Մհեր Գրիգորյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ

03 Հուլիսի 2019

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, ներառյալ՝ երկկողմ կապերը և միջազգային ու տարածաշրջանային վերջին իրադարձությունները:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստին:  Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հարցը, անդրադարձել են էներգետիկայի, բնապահպանության, տրանսպորտի, ֆինանսական, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման հնարավորություններին: Նիստի ավարտին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստի մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: