Թուրքիան ահաբեկչական երկիր

11 Դեկտեմբերի 2015

Մ․Նահանգներում ստորագրահավաք է սկսվել Թուրքիայի դեմ։ amerikaninsesi․com կայքը տեղեկացնում է, որ «Թուրքիան պետք է հռչակվի ահաբեկչությանն աջակցող պետություն և պետք է վերջ դրվի Մ․Նահանգների հետ դաշնակցելուն» խորագրով ստորագրահավաք է սկսվել Սպիտակ տան պաշտոնական կայքում։

Սկզբնաղբյուր կայքը գրում է, որ Սպիտակ տան «պատասխանին արժանանալու համար այսպիսի դիմումները սովորաբար պետք է 30 օրվա ընթացքում 100․000 ստորագրություն հավաքեն»։ Whitehouse.gov կայքում տեղ գտած դիմումի մեջ ասվում է․ «Սիրիայում ԻՊ-ի թիրախները ռմբակոծող ռուսական ինքնաթիռը Թուրքիայի խոցելուց հետո անհնար է հերքել այն փաստը, որ նախագահ Էրդողանը աջակցում է Սիրիայի ջիհադական ահաբեկիչներին։ ԻՊ-ն Թուրքիայի տարածքով նավթ է վաճառում, ԻՊ և Ալ Քայիդայի ահաբեկիչները և այլ ջիհադական խմբեր ելումուտ են անում թուրքական սահմանով։

Թուրքիան նախկինում աջակցում էր Բոսնիայում, Չեչնիայում, Պաղեստինում, Վրաստանում, Եգիպտոսում և Չինաստանում գործող ահաբեկչական խմբերին (Կիպրոսում զինվորներ տեղակայելով, Հունաստանի օդային սահմանը խախտելով, Հայաստանը շրջափակման մեջ պահելով), իր հարևանների դեմ թշնամական պահվածք է դրսևորել, ցեղասպանության է ենթարկել հայերին, հույներին, ասորիներին։

Այս ամենից ելնելով, Թուրքիան պետք է հայտարարվի ահաբեկչությանն աջակցող պետություն և պետք է վերջ դրվի ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիա-Մ․Նահանգներ դաշինքին»։  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: