Արխիվ Դեկտեմբերի 2017 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Սեպտեմբերի 19-ին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ում, շատ հարցեր պարզեց մեզ համար: Նրա ելույթը, նախապես, իր խորհրդատուների հետ միասին էին պատրաստել, ուրեմն նրա խոսքերը ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունն է: Նրա ելույթը չի կարելի համարել որպես իր անձնական մոտեցումներ: Նա բացահայտորեն սպառնում էր այն երկրներին, որոնց քաղաքականությունը չի համընկնում ԱՄՆ-ի քաղաքականության հետ, հատկապես Իրանին, Կուբային, հյուսիսային Կորեային և Վենեսուելային: Նրա սպառնալիքները պետք է համարել վտանգ՝ աշխարհի խաղաղության համար:

Նա իր ելույթում չհարգեց ՄԱԿ-ի կողմից հաստատված կանոններին ու միջազգային ու երկկողմանի համաձայնություններին, ամբողջ ելույթը լի էր սպառնալիքներով ու անհարգալի խոսքերով՝ տարբեր երկրների նկատմամբ: Այս ռացիստ մարդը պատերազմական դհոլն է նվագում: Վատն այն է, որ ԱՄՆ-ի մյուս պաշտոնյանները, բացի դեմոկրատների ձախակողմյա որոշ պաշտոնյանների, ոչ ոք չի դատապարտում նրան, և սա մեծ վտանգ պետք է համարել աշխարհի խաղաղության համար:

Աշխարհը այնպիսի Ամերիկայի հետ գործ ունի, որը ամեն կերպ աշխատում է պարտադրել իր հեգեմոնիան բոլոր երկրներին, նույնիսկ խոսում է հյուսիսային Կորեայի, որպես մի երկրի ոչնչացման մասին և ոչ թէ իշխանության փոփոխության մասին, բոլորս գիտենք, որ երկրի ոչնչացում, նշանակում է միջուկային պատերազմի հրահրում: ԱՄՆ-ը ուղղակի է սպառնում Իրանին, Կուբային, Վենեսուելային ու հյուսիսային Կորեային՝ քաղաքական ու անվտանգության առումով, ըստ իրենց հասկացողության, իսկ Չինաստանին ու Ռուսաստանին էլ սպառնում է աշխարհաքաղաքական ու տնտեսական առումով: Սրանք բոլորը պատերազմի նշույլներ են, հատկապես, երբ խոսվում է հյուսիսային Կորեային՝ որպես մի երկիր ոչնչացնելու մասին: ՄԱԿ-ը խաղաղության ու համերաշխության մի կենտրոն է, սակայն արդեն Ամերիկան Թրամփի միջոցով այն դարձրել է սպառնալիքներ հնչեցնելու մի վայր: Նման մի երևույթ իր նախընթացքը չի ունեցել ՄԱԿ-ում և սա պետք է դատապարտվի բոլոր խաղաղասեր ժողովրդների կողմից:

 Հայաստանի ոչ պետական կառույցները՝ ՀԿ-ը որքանո՞վ են այս հարցով հետաքրքրված, սա մի չափանիշ է իմանալու համար, թե Հայաստանում նրանցից որոնք են հլու հնազանդ ԱՄՆ-ին ու Եվրոպային, եթե ձայները դուրս չի գալիս:

Իրանի հետ միջուկային խաղաղության պայմանագրի ոտնահարումը և Երուսաղեմի ճանաչումը՝ որպես Իսրայելի մայրաքաղ, Թրամփի նոր միջազգային նորմերի խախտումներից կարելի է համարել ու դեռ պետք է՝ ԱՄՆ-ի կողմից սպասել ավելի վատ օրերի ու դիրքորոշումների: Սրանք դատապարտելի երևույթներ են ու մենք՝ որպես Հայաստանի ձախակողմյա ու արդար հասարակություն հաստատելու կողմնակից ուժեր, խիստ դատապարտում ենք ԱՄՆ-ի նման ոտնձգությունները և հրավիրում ենք Հայաստանի բոլոր անկախ ՀԿ-ներին՝ դատապարտել ԱՄՆ-ի նման դիրքորոշումները, որոնք աշխարհը տանում են դեպի կործանման, եթե որոշ ՀԿ-ներ լռեն նշանակում է, որ նրանք համաձայն են ԱՄՆ-ի նման քաղաքական դիրքորոշումների հետ:   

 

Վարդան Ղազարյան  

 

2017թ. դեկտեմբերի 20-ին Պետ Դումայում ՌԴ Կոմկուսի,  Կոմկուսի Պետ Դումայում  ֆրակցիայի նախագահ` Գ. Ա. Զյուգանովը ընդունել է Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ` Վ. Մ. Սաֆարյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջկուսակցական կապերին առընչվող հարցեր: Հանդիպմանը մասնակել է ՌԴ կոմկուսի ֆրակցիայի անդամ, Պետ Դումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակցական կապերի կոմիտեի նախագահ` Լ. Ի. Կալաշնիկովը: 

 Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի “Տնտեսական քաղաքականության, արդյունաբերության, ինովացիոն  զարգացման և ձեռնարկատիրության” կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ՌԴ մեքենաշինարարների միության նախագահի առաջին տեղակալ, Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին աջակցող Լիգայի նախագահ, Մաքսային Միությանը կից ԵԱՏՄ երկրների Մեքենաշինությանը աջակցող կոորդինացիոն խորհրդի նախագահ` Վ. Վ. Գուտենյովի   հրավերով 2017թ. դեկտեմբերի 19-21 Մոսկվայում էր գտնվում Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, ՀՀ  Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ` Վազգեն Սաֆարյանը: ՌԴ Պետ Դումայի այդ կոմիտեում  տեղի է ունեցել Մաքսային Միությանը կից Կոորդինացիոն Խորհրդի հերթական նիստը, որտեղ ելույթ է ունեցել  Վ. Սաֆարյանը:  Ստորև ներկայացնում ենք նրա  ելույթը:

Уважаемый Владимир Владимирович,

Уважаемые коллеги и члены Экспертного совета!

Позвольте приветствовать Вас от имени Союза Отечественных товаропроизводителей Республики Армении и Комиссии по финансово-экономическим и бюджетным вопросам Общественного Совета РА. На повестке Координационного совета по развитию машиностроения ТС включен вопрос «О резервах роста выпуска экспортно-ориентированной гражданской продукции высокотехнологичных медицинских изделий в условиях диверсификации», что, на наш взгляд, очень актуально. Не секрет, что все страны ЕАЭС не обеспечивают себя не только необходимым высокотехнологическим медицинским оборудованием, но и лекарственными препаратамии. Решение данного вопроса непосредственно связано с обеспечением национальной безопасности. Думаю, что будет правильным, связать рассмотрение данных вопросов в контексте восстановления и развития приоритетных связей и кооперации.

На примере Республики Армении должен отметить, что после распада СССР, разрыва кооперационных связей с партнерами, потери традиционных рынков привели к тому, что все отрасли промышленности пережили и продолжают переживать резкий спад.

И несмотря на то, что на сегодня в РА высокотехнологическое медицинское оборудование мало производится, однако мы имеем неплохую техническую базу и кадры для возможного сотрудничества. Отмечу, что в советский период в Армении функционировало множество НИИ и предприятий относящихся к медицинской промышленности, даже в отдаленных регионах Армении функционировали предприятия всесоюзного значения. Как например Дастакертский завод медицинской техники в подчинении Минмедпрома СССР.

Следует отметить объем производства фармацевтической продукции РА, на сегодня в общей структуре промышленности - составляет  около 1%. В этой отрасли у нас функционируют 23 компании, из них 7 крупных. Мы производим более 350 наименований генерических лекарственных препаратов, кровезаменители, солевые растворы, антибиотики, глазные растворы, широкий спектр биодобавок и иных лекарственных средств. Форма выпуска лекарственных препаратов охватывает весь спектр твердых, мягких и жидких консистенций. Особо хочу отметить, что некоторые из препаратов выпускаемых в Армении, имеющих международное признание и продающихся в Белоруси и в Украине не регистрируются в России и не доходят до российского потребителя. Среди них сердечно-сосудистый препарат “ганглерон”,  препарат “теодин” (против радикулита), “капрофер” (используется в стоматологии) и др. Помимо этого, в НИИ Тонкой органической химии Академии Наук РА разработаны более 20 препаратов, которые прошли предклиническое испытание. От имени руководства института приглашаем заинтересованные компании к сотрудничеству. Примером успешной кооперации может служить экспорт субстанции дитилина в Белорусь, с последующим ампулированием и реализацией, что обеспечивает высокую доходность.

На сегодня в РА очень развита сердечно-сосудистая хирургия, диагностика и лечение опухолей различного происхождения (как доброкачественных так и злокачественных). В 2018 году в Ереване откроется национальный центр по изотопной диагностике для лучевого лечения злокачественных опухолей.

Объем отечественной фармацевтической промышленности в Армении за последние 5 лет увеличился более чем в 2 раза. По итогам текущего года оно составит около 10 млн долларов США. В РА зарегистрировано 4700 лекарственных препаратов. Официальный импорт лекарственных препаратов составляет около 100 млн. долларов, хотя на рынке реализуется намного больше. Мы обеспечиваем около 10% внутреннего рынка. Поскольку так или иначе данная проблема, думаю что, присуща и другим странам постсоветского пространства. Отдельной проблемой для наших стран может стать использование рынка фальшивых лекарств и зависимость населения от импортной фармацевтической продукции. За последние годы намечается тенденция открытия в Республике Армении совместных предприятий по выпуску медицинского оборудования. Один из примеров совместное армяно-российское предприятие по производству шприцев, игл, пробирок и систем для переливания крови. Однако, запуск производства пока затягивается.

Уважаемые коллеги! 15 декабря сего года открылась армяно-иранская Свободная Экономическая Зона (СЭЗ) в приграничном регионе Мегри. Рост выпуска экспортно ориентированной продукции в СЭЗ может стать стимулирующим фактором совместного производства оборудования и лекарственных средств с целью выхода на рынки не только стран участниц ЕАЭС, но и других стран.

Считаю, что пришло время для создания единого координирующего органа для стран ЕАЭС, отвечающего за сбор информации, заявок на производство оборудования, лекарственных средств, расширения кооперации и т.д. Мы приветствуем инициативу Координационного Совета ТС и готовы принять активное участие для реализации пунктов проекта Резолюции заседания Экспертного Совета при Комитете ГосДумы по Экономической политике, промышленности инновационному развитию и предпринимательству по развитию биотехнологий, фармацевтической и медицинской промышленности при поддержке КС по развитию машиностроения ЕАЭС.

Пользуясь случаем, не могу не озвучить серьезную проблему возникшую с применением постановления правительства РФ от 31 декабря 2010г., N1211 “Об определении пунктов пропуска через государственную границу РФ для убытия из РФ за пределы единой таможенной территории Таможенного Союза отдельных категорий товаров автомобильным видом транспорта”. Согласно этому постановлению в Армению через пропускной пункт Верхний Ларс запрещено ввозить из РФ некоторые категории товаров, в частности – нефтепродукты.  Коллегия ЕЭК направила соответствующее письмо в адрес Правительства РФ о пересмотре данного постановления, в связи с тем, что для Армении это единственная сухопутная дорога связывающая с РФ.

Уважаемый Владимир Владимирович, исходя из вышеизложенного прошу Вас оказать содействие в решении данного вопроса.

Спасибо за внимание.

20.12.2017

В. М. Сафарян

Председатель союза отечественных  товаропроизводителей РА,

Председатель комиссии по финансово-экономическим

и бюджетным вопросам Общественного Совета РА

 

 

Բաժին՝ Աշխարհում
Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2017 12:20

Դառնանք ողորմի տանք

Ընթերցողին ներկայացվող այս մտահոգություններս ես գրել եմ հինգ տարի առաջ, նույն այս օրերին, երբ ավարտեցի քերթողահայր Խորենացուց հետո «երկրորդ պատմահայր» պատվին ու կոչումին արժանացած, 18-րդ դարի պատմիչ-պատմբան Միքայել Չամչյանցի «Պատմություն հայոց, ի սկզբանե աշխարհի, մինչև 1785թ.» աշխատության I հատորի թարգմանությունը կամ փոխադրումը գրաբարից՝ ժամանակակից գրական հայերենի: Փորձեցի հավաստիանալ՝ լրատվամիջոցները, գրականության ու արվեստի ինստիտուտները իրենց հաղորդումներում ու նիստերում կհիշատակե՞ն «երկրորդ պատմահոր» անունը դեկտեմբերի 4-ին, նրա ծննդյան օրը: Ավա°խ …. գուցե ե՞ս չեմ լսել, կամ գուցե չե՞ն խախտում 70-ամյա լռության ավանդույթը նաև ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանում: Այսինքն ամբողջ մեկ դար մոռացության է մատնվել մեր պատմության ամենախոշոր գիտակներից մեկը, որին ժամանակակիցները համարել են 18-րդ դարի հայ ամենամեծ մտավորականը, մեծ հայրենասերն ու հայասերը: Այս անթափանց քողը չքաշվեց նրա վրայից: Այսօր վստահորեն կարելի է ասել, որ մեր մտավորականների շրջանում շատերը չէ որ ծանոթ են Մ. Չամչյանցի «Պատմությանը» և դրանում մեղավոր չեն, քանզի նրանց ուսուցիչներն ու դասախոսներն էլ են անտեղյակ, որովհետև Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց ի վեր  ուսումնական ծրագրերում չի ընդգրկվել նրա անունը: Պատճառը պարզ է, անաստվածություն քարոզվող երկրում չէր հանդուրժվի աստվածաբանական ու կրոնական մեկնությունների, առավել ևս՝ ազգերի միջև եղած տարբերության գաղափարախոսությունը:

Միայն 1985թ., Մ. Չամչյանցի «Պատմություն հայոց…»-ի Վենետիկում առաջին տպագրության  200 ամյակի առթիվ Երևանի պետական համալսարանը վերահրատարակեց այդ աշխատությունը՝ 2000, այսօրվա համար՝ պատկառելի, այն ժամանակի համար՝ ծիծաղելի տպաքանակով: Գրքի խմբագրական կազմը՝ պատմության և լեզվաբանության հայ անվանի մասնագետները, պահպանելով ժամանակի պահանջվող գաղափարախոսական մոտեցումները, որոշ պատմագիտական վերլուծության թերություններ նշելով հանդերձ, գրքի նախաբանում այս աշխատությունը համարեցին «… պատմամշակութային վիթխարի երևույթ, որին վերապահված էր դառնալ հայ նոր պատմագիտության հիմնակետերից մեկը»: Բայց եռահատոր այդ ուսումնասիրությունը սեղանի գիրք չդարձավ: Նախ արժե համառոտակի ծանոթանալ այս հիրավի հանճարեղ մարդու կերպարին:

Ծնվել է Պոլսում 1736թ. դեկտեմբերի 4-ին, (այսինքն արդեն  280 ամյակն է, լրանում է 2016թ.-ի դեկտեմբերի 4-ին, 2016-ին, նաև «Պատմության» տպագրության 230 ամյակն է): Կարապետը (միչև կաթոլիկ վարդապետ կարգվելը) Պոլսում ավարտելով հայկական վարժարանը, ուսումը շարունակում է սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության դպրոցում, հետո նաև եվրոպական մի քանի համալսարաններում: «Պատմություն հայոց…»-ը գրելիս նա հին ձեռագրերին ու մատյաններին ծանոթացել է բնօրինակների լեզվով: Եղել է բազմալեզվանի, հիմնովին տիրապետել է հունարեն, լատիներեն, իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, պարսկերն, ասորերեն, եբրայերեն, թուրքերեն, ինչպես նաև մի շարք մեռած լեզուների և կարողացել է հայոց պատմության որոշ շրջաններ լուսաբանել օտար սկզբնաղբյուրների միջոցով, հայոց պատմությունը համադրելով հարևան ժողովուրդների պատմության հետ: Ինչպես նշում են գրքի համալսարանական վերահրատարակության առաջաբանի հեղինակները, Չամչյանցի պատկառելի քանակի գիտական ուսումնասիրությունները զարմանք ու պատկառանք են առաջացնում, ունեն նաև աղբյուրագիտական նշանակություն: Նրա ուսումնասիրության առարկա են դարձել ոչ միայն հայոց պատմությունը, այլև լեզվաբանությունը, մանկավարժությունը, մշակույթը, կրոնագիտությունը, աշխարհագիտությունը: Բավական է ասել, որ «Պատմություն հայոց, ի սկզբանե աշխարհի մինչև  1785թ.»  գրելիս նա օգտագործել է 23 հայ և 70-ից ավելի օտար հեղինակների տպագրած գրքեր, հարյուրավոր վավերագրեր, հիշատակագրեր, թղթեր  (նամակներ), ողջույնագրեր, եկեղեցական ժողովների որոշումներ, կանոնագրքեր, ճառընտիրներ, վկայություններ, գրական գրավոր և բանավոր ստեղծագործություններ, և դրանց մեջ եղած փաստերը միմյանց հետ համեմատելուց հետո միայն, տեղադրել է իր պատմության մեջ, դա էլ համարելով ոչ ստույգագույն վարկած:

Լինելով հայ կաթոլիկական եկեղեցու վարդապետ, Մ. Չամչյանցը հայոց քրիստոնեկան դավանանքի երկու ճյուղերի՝ Առաքելական և կաթոլիկական եկեղեցիների համագործակցության ջերմ  ջատագովն էր: Այս գաղափարները նա արծարծել էր իր «Վահան հավատո, որում հաստատի ուղղափառություն Հայաստանեաց եկեղեցվո» տպագրված աշխատության մեջ: Այս գիրքը  Վատիկանի հավատաքննության գերագույն ատյանը որակեց հերոտիկոսություն և 1818թ. այրեց խարույկի վրա:

Իր բազմազբաղ ուսումնասիրությունների ընթացքում Չամչյանցը աչքաթող չի արել սելջուկ թուրքերի յաթաղանից փրկված հայերի վիճակը, որոնք իրենց բնօրրանում և հարևան երկրներում սփռված, կանգնել էին ուծացման եզրին: Նա իրեն նվիրում է գաղթօջախների հայ երեխաների հայեցի դաստիարակության և կրթության, հայկական ավանդույթներն ու մշակույթը պահպանելու գործին: Հիմնականում Մերձավոր Ասիայի հայկական գաղութներում բացում է ազգային դպրոցներ, որպես ուսուցիչներ հրավիրում եվրոպայում կրթություն ստացած երիտասարդներին, այդ դպրոցների համար գրում է ուսումնական ծրագրեր և ուսուցման մեթոդիկա, շեշտը դնելով ազգային լեզվի և հայագիտական առարկաների վրա, ինքն էլ գրում է և 1779թվ. լույս է ընծայում այդ դպրոցների համար «Քերականություն հայկազյան լեզվի» դասագիրքը, որով դասվանդվում են հայոց դպրոցներում շուրջ 70 տարի, և վերահրատարկվում 15 անգամ:

Բայց Չամչյանցի վերահրատարակված «Պատմություն…» գիրքը չդարձավ ընթերցասերների սեղանի գիրք ոչ այն պատչառով, որ չհրապուրեց ընթերցողին իր ոճով, փաստերի ճշգրտությամբ, այլ պարզապես, այն գրված էր հին հայերենով, դասական գրաբարով, ուշ մրջնադարում գործածվող հայերենի համակցությամբ: Համոզված եմ, բացի մի քանի այդ լեզվին տիրապետող մասնագետներից, այն չեն ընթերցել նույնիսկ հայոց պատմություն դասավանդող ուսուցիչներն ու դասախոսներից շատերը: Թող վիրավորական չհնչի, սա դառը ճշմարտություն է: Վերջին հարյուր տարում հայոց պատմությունը խորքային աղավաղումներ է կրել: Այսօր արդեն մենք մեր ժողովրդի պատմությունը վատ գիտենք: Թե հասարակության լայն շրջանների, թե մասնագետ պատմաբանների համար սեփական ազգի պատմության առավել ճշգրիտ իմացության պահանջարկ է առաջացել, քանի-որ թե գիտական, թե քաղաքական բանավեճերի ժամանակ և թե հատկապես լրատվամիջոցներով հաճախ են մեջբերումներ արվում մեր պատմական անցյալից, վկայակոչություններ անում, որոնք երբեմն անստույգ են, մտացածին: Եվ դրանում մեղավոր են ոչ միայն վկայակոչողները, այլև այն պատմաբան ուսումնասիրողները, լրագրողները, գրողները, ովքեր հանրությանն են ներկայացնում դասգրքեր, մենագրություններ, հանրամատչելի ձեռնարկներ, որտեղ խեղաթյուրված են պատմական ժամանակաշրջանը, երևելի անձանց անունները, նրանց կատարած մեծագործությունները:

Եվ դա այն դեպքում, երբ օտար պատմիչները, հայոց պատմությունը գրելիս, հենվում են հատկապես Խորենացու և Չամչյանցի փաստերի վրա, որպես առավել ստույգ աղբյուր:

Մենք մեզ համարում ենք ազգասեր և ավանդապահ ազգ ու ժողովուրդ, հպարտանում ենք մեր պապերի և նախապապերի մեծագործություններով, բայց չենք ընդօրինակում նրանց փորձառությունը ազգին սպառնացող վտանգին դիմագրավելու պահին, կորցրել ենք ազատ ու ինքնիշխան ապրելու նրանց խրոխտ բնավորությունը: Չէ որ միայն ոգեկոչությամբ անհնար է հաղթահարել հավերժի անվախճան ճանապարհը, եթե չունենաս ճանապարհացույց առաջագնացներ, ազգին նվիրյալ իմաստուն այրեր, որոնք Արշակ Մեծի հանդգնությունն ունենան, Աբգար արքայի և Տրդատի իմաստնությունն ու խոհեմությունը, Նարեկացու տիեզերական մենախոսությունը, Չարենցի ըմբոստ ոգու միասնականության բանաձևը:

Կարծում եմ Մ. Չամչյանցի «Հայոց պատմությունը» մի նոր լիցք կհաղորդի ընթերցողին, դուրս գալու քառորդ դար վիհում խարխափելու վիճակից: Հավանաբար հենց դա է պատճառը, որ նա հատուկ խնդրանքով է դիմում իր ընթերցողին, գրելով.

«Խոսքիս վերջում հորդորում եմ քեզ՝ ընթերցողիդ, ուղղամիտ ընթերցիր այս պատմությունը՝ ի շահ սրա ավանդած բարի տեղեկությունների, քանզի պատմության տեղեկությունների ընթերցումը, եթե զուտ հետաքրքրությունից է, անիմաստ է, նաև, եթե հիշողությունը հարստացնելու նպատակ ունի, մի ծանրաբեռնիր ուղեղդ, օգուտ չի տա, քանի որ առաջին դեպքում այն չի պտղաբերի, 

իսկ երկրորդ դեպքում ավելի շուտ կտխրեցնի, քան բերկրանք կպատճառի: Սակայն, եթե ընթերցում ես մարդու կյանքի ընթացքը ուղղելու նպատակով, արդյունավետ է և բարի, նաև կխթանի հոգու խաղաղությանը...»:

Անհրաժեշտ է միշտ ականջալուր լինել մեր իմաստուն մեծերի իմաստուն խոսքերին: Հիշենք և ողորմի տանք նրանց հոգիներին:

 

Հ.Գ. - Հավելեմ և հիշեցնեմ. Մ. Չամչյանցի «Պատմություն հայոց, ի սկզբանե աշխարհի մինչև 1784թ.» աշխատությունը երեք հատորով, ամեն հատորում երկու գիրք, առաջին անգամ լույս է տեսել Վենետիկում «Պատմության» ավարտից մեկ տարի անց, 1785թ. հունիսին, բարեպաշտ Հովսեփ և Զաքար Բարաղամյան եղբայրների ծախսերով:

Իմ կողմից ժամանակակից գրական լեզվի փոխադրված Առաջին հատորը (երկու գրքով), 4-5 տարի է ձեռագիր վիճակում է: Երևանի Պետ. համալսարանի հրատարակչության տնօրեն՝ Պերճ Ստեփանյանը 2012թ. հաշվարկել տվեց հատորի 500 օրինակով տպագրական ծախսերը «Գյուլբենկյան» հիմնադրամի միջոցով տպագրությունը իրականացնելու համար, սակայն նրա մոտալուտ մահով չիրականացավ գրքի լույսընծայումը: Ես չեմ դիմել ոչ պետական համապատասխան կառույցներին, ոչ էլ գրասեր հովանավոր մեծահարուստներին: Գուցե այս փոքր հոդվածին կարձագանքեն ընթերցողներից ոմանք և ես ձեռնամուխ կլինեմ «Պատմության...» հաջորդ երկու հատորների լեզվի փոխադրմանը:

 

 

Համլետ Մանուկյան

Հեռ.՝ +374 77 09 53 23

+374 91 16 66 30

Բաժին՝ Գրադարան

Սպառողական շուկայում զբաղված մարդիկ փորձում են օգտվել նոր տարվա աժիոտաժից և, իմ կարծիքով, հանիրավի թանկացնում են ապրանքները։

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Նրա համոզմամբ՝ նախորդ տարվա նախատոնական շրջանի համեմատ այս տարվա գները շատ ավելի բարձր են՝ թե՛ կարագի, թե՛ խոզի մսի մասով։ Վազգեն Սաֆարյանը նշում է, որ խոզի բուդը, եթե նախորդ տարի հնարավոր էր գնել 3000-3200 դրամով, այս տարի նվազագույն գինը 3500 դրամ է։

«Օրինակ`Կրասնոդարից ներկրված խոզի միսը 2800 դրամ է, իսկ տեղականը 3500 դրամ։ Հիմա հարց է առաջանում՝ այդքան ծախս անելով բերում են և նա ավելի էժան է, քան տեղական խոզի միսը։ Տավարի մսի իմաստով կարելի է ասել խոտը պակասել էր, դրանով էին պայմանավորում թանկացումը, թեև չեմ կարծում, որ այստեղ ուղղակի կապ կարելի է գտնել։ Ստացվում է, արտադրողները փորձում են լրացուցիչ շահ ապահովել իրենց համար, որովհետև նրանք էլ ուրիշ թանկացած ապրանքներ են առնում»,- նշեց Վազգեն Սաֆարյանը։

Ըստ նրա՝ արհեստական թանկացումների կանխման հարցում շատ կարևոր է պետության դերակատարությունը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է վերահսկի շուկան, բայց, Սաֆարյանի խոսքով, հանձնաժողովի աշխատողների քիչ թվաքանակով հնարավոր չէ ամբողջ շուկայում վերահսկողություն իրականացնել։

«Դրա համար մենք ավելի շատ մեր հոգեբանությունը պետք է փոխենք։ Իհարկե, վերահսկողությունն, անպայման, պետք է լինի։ Ներմուծողների նկատմամբ կիրառվի այնպիսի մոտեցում, որ եթե դու փորձում ես հավելյալ շահույթ ստանալ, այդ հավելյալ շահույթի 90 տոկոսը պետք է բյուջե մուծես։ Այս դեպքում չեն գնա հավելյալ գերշահույթ ստանալու ճանապարհով»,- ասաց նա։

Ընդհանրապես, ըստ Վազգեն Սաֆարյանի, գների բարձրացում չունենալու համար պետք է տեղական արտադրությունը զարգացնել։

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը հայտնեց նաև, որ առաջիկայում գների թանկացման մյուս խնդիրը վառելիքի գնի բարձրացումն է, որը պայմանավորված է ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի ավելացմամբ։ Ըստ նրա՝ սա կանդրադառնա այն ապրանքատեսակների գնի բարձրացման վրա, որոնց ինքնարժեքում առկա է դիզելային վառելանյութը կամ բենզինը։ Հատկապես սա կազդի գյուղատնտեսական մթերքների արտադրության վրա։

Բաժին՝ Հայաստանում

Մարատան  չիլիացի հոգեբույժ, գրող և ժուրնալիստ է: Նա սովորել է Փարիզի Լուիս Ալտուսեր համալսարանում: 1968 թվականին վերադառնալով Չիլի սկսել է տարածել Մարքսի և Լենինի գաղափարները, հատկապես ուսանողների, բանվորների ու ֆերմերների շրջանում: Նրա գրքերը և բուկլետները լայն տարածում են գտել հեղափոխական կուսակցությունների ու կազմակերպությունների միջոցով, վերջին 45 տարվա ընթացքում՝ Լատինական Ամերիկայում, Իսպանիայում և այլ երկրներում:

Չիլիում, Ալենդեի դեմ հակահեղափոխական հեղաշրջումից հետո, 1973 թվականին, նա տեղափոխվեց Կուբա ու նշանակվեց հետազոտական «Memoria Popular Latinoamericana» (MEPLA)  կենտրոնի տնօրեն, Հավանայում: Նա բազմաթիվ գրքեր է գրել գերիշխանությունների փորձառությունից, կենտրոնական Լատինական Ամերիկայում և Կոլոմբիայում, և Լատինական Ամերիկայի ձախ քաղաքականության մասին: Նրա որոշ գրքեր թարգմանվել են անգլերեն լեզվով: 2004 թ.-ից մինչև 2011 թվականը ապրեց Վենեսուելայում, հիմնադրեց «Մարիանդա» միջազգային գիտահետազոտական ինստիտուտը և նպաստեց որպես խորհրդատու նախկին նախագահ Չավերզի և տարբեր Վենեսուելական ինստիտուտների համար: Ներկայումս նա ապրում է Վանկուվերում: Նա շատ նյութեր է գրել սոցիալիզմի դեմոկրատիայի մասին: Ընդհանուր առմամբ,  նա 80 գրքերի ու բազմաթիվ բուկլետների հեղինակ է:

Նրա եզրափակիչ խոսքը.  

“Իմ ակնկալիքները քաղաքական ընտրության գործում պահանջում են այնպիսի միջոցներ, որն իր մեջ ընդգրկի մտածելակերպերի կամ մտքերի լայն հորիզոն՝ աշխատող ու առաջ գնացող Լատինական Ամերիկյան շատ պետությունների նկատմամբ: Ես կարծում եմ՝ պետք է ձևավորվի մի նոր ձախ մշակույթ, հանդուրժող և պլուրալիստ մշակույթ,  որը մեզ կստիպի միանալ և ոչ թէ բաժանվել: Մի մշակույթ, որը մեր միասնականությունը կխթանի արժեքների շուրջ, օրինակ համերաշխության, հումանիտարիզմի, հարգանք տարբերության նկատմամբ և միջավայրի պահպանողության համար: Այն տեսանկյունից նայիր հարցին, որպեսզի շահույթ ստանալու շահագռգռվածությունը և շուկայի օրենքը սկզբունքային ուղղեցույց լինեն մարդու ակտիվության համար:

Մենք կարիք ունենք այնպիսի ձախ ուժի, որը վերլուծի և հասկանա, որ ռադիկալ լինելը չի նշանակում, որ հաճախ մեր կարգախոսը լինի ռազմատենչ կամ մեր գործերում կիրառվի ծայրահեղական գործողություններ, որի հետ շատ քչերն են համաձայն և որը վախեցնում է մեծամասնությանը: Այդ ձախ հոսանքը պետք է ունակ լինի իր տեղը տրամադրելու հնարավոր տարբեր սեկտորների և ուժերի, նրանց հանդիպել և միացնել այդ ուժերին, առաջ տանող պայքարում: Այն վերլուծությունը կամ հասկացողությունը, որ մեզանից յուրաքանչյուրը գտնվում է նույն պայքարի ուղղությամբ, մեզ ուժեղացնում է: Դա այն է, ինչը մեզ ռադիկալացնում է: Մենք կարիք ունենք այնպիսի ձախ ուժի, որը հասկանա, որ մենք պետք է պահպանենք մեր հեգեմոնիան, դա այն ինչն է, որ պետք է ասենք և մենք ճնշում գործադրելու փոխարեն պետք է համոզենք: Մենք կարիք ունենք մի ձախակողմյա ուժի, որ հասկանա, որ անցյալի կատարած աշխատանքերից կարևորն այն է, թե մենք միասին ինչ պետք է անենք ապագայում ձեռք բերելու մեր ինքնաիշխանությունը և ստեղծելու այնպիսի մի հասարակություն, որ հնարավորություն ստեղծի մարդու ամբողջական զարգացման ուղղությամբ: Այսինքն 21-րդ դարի սոցիալիստական հասարակություն”:    

Վարդան Ղազարյան

 

Աքլորականչին  է՛ն բաշտեն ելնող` հ~եյ դունյա ասող,

Քոփողլիներին` դրբով քոթակող,

Անաբուռ խալխի բլթակից քաշող,

Դիլդիլիին` չափալախող,

Հարաքյաթով, քեֆ ու հալով, սաղ սալամաթ,

Քոմակ կանգնող իմ հայ մշակ:

 

Նհար անող, նաֆաս քաշող շինականներ,

Է՛ն բաշտեն ելնող ազգի եգաններ և ամողլիներ:

Հնուց ամանաթ սրբորեն պահող,

Ձեր խաչը հարգող, գեղական բարքին տեր ու հնազանդ

Նաֆարդ պահող` թասիբով դու հայ:

Օջախդ մտնող, օթախից ելնող, ղոնաղներն անգամ

Թամաշի են, հիացական`

Երբ հայ գեղջկուհին բուռնութին քաշում,

Հին մեծ ջվալի պռունկն է բացում,

Որ լիքն է բաղչի տռուզ պոպոքով,

Մեկ այլ տոպրակն էլ չամիչ պնդուկով:

 

Ղրաղ  մեշոկն էլ  թեքին է ընկել,

Ու միջի չրերն տարբեր, շողշողուն,

Նայում են կախան սուջուխ, ալանուն:

Մրգերը յաշիկի քաղցր ու հյութեղ,

Թարեքին շարված կոմպոտ ու հյութեր,

Գինու բաչոնկան ու թթի օղին,

Շարքով հենված են

Խաղողի թփով  կճուճի մեջքին.

Բոչկայի միջի այն խառը թթուն`

Քրչիկ, շորվայի մեծ ավանդատուն:

 

Չոր բանջարներից` ավելուկ, սիբեխ,

Լագլագի փաչա, եղինջ ու փիփերթ,

Պարոն բանջար, կոտորան լոբի,

Այս Ամանորը պիտի բոլորի:

 

Մեկտեղ կլինեն թոնրի գաթան,

Մեղրով` փախլավան,

Կորնգան աղաձն, փոխինձն ու հալվան,

Չորթան-քյալագոշ, սպաս, կոլոլակ,

Ղաուրմա, քյուֆթա

Եվ պասուց տոլմա,

Դդմի ղափաման ու լոբախաշուն.

Բա՛ կաթով խաշիլը` փթփթան, համեղ.

Շիրախանան էլ`  դոշաբ,  մեղրի տեղ.

Ջա~ն իմ  գյուղացի,

Դու զառդ գցի՛

Թեկուզ իքիբիր,

Շան հետ հաշտ եղիր:

Եթե դորդ-ջհար, կամ էլ փանջ ու եկ,

Քո չարփությունով

Զոռբին խելքի բեր:

 

Խաղա~ղ տարի ու առատ բերք,

Ջա~ն  իմ Նոր Տարի` քո գալը բարի…

 

Հաճախ մեր մեծերը` տատիկներն ու մայրերը,  Ամանորյա մաղթանքները կապել են բնության ներդաշնակության հետ և տարվա գալուստի հետ կապել են մեծ հույսեր: Նրանց խոսքերում հաճախ է կրկնվել` երկրին խաղաղություն  լինի,  հացին առատություն լինի, ամենակարևորը` առղջություն լինի և այլ բոլորը հիմք են կազմել խաղաղ ու բարեբեր տարի սկսելու:

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ !!!

 

Հեղինակ` Նաիրա Հայրապետյան

Լրագրող, մշակութաբան

 

Բաժին՝ Մշակույթ

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿԿ) նախագահ Վազգեն Սաֆարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովի ընտրություններից հետո իրենք ամենևին էլ չեն պասիվացել: Ընդհակառակը, բավականին միջոցառումներ են կազմակերպել այս ընթացքում, իսկ ներկայում պատրաստվում են հաջորդ տարվա ծրագրերը քննարկել:

Նոյեմբերի 7–ին կուսակցությունը «Հոկտեմբերյան հեղափոխության 100 ամյակը և դրա ազդեցությունը մեր ժողովրդի ճակատագրի վրա» թեմայով կոնֆերանս է կազմակերպել, որտեղ խոսվել է այն մասին, թե ինչ է տվել այդ հեղափոխությունը Հայաստանին ու ողջ աշխարհին: Բացի այդ, համագումար են անցկացրել և 130 հոգուց բաղկացած նոր կազմ են ընտրել, որից 27–ը նախագահության կազմում է: Նոյեմբերի 29–ին էլ Վետերանների միության դահլիճում Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրն են նշել:

Մի խոսքով, ներկուսակցական կյանքը բավականին ակտիվ է, իսկ ինչ վերաբերում է երկրի ներքաղաքական դաշտին, ապա այստեղ թեև կուսակցությունը ձեռքերը ծալած չի նստում, սակայն չի կարծում, որ բոլոր քաղաքական հայտարարություններին պետք է արձագանքեն:

Խոսելով ՀՀ նախագահի՝ ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպման և Ս. Սարգսյանի հայտարարությունների մասին, Վ. Սաֆարյանը նշեց, որ այն ավելի շատ ներկուսակցական հանդիպում էր: Ինչ վերաբերում է երկրում վարվող տնտեսական քաղաքականությանը, ապա իրենք շարունակում են նույն կարծիքին մնալ և գտնում են, որ այն պետք է փոխել:

«Ազատ շուկայական հարաբերությունների արդյունքում Հայաստանի բնակչության  30%-ից ավելին աղքատության մեջ են: Դա և այլ փաստեր ցույց են տալիս, որ մեր ներկայացրած նախընտրական ծրագիրը երիցս ճիշտ էր: Ծրագրերը նրա համար են գրվում, որ դրանք չմնան թղթի վրա, և կյանքը ցույց է տալիս, որ կուսակցությունները, մասնավորապես իշխող կուսակցությունը, երբեմն–երբեմն նայում են մյուս կուսակցությունների ներկայացրած ծրագրերը: Եվ պետք է ասեմ, որ վերջերս կառավարության նիստերից մեկում փոխվարչապետի կողմից խնդիր դրվեց պետություն-մասնավոր հատված համագործակցության մասին հայեցակարգ մշակել, որին մենք մեր նախընտրական ծրագրում անդրադարձել ենք»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Քաղաքական գործիչը նշեց նաև, որ հատկապես լինելով ընդդիմադիր կուսակցություն տնտեսական քաղաքականության մասով նաև պատասխանատվություն են կրում անցած խորհրդային տարիների ձեռքբերումների համար և դրանցից լավագույնները փորձում են տեղափոխել այսօրվա իրողություն:

Իսկ այլ կուսակցությունների հետ համագործակցություն ստացվում է՞, ավելի շատ լիբերալ ուղղվածություն ունեցողների հետ:

«Ձախ դաշտում դեմոկրատներն են, ում հետ մենք մշտական կապի մեջ ենք: Նոյեմբերի 7-ին «Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին և կուսակցության 6-րդ (38) համագումարին մասնակցում էին Հայաստանի դեմոկրատական և “Կանայք Հայոց աշխարհի” կուսակցությունները, Հայաստանի պատերազմի և աշխատանքի վետերանների միությունը,  “Ավիատորների ազգային ասոցացիա” ՀԿ ներկայացուցիչները, Հայրենական ապրանք արտադրողների միության մեջ մտնող ընկերությունների ղեկավարները: Դեկտեմբերի 28-ին ՀԱՄԿԿ հրավիրվելիք խորհրդակցության ժամանակ կքննարկենք 2018թ.-ին կուսակցության անցկացվելիք միջոցառումների ցանկը և գործունեության մարտավարությունը: Ինչ վերաբերում է խորհրդարանական կուսակցությունների հետ համագործակցությանը, ապա մենք համագործակցում ենք այն ուժերի հետ, ովքեր կառուցողական դիրքորոշում են ցուցաբերում: Օրինակ՝ ԱԺ–ում դեկոմունիզացիայի կոչերին հակադարձող ուժերը մեր համակրանքին են արժանանում, իսկ ովքեր նման կոչեր են անում, պարզ է, որ մենք նրանց հետ չենք կարող համագործակցել»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Նա նաև նշեց, որ իրենց կուսակցությունում որևէ  անհատից չի կարող կախված լինել հաջողությունը, քանի որ ցանկացած նախաձեռնության հաջողություն կոլեկտիվ աշխատանքի արդյունք է:

Խոսելով քաղաքացիական հասարակության կայացման հարցում կուսակցության անելիքների մասին, Վ.Սաֆարյանը նշեց, որ այստեղ նույնպես ակտիվ են: Կուսակցությունը համագործակցում է Ռուսաստանի, Չինաստանի, Չեխիայի, Բելառուսի և աշխարհի այլ երկրների կոմունիստական և ձախակողմյան կուսակցությունների հետ: Վ. Սաֆարյանը մտահոգություն հայտնեց, որ իրենց միջոցառումները հեռուստաընկերությունները չեն լուսաբանում:

«Ցավով պետք է ասեմ, որ մի քանի հեռուստաընկերություններ՝ Հ1–ը, «Շանթ», «Արմենիա» և «Ար» չլուսաբանեցին Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 97-ամյակին նվիրված մեր կոնֆերանսը: Ես անձամբ եմ զանգահարել այդ հեռուստաընկերությունների լրատվական բաժիններին և հրավիրել, որ նոյեմբերի 29–ին՝ Խորհրդային Հայաստանի հիմնադրման օրվա առիթով կազմակերպված միջոցառումը լուսաբանեն, բայց նրանցից և ոչ մեկը չներկայացան: Այսպիսին էր թվարկածս հեռուստաընկերությունների վերաբերմունքը մեր միջոցառմանը, որին մենք “ըմբռնումով” ենք մոտենում>,– ասաց Վ. Սաֆարյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

Հարցազրույցը  ներկայացվում է խմբագրական որոշակի ուղղումներով:

«Հունահայ Լրատու2»-ը հաղորդագրություն է տարածել,  որը նույնությամբ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Դեսպան Չարչողլյանի նոր քաջագործությունը

Աթենքում Ռամկավարներից հետո բողոքում են նաև Հնչակյանները

Ռամվկավար Ազատական կուսակցության նկատմամբ լարվածություն ստեղծելուց հետո, Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչողլյանը այս անգամ դժգոհության առիթ է տվել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ներկայացուցիչներին:

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, դեկտեմբերի 12-ին Աթենքում հանդիպում է ունեցել հայ «համայնքի ներկայացուցիչների» հետ, ուր չէին հրավիրվել Ռամկավար Ազատական Կուսակցության (ՌԱԿ) ներկայացուցիչները: Սակայն ինչպես հիշատակվում է ՍԴՀԿ Հունաստանի ֆէյսբուքյան էջում, հանդիպման հրավիրված Հնչակյանները ևս անվայել վերաբերման են արժանացել։ Կուսակցության էջից տեղեկանում ենք, որ դեսպանի կողմից պաշտոնապես հանդիպման հրավիրված «ՍԴՀԿ Հունաստանի Վարչություն անդամներին առաջարկվեց նստել սեղանի հետևի շարքերում»։ Ու նաև, որ ՍԴՀԿ ներկայացուցիչենրին «հարցադրումի հերթ» անգամ չի տրվել,հանդիպումը, հիմնականում, վերածելով ՀՅԴ-ի հետ երկխոսության։

Հիշատակենք, որ նոյեմբերին դեսպան Չարչողլյանը փորձել էր Հունաստանում ՌԱԿ 96-ամյակին նվիրված հանդիսությունը ձախողեցնել, խափանելով Հունաստանի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Նեո-Դեմոկրատիա» կուսակցության կարկառուն դեմքի, Աթենքի նախկին քաղաքապետ (2003–2006թթ), նախկին արտգործնախարար (2006–2009թթ), կուսակցության ներկայի նախագահի քրոջ՝ Դորա Բակոյաննիսի մասնակցությունը ՌԱԿ հանդիսության, վերջինիս ադրբեջանամետ և հակահայ անվանելով։ ՌԱԿ մամլո դիվանի հայտարարության համաձայն, դեսպանը ՌԱԿ կուսակցութեան պատվո Նախագահին ասել է՝ «այսուհետեւ երբեք պիտի չ’արտօնուին Դեսպանատուն այցելելու եւ ոչ ալ Դեսպանը կապ պիտի պահէ իրենց հետ»:

Հավելենք, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնական այցով երեկ ժամանել է Աթենք, և այսօր առավոտյան հանդիպում ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասի հետ: Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրող հարցեր, ուշադրության կենտրոնում ունենալով երկկողմ քաղաքական և տնտեսական համագործակցությունը: Կողմերի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Մարտին նախատեսվում է Կոձիասի այցը Երեւան:

 

Աղբյուրը` "Նոր Խոսք" norkhosq.net  լրատվական

Բաժին՝ Աշխարհում

  23 տարի առաջ Վենեսուելայում տեղի ունեցած ռազմական բռնի գործողությունների ձախողման փորձի համար Յարվեում կալանավորվել էր հրամանատար` Հուգո Չավեսը: Հետագայում նա ընդունվեց որպես հերոս եւ հեղափոխական Կուբայի կղզու վրա:

23 years ago, Comandante Hugo Chavez was released from prison in Yare for his failed attempt at a military insurrection in Venezuela. He was subsequently welcomed as a hero and revolutionary on the island of Cuba.

Chavez had accepted an invitation on the behalf of historian Eusebio Leal at the University of Havana and would mark his first visit to the island but certainly not his last. He would deliver a captivating lecture in the Magna Classroom of the University of Havana.

Reflecting upon his meeting with Fidel, Chavez said he did not deserve such an honor but hoped to someday merit it and called Cuba the "bastion of Latin American dignity".

Աղբյուրը` TeleSUR լրատվական

Էջ 1, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: