Արդյոք նեոլիբերալիզմը և լիբերալիզմը նույնն են

20 Փետրվարի 2020

Արդյոք նեոլիբերալիզմը և լիբերալիզմը նույնն են (Մաս 2)

Լիբերալիզմը Ամերիկայում
Ամերիկայում լիբերալիզմի քաղաքական իմաստը համեմատ արևմտյան Եվրոպայի, տարբեր է: Քաղաքականապես նրանք ընդհանուր կետեր ունեն, սակայն տնտեսական բնագավառում սահմանափակ ձևով են պաշտպանում բարորությունից, համախառն տնտեսական ու հասարակական արդարությունից: Ամերիկայում լիբերալիզմից տարածված քաղաքական հասկացողությունը այն է, որ նրանց պլատֆորմը և ծրագիրը համարվում է պահպանողական ուժի հիմնական մրցակիցը:
Այսօր Ամերիկայում շատ տնտեսական տեսաբաններ իրենց լիբերալ են համարում և Նեոկինզի քաղաքականության պաշտպան, այսինքն այսօրվա Կինզի տեսակետների օրինակն են: Այդ մարդկանցից են օրինակ Ժոզեֆ Ստիգլիտսը և Փոլ Գրուգմենը՝ երկու Նոբելյան տնտեսական մրցակիցներ: Գրուգմենը իր «Մի լիբերալի խիղճը» գրքում այսպես է գրում՝ «Ես կողմ եմ համարյա մի հավասար հասարակությանը, որը հենված կլինի այնպիսի կառույցների վրա, որոնք սահմանափակելու են ավելորդ հարստությունն ու աղքատությունը»: Ես հավատացած եմ դեմոկրատիային, քաղաքացիական ազատություններին և օրենքի իշխանությանը: Այսպիսի համոզմունքները ինձանից մի լիբերալ է ստեղծում, որի համար ես հպարտ եմ»:
Ստիգլիթիսը Ամերիկայի պետության քաղաքականության քննադատողներից էր, 2008 թվականի ճգնաժամի ժամանակ: Նա քննադատում էր Օբամային այն քաղաքականության համար այն ինչ նա անվանում էր «Շահույթի մասնավորեցումը և վնասի հասարակայնացում», և այդ քաղքականությունը գնահատում էր, որպես «Սոցիալիզմ հարուստների համար»: Ստիգլիթիսը Կինզի նման դեմ էր «Կծկողական» քաղաքականությանը, «Կծկողական» քաղաքականության հակառակորդները ասում են, որ կապիտալի ներդրման համբերատարության փոխարեն պետք է պետությունը ակտիվորեն կապիտալի ներդրումներ կատարի և երբ փոխառություն կամ վերցնել է պետք, չվախենա դրանից: Ստիգլիթիսը կողմ էր պրոգրեսիվ ձևով վարկերի ստանալուն:
Շարունակելի

Արդյոք նեոլիբերալիզմը և լիբերալիզմը նույնն են (Մաս 1)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: