ԼՂՀ-ն հայտնել է Բաքվի հետ բանակցությունների պայմանները

05 Ապրիլի 2016

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ է կառուցողական բանակցություններ սկսել Բաքվի հետ և փոխզիջումների գնալ, երբ Ադրբեջանը  պաշտոնապես կճանաչի մեր անկախությունը, ասել է Մոսկվայում ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը:

«Մեր դիրքորոշումը միանգամայն հասկանալի և թափանցիկ է. ճանաչեք մեր անկախությունը և մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ ցանկացած հարցի վերաբերյալ», - նշել է նա:

Սահմանային վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ղարաբաղյան հիմնահարցի ուժային լուծում չկա: «Ռազմական գործողությունները միայն ավելացնում են երկու կողմերի զոհերի թիվը և խաղաղ բնակչության տառապանքները: Բանակցություններին այլընտրանք չկա: Արցախի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը և չի լքի իր հողերը, սակայն մենք չենք ցանկանում անընդհատ պատերազմել», - նշել է ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: