Դասեր քաղելով Անգլիայից նպաստենք Հայաստանում Սոցիալիստական տնտեսական բաղադրիչների զարգանալուն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի այդ հնարավորությունը

30 Հունիսի 2018

Ավելի քան կես դար առաջ, երբ սոցիալիստներ Տոնի Բենը և Միքայել Ֆուտը բանկերի ազգայնացումից էին խոսում, որոշները նրանց վրա ծիծաղում էին ու անհնարին էին համարում դա, սակայն դրա իրականանալուց հետո, այսօր դա սովորական երևույթ է թվում բոլորին: Այսպիսով սոցիալիստական տնտեսության տարրը ընդունվեց Անգլիայում: Բացի բանկերից նաև ազգայնացվեցին բուրսաները: Բոլորը համոզված են, որ այս սոցիալիստական տնտեսության երկու տարրերը մեծ դերակատարություն ունեցան անգլիացիների լավ ապրելու վրա: Անգլիայում աստիճանաբար սկսեցին սովորել հարկեր վճարել, անվճար առողջապահություն ու բժշկություն, անվճար կրթության ծառայությունների հաստատելը, ծերանոցների հիմնադրելը, ոստիկանական և այլ ծառայություններ սկսեցին աշխատել, որպես սոցիալիստական տնտեսական բաղադրիչներ:
1970 ականներին Անգլիայում որոշ սոցիալիստական տնտեսության կողմեր իրենց ցույց տվեցին: Արհմիությունները երկխոսության մեջ մտան պետության հետ աշխատավարձերի, սննդամթերքների սուբսիդների, շաբաթվա մեջ երեք օր ոչ աշխատանքային օրվա հարցերիի, գների, եկամուտների քաղաքականության կապակցությամբ: Այս պայքարի արդյունքում պետությունը ստիպված եղավ մի շարք աշխատատեղեր ստեղծել, որովհետև մասնավոր սեկցիան շահագրգռված չեր աշխատատեղեր ստեղծելու հարցում: Պետությունը ամեն տեղ գոյություն ուներ:
Եթե մենք ճիշտ չգնահատենք պետության դերը տնտեսոթյունում և այս հարցին 21-րդ դարում դիտենք 20-րդ դարի չափանիշներով ու տակտիկաներով, դատապարտված ենք պարտության: Դեմոկրատ սոցիալիստները հավատացած են, որ տնտեսությունը և հասարակությունը պետք է դեմոկրատիկ ձևով քայլ վերցնեն ընդհանուր հասարակության պահանջները բավարարելու համար և ոչ թէ չնչին փոքրամասնության շահերի համար:
Վերոհիշյալ փաստերը նկատի առնելով պետք է ընդունենք, որ Հայաստանը կարող է դասեր քաղել Անգլիայում և Եվրոպական շատ երկրներում հաստատված և գոյացած մի շարք սոցիալիստական տնտեսական բաղադրիչներից, որոնք նպաստում են կապիտալիստական այդ երկրներում ժողովրդի ավելի լավ ապրելուն: Այսինքն նախքան սոցիալիզմին հասնելը հնարավոր է կապիտալիստական երկրներում ստեղծել սոցիալիստական տնտեսական տարրեր: Նիկոլ Փաշինյանի գլխավորած պետությունը նաև ունի այդ պայմանները ստեղծելու նման տարրեր:
Կոմունիստները, ձախ հոսանքները, սոցիալիզմի համակիրներն ու առողջ մտավորականները Հայաստանում, կարող են այս ուղղությամբ օգտավետ լինել և ժողովրդի մեջ ստեղծելով հանրային դրական կարծիք սոցիալիստական տնտեսական համակարգի կապակցությամբ, օժանդակել իշխանությանը Անգլիայի, Շվեդիայի, Դանիայի ու շատ երկրների նման Հայաստանում նաև ստեղծվեն սոցիալիստական տնտեսության բաղադրիչներ՝ ժողովրդի լավ ապրելու նպատակով և խրախուսեն պետությանը բարձրացնելու իր դերակատարությունը տնտեսական հարցերում, որը կնպաստի ժողովրդի կենսամակարդակի վրա: Դա կնպաստի նաև սոցիալիստական տնտեսական համակարգի առաջացմանը ապագայում և ի վերջո դեմոկրատիկ սոցիալիզմի կառուցմանը Հայաստանում:


Ռուբիկ Սարդարյան
Թեհրան հուլիս 2018

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: