Թուրք լրագրողների նախազգուշացումը Եվրոպային

02 Դեկտեմբերի 2015

Թուրքիայի «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագիրը և գրասենյակի պատասխանատուն լրտեսություն իրականացնելու  և ահաբեկչական ցանցի անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվել են:    

Ըստ «Դո չէ վելի» լրատվամիջոցի, «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դոնդարը և Անկարայի գրասենյակի պատասխանատու Վարդեմ Գոլը նամակ են ուղղել Եվրոպական երկրներին ու պահանջել, որ, ի հաշիվ մարդու իրավունքների, Թուրքիայի իշխանության հետ հաշտություն չկնքեն:    
Այդ երկու բանտարկված լրագրողները գտնվում են Ստամբուլի մոտակայքում տեղակայված բանտում։ Նրանք իրենց նամակը հանձնել էին Գերմանիայի, Ֆրանսիայի ու Անգլիայի նախագահներին մինչև նոյեմբերի 29-ին տեղի ունեցած Թուրքիայի ու Եվրախորհրդի նիստը:

Նամակում մասնավորապես ասվում է․ «Մենք հույս ունենք, որ ձեր ջանքերը՝ աշխարհում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ, չեն ոտնահարի արևմտյան արժեքները, հատկապես՝ մարդու իրավունքը, խոսքի և մամուլի ազատությունը»:

 «Ջումհուրիեթ» օրաթերթը ճանաչված է որպես ձախակողմյան և իշխանությանը քննադատող համարձակ պարբերական: Լրագրողների ձերբակալման շարժառիթ էր դարձել այն, որ ամռանը այդ օրաթերթում հրապարակվել էին լուսանկարներ, որոնք բացահայտում էին Սիրիայի իսլամիստ  ծայրահեղականներին Թուրքիայից զինամթերք մատակարարելու փաստը, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց աշխարհում։ Թուրքիայի իշխանությունը հրահանգել էր գրաքննության ենթարկել յուրաքանչյուր տեղեկատվություն այդ մասին:

Թուրքիայում ժողովուրդը բողոքելով լրագրողների ձերբակալությունների դեմ, ցույցի էին դուրս եկել ու բախվել ոստիկանության հետ: Ցուցարարների պաստառները Էրդողանին ֆաշիստ, սուտասան էին որակում․ «Մենք ֆաշիզմի դեմ միասին ենք», «Սուտասան Էրդողան» և «Արդարություն ու զարգացում կուսակցությունը Դաեշի համագործակից»:

Վերջին ժամանակներում Թուրքիայից մարդասիրական օգնության քողի տակ դեպի Սիրիա ուղևորվող մեծ բեռնատարներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ զինամթերք։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: