Պարտքը կարող է խորտակել պետությանը. Դասեր վերցնենք Լիբանանի նեոլիբերալիստական քաղաքականությունից

30 Հոկտեմբերի 2019

Լիբանանի ապստամբությունը զուտ վերջին դեպքերի հետևանքով չի առաջացել, նման երևույթներ եղել են, որոնք վերջապես հասարակական պայթյուն առաջացրեց Լիբանանում: Լիբանանի երևույթը կարող է դաս լինել Հայաստանի իշխանության համար, որը որոշ առումներով հետևում է նեոլիբերալիստական քաղաքականությանը:
Լիբանանը մոտ 30 տարի տառապում էր նեոլիբերալական քաղաքականությունից, որը գործադրվում էր իշխանավորների կողմից: Այդ քաղաքականությունը հենված է պարտքի վրա, որը վերցվում էր Լիբանանի բանկերից, միջազգային կառույցներից՝ երկրի հիմքերը կառուցելու նպատակով և մյուս կապիտալների ներդրումների հիման վրա: Նման քաղաքականության մոդելը ներկայումս կարող ենք տեսնել նաև Հայաստանում: Լիբանանի պետության ամբողջ քաղաքականությունը հենված է աջակցելը բանկերին, անշարժ գույքին և զբոսաշրջիկությանը: Բացթողում եղավ արդյունաբերության, ինդուստրիայի և գյուղատնտեսության ոլորտում: Կարելի է ասել, որ պետությունը ստեղծեց այնպիսի համակարգ, որը հենված էր սպառողության վրա՝ հիմք ունենալով դրսից փող պարտք վերցնելով:
Նման քաղաքականությունից տպավորություն է ստեղծվում, որ երկրում տնտեսական աճ է արձանագրվում և հարցերը լավ առաջ են ընթանում: Սակայն, երբ սկսվում է պարտքերի, օգուտների կամ շահույթի վերադարձնելու ժամանակը, առաջ են գալիս բյուջեի հսկա բացեր և իրավիճակը փոխվում է: Այդ քաղաքականությունների հետևանքով Լիբանանը պարտքերի ամենաբարձր մակարդակին է հասել: Լիբանանը ունի մոտ 160 տոկոս համախառն արտադրության պարտք: Լիբանանի 52 տոկոս բյուջեի մաքուր արտադրությունը մուծվում է պարտքի տոկոսների համար: Այսինքն երկրի ծախսերի կեսը հատկացվում են վերցրած վարկերի շահույթը վճարելու նպատակով: Բյուջեի մյուս մնացած կեսը հատկացվում է աշխատավարձերին, սոցիալական ծախսերին և մյուս ենթակառույցներին: Այդ շահույթը հիմնականում տրամադրվում են լիբանանյան բանկերին, որոնք պատկանում են իշխող կապիտալիստ դասակարգին: Այս կապիտալիստ դասակարգը դաշինք է կնքել աղանդավորական կուսակցությունների հետ, ներքին պատերազմից հետո այս կուսակցություններն են, որ ղեկավարում են երկիրը: Այսպիսով ժողովուրդը հարկ է վճարում և գործնականում այս հարկերը տրամադրվում են բանկատերերին և դրանց միջոցով են շահագործվում ժողովուրդը: Լիբանանում գոյություն ունի անհավասարության ամենաբարձր մակարդակը, այսինքն հարուստը շատ հարուստ է և աղքատը շատ աղքատ: Լիբանանը միջին եկամուտով երկիր է: Լիբանանն ունի լավ բնական պաշարներ, որով կարող է լավ տնտեսություն ունենալ: Դժվարությունն այնտեղ է, որ դասակարգային շահագործման մակարդակը բարձր է: Երկրի բնակչության մեկ տոկոսը տիրում է բանկերի ունեցվածքի 51 տոկոսին: Դա նշանակում է, որ երկրի մեծ հնարավորությունները մեկ տոկոսի հսկողության ներքո է գտնվում: Բանկերում պահ դրված գումարների 78 տոկոսը պատկանում է բնակչության 10 տոկոսին: Շատ տվյալներ կան, որ խոսում են Լիբանանում անհավասության մասին: Երկրում մեծ արտագաղթ և 35 տոկոսանոց աղքատություն գոյություն ունի: Լիբանանի ժողովրդի մեկ չորրորդը գտնվում են Լիբանանից դուրս: Այդ արտագաղթողները գտնվում են Եվրոպայում, Կանադայում, Ավստրալիայում և Սաուդիան Արաբիայում:
Երկու տարի առաջ Լիբանանի Հանրապետությունը ավելի շատ վարկեր պահանջեց, սակայն բանկերը մեծ ցանկություն չցուցաբերեցին վարկեր տրամադրելու, որովհետև դրանց վերադարձը պետության համար դժվար էր: Այդ կապակցությամբ պետությունը Փարիզում կազմակերպեց միջազգային «Սադր» համագումարը, որտեղ մասնակցում էին լիբանանյան բանկերը, Արժույթի Միջազգային Հիմնադրամը, Եվրոպական որոշ երկրներ ու արաբական պետություններ: Համագումարը շատ վարկեր ստանալու նպատակով էր կազմակերպվել: Վարկ հատկացնողները ասացին, որ «Մենք պատրաստ ենք 12 միլիարդ դոլար վարկ հինգ տարով տրամադրել Լիբանանին, միայն այն պայմանով, որ բյուջեի պակասը հասացնեք կեսի»: Այդ նպատակով Լիբանանի հանրապետությունը հարկեր սահմանեց վառելիքի, էլեկտրականության ու հաղորդակցության վրա, որպեսզի իջեցնի ընդհանուր ծառայությունների ծախսերը: Այնուհետ պետությունը վարկ ստանալու նպատակով սկսեց այդ պայմանները ստեղծել: Սակայն շատ ընդիմադիր կուսակցություններ և ժողովրդի մեծ մասը դեմ գնաց պետության որոշմանը և սկսեցին ցույցերը, որոնք շարունակվում են մինչ օրս: Այս ցույցերին մեծ դերակատարություն ունեն աշխատավորների արհմիությունները և ձախ հոսանքը: Ցույցերի հետևանքով պետությունը չկարողացավ հարկեր սահմանելու քաղաքականությունը առաջ տանել: Ժողովրդի լոզունգն էր՝ «Եկեք բողոքենք, մերժենք հարկերը»:
Ժողովուրդը պահանջում է պետության հրաժարականը, սակայն դեռ իշխանությունը դիմադրում է: Իշխանությունը երկու ելք ունի՝ կամ պետք է հրաժարվի կամ էլ դաժանորեն ժողովրդին ճնշի:
Այս իրավիճակի ալտերնատիվը կարող է լինել այն, որ ստեղծվի մի անցումային փուլ, որտեղ մեծ բանկերի վրա հարկեր են նշանակվելու և հովանավորել արդյունաբերության օբեյկտներին և ուժեղացնել հասարակական ծառայությունները, հովանավորել ինդուստրիան ու գյուղատնտեսությունը որպեսզի բարելավվի արտադրողական ուժերի վիճակը: Ազգայնացման քաղաքականությունը նաև կարելի է առաջ տանել, օրինակ հաղորդակցությունը պետականացնել և այլն:
Խորը ուսումնասիրելով Լիբանանի դեպքերը, հնարավոր է ներկայիս իշխանությունը որոշ դասեր քաղի դրանցից ու հասկանա վարկերի ու պարտքեր վերցնելու մեծ վտանգը, որը կարող է սպառել մեր հայ ժողովրդին ու պետականությանը, դա կարող է մեծ դժգոհություններ ու ցույցեր առաջացնել ու ի վերջո Հայաստանի ներկա իշխանության խորտակման պատճառ դառնալ: Հուսով ենք մեր պետական այրերը դաս վերցնելով Լիբանանի դեպքերից կվերանայեն իրենց պարտք վերցնելու քաղաքականությունը, որը ուզեն թէ չուզեն ժողովրդի շահագործման ու ճնշման պատճառ են դառնալու՝ անկախ իշխանավորների կամքից ու բարի ցանկություններից:

Պատրաստեց՝ Ռուբիկ Սարդարյանը
29/10/2019

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: