Արցախի օլիգարխ ղեկավարները վախենում են իշխանությունը կորցնելուց

20 Մայիսի 2019

Արցախի վերջին երկու նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ միջնորդելով կալանքից ազատել Ռուբերտ Քոչարյանին: Նման քայլից ստացած առաջին տպավորությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը այնպիսի սխալ ուղղություն է վերցրել, որ այդ նախագահները անհրաժեշտություն են նկատել միջամտելու և ճշտում կատարելու: Ի՞նչ դրդապատճառով են նրանք այդ քայլին գնացել, ըստ իրենց մեկնաբանության՝ ուզեցել են բոլորին և այդ թվում թշնամուն ցույց տալ, որ Ռոբերտ Քոչարյանի ազատումից հետո, Արցախի երեք ղեկավարներն էլ համախմբված են ու միասին են մասնակցում Մայիսի 9-ի տոնակատարություններին: Այդ տոնակատարությանը մասնակցում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արցախի ղեկավարներին գնահատելիս՝ մենք պետք է նրանց տեսնենք երկու ժամանակահատվածում՝
1-Պատերազմի ժամանակահատվածում և 2 - Խաղաղությունից հետո:

Աշխարհում ու հատկապես մեր տարածաշրջանում հայտնի փաստ է, որ յուրաքանչյուր պատերազմից հետո, պատերազմի ղեկավարներն ու ուժայինները ամեն կերպ օգտվելով իրենց հեղինակությունից և որպես պատեարզմի մասնակիցներ ձգտում են երկրի իշխանությունը և քաղաքատնտեսական բոլոր ռեսուրսները վերցնել իրենց ձեռքում, դա կարելի է նկատել Իրանում, Իրաքում, Սիրիայում և այլուր: Հայաստանը և Արցախը բացառություն չեն կազմում:
Արցախի պատերազմին մասնակցող ներկայիս ղեկավարների մոտ էլ դրսևորվել է այդ մոտիվները և նրանց մոտ ավելի հեշտ է ստացվել, քանի որ պատերազմի վտանգի պատրվակով՝ ընդիմադիրներին իրավունք չեն տվել գլուխ բարձրացնել կամ պահանջել, որ իրենց բոլոր գործողությունները թափանցիկ ձևով ներկայացնեն ժողովրդին:
Բարձր ենք գնահատում Արցախյան պատերազմում բոլոր մասնակիցների ջանքերը և զոհաբերությունները: Դժբախտաբար, խաղաղության ժամանակահատվածում, ուժայինները բաժանեցին Արցախի քաղաքական ղեկավարությունը իրենց միջև և օգտվելով ու չարաշահելով քաղաքական պաշտոնները վերածվեցին տնտեսական օլիգարխների, մեծահարուստների ու սահմանափակեցին Արցախի տնտեսական զարգացումները իրենց ձեռքերում: Երբ մարդը ձեռք է բերում մեծ հարստություն, նրա առաջին մտահոգությունը և կյանքի նպատակը լինում է ամեն կերպ ու ամեն գնով պահպանել իր հարստությունը, այդ իսկ պատճառով Արցախում առաջացավ ոչ ժողովրդական օլիգարխիկ իշխանություն, որը կարողանում էր հեշտ ու առանց որևէ խոչընդոտի համագործակցել Հայաստանի նախկին օլիգարխիկ իշխանավորների հետ:
Հայաստանի քաղաքական հեղափոխությունից հետո, նորմալ պայմաններում պետք է Արցախի ժողովուրդն էլ նման մի հեղափոխություն իրականացներ ու կոռուպացիայից հեռու հայրենասեր ղեկավարներ ընտրեին իրենց համար, նման մի շարժում սկսվեց, սակայն ոչ խաղաղություն ոչ պատերազմական կարգավիճակում, հարմար նկատվեց, որ Արցախում այդ պրոցեսը հանգիստ ընթանա առանց ցնցումների, այստեղ իր մեծ դերակատարությունը ունեցավ նաև Հայաստանի վարչապետը և Արցախի պատերազմի հերոսներն ու ողջամիտ հայրենասերները:
Արդեն պայմանները փոխվել են ու Արցախի կոռուպացված ղեկավարները զգում են, որ հնարավոր է հաջորդ ընտրություններում ժողովուրդը իրենց չընտրի և իրենք չերաշխավորվեն Հայաստանի պետության կողմից, նրանք մտածում են հնարավոր քայլեր վերցնելու ժամանակը հիմա է իրենց օլիգարխիկ թիմը փրկելու համար: Այստեղ նրանք մեծ հույսեր են փայփայում նախկին վարչապետ Արայիկ Հարութունյանի վրա, որպեսզի նրան դարձնեն Արցախի նախագահ և նրա հովանու ներքո ապահով մնա իրենց հարստությունը և ստանան նաև հնարավորություններ կամ պաշտոններ: Արայիկ Հարթունյանը թափանցիկ ձևով հայ լրագրողների հետ հարցազրույցում ասում է, որ Արցախում տնտեսական մեծ լծակներ գտնվում են իր և իր գործընկերների ձեռքում: Նա աշխատում է փողի ուժով համակիրների ճամբար ստեղծել և ամեն կերպ աշխատել ուրիշներին ու արժանի մարդկանց չթողնել մոտենալ իշխանության ապարատին, որը իրենց սեփականությունն են կարծում:
Կոչ ենք անում Արցախի ողջամիտ ու հպարտ ժողովրդին ու այդ թվում ձախակողմյան ու առաջադեմ հայրենասեր ուժերին, որ առանց ցնցումների, բացահայտելով տնտեսական օլիգարխների գործունեությունը (որին արդեն ծանոթ են արցախցիների մեծամասնությունը) առաջ քաշեն հայրենասեր ու մեծ մասսաների շահերը պաշտպանող արժանի ղեկավարների թեկնածությունը, հաջորդ ընտրություններին իրավունք չտալ ներկայիս օլիգարխիկ համակարգը կրկին ընտրվի Արցախում: Պետք է արցախցիներին վերադարձվի նրանցից գողացած բոլոր նյութական ու բարոյական ռեսուրսներն ու արժեքները:

Կացցե Արցախի խաղաղ հեղափոխությունը
Ոչ, օլիգարխիկ ու հակաժողովրդական ղեկավարներին
Կեցցե Արցախի ողջամիտ ու հզոր ժողովուրդը
Հայ Ձախ Ֆորում
19 Մայիս, 2019 թ.

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: