«Այդ մարդկանց պետք էր վաղուց վռնդել այստեղից ու իրենց բարեկամներին նույնպես»

10 Փետրվարի 2019

Գերմանիա կատարած իր այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնում հայհամայնքի հետ հանդիպմանն ասել էր, որ փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Նկատենք, որ միջազգային պրակտիկայի համաձայն,երկրների ղեկավարների մակարդակում պաշտոնական այցերի մասին ընդհանրապես մեկամիս շուտ հայտարարություն չի կատարվում: Սա կապված է նախապատրաստական աշխատանքներով ու անվտանգության հետ առնչվող մի շարք հարցերով, որի մասին թերեւս կա՛մ անտեղյակ է եղել Ն. Փաշինյանը, կա՛մ հերթական սայթաքումն էր արտաքին քաղաքականության մեջ: Իսկ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ գնահատմամբ` Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտը լրիվ անդունդի եզրին է, ինչի վերաբերյալ էլ«Իրավունքը» զրուցեց նրա հետ:

«ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒՇԱՑԱԾ Է ԳՆՈՒՄ ԻՐԱՆ»

–Պարոն Շաքարյանց, վերջապես, Նիկոլ Փաշինյանըմտադիր է այցելել հարեւան Իրան: Հետաքրքիր է` Ձեր դիտարկումներն այս մասին:

– Չգիտեմ, թե ինչպիսին կլինի իրանական կողմի դիրքորոշումը, բայց կարող ենք ասել, որ ՀՀ վարչապետն ուշացած է գնում Իրան: Իհարկե, ես հասկանում եմ, որինքն ուրախ կլիներ հենց հիմա գնալ, բայց հայտնվել այնտեղ պետք այն ժամանակ, երբ քեզ պաշտոնապես հրավեր են ուղարկում, ոչ թե երբ դու ես ուզում: ՄինչդեռՆիկոլ Փաշինյանը ժամանակ ուներ ավելի շուտ գնալու, 10 անգամ Բրյուսել եւ Մոսկվա գնալու համար ժամանակ ունեցել է, իսկ Իրան գնալու համար` ո՞չ: Ուղղակի թքել էայդ ուղղության վրա, բայց հիմա հասկանում է, որ թքել էլ չի լինի, որովհետեւ վերջերս Իրանիզինված ուժերի գլխավոր շտաբի պետը եղել է Բաքվում եւ պարտադրել, որ Ադրբեջանը հատուկ պայմանագրեր կնքի, պարտադրանքներ վերցնի իր վրա եւ այլն, իսկ հիմա հերթը Հայաստանիննէ: Նման քայլերով Իրանը վաղուց է զբաղված. առաջինը եղել է հետսադամյան Իրաքի իշխանությունների ժամանակ, երկրորդը` Պակիստանի, երրորդը` Աֆղանստանի, չորրորդը`Ադրբեջանի, հինգերորդը հիմա մենք ենք` Հայաստանը: Իրանը բոլորից երաշխիք է վերցնում, թե`վայ քեզ, եթե քո տարածքից հարձակում լինի մեր տարածք, կամ քո տարածքից սպառնալիքներ հնչեցնեն: Իլհամ Ալիեւը հասկացել է, որ սա կատակ չէ եւ սուս-փուս ստորագրել է: Պաշտոնապես այն կոչվում է ռազմական համագործակցության վերաբերյալ պայմանագիր, իսկ իրականում այնտեղ լրիվ ուրիշ բովանդակությամբ փաստաթուղթ է: Իրանին պետք չէռազմական համագործակցություն, բացի Ռուսաստանի հետ ունեցածից, որովհետեւ ունիինքնաբավ բազա: Հիմա մեր տարածաշրջանի խնդիրը հակաիրանյան պատժամիջոցներն են, ուշուտով հնարավոր է նաեւ կիրառվեն հակառուսական պատժամիջոցներ: Այնպես որ, վաղը Հայաստանը կարող է հայտնվել նոր կարգի պատժամիջոցների տակ: Հիմա որոշ ընկերություններ են ընկել իրանյան պատժամիջոցների տակ, վաղը պաշտպանությաննախարարությունն ու Կենտրոնական բանկը կարող են ընկնել:

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՆ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ»

– Այս դեպքում, ինչպե՞ս պետք է խուսափենք այդ պատժամիջոցներից, եւ ԱՄՆ-Իրան, Եվրամիություն-Ռուսաստան հարաբերությունների արանքում կարողանանք դիմակայել...

– Բազմիցս ասել եմ` պետությունն իր արտաքին քաղաքականության մեջ պետք է ընտրի մեկ աթոռ: Շատկներեք, ձեր հետույքը երկու մասից է կազմված, հնարավոր չէ չորս աթոռի վրա նստել, առնվազն երկուսի վրա պետք էնստեք: Այդպես է ե՛ւ մարդու դեպքում, ե՛ւ պետության, ուրիշ ձեւ չկա: Ավելի լավ է մի աթոռի վրա նստեք, չե՞քկարող, գոնե երկու աթոռի վրա նստեք: Վաղուց պետք էրհասկանալ, որ ամերիկյան աթոռն այս տարածաշրջանում բացառվում է, եվրոպականը` նույնպես: Այս առումով Իրանը ընդհանրապես չի սպառնալու, ոչ էլարտասանելու է այդ մասին, այլ, ուղղակի, ինչպես Պակիստանի դեպքում, վաղը եթե պետք եղավ, կմտնի մեր երկրի տարածք: Սա՞ են ուզում, իսկ միգուցե, իրո՞ք, ուզում են, որը նդհանրապես մեր տարածք օտարները մտնեն, ու դրա համար են աջ ու ձախ մեզ ասում, թեհայը անպայման պետք է անմիջապես սիրահարվի թուրքին: Կարծես, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներն են վերադարձել, եւ այստեղ արդեն այնքան մտածելու տեղիք կա, թե իրանական թելադրողն ո՞վ է, ո՞ր պետությանն է ձեռնտու, որ ամբողջ ախարհը Իրանի դեմ դուրս գա: Բնականաբար, այն ձեռնտու է միայն Իսրայելին, միայն սիոնիստական շրջանակներին` լինիԵվրոպայում, թե` ԱՄՆ-ում:

«Ո՞ՒՄ ԵՎ Ի՞ՆՉ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԷԳՈՐԾՈՒՄ ՍՈՐՈՍԸ»

– Ի դեպ, պաշտոնական Թեհրանը դեռեւս տարիներ առաջ գործող իշխանությունների դեմ ուղղված քայքայիչ քաղաքականություն իրականացնելու համար տասնյակմիջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունն արգելելու  որոշում էր կայացրել: Այդ թվում էր նաեւ Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամները»: Իսկ ընդամենը վերջերս Սորոսն անդրադարձել էր Հայաստանին, թե  քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի համար: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ինչու միայն Իրանը, Հունգարիայի դեպքը հիշեք, թե ինչս կանդալային իրավիճակ էր ստեղծվել, որ հունգարացիներն այդ հիմնադրամին դուրս շպրտեցին ու արգելեցին իրենց երկրում: Հունգարիան նրանց վռնդում է,նման կարգի հարց քննարկվում է նաեւ Ռուսաստանում, որ «Բաց հասարակության հիմնադրամների» գործունեությունն արգելվի, բայց Հայաստանում հակառակն է` հիմնադրամի աշխատողների եղբայրներին եւ մյուս բարեկամներին բարձր պաշտոններ են տալիս: Այսինքն` Հայաստանում իրենց հեղափոխությունն էր տեղի ունեցել, ի՞նչ ժողովուրդ-մողովուրդ: Ո՞ւմ եւ ի՞նչ ծրագրերի շրջանակում է այսօր գործում Սորոսի հիմնադրամը, սաշատ լավ հետաքննության առարկա է: Միայն հիշեցնեմ, որ Թրամփն էլ մի անգամ մեղադրեց, որ Սորոսը քիթը խոթում է եւ գունավոր հեղափոխություն  է պատրաստում ԱՄՆ-ում: Այդ մարդկանց պետք էր վաղուց վռնդել այստեղից ու իրենց բարեկամներին նույնպես, որովհետեւ ես չեմ պատկերացնում, որ մեկն աշխատի այդ հիմնադրամում ու իր բարեկամությունը չսնվի նույն աղբյուրից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Աղբյուրը՝ iravunk.com

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: