Կոմունիստական կուսակցությունների միջազգային 17-րդ համագումարը Ստամբուլում

02 Դեկտեմբերի 2015

2015 թ․ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Ստամբուլում տեղի ունեցավ կոմկուսների միջազգային 17-րդ համագումարը, որին մասնակցում էր աշխարհի 48 երկրից ժամանած 58 կոմունիստական կուսակցություն: Համագումարին ներկա էին նաև Չինաստանի, Վիետնամի, Կուբայի, Լաոսի և Կորեայի Ժողովրդական Հարնապետության կոմունիստները, որոնք իշխանավարում են իրենց երկրներում:

Աֆրիկյան և Լատինական Ամերիկայի մի շարք երկրների կուսակցականներ հեռավորության ու վտանգի գործոնների հետևանքով չեն մասնակցել համագումարին:

Համագումարի հիմնական թեման էր՝ «Բանվորական և կոմունիստական կուսակցությունների պարտականությունը, բանվոր դասակարգի պայքարը կապիտալիստական շահագործման և ֆաշիստական ու իմպերիալիստական պատերազմների դեմ հզորացնելու խնդիրը»:

Համագումարում զեկուցումով հանդես է եկել Թուրքիայի Կոմկուսի առաջին քարտուղար Քեմալ Օկույանը։

Համագումարի մասնակիցները ներկայացնելով իրենց երկրներում տիրող իրավիճակը, պայքարի իրենց փորձն էին փոխանցում խաղաղության, դեմոկրատիային և սոցիալիզմին հասնելու համար: Նրանք քննարկում էին «քաղաքական իսլամիզմի» հետադիմական ազդեցությունը տարածաշրջանի և աշխարհի երկրների վրա:  

Չնայած Թուրքիայի ներքաղաքական անկայուն և խառնակ իրավիճակին, ինչպես նաև հարևան երկրներում տեղի ունեցող պատերազմական և ահաբեկչական գործողություններին, այդուհանդերձ Թուրքիայի Կոմկուսը կարողացավ ապահովել ժամանած հյուրերի անվտանգությունը և համագումարը հաջողությամբ ավարտվեց:

Նշենք, որ Թուրքիայի Կոմկուսը ներկայացուցիչ չունի երկրի խորհրդարանում և ուժային մարմիններում։

Այս համագումարը տեղի ունեցավ աշխարհում տիրող բարդ իրավիճակում: Սա լավ առիթ էր տեսակետների ու տեղեկատվության փոխանակման համար: Համագումարում շեշտադրվել է, որ բոլոր երկրներում, անկախ իշխող կուսակցության քաղաքական ուղղվածության, կոմունիստները պետք է վարեն անկախ քաղաքականություն: Շեշտվել է նաև գաղափարախոսական պայքարի ուժեղացման անհրաժեշտությունն ընդդեմ  բուրժուական գաղափարախոսության:  

Մերձավոր Արևելքի բանվորական և կումունիստական կուսակցություններն առանձին հանդիպում են կազմակերպել ու քննարկել են տարածաշրջանի հարցերը: Այդ հանդիպմանը մասնակցել են Ալժիրի, Լիբանանի, Սուդանի, Պաղեստինի, Իրաքի Քրդստանի, Սիրիայի, Կիպրոսի և Թուրքիայի կոմկուսակցությունները:  

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: