Իրանագետը ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարևոր է համարում Հայաստանի շահերի և հետաքրքրությունների տեսանկյունից

07 Հունիսի 2019

Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունների և պատժամիջոցների ֆոնին հատկապես խոցելի ոլորտ պետք է դիտարկել Հայաստանի բանկային, ֆինանսական համակարգը` կապված ՀՀ-Իրան առևտրաշրջանառության հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարևոր են Հայաստանի շահերի և հետաքրքրությունների տեսանկյունից

«Այս երկու պետությունների հարաբերություններն ուղղակի կամ անուղղակի ազդում են Հայաստանի ներսում որոշակի գործընթացների  վրա։ Բոլորովին վերջերս էլ հայկական բանկերից մեկը պաշտոնական հայտարարություն տարածեց, որից բխում էր, որ Իրանի հետ ոչ միայն բանկային փոխանցումների խնդիր ենք ունենալու, այլ նաև խնդիրներ ենք ունենալու բեռնափոխադրումների հետ», - ասաց Վարդան Ոսկանյանը և հավելեց, որ բեռնափոխադրումները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն, հատկապես, երբ հաշվի ենք առնում թուրք-ադրբեջանական շրջափակումը:

Իրանագետն ընդգծեց, որ այդ ռիսկերն առկա են և դրանք պետք է կառավարել։

 

Աղբյուր՝ Արմենպրես լրատվական

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: