Դատապարտում ենք Թուրքիայի Ոտնձգությունները Սիրիայի Դեմ

14 Փետրվարի 2020

Թուրքիայի ռեժիմը 8 տարի է, որ անընդհատ խախտում է Սիրիայի ամբողջականությունը, վերջերս էլ ավելի է ուժեղացրել այդ խախտումները: Թուրքիան վերջերս առավել ևս սկսել է խիստ աջակցել Սիրայի դեմ ծայրահեղ իսլամիստներին Սիրիայում և Լիբիայում: Նա ուղղակի ռազմական ագրեսիա է իրականացնում Սիրիայի Իդլիբ և Հալեպ քաղաքների դեմ, որտեղ են բնակվում նաև մեր հայրենակիցները:
Սիրիան որպես ինքնիշխան պետություն մերժում է Թուրքիայի ներկայությունը և ոտնձգությունը իր երկրում, դա համարելով միջազգային նորմերի, Աստանայի հայտարարությունների եւ Սոչիի պայմանագրերի աղաղակող խախտում: Թուրքիան, Ամերիկան ու Եվրոպական որոշ երկրներ խախտում են Սիրիայի ինքնիշխան պետության ամբողջականությունը և քանի որ Սիրիան չի ենթարկվում նրանց, նրանք ստեղծելով ահաբեկչական խմբեր փորձում են տապալել Սիրիայի լիգիտիմ իշխանությունը:
Սիրիական բանակը մտադիր է հետապնդել Թուրքիայի կողմից հովանավորվող բոլոր ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին դուրս մղել ու ոչնչացնել:
Հայ Ձախ Ֆորումը խստորեն դատապարտում է Թուրքիայի ռեժիմի ագրեսիան ու պահանջում է միջազգային ատյաններից դատապարտեն Թուրքիայի այս արարքը և հարցը բարձրացնեն ՄԱԿ-ի անսամբլիայում:


Հայ Ձախ Ֆորում,

Երևան

14 Փետրվար 2020 թ.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: