Գերմանիայի համալսարանը արգելել է քննարկել Ցեղասպանությունը մերժող թեզեր

19 Օգոստոսի 2015

Գերմանիայի Դյուսբուրգ Էսսեն համալսարանն արգելել է Հայոց ցեղասպանությանը հակասող տեսակետների քննարկումները։ Համալսարանի թուրք ուսանողներն այսուհետև ստիպված են 1915 թ․ իրականությունը ներկայացնել  ինչպես որ եղել է։

Դրան ի պատասխան, թուրքական «Խաղաղություն և երկխոսություն» միությունը  Հայոց ցեղասպանության «լուսաբանմանն» ուղղված աշխատանքներ է ձեռնարկել։ Նրանք համալսարանից պահանջել են բաց նիստ անցկացնել, սակայն համալսարանը չի արտոնել։

Այնուհետև այդ միությունը  բանաձև է ներկայացրել համալսարանի ղեկավարությանը, սակայն դա նույնպես չի ընդունվել։

Թուրքերը փորձել են համալսարանի հանրակացարանում թռուցիկներ բաժանելով ներկայացնել իրենց դիրքորոշումը Ցեղասպանության հարցի շուրջ, սակայն անսպասելի արդյունքի են հասել։ Ոստիկանները հանրակացարան են մտել և արգելել են թռուցիկներ տարածելը։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: