Ծայրահեղական Աջի Առաջացումը- Ջան Բելամի Ֆաստերը Նեոֆաշիստի մասին

14 Փետրվարի 2020

Ծայրահեղական Աջի Առաջացումը- Ջան Բելամի Ֆաստերը Նեոֆաշիստի մասին (Մաս 4)

«Մանթլի Ռիվիու» թերթը շուրջ 70 տարի է, որ գոյատևում է, սա արդյունք է այն մարդկանց, որոնք գրում և խմբագրում են ու շնորհիվ ընթերցողների և համակիրների, որոնք ի շնորհիվ քննադական ավանդույթի, որը թերթը ունեցել է և տարածում է տարիների ընթացքում ներգրավչություն են ստեղծում դեպի այս թերթը, սակայն այդ մարդիկ տարբեր տեսանկյուններից միմյանցից տարբերվում են: Այդ իսկ պատճառով իմ հայացքները տարբեր տեսանկյուններից տարբերվում են թերթի մի շարք աշխատակիցների հայացքներից: Իմ և կարծում եմ «Մանթլի Ռիվիու»-ի կարծիքով, այս հարցի հասկանալը կարևոր է, որ կապիտալիզմը իմպերիալիստական բնույթով, բնապահպանական տեսակետից ավերիչ ու ռացիստական է:

Կապիտալիզմը 19-րդ դարի սկզբում մուտք գործեց մոնոպոլիստական փուլին, որը տարբերվում էր 19-րդ դարի կեսերում մրցակցային ու ազատ կապիտալիզմից, այս տեսակ կապիտալիզմը գտնվում էր Մարքսի քննադատության թիրախի կենտրոնում, քաղաքական տնտեսգիտության տեսանկյունից: 20-րդ դարում, հսկա մոնոպոլիստական ընկերությունները տնտեսությունը տիրապետեցին՝ սկզբից ազգային ու ապա միջազգային մասշտաբով: Ներկայումս տեխնոլոգիան այնպես է կառուցվել, որպեսզի պահպանվեն կապիտալիստական-մոնոպոլիստական կառույցները և այսպիսով զարգացման գործում ու ազդեցության ոլորտում անկողմնակալ չէ: Հաղորդակցության համակարգը առավել ևս կենտրոնացած է ու միագույն մի գաղափարախոսությունը ուժով տարածում է: Պետությունը առավել ևս կապիտալի ստեղծողն է և հազվադեպ պատահի, որ բացի շուկայական հարաբերությունների տարածմումից ուրիշ մի գործ անի, նույնիսկ երբ դա պետության սահմանափակման պատճառ կարող է դառնալ: Այս պարբերական համակարգի իսկական թշնամին սոցիալիզմն է:

20-րդ դարի սկզբում հեղափոխությունը հիմնականում բնորոշ էր եզրային երկրներին: Սակայն օբյեկտիվ ուժերը 21-րդ դարում անդրադառնում են համաշխարհային շարժմանը դեպի սոցիալիզմ ուղղություն ունենալով, որոնք բխում են ծայրամասերից, սակայն անհրաժեշտաբար բռնկվում են կենտրոնական երկրներում: Այս շարժման սկիզբը կամ առաջնորդը կարելի է համարել 1968 թվականի դեպքերը Ֆրանսիայում (ուսանողների ու բանվորների միասնական շարժումը, որ հայտնի է որպես Փարիզի «կանգնած գիշերներ», որտեղ միլիոնավոր մարդիկ բողոքում էին ռազմական ու բյուրոկրատական էլիտարի և համակարգի դեմ), որը համընկնում է կլիմայական նոր փոփոխությունների և մեր մոլորակի էկոլոգիական ճգնաժամի ու նոր շարժումների ու ապստամբությունների հետ: Բոլոր հեղափոխությունների նման, այս ընթացքը երկարատև է լինելու, որոնց սկիզբը և վերջը հայտնի չէ և բարդ է: Սակայէն այս հավակնությունը տրամաբանական է, որ դեպի սոցիալիզմ համաշխարհային շարժումը վաղուց է սկսվել որպես մի ռիակցիա կապիտալիզի կառուցվածքային ճգնաժամին, և ներկայումս գտնվում ենք ռիակցոն շրջանի ընդմիջման մեջ, որտեղ հանկարծակի ֆաշիստական տեսակի շարժումները արագ ձևով ի հայտ են գալիս: Ներկայումս մեր քաղաքական առաջին հարցը, հեղափոխական ձախի համերաշխության ու միասնության հարցն է: Նրանք որ իրատես են, նկատում են, որ աշխարհը կանգնած է բացահայտ օրըստօրե ավելացող սպառնալինքերի առջև՝ 1-Նեոլիբերալիզմ (շահագործման սպառնալիք/համաշխարհային զրկվածություն), 2-Նեոֆաշիզմ (պետական տերորիզմի սպառնալիք), 3-Հնածո կապիտալ (մոլորակային ընդհանուր մարդասպանության սպառնալիք), 4-Մշտական, ռազմական և պատերազմական իմպերիալիզմ (միջուկային պատերազմ ու հասարակությունների ոչնչացում):

Մեր այս նոր պայմաններում, հնարավոր չէ հաշտվել կապիտալիզմի կամ նեոլիբերալիզմի հետ: Նեոֆաշիզմի առաջացման դեմ ժողովրդական դաշինք կնքելը նեոլիբերալիզմի հետ չի կարող որևէ արդյունք ունենալ, որովհետև այդ երկու ռիակցիոն քաղաքական շարժումների միջև գոյություն ունի մոտ հրաբերություններ: Փոխարենը այսօր մենք առնչվում ենք այն ինչ Դեյվիդ Հարոյն է անվանում նեոլիբերալ-նեոֆաշիզմ դաշինքի հետ:

Նկատի ունենալով, որ մեր մոլորակը որպես մարդկանց բնակավայր արագ ձևով քայքայման եզրին է կանգնած, կապիտալիզմի տրամաբանության դեմ հակակապիտալիստական համաշխարհային շարժումը, որը գնալուէ դեպի սոցիալիզմ պետք է թռիչքային ձևով աճի և ապահովի կենսամթնոլորտը: Նման շարժումը չենք կարող անջատել համաշխարհային ամպստամբությունից իմպերիալիզմի դեմ: Այսօր պետք է գոյություն ունենա իմպերիալիզի և ֆինանսական հոսանքների դեմ  շարժում: Ֆինանսական հոսանքները առաջացնում են ուժ և բռնապետություն: Դա նշանակում է, որ ինչպես Սեմիրա Ամինն է ասում աշխարհի հարավային մասից առաջանա ազգերից ու բանվորներից բաղկացած նոր ինտերնացիոնալ, դա նշանակում է նաև, որ երբ աշխատավորը աշխարհի հարավում ազատ չէ, չի կարող ազատ լինել նաև հյուսիսային մասում: Կարևոր հարցերից մեկը այն է, որ ականատես ենք համաշխարհային կենսմթնոլորտային պրոլետարիատի առաջացմանը: Այս պրոլետարիատը կարողություն ունի ընդիմանալ և նյութական, տնտեսական և     կենսամթնոլորտային քայքայման դեմ:   

Անցյալ կես դարվա ընթացքում, կառուցվածքային, քաղաքական ու մշակութային տեսակետից ձախ ճակատը առաջ խաղացումներ է ունեցել և բազմաթիվ պայքար է մղել փոքր մարտերում: Այստեղ դիալեկտիկան է աշխատում: Ձախը իր անցյալի սխալները ճշտելով, քանի տասնամյակներ  կենտրոնացել էր էությունը-տարբերության վրա, մինչ դեռ այսօր իր ուղղությունն փոխել է՝ տարբերությունը-ինքնության մեջ, այսինքն լայնածավալ համերաշխության է հասել ճանաչելով տարբերությունների հստակեցումը: Դժվարությունը ոչ թե բանվոր դասակարգի թուլությունն է, այլ մշակութային բաժանումները, որը անընդհատ խզում է նրա միասնականությունը և պատճառ է դառնում ազդեցության քանակի նվազեցմանը, և այդ ընթացքում լիբերալիզմի ազդեցության ներքո բանվոր դասակարգի պայքարի վերացումն է նկատվում: Այդուհանդերձ այսօր շարժման համար գոյություն ունի տարածված ընդհանուր հեղափոխական հիմք, որը բխում է անցյալի պատմական պայքարից ու ներկայիս անհրաժեշտությունից: Մի շարժում, որը կարող է լուծել մեր օրյա անսահման վտագները, առանց նման մի ալտերնատիվի աշխարհի ապագան մութ և անորոշ է լինելու: Հասարակական նոր հարաբերությունների ստեղծումը ոչ միայն հնարավոր, այլ բացարձակապես անհրաժեշտ են: Ինչպես Ֆրանսիացի Մարքսիստ փիլիսոփա Անրի Լոֆորն էր ասում՝ նկատի ունենալով մեր մոլորակի էկոլոգիական ճգնաժամը խնդիրը՝ «Հեղափոխություն կամ մահ» է:

Վերջ

 

Ծայրահեղական Աջի Առաջացումը- Ջան Բելամի Ֆաստերը Նեոֆաշիզմի մասին (Մաս 1)

Ծայրահեղական Աջի Առաջացումը- Ջան Բելամի Ֆաստերը Նեոֆաշիստի մասին (Մաս 2)

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: