Ծայրահեղական Աջի Առաջացումը- Ջան Բելամի Ֆաստերը Նեոֆաշիստի մասին

08 Փետրվարի 2020

Ծայրահեղական Աջի Առաջացումը- Ջան Բելամի Ֆաստերը Նեոֆաշիստի մասին (Մաս 3)

Աշխարհը գնում է դեպի «Կործանում թե Հեղափոխություն

Այս երևույթի վրա իր բացասական ազդեցությունն է թողնում նաև համաշխարհայի ձախի դժվարություններն ու թույլ լինելը: Սովետական Միության և սոցիալ դեմոկրատիայի փլուզումը և ամեն տեղ կապիատալիզմի աշխուժացումը «զինաթափեց» ձախին: Թվում է թե այս բացը լրացնում է աջ ճակատը: Այստեղ կարևոր է հասկանալ, որ աջ ճակատի և ձախ սոցիալիստների դիրքորոշումները, կապիտալիզմի և լիբերալ-դեմոկրատիկ պետությունների կառուցվածքային ճգնաժամային ժամանակահատվածում միևնունը չէ: Քաղաքական աջ ճակատի և կապիտալիստական դասակարգի խնդիրը հիմնականում ներկա համակարգի պաշտպանելն է, հատկապես կոշտ տնտեսական խնայողության նեոլիբերալ քաղաքականության առաջ տանելը, որ արդեն կորցրել է իր օրինականությունը՝ «կրկին Ամերիկային հսկա դարձնելու» ուղղությամբ: Վեբերը իր հայտնի ասածվածքի մեջ պետությունը սահմանելու նպատակով այսպես է ասում՝ «պետությունը որպես մի կենդանի էակ իրավունք ունի օրինական ձևով ուժ կիրառել»: ֆաշիստական պետությունում, ինչպես նազիստների գաղափարախոս Կարլ Էշիթն է ասում՝ «պետության օրինականությունը առաջնորդի հիմքում է ընկած, առաջնորդը մենաշնորհային իրավունքներ ունի, որի մեջ է մտնում նաև ուժի կիրառումը»:

Ձախ ճակատի համար, բարդ մարտահրավերներ շատ կան: Ձախակողմյա ուժերը ընտրության առջև են կանգնած՝ մի կողմից սոցիալ դեմոկրատիայի քաղաքականությունները, որոնք ծրագրվել են որպեսզի կապիտալիզմին ստիպեն հանդես գալ ամբողջ հասարակության կողմից, սակայն,  մի կողմից հաշտվողական գիծ է առաջ տանում նեոլիբերալիզմի հետ ու մյուս կողմից դեմ է դեպի սոցիալիզմ իսկական շարժումը երկարատև հեղափոխական նպատակով կապիտալիզմի/իմպերիալիզմի առաջ տանելուն: Սոցիալ դեմոկրատիան ստրատեգիապես ավելի քան երբեք տնտեսության վերակառուցման ու անկման շրջանում իր անկարողությունն է ցույց տվել ու փաստվել է, որ անգամներ հանձնվել է նեոլիբերալ իշխանությանը, մինչ դեռ որևէ մաքուր սոցիալիստական ջանքեր մարտահրավերի է հրավիրում համակարգի հիմունքներն ու հանդիպում է կապիտալիստական համակարգի դիմադրությանը: Ձախ պոպուլիզմը, որը որևէ կապ չունի այսպես կոչված աջ պոպուլիզմի հետ, վերջին տասնամյակներում ի հայտ է եկել որպես ռադիկալ ալտերնատիվ ստրատեգիա և իր ճանապարհը առանձնացրել է սոցիալ դեմոկրատիայից ու սոցիալիզմից: Այդուհանդերձ չի կարողացել իր ժողովրդավարական բազայից օգտվել որպես կազմակերպված միջոց քաղաքական փոփոխությունների համար: Ձախ պոպուլիզմը  իր քաղաքական հայացքները վերցրել է հետ Մարքսիստական հեղինակներից, օրինակ Էրնեստո Լակլաոից (Ernesto Laclau) և Շանտալ Մուֆից, որոնք խոսում են բանվոր դասակարգի և միջին դասակարգի ցածր խավերի համերաշխությունից համատեղ ստեղծել ձախ պոպուլիստական ստրատեգիա, որը հեռու է բանվոր դասակարգի նպատակներից: Սա նշանակում է գործնականում հետ նստել դասակարգից «Գերամեշի» ձևով՝ պրագմատիկ մի գործողություն «հակահեգեմոնիկ» ճակատ ստեղծելու նպատակով: Սակայն նրանք միջին դասակարգի ցածր խավերին բանվոր դասակարգի գլխավորությամբ գրավելու փոխարեն, ստեղծել են մեծամասնություն կամող հակա էլիտա շարժում, որը չի անցնում մանր բուրժուազիայի գաղափարախոսության սահմաններից:

Արդյունքում ստացվում մի շարժում, որտեղ բացակայում է բացահայտ հակադրություն կապիտալիզմի դեմ: Նման շարժման օրինակներից կարող ենք հիշատակել Հունաստանի Սիրիզա շարժումը, որը ճանապարհը հարթեց ավանդական աջ հակակոմունիստական ճակատի՝ նոր դեմոկրատիայի վերադարձի և իշխանության հասնելու համար:  Կապիտալիզմի հսկա մեքենան երբեք չի կարող հանգիստ մնալ կամ չզբաղվի իրեն հզորացնելով: Նույնիսկ եթե նոր կապիտալի ներդրումի տեսակետից հրաժարվի կապիտալի կուտակումից, կարիք ունի անընդհատ իր արժեքի տարածմանը: Բանվոր դասակարգը կապիտալիզմի տապալման գործում ձախողվելով, տարբեր եղանակներով պայքարի տեսքեր է ստացել տնտեսության, քաղաքական ու մշակութային ոլորտներում, օրինակ աշխատանքի ընդհանուր պայմանների, բնակարանի, միջավայրի և տնտեսական օրենքների, բարօրության, թոշակառուների իրավունքների, ընդհանուր կրթության, ընդհանուր տրանսպորտի, առողջապահության, հասարակության և մշակութային կառույցներ և մարդկային քաղաքական/օրինական իրավունքների: Ամբողջ մի պահանջների փաթեթ համակարգի նյութական ու մշակութային արմատներում, որը աշխատում է անկախ կապիտալիզմի տրամաբանությունից: Ժողովրդի այս օրինական իրավուքներն ու ամուր դիրքորոշումները, որոնք ձեռք են բերվել նրանց քրտնաջան աշխատանքների հետևանքով, արգելքներ են ստեղծում, որտեղ կապիտալիզմը ճգնաժամերի շրջաններում, աշխատում է դրանք հաղթահարելով, ինքը վերածվում է ավելի շատ ագահության ու կապիտալի կուտակման: Ամերիկայում և Անգլիայում կապիտալիստական համակարգը թուլացնում է բանվորների կարողությունը բնակարաներ, հարմար առողջապահական ապահովագրություն կամ թոշակառուների իրավունքներ  ունենալուն: Պետական դպրոցները եթե ոչ բոլորն են դառնում մասնավոր, ապա առնվազն մուտք են գործում շուկայի աշխարհ: Այս բոլոր կապիտալները հոսում են դեպի ֆինանսա-մոնոպիստական կապիտալի գանձարան: Միևնույն ժամանակ կապիտալը հանդիպում է մի մեծ քանակի բնակչության, որոնք ապստամբ են և անընդհատ դիմադրում են նրանց դեմ, չնայած դեռ բացահայտ աբստամբության չեն հասել: Այս խնդիրը կուտակման համար և նեոլիբերալիզմին պատկանելիության զրկելու վտանգ է ներկայացնում, այդ իսկ պատճառով ֆինանսա-մոնոպոլիստական կապիտալը որոշել է օգտվել ռիակցիոն ու կռվարար ուժերից իր իշխանությունը կամ ուժը ամրապնդելու համար: Չնայած նման ուժերը որոշ հարցերում հակասության մեջ են գտնվում կապիտալիստական համակարգի հետ: 

Պետք է եզրակացնենք, որ նեոֆաշիզմի առաջացումը կապիտալի խորը հակասությունների արդյունք է, հատկապես կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամը, նեոլիբերալիզմի հարձակումը բանվոր դասակարգին, լիբերալ-դեմոկրատիկ պետության անկայունությունը և միջին դասակարգի ցածր խավերում ռադիկալ աջ ռիակցիոն ուժերի արթնացումը:   

Այն ինչ ասպարեզում բացակայում է, ուժեղ պոտենցիալով գոյություն ունի և պատրաստ է նոր ակտիվացման ձևով հանդես գալ, աշխատավոր և աշխատավարձ ստացող հասարակությունն է, որը գոյություն ունի ամեն տեղ, որը հրաբուխայի ձևով ակտիվանալու է և իրոք աշխարի բոլոր ծայրամասերում գոյություն ունի:  Մի բան հստակ է՝ աշխարհը ապագա քանի տասնամյակների ընթացքում հանդիպելու է անվերադարձ հակասությունների ու ենթարկվելու է անվերադարձ փոփոխությունների՝ ինքը համակարգը դեպի քայքայման է գնում, մինչ դեռ ամբողջ մոլորակը որպես մարդկանց բնակավայր իր հետ ներքև է քաշում և տապալում: Մենք առնչվում ենք այն երևույթի հետ, որ ժամանակին Մարքսը անվանում էր «կործանում կամ հեղափոխություն»:  

Ծայրահեղական Աջի Առաջացումը- Ջան Բելամի Ֆաստերը Նեոֆաշիզմի մասին (Մաս 1)

Ծայրահեղական Աջի Առաջացումը- Ջան Բելամի Ֆաստերը Նեոֆաշիստի մասին (Մաս 2)

Շարունակել

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: