Մի քանի խոսք Նեոլիբերալիզմի և ծայրահեղ աջ ուժերի մասին

10 Մայիսի 2019

2008 թվականի համաշխարհային ճգնաժամից հետո, աջակողմյան ուժերի գլուխ բարձրացնելը մի տեսակ հակասական կամ պարադոքս է թվում, որովհետև այն ժամանակ մտածում էինք, որ ձախ ուժերի գլուխ բարձրացնելու ժամանակն է և ոչ թէ ծայրահեղ աջերի: Այս երևույթը այն տեսակետից է հետաքրքիր, որ պատմության մեջ ֆաշիզմի և ծայրահեղ աջի գլուխ բարձրացնելը 20-ական և 30-ական թվականներում ավելի շուտ ձախի և բանվորական շարժման ջախջախման համար էր առաջանում, որովհետև ձախ ուժերը և բանվորական շարժումները հզորանում էին, սակայն ներկայիս պայմաններում նման երևույթներ չլինելով՝ ծայրահեղ աջ ուժերի առաջ գալու անհրաժեշտություն չի զգացվում և սա պատմության հետաքրքիր կողմերից է: Ծայրահեղ աջերի և ռազմատենչ ուժերի ի հայտ գալը մեզ ստիպում է հասկանալ՝ ոչ միայն, թէ սրանք որտեղ և ինչո՞ւ են առաջանում, այլ պետք է դրանց օբեյկտիվ պարագաներն էլ բացահայտենք:
Անդրադառնանք ծայրահեղ աջ ուժերին ու հանրապետականների կարևորությանը, «Սի Պարտի»-ի ձևով (Երկու կուսակցությունների Հանրապետականների ու Դեմոկրատականների կուսակցության ձևեր) Ամերիկայում և Կանադայում Պահպանողական կուսակցությունում, և աջերի միլիտարիզմին, որոնք առաջացել են Եվրոպայի արևելյան մասում, Ռուսաստանում, Ուկրանիայում, իր նոր տեսակներում հարավային Ասիայում և այլ տեղերում: Մի գուցե այս երևույթները գնահատենք նաև որպես նեոլիբերալիզմի արտացոլման որոշակի ձևեր, դրա համար կարևոր է հասկանալ, թե ներկայիս ժամանակներում նեոլիբերալիզմի մեջ ինչպիսի երևույթներ են տեղի ունենում: Կարող ենք ասել, որ 2008 թվականից հետո տարբեր քաղաքականություններ են կիրառվել տվյալ ճգնաժամը հաղթահարելու կամ լուծելու ուղղությամբ, հիմա նեոլիբերալիզմը հասել է «Կոշտ Տնտեսական Խնայողության» քաղաքականության կիրառման շրջանին: Այս քաղաքականությունը չի կարողացել լուծել ճգնաժամի որոշակի դժվարություններ, օրինակ Ճապոնիան չնայած իր տնտեսական ջանքների՝ անցյալ երկու տարիների ընթացքում դեռ գտնվում էր մի տեսակ հակաճգնաժամային վիճակում, Եվրախորհուրդը անցյալ տարի ընկավ մի տեսակ հակաճգնաժամային վիճակում և վեճը այն մասին է, թէ ուրիշ գործեր էլ պետք է կատարվեն, որպեսզի Եվրոպան այդ վիճակից դուրս գա: «ԲԵՐԻՔՍ» կոչվող երկրները՝ Բրեզիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը, որոնք այդ շարքի երկրներից առաջայիններից են, աճի և կուտակման փուլում ավելի հետ մնացին և նրանցից որոշները անկայուն վիճակում են: Տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական աճը Ամերիկայում դանդաղել է, ուրեմն շատ վեճեր գոյություն ունեն այն կապակցությամբ, թէ երկարատև տնտեսական լճացումները դեռ առջևում են և որտեղ կուտակման կանխագուշակումը հույսեր չեն ներշնչում և երկարատև ծրագրեր ու բարձր տոկոսով գործազրկություններ են սպասվում: Այն ինչ այս փուլում տեսնում ենք՝ նեոլիբերալիզմի խորացումն է, այսինքն ուժային կառույցների առաջացումը և դրանց գոյությունը ազգային շատ պետություններում կմնան, նրանք իրենց վիճակը կայունացրել ու նույնիսկ հզորացրել են: Ուժային այդ կառույցներից ֆինանսական կապիտալը տեղափոխվել է և մնում է որպես կենսական ուժ: Տնտեսական կոշտ խնայողությունը մի յուրահատկություն է, որը ավելի է խորանում: Դեռ գոյություն չունի մի շարժում, որը կարողանա պետություններում նեոլիբերալիզմի դեմ կանգնի, իրականում այն գործողությունները, որոնք ներկայումս են կատարվում, խորացնելու են անհավասարությունը:
Ամերիկան կրկին անգամ նեոլիբերալիստական տնտեսական համակարգում գլուխ բարձրացրեց և ճգնաժամի դիմաց գործողություններում էլ գլխավոր դերակատարն էր: Տնտեսության տեսակետից ԱՄՆ-ը իր կապիտալիստական զարգացած ընկերությունների միջոցով մնաց իր դիրքում, որպես ճգնաժամին արտացոլող և բռնակալ ուժ: Բոլոր այս երևույթների հանդեպ սոցիալ դեմոկրատիան ոչ մի պատասխան չի տվել ու նրանց գործողությունը ոչ մի արդյունք չեն տվել: Պետության ալտերնատիվները, որոնք կարող էին սոցիալ դեմոկրտիայից գլուխ բարձրացնել և ճգնաժամի սկզբնական փուլում թվում էր, որ մի գուցե ալտերնատիվ լինեին, ընդհանրապես չհայտնվեցին: Սոցիալ դեմոկրատիան մնաց ներկա իշխանությունների կառույցներում և մասնակցեց ճգնաժամը վերացնելու շատ գործողություններին: Կարծում ենք ծայրահեղ աջը այն պայմաններում է գլուխ բարձրացնում, երբ ուժային կառույցների մեծ մասը իրենց տեղում են մնում ու փոփոխության չեն ենթարկվում, սա նրանց հատկանիշներից մեկն է: Պետության ձևը կամ տեսքը վերջին շրջանում այնպես է փոխվել, որ ծայրահեղ աջը կարողացել է պետության մեջ որոշ տեղեր գրավել: Պետական ապարատի այն բաժինները, որ զբաղված են կապիտալի միջազգայնացման հետ, ոչ միայն հետ չեն նահանջել, այլ ուժեղացել են: Այսպիսով մի երևույթ, որ նոր է տեղի ունեցել պետություններում, այն է, որ արտաքին քաղաքականության որոշ ճյուղեր, որոնք զբաղված են կապիտալի միջազգայնացնելով ու միջազգային առևտրական պայմանագրերով կամ կապիտալի պաշտպանության համաձայնագրերով, դեռ շարունակում են իրենց գործը և բանակցությունները: Որպես օրինակ կարելի է նշել այն պայմանագիրը, որ Կանադան Չինաստանի հետ է ստորագրել և դա վերաբերում է արտաքին կապիտալի պահպանմանն ու առաջ խաղացմանը, որոշված է, որ նման մի պայմանագիր ստորագրվի նաև Կանադայի ու Հարավային Կորեայի միջև: Այս կապակցությամբ բանակցությունները Ամերիկայի, Կանադայի և Եվրախորհրդի հետ շարունակվում են: Այսպիսով հասրակական կառույցները դրանց դեմ քիչ ու շատ հետ են գնացել և դեռ հետ են գնալու: Ծայրահեղ աջերը՝ երկրների որոշ կառույցներում, օրինակ անվտանգության, ոստիկանության և պետության այլ կառույցներում տեղավորվում են և ուժ են ստանում: Այսպիսով պետության շուկայականացումն ու առևտրականացումը տեղի է ունենում մեծ քանակությամբ պետական աշխատողների կրճատումներով, որոնք դեռ շարունակվում են:
Օրենսդիր մարմիններում, որտեղ սոցիալ դեմոկրատները ուժ ունեն, գնալով թուլանում է իրենց գործնական ուժը, պետությունների մեծ մասում գործադիր ուժը, ավելի շուտ կենտրոնանում է նախագահների և վարչապետների կամ նրանց ենթակա կենտրոնների ձեռքում: Պետության կոշտանալու շատ հատկանիշները ցույց են տալիս նեոլիբերալիզմի ինքնագլուխ և ինքնահավան դառնալու փուլը, որը տարբերվում է իր նախքին փուլի հետ: Սակայն սա չի նշանակում բուրժուական դեմոկրատիայի նվազում: Հետաքրքիր է իմանալ, թէ այս ընթացքը ինչքանով է հաստատվել, որպես երկարատև ծրագիր: 2008 թվականի ճգնաժամի սկզբնական շրջանում «Տնտեսական համագործակցության և զարգացման Կազմակերպություն»-ը, Արժույթի Միջազգային Հիմնադրամը և ուրիշ բանակցային կառույցներ նախատեսել են, որ մենք գործ կունենանք մի 20-30 տարվա կոշտ տնտեսական խնայողության ժամանակահատվածի հետ: Հետագայում վերոհիշյալ կառույցները որոշ հանդիպումներից ու բանակցություններից հետո ուրիշ մի փուլ առաջարկեցին, որտեղ գտնում են, որ պետք է որոշակի կառուցվածքային փոփոխություններ կատարել: Այդ ուղղությամբ մոտ 400 հատ պայմաններ կամ պայմանագրեր գոյություն ունեն, որոնց վրա հսկողություն պետք է տարածվի: Ըստ այդ պայմանագրերի՝ 20 տոկոս աշխատողներ և 20 տոկոս էլ կրճատումներ են տեղի ունենալու արտադրության շուկայում: Սա մի ծրագիր է ամբողջովին մասնավորեցման ուղղությամբ, որը ներկայացվում է բոլոր պետություններին, այսինքն՝ «Տնտեսական համագործակցության և զարգացման Կազմակերպություն»-ը և նրա ընդհանուր պետական ծրագրերը, այս կազմակերպության տնտեսական ու զարգացման սահմաններում, յուրաքանչյուր պետություն, որը գտնվում են Համաշխարհային Բանկի ճնշման տակ, այդ քաղաքականությունը պետք է իրագործեն: Պետությունները իրենց բոլոր ունեցվածքը պետք է ցանկագրեն կամ գրանցեն ու վերածեն փողի, սրա համար բոլոր պետությունները պետք է մշակեն հարմար ստրատեգիա (Հայաստանը նույնպես գտնվում է այդ պետությունների շարքում):
Այսպիսով Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպությունը մտադիր է իր իշխանությունը ուժեղացնել և տարածել պետությունների մեծ մասի վրա: Այս աշխատանքը կատարվում է պետությունների ազգային զարգացման քաղաքականության, Համաշխարհային Բանկի և պետական համակարգի միջոցով: Սա կարճատև մի ստրատեգիա չէ, այլ մի պայմանագիր է թղթի վրա, որը ընդհանուր բյուրոկրատիաներում տարածված ձևով, չափանիշ են համարվում և ճանաչվել են, որպես 50 տարվա մարտահրավեր: Սա մի փաստաթուղթ է, որը այս տարի ամռանը «Տնտեսական Զարգացման ու Համագործակցության Կազմակերպությունը» հրատարակել է, և հիմնականում, դա նեոլիբերալիզմի ծրագիրն է ապագա 50 տարիների համար: Կոշտ տնտեսական խնայողության ծրագրով նեոլիբերալիզմը գնում է դեպի ամբողջովին մասնավորեցմանը: Ուրիշ խոսքով ուժեղանում են նեոլիբերալիզմի յուրահատկությունները և ավելի շատ ինքնակամ ձևով կպչում են ու ներթափանցում են պետությունների կենտրոններում:
Եթե ուշադրություն դարձնենք այս շրջանի գաղափարական և նոր աջակողմյան ստեղծած բազաներին (որոնք արծածվում են համալսարանական մասշտաբով ու լրատվամիջոցներով), կտեսնենք, որ բովանդակությունների մեծ մասը փոխվել է ու սկսվել է ոչ դեմոկրատացման կամ հետ դեմոկրատիայի շրջանը: Սա հետևանք է նաև բանվոր դասակարգի և արհմիությունների անկարողության: Այստեղ ուրիշ գործոններն էլ դերակատար են, օրինակ որոշ մեծ պետություններում՝ հատկապես Եվրոպայում, սոցիալ դեմոկրատները միաձուլվել են աջակողմյան իշխանությունների հետ և նրանց հետ մեկտեղ ունեն ընդհանուր աշխատանքային ծրագիր և այսպիսով թվում է, թէ գաղափարական մթնոլորտը ալտերնատիվների համար սահմանափակվում է: Սա մի հարթակ է պատրաստում նաև հյուսիսային Ամերիկայում լիբերալ դեմոկրատիայի աշխատանքների համար: Ուրիշ մի երևույթ էլ գոյություն ունի և դա այն է, որ կարծես միլիտարիզմը և անվտանգության հարցերը ժողովրդահավան են դարձնում:
Ամերիկայում Սեպտեմբեր 11-ի դեպքերից հետո պատրաստվեց մի ծրագիր, որը հենված էր ԱՄՆ-ի նախկին նախագահ՝ Ռեյգանի ու սառը պատերազմի ժամանակահատվածի հիման վրա, որ սկսվել էր 80-ական թվականներին: Դա գաղափարական մասշտաբով եղավ որպես միջոց՝ հարթակ պատրաստելու ծայրահեղ աջի առաջացման համար: Այս պայմանների ուրիշ մի հատկություններից էլ եղավ նացիոնալիզմի տարբեր ձևերի գլուխ բարձրացնելը: Այդ տեսակ նացիոնալիզմները գնահատում ենք, որպես շեոնիստական կոշտ նացիոնալիզմի տեսակներ: Այն տեսակը, որ ներկայումս ականատեսն ենք Ամերիկայում՝ բացահայտորեն ամենավտանգավոր շովինիստական նացիոնալիզմի տեսակներից է: Կանադայի առօրյա կյանքում նաև ականատեսն ենք լինում նույն տեսակի նացիոնալիզմի: Նույնն է Եգիպտոսում, Եվրոպայում, Ուկրանիայում, Հունգարիայում և Իսրայելում, որպես սուր և ծայրահեղական նացիոնալիզմի ձևեր: Մի մասն էլ արտացոլվում են որպես նացիոնալիզմ կամ ցեղային նացիոնալիզմի ձևով, որոնք նկատելի են Հնդկաստանում, Ժապոնիայում, Չինաստանում և այլ տեղերում, որոնք զուգորդվում են միլիտարիզմի հետ: Այս տեսակ նացիոնալիզմները սերտ կապի մեջ են նացիզմի, իսլամֆոբիայի և հակագաղութականների վերատադրման և ուժեղացման հետ: Թվում է, թէ ներկայիս պետության ձևերի փոփոխությունը, առանց այս նացիոնալիզմի տեսակներից որևէ մեկի և նրանց հետ համընկնող գաղափարախոսությանը, անհնար է: Չնայած որոշ իրավիճակներում ձախ ուժերի բացակայության դեպքում, ֆաշիզմի դրոշակի տակ ուժեղ պետության տեսակների ձևավորումը անհնարին է թվում, սակայն հողը պատրաստվում է ծայրահեղ աջի ի հայտ գալու համար:
Ծայրահեղ աջի հատկությունները լավ հասկանալու համար կարևոր է տեսնել նրա կապերը նեոլիբերալիզմի ինքնակամ և պոպուլիստական ձևերի հետ: Դրան պետք է դիտել մատրիկի՝ ձևով, որովհետև դա միայն մի տեսակ ձև չի ընդունում և աշխարհի տարբեր վայրերում նրա առաջացումը և զարգացումը միատեսակ չէ: Առաջին քայլում պետք է հիշենք, որ ֆաշիզմը 1920 և 1930-ական թվականներին որպես առանձին մի ճակատ ի հայտ չեկավ, ֆաշիստների բնույթը շատ տարբեր էր, և այս ֆաշիստներն էլ տարբեր տեսակներով՝ ռազմական և պատերազմից հետո որպես ինքնագլուխ ֆաշիզմ էին ի հայտ գալիս: Այն ժամանակվա ֆաշիզմը միմյանցից տարբերվում էին գաղափարական, քաղաքական կազմակերպվածության և պետության տեսանկյուններից: Կարծում ենք այսօր էլ այդպես է: Կարելի է ասել, որ այսօր ժողովրդական կուսակցություններ ունենք հյուսիսային Եվրոպայում, Հոլանդիայում, Դանիայում և Բրիտանիայում, որոնք ուժեղ ռացիստական և հակագաղութականների կուսակցություններ են: Սովորաբար նման կուսակցությունները Եվրոպայում հակաԵվրոխորհուրդ են: Իհարկե պարզ է, որ Եվրոպայի որևէ մասում գոյություն ունեն հակաիսլամական կուսակցություններ: Սրանք այնպիսի կուսակցություններ են, որոնք պատմական կապեր ունեն 1930-ական թվականների ֆաշիզմի հետ: Սրա ամենավառ օրինակը Ֆրանսիայում «Ազգային Ճակատ»-ն և ծայրահեղ աջ կուսակցությունները Ավստրիայում, Բելգիայում և ուրիշ մի քանի երկրներում: Այս տեսակ կուսակցությունները հակառակ ժողովրդական կուսակցությունների, որոնք պատրաստ են աշխատել պահպանողական կուսակցությունների հետ, հաճախ գտնվում են ոչ կենտրոնական կուսակցությունների կողքին և հաճախ ներթափանցում են պետական կառույցներում ընտրությունների միջոցով կամ էլ ամեն կերպ աշխատում են տեղ գրավել իշխանության անվտանգության ու ճնշում գործադրող օրգաններում: Սրանք այնպիսի կուսակցություններ են, որոնք ձևավորվել են իրենց պատկերացումներով նազիսմի մասին: Այս տեսակ կուսակցություններից կարելի է նշել հետևյալներին՝ Հունգարիայում «Ջոբիկ» կուսակցությունը, Հունաստանում «Գոլնենդան» կուսակցությունը, Ուկրաինայում «Սերբորդ» կուսակցությունը և Պուտինի շուրջ հավաքված մի շարք քաղաքական շարժումներ նաև ունեն նման հատկություններ: Կարծում ենք կարևոր է ճանաչել այն ցեղային նացիոնալիստական ուժերին, որոնք միաձուլվել են միլիտարիզմի հետ և կարող են շատ վտանգավոր լինել: Պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահենք ու զգուշ լինենք այս տեսակ ցեղային նացիոնալիստական ուժերից, որոնք միաձուլված են միլիտարիզմով Չինաստանում, Ժապոնիայում, Հնդկաստանում և այլուր, որովհետև նրանք իրենց իշխանությունների վրա ազդեցություն ունենալով, ունեն նաև ռազմական կառույցների զարգացման ու տարածման ծրագրեր: Հյուսիսային Ամերիկայում «Թի Փարթի» և «Ռեֆորմ» կուսակցությունները և պահպանողական կուսակցությունը Կանադայում միաձուլվել են իշխող կուսակցություններում: Կանադայում պահպանողական կուսակցությունը իշխող կուսակցությունն է, սակայն այդ կուսակցությունում այնպիսի ուժեր կան, որոնք կապված են միայն ֆաշիստանման կուսակցությունների հետ և մյուս կուսակցությունների հետ կապ չունեն:
Գոյություն ունեն ստրատեգիկ կարևորություն ունեցող որոշ հարցեր, օրինակ արդյո՞ք մենք այն պայմաններում ենք, որ պետք է միասնական ճակատ կամ ժողովրդական ճակատ կազմենք որպես քաղաքական ուժեր, արդյո՞ք մենք այն փուլում ենք գտնվում, որ դեռ լիբերալ դեմոկրատիայում կասկածում ենք քաղաքացիական իրավունքների գոյությանը և այսպիսով պետք է արդյո՞ք մտածենք հատուկ քաղաքական ստրատեգիայի մասին, կարծում ենք այսպես չէ ու մեր գործը պետք է լինի արմատական ու պետք է աշխատենք որտեղ, որ կարողանում ենք և հնարավոր է վերականգնել սոցիալիստական քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները, վերակառուցենք և փոխարինենք բանվոր դասակարգի պարտությունները: Այս հարցն էլ կարևոր է, որ պետք է ջանանք որտեղ,2 որ կարող ենք և հնարավոր է ստեղծենք հականեոլիբերալական դաշինքներ:


Թարգմանեց ու պատրաստեց՝ Ռուբիկ Սարդարյանը
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: