միակ ճանապարհը, որով կարող էին իրենց գոյությունը երաշխավորել շահույթն էր: Որովհետև, հակառակ արիստոկրատների, ով ցանկանար՝ կարող էր գործատու լինել, այն պայմանով, որ ցանկանար և կարողանար անհրաժեշտ պարտքը վերցնել, և յուրաքանչյուր գործատու անմիջապես՝ աղբյուրների ձեռք բերման, հաճախորդի և գոյատևման համար, մահացու մրցույթի մեջ էր մտնում մյուս գործատուների հետ: 
Ով կարողանար ավելի քիչ գնով վաճառել, ավելի շատ հաճախորդ էր գրավում: Ով ամենաքիչ աշխատավարձն էր մուծում վարձված աշխատողներին, կարող էր գոյատևել ու շատ շահույթ ստանալ: Եվ ով կարողանար իր բանվորների արտադրության արագությունը բարձրացնել, կարող էր երկու մրցույթը միատեղ հաղթել: Արդեն տեխնոլոգիան կարող էր մրցակցության առավելություն շնորհել, և գործատուները բավարար դրդապատճառ ունեին դրա օգտագործման համար: Սա քիչ ու շատ ցույց է տալիս, թէ ինչպես գյուտերը՝ օրինակ Ջեյմզ Վաթի գոլորշու շարժիչը, որը արհեստանոցները վերածեց գործարանների, առաջին անգամ գործի դրվեց: Հաստատ տեխնոլոգիան ուներ իր գինը, որը առնելու համար պետք է ավելի շատ գումար պարտք վերցնվեր: Շատ պարտքով ավելի շատ շահույթ ստանալու հնարավորությունը ավելի էր բարձրանում, սակայն, եթե իրավիճակը լավ չլիներ, սնանկացման ընթացքը արագ կնթանար: Որքան գործատուների պարտքը, շահույթը և անհանգստությունը շատ էր լինում, նրանց միջև մրցակցությունն էլ ավելի էր խստանում: Նրանք պետք է իրենց բանվորներին նվազագույն աշխատավարձ մուծեին, որպեսզի հանկարծ չսնանկանան: Այսպիսով, սկսեց աճել անհավատալի նոր հարստություն պարտքի և աղքատության հետ զուգահեռ, միևնույն ժամանակ, որ հարուստները ավելի էին հարստանում, սնանկացած մարդիկ ուղղորդվում էին դեպի դժոխքային արհեստանոցներ, և բանվորական մասսաները առերեսվում էին նույնիսկ ավելի վատ պայմանների հետ: 
Հիմա տեսնում ես, թէ ինչպե՞ս պարտքը, և ոչ թէ քարածուխը, դարձավ արդյունաբերության հեղափոխության շարժիչի հիմնական վառելիքը և շատ քչերի համար անսահման հարստություն և մնացածի համար անբացատրելի թշվառություն առաջացրեց: Շուկայական հասարակարգերում բոլոր հարստությունները պարտքից են սնվում և բոլոր աներևակայելի հարստությունը, որ կուտակվել է անցյալ երեք դարերում պարտական է պարտքին: 
Ինչպես դոկտոր Ֆաստուսն է ցույց տալիս, պարտքը շուկայական հասարակության համար նույն դժոխքն է, ինչպես քրիստոնեության համար՝ անհաճելի սակայն անխուսափելի:

(Շարունակելի)

Աշխարհում արեւմտյան գերիշխանության դարաշրջանն ավարտվում Է աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով: Օգոստոսի 27-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով հանրապետության դեսպանների խորհրդակցությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք տեսնում ենք աշխարհում արեւմտյան գերիշխանության ավարտը,- նշել Է նա:- Հանգամանքները փոխվում են»: Նրա խոսքով՝ «դա, մասնավորապես, նոր տերությունների ամրապնդումն Է»:

«Չինաստանն մղվել Է առաջին շարք, իսկ Ռուսաստանը մեծ հաջողության Է հասնում իր ռազմավարության մեջ»: Մակրոնը նաեւ հայտարարել Է, որ Ֆրանսիային անհրաժեշտ Է խորապես վերաիմաստավորել եւ նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ:

Առանց Ռուսաստանի հնարավոր չԷ Եվրոպայում վստահության եւ անվտանգության նոր ճարտարապետություն կառուցել, նշել Է նա: Մակրոնը հավելել Է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ զինված ուժերի նախարարությունների ղեկավարները մի քանի օրից բանակցությունների կուղեւորվեն Մոսկվա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Մոլորակի անդորրը կրկին խախտվեց. Հորմուզի նեղուցը, որը նավթի համաշխարհային շուկան սնուցող առաջնակարգ ուղիներից մեկն է, ԱՄՆ դարձյալ լարվածության մթնոլորտ ձևավորեց, անվտանգության համակարգ ձևավորելու առաջարկ մտցրեց: Միջազգային շատ մեկնաբաններ և վերլուծաբաններ 3-րդ աշխարհամարտի կանխատեսումներ են անում: Վերհիշեք, ԱՄՆ սկսած իրաքյան առաջին պատերազմից՝ տրիլիոններ է կորցրել, ոչինչ չշահելով և նույն արտաքին քաղաքական կուրսը պահելով Իրանի հետ պատերազմ սկսելու դեպքում՝ դարձյալ ոչինչ չի շահի: Իրանն այն ամուր ընկույզն է, որին կոտրելը շատ դժվար է, անգամ անհնարին: Եթե ԱՄՆ լայնածավալ պատերազմ սկսի, նա կոչնչացնի համաշխարհային նավթի առևտրի համակարգը և նավթի գինը համաշխարհային շուկայում կհնգապատկվի: Անգլիացիները գործարկելով “տանկերային պատերազմի” խաղը, հույս են փայփայում, որ Ամերիկան ուրիշ ելք չունի քան բրիտանական նավերը գրավելու աստիճանի “լկտիացած” Թեհրանին իր տեղը դնելու համար: Մեր պատկերացմամբ՝ կապիտալիզմ կոչված տնտեսակարգը դարձել է "ալեհեր ծերունի"՝ 260 տարի հողագունդը թագավորելով: Եթե Իրանին "չպատժի", ԱՄՆ նախագահ Թրամփը կարող է դառնալ Արևմուտքին դավաճանող նախագահի կերպար: Համաձայն Ամերիկյան հանճարեղ դիվանագետ, փիլիսոփա Հ. Քեսինջերի՝ Միացյալ նահանգները ունեն աշխարհում լավագույն պետական կառավարման համակարգն ու մոլորակի ողջ մարդկությունը ընդօրինակելով` կարող է հասնել խաղաղության և բարգավաճման բարձր մակարդակի: Եթե ԱՄՆ հրաժարվի ավանդական դիվանագիտությունից և ընդունի հարգալից վերաբերմունք միջազգային իրավունքի և ժողովրդավարության նկատմամբ, մեծ, ծանրակշիռ դիվանագետ փիլիսոփան գտնում է, որ Խորհրդային միության փլուզումը իր երկրի գաղափարական հաղթանակն է, սակայն ճակատագրի հեգնանքով Ամերիկան գործ ունեցավ անցանկալի իրադրության հետ, դա ազգայնամոլությունն է, որը աշխարհում ձեռք բերեց երկրորդ շնչառությունը, աշխարհի ժողովուրդները սկսեցին հետամուտ լինել իրենց ազգային շահերին, քան բարոյական բարձր արժեքներին, սկսեցին հակադրվել միմյանց հետ, աշխարհում հանդես եկան նոր հզոր տերություններ, որոնք գործունեություն են ձեռնարկում միաբևեռ աշխատակարգը ի չիք դարձնելու: Սովետական միության փլուզումից հետո անցած 1 քառորդ դարը բացահայտեց, որ Ամերիկայի միջազգային "միանձնյա" ոստիկան դառնալը այդպես էլ չստացվեց, փոխարենը ԱՄՆ վարկաբեկվեց, այդ երբեմնի օրինավոր երկիրը իրականում դարձավ մեր օրերի միջազգային երիտասարդ գիշատիչ, իսկ հողագնդին նման գիշատիչ պետք չի, որը խոսում է ուժի դիրքերից: Ամերիկյան մեկ ուրիշ քաղաքագետ- փիլիսոփա Զ. Բժինինսկին այդպես է մեկնաբանում ամերիկյան ներկա կարգավիճակը և նրա դերակատարությունը աշխարհում: Այսպես է մեկնաբանում խոշոր քաղաքագետ-փիլիսոփան: Չլուծված ներքին և ձգձգող արտաքին հիմնախնդիրները կքամեն Ամերիկայի բոլոր հյութերը, կբարոյալքեն հասարակությունը, կսասանեն նրա սոցիալական վարկագիծը, կկրճատեն համընդհանուր վստահության վարկը, արդյունքում մոտավորապես 2025թ. միջազգային անկայուն ֆոնի վրա, Ամերիկան դեֆակտո կզրկվի հաղթանակած հռչակված 21-րդ դարի տիրակալ լինելուց:
Կապիտալիզմ տնտեսակարգը դարձել է անբան ծերունի՝ 2,5 դար հողագունդը թագավորելով: Մոլորակի համար նոր տնտեսակարգը հրամայական պահանջ:


Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

Հունաստանի Խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան 2019 թվականի հուլիսի 7-ին: Այս ընտրություններում «Սիրիզան» պարտվեց աջակողմյա պահպանողական ուժերին և նրանց իշխանությունն ավարտվեց: Հունաստանի Կոմունիստական Կուսակցությունը և Եվրոպայի Իսկական Անհնազանդություն ճակատը՝ Եանիս Վարոֆակիսի գլխավորությամբ, որոնք կարողացան այս ընտրություններում մի խումբ պատգամավորների հաղթանակ տանել և ուղարկել խորհրդարան, առանձին հայտարարություններում շեշտել և հաստատել են իրենց կամքը՝ պայքարելու Հունաստանի ժողովրդի շահերի օգտին:

Բաժին՝ Աշխարհում

Աջից ձախ՝ Ադնան Սալջուղ Միրզակլի, Ահմադ Թորք և Բադիե Ուզգոգչե Էրթան

Ըստ Իրանական «Շարղ» օրաթերթի, Էրդողանն իր պարտության հետևանքով հիմա աշխատում է ճնշումներ գործադրել քուրդ պաշտոնյանների վրա: Անցյալ երկուշաբթի օրը, Էրդողանը արևելյան երեք քրդաբնակ շրջանների քաղաքապետերին՝ Դիարբեկերի և Վանի քաղաքապետերին հեռացրեց պաշտոններից, նրանց մեղադրանք ներկայացնելով, թէ իբրև նրանք կապ ունեն «Քրդական Բանվորական Շարժման» հետ: Այդ երեք քաղաքապետերի անուններն են՝ Ադնան Սալջուղ Միրզակլի, Ահմադ Թորք և Բադիե Ուզգոգչե Էրթան, որոնք «Ազգերի դեմոկրատիկ կուսակցության» անդամներ էին (Մեր հայազգի Կարո Փայլանն էլ նույն կուսակցության անդամ է և շատ ուրիշ հայեր): Նրանք մարտ ամսին ջախջախիչ ձայներով ընտրվել էին որպես այդ երեք քաղաքների քաղաքապետ:
Երեք քուրդ քաղաքապետերի ձերբակալման հետևանքով՝ մեծ ցույցեր տեղի ունեցան, ի պաշտպանություն նրանց: Ժողովուրդը ցույցեր կազմակերպեց նաև Ստամբուլում և Անկարայում:
«Ազգերի դեմոկրատիկ կուսակցություն»-ը մի հայտարարություն հրատարակեց, որտեղ պետության որոշումը թշնամաբար գնահատելով քուրդերի դեմ, պահանջեց բոլոր դեմոկրատիկ ուժերը համախմբվեն: Այդ կուսակցությունը կառավարության այդ գործը մի տեսակ «քաղաքական ահաբեկչություն» գնահատեց քուրդ ժողովրդի դեմ: Թուրքիայի խորհրդարանի և այդ կուսակցության ղեկավարներից՝ հայզագի անդամ Կարո Փայլանը երկուշաբթի օրը հայտարարեց, որ բոլոր կուսակցություններն ու ժողովուրդը պետք է իրենց անհամաձայնությունը հայտնեն պետական այդ քաղաքական ահաբեկչության դեմ: Նա անդրադառնալով, որ պետությունը պարտվելով ընտրություններում՝ կորցրել է իր հսկողությունը Թուրքիայի երկու մեծ քաղաքաների վրա և նշեց, որ «Լռելը նշանակում է, որ Ստամբուլը և Անկարան հաջորդ թիրախն են լինելու»:

Շաբաթ, 24 Օգոստոսի 2019 20:33

Համերաշխություն բնության հետ

Հանքարդյունաբերությունը որպես տնտեսական կարևոր ոլորտ՝ չի կարող որևէ տնտեսական ուղղվածությունից հեռու մնալ: Հանքարդյունաբերության վնասն ավելի մեծ է մեր հայրենիքի համար քան շահույթը, սակայն օգտագործման ծայրահեղ դեպքում՝ գերադասելի  է կրել ազգային բնույթ: Մեր կառավարությունը, պետական տարբեր այրեր եվ վարչապետը նշել են, որ երկրի բոլոր բնական պաշարները պատկանում են ժողովրդին: Սա առաջադիմական և ազգային մոտեցում պետք է համարել, սակայն նախկին իշխանություններից ժառանգած քաղաքականությունը այդպես չի եղել ու դժբախտբար մեր շահագործվող հանքերը հանձնվել են օտարերկրյա կամ ներքին անհատ գործատուներին: Արտասահամնացի կամ ներքին գործատուների հիմքը, որպես կապիտալիստներ դրանց շահույթն է ու ըստ իրենց էության, հնարավորինս կաշխատեն քիչ ծախսելով՝ մաքսիմալ շահույթ ստանալ:
Մեր կառավարությունը պետք է, ինչպես բազմիցս  արտահայտվել է, գործնականում ցույց տա, որ ժողովրդի  ու բնության կողմից տրված մեր ազգային հարստության լավ պաշտպանն է ու հուսախափ չանի ժողովրդին և ամենալավ ձևով է օգտագործելու նրան վստահված երկրի հարստությունները: Հայ Ձախ Ֆորումը գտնում է, որ ՀՀ կառավարությունը պետք է գործադրի հետևյալ քայլերը՝
1-Նոր պայմանագրեր չկնքել որևէ ներքին կամ արտաքին գործատուների հետ՝ հանքերի շահագործման ուղղությամբ:
2-Հանքերի շահագործման կապակցությամբ նախկին իշխանավորների հետ կնքված որևէ պայմանագիր չերկարացնի:
3- Նախկին իշխանությունների կողմից կնքված հակաժողովրդական պայմանագրերը խիստ հսկողության տակ վերցնել ու պահանջները նրանց նկատմամբ բարձրացնել: Պահանջել 100 տոկոսով պահպանել բնապահպանության նորմերը և օգտագործել աշխարհի ամենաբարձր տեխնոլոգիանները այդ ուղղությամբ:
4-Ամեն կերպ աշխատել հնարավորինս արագ ձերբազատվել նախկին պայմանագերից, որովհետև դրանք ունեն թալանման ու մեր ժողովրդին շահագործման բնույթ:
5-Պետությունը ինքը՝ ուղղակի համագործակցելով ներքին մասնավոր ընկերությունների հետ, հաշվի առնելով բնապահպանության բոլոր հարցերը՝ օգտագործի հանքերն այն պայմանով, որ մեր երկրում մշակվեն բոլոր  հումքերը և որպես վերջնական ապրանք օգտագործել ներքին շուկայի պահանջները բավարարելու և ավելցուկը արտահանել տարբեր երկրներ:
6-Պետական մասնաբաժինը նման պայմանագրերում պետք է լինի 50 տոկոսից ավելին, որպեսզի ինքը լինի այդ ուղղությամբ քաղաքականություն թելադրողը:
7-Իրական փաստ է, որ եվրոպան ու Ամերիկան շահագռգռված են մեր երկրի նման երկրներից հումքեր տանելու, իրենց երկրներում մշակել ու վերավաճառել մեզ, դրա համար ամեն տեսակի քաղաքական ու տնտեսական ճնշումներ կգործադրեն Հայաստանի կառավարության վրա: Նիկոլ Փաշինյանը պետք է ուժ գտնի ու լավ ըմբռնելով այս իրականությունը դիմադրի նման արտաքին ճնշումնեին:


Հայ Ձախ Ֆորում, 24 Օգոստոս 2019 թ.

Շաբաթ, 24 Օգոստոսի 2019 19:19

Նոր հանքերին՝ ո՛չ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ Հայաստանում հասունացել է ժամանակը զարգացնելու այլընտրանքային էներգետիկան և պետականորեն ներդրում կատարելու վերականգնվող էներգետիակայի ոլորտում։ Այսօր ցավալիորեն Հայաստանը հանդիսանում է այն եզակի երկրներից, որը հանդիսանալով Էլեկտրաէներգիա արտադրող՝ երկիր բնակչության համար այն հանդիսանում է ծանր ֆինանսական բեռ։ Այնինչ Հայաստանի աշխարհագրական և բնակլիմայական պայմանները թույլ են տալիս այլընտրանքային էներգետիկայի զարգացման միջոցով թեթեւացնել ազգաբնակչության հոգսը։
Հետխորհրդային տարիներին Հայաստանում անտառապատ տարածքները կրճատվել են գրեթե 2 անգամ, իսկ առկա անտառապատ տարածքները գտնվում են անմխիթար վիճակում և վերացման վտանգի տակ են։ Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր բնությանը և շրջակա միջավայրին հանուն մեր ապագա սերունդների, ուստի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը դեմ է արտահայտվում ի հաշիվ բնության նոր հանքերի առաջացմանը և գտնում է, որ հնարավոր է գտնել խնդրի լուծման տարբերակներ զարգացնելով էներգետիկ ոլորտը այլընտրանքային և վերականգնողական էներգետիկայի զարգացման միջոցով։

-ՍԴՀԿ վարչություն

Բաժին՝ Հայաստանում

Ֆեոդալական ժամանակաշրջանում, ավելցուկի արտադրությունը, ինչպես որ նկատեցինք, գրքի առաջին գլխում, ցանկացած տնտեսության նախապայմանն է, մասնավորապես այս հերթականությամբ՝
Արտադրություն, Բաշխում, Պարտք, Վարկ:
Այսինքն՝ նախ գյուղացիները հողի վրա աշխատում էին և գյուղատնտեսական ապրանք էին արտադրում: Հետո ֆեոդալ տերը իր գործակալին ուղարկում էր, որ իր բաժինը վերցնի, թեկուզ ուժի միջոցով (բաշխում): Արդյունքում, տերը այն ինչից վերցրել էր՝ գոհ էր ու օգտավետ, ինչ արտադրանք որ մնար կվաճառեր փողի դիմաց, որն իրեն հնարավորություն էր տալիս որոշ բաներ գնել, ծառայողական ծախսերը կատարել և վարկեր տրամադրել ուրիշներին (պարտք - վարկ): Սակայն, երբ գետինը և աշխատանքը ապրանքի վերածվեցին, մեծ շրջադարձ տեղի ունեցավ, փոխարեն ավելցուկի՝ բաշխումը արտադրությունից հետո կատարվի, բաշխումը նույնիսկ նախքան արտադրություն կատարվեց: Ինչպե՞ս էր սա հնարավոր:
Հիշում ես, որ Անգլիայում գյուղացիներին հողերից դուրս էին հանում և փոխարինում էին ոչխարներով: Հետագայում նախկին հողագործները հողերը վարձում էին հողատերերից հանձն էին առնում բուրդ և գյուղատնտեսական ապրանքներ արտադրել, որոնք վաճառվում էին շահույթի համար, այդպիսով կարողանում էին հողատերերին վարձ ու քիչ քանակությամբ բանվորներին էլ, որ վարձում էին, աշխատավարձ վճարել: Այլ խոսքով, նախկին հողագործերը արտադրությունը էին կազմակերպում փոքր գործատուների նման, որտեղ հողատարածքները հողատիրոջից վարձում և հող չունեցող գյուղացիներին վարձում էին որպես բանվորներ:
Այս աշխատանքը ընթացքի մեջ գցելու համար, մանր գործատերերը, նախքան որևէ ապրանքի արտադրելը, մի քիչ փողի կարիք ունեին գործը սկսելու համար՝ աշխատավարձերը մուծելու, սերմեր գնելու և իհարկե հողատերերի վարձը մուծելու համար: Նկատի առնելով, որ նախկին գյուղացիները, որ գոծատեր էին դարձել երբեք, նախքան բրդային ապրանքի ծախվելը, անհրաժեշտ գումար այս գործերի համար չունեին և ստիպված էին պարտք վերցնել: Ո՞վ էր այդ փողը նրանց պարտք տալիս: Շատ դեպքերում ինքը տերը, տոկոսով փող տվողները, որոնք նրանից օգուտ կամ տոկոս էին ստանում: Բոլոր դեպքերում, պարտքը այս գործընթացի առաջին երևույթը դարձավ:
Քանի որ այն չափի փողը, որ պետք է տրվեր աշխատողներին, այն գումարը, որ պետք է տրվեր որպես հողի վարձ, և այն գումարը, որ պետք է ծախսվեր հումք կամ գործիքներ գնելու համար, բոլորը նույնիսկ նախքան արտադրությունը ճշտվում և համաձայնություն էր ձեռք բերվում, գործատուի ապագա եկամուտը ընդհանրապես ճշտվում էր՝ նախքան որևէ եկամուտի առաջացումը: Այստեղ միակ մարդը, որ չգիտեր բոլոր այս ծախսերից հետո ինչքան գումար է իր մոտ մնալու՝ գործատուն էր: Վերջապես, հիմա բաշխումը առաջնային էր, քան արտադրությունը:
Այսպես էր, որ մեծ շրջադարձ կատարվեց և պարտքը վերածվեց որպես առաջնային և արտադրության ներքին ընթացքը հեշտացնող միջոց: Սա նույնպես ցույց է տալիս, որ ինչպես շահույթը վերածվեց որպես ինքնանպատակ, որովհետև առանց շահույթի այս նոր գործատուների դասակարգը չէր կարող գոյատևել: Մտածիր, եթե հանկարծ բրդի գինը շատ իջներ կամ մի տեսակ բնական աղետի պատճառով արտադրությունը նվազեր, նրանք ոչ թէ սոված կմնային, այլ ի վերջո կմխրճվեին պարտքի մեջ, որը անկարող կլինեին վերադարձնելու: Երբ ըստ պայամանգրի, վարկի վերադարձնելու ժամկետն էր հասնում ավելի ու ավելի էին հուսահատվում: Նրանք ովքեր անկարող էին պարտքն ու պարտքի շահույթի վերադարձնել, ի վերջո դառնում էին իրենց պարտքի ու հանձն առած պարտականությունների ստրուկը: Ճիշտ դոկտոր Ֆաստուսի նման:


(Շարունակելի)

 

Էջ 1, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: