Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո

16 Դեկտեմբերի 2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումների շրջանակներում Բելառուսի ու Ռուսաստանի ղեկավարների կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արված առաջարկների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բելառուսական «Բելտա» գործակալությունը, Ալեքսանդր Լուկաշենկոն այդ մասին պատմել է  ռուսական  լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Բելառուսի նախագահը պատմել է, որ հարցը քննարկվել է 2016թ. Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում:

 «Ես և Պուտինն առաջարկեցին հանձնել 5 շրջաններն Ադրբեջանին: Նա (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը) ասաց՝ եթե հանձնի այդ շրջանները, Ադրբեջանը կկտրի ճանապարհը և կօկուպացնի Ղարաբաղը: Ես և Պուտինը խոստացանք, որ կներգրավենք մեր զորքերը և թույլ չենք տա անել դա: Նա մերժեց առաջարկը»,- պատմել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոյի խոսքով՝ ինքը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան ադրբեջանական գազամուղ անցկացնելու հարցով: «Նրանք (Վրաստանն ու Ադրբեջանը, - խմբ.) խողովակ էին անցկացնում: Կարծում եմ, որ դա գազատար խողովակ էր, որը շրջանցում էր Հայաստանը»,- նշել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն պատմել է, որ այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրեն խնդրեց խոսել Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի այդ գազամուղն անցնի Հայաստանի տարածքով: «Ես այցելեցի Հայաստան՝ Սերժ Սարգսյանի հետ խոսելու և այդ մեսիջը փոխանցելու համար: Նա մերժեց»,- ասել է Բելառուսի ղեկավարը:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: