Մենք սպասում ենք, որ Մոլդովայի, Իրանի եւ Սինգապուրի ղեկավարները կգան Երեւան. Զոհրաբ Մնացականյան

08 Սեպտեմբերի 2019

Հաշվի առնելով, որ պետք է Հայաստանի հարաբերությունները խորացնել ոչ միայն ԵԱՏՄ անդամ պետությունների, այլ նաեւ այլ երկրների հետ` հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը նաեւ հրավիրել է այլ երկրների ղեկավարներին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները։ Բացի այդ, մենք հրավիրել ենք Մոլդովայի, Իրանի եւ Սինգապուրի ղեկավարներին։ Մենք նախապատրաստվում ենք եւ սպասում, որ նրանք կգան Երեւան»,- ասաց նախարարը։

Մնացականյանի խոսքով` այժմ ակտիվորեն աշխատանքներ են տարվում ինչպես ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու, այնպես էլ`հյուրերին ընդունելու համար։ Ինչ վերաբերում է նիստի` Հայաստանում կայանալուն, ապա Մնացականյանը նշեց, որ այն եղել է Հայաստանի հրավերով եւ ԵԱՏՄ անդամ պետությունները ընդունել են հրավերը:

Աղբյուր՝ https://armtimes.com/hy/article/168811

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: