Թուրքիայի Հանրապետության փլուզման ու մասնատման գործընթացն սկսվեց

23 Մայիսի 2016

Արցախի և ՀՀ-ի սահմաններին ադրբեջանական ապրիլյան ագրեսիայով, Հալեպի հրետակոծություններով, իսկ այժմ էլ Գամըշլիի ռազմաքաղաքական իրադարձություններով` տարածաշրջանում սկսվում է ինչպես հայերի հալածանքների մի նոր հերթական փորձ, այնպես էլ Մերձավոր Արևելքի պետությունների սահմանների վերագծման գործընթացի մի նոր հաջորդական փուլ, որն այս անգամ վերաբերելու է Թուրքիայի Հանրապետությանը, նրա փլուզմանն ու մասնատմանը, որպես ինքնուրույն պետական միավոր: Ճիշտն ասած, այս ամենի մեջ ոչ մի անսպասելի բան չկա և նորություն չկա, մեզ դա հայտնի էր վաղուց և մենք դրան պատրաստվում էինք վաղուց:

Թուրքիայի Հանրապետությունը էրդողանով, թե առանց էրդողանի փլուզվելու է, այլ հարց է թե Արևմտյան Հայաստանի տարածքի վրա ի՞նչ պետություն է ձևավորվելու: Սա է խնդիրը և դա նույնպես արվելու է էրդողանով, թե առանց էրդողանի: Նրա հայկական ծագման վերաբերյալ խոսակցությունը անլուրջ է ու վնասակար հենց Հայկական Հարցի լուծման տեսանկյունից:

Հ․Գ. - Ընդհանրապես, պետք չէ մոռանալ, թե պատերազմական ռեժիմում ենք գտնվում և արհավիրքը դեռ չի անցել, ու այդ իմաստով արժի, որ ադրբեջանական ագրեսիային հակադարձելու ապրիլյան առաջին չորս օրերի խստապահանջ, զուսպ և համախմբված կեցվածքը, խոսքը, միտքը ու գործը աչքի լույսի պես պահպանենք:

 

Տիգրան Փաշաբեզյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: