Իրանի ու Սաուդիան Արաբիայի միջև պատերազմի հրահրման վտանգը

25 Մայիսի 2018

Եգիպտոսի հայտնի լրագրող Հասան Հեյքալը երկու տարի առաջ Եգիպտոսի հայտնի օրաթերթ «Ալհարամ»-ում մի նյութ էր հրապարակել, որտեղ զգուշացրել էր Ռուսաստանի ու Եվրոպայի կողմից Պարսից Ծոցի երրորդ պատերազմի հրահրումը Իրանի ու Սաուդիան Արաբիայի միջև:
Նա անդրադառնում է Եվրոպայի ու հատկապես Ամերիկայի տխրալի տնտեսական վիճակին ու ասում է. "այս տնտեսական փլուզումին կփրկի միայն մի մեծ պատերազմի առաջացումը, որը երկու տրիլիոն դոլար կարող է օգուտ բերել Եվրոպայի տնտեսությանը, որովհետև այլևս Ամերիկայի ու Եվրոպայի բանկերը անկարող են Սաուդիան Արաբիայի, Քաթարի ու Արաբական Էմիրատների պահ դրված գումարների օգուտը վճարելուց: Նրանք կարիք ունեն Պարսից Ծոցի երրորդ պատերազմի սկսմանը":
Ո՞րոնք են այս պատերազմի նպատակները: Առաջին նպատակն այն է, որ նավթի գնի իջեցումից՝ 130-ից մեկ երրորդի, մյուս կողմից Ամերիկայի և Եվրոպայի սանկցիաները Ղրիմի կղզի միացումից Ռուսաստանին և Ռուսաստանի զարգացող տնտեսության կացնահարումը, պատճառ են դառնում, որ միակ փրկման ելքը  լայնածավալ պատերազմի առաջացումը լինի երկու մեծ նավթային պաշար ունեցող երկրների՝ Իրանի ու Սաուդիան Արաբիայի միջև: Նման պատերազմի դեպքում նավթի գինը ահռելի ձևով կբարձրանա ու կհասնի 200 և նույնիսկ 400 դոլարի: Ամերիկան իր նավթից կօգտվի երկրի ներսում և մեծ գնով կվաճառի Իրանի և Սաուդիան Արաբիայի նավթի հաճախորդներին:
Երկրորդ նպատակն այն է, որ մեծ օգուտներ ձեռք կբերվի տարբեր ու զարգացած զենքերի վաճառքից:
Երրորդ նպատակը Չինաստանի ու Հնդկաստանի տնտեսական աճի արգելափակումն է, որը վերջին տաս տարիների ընթացքում Ամերիկային ու Եվրոպային իրենց ետևում են թողնել:
Չինաստանն ու Հնդկաստանը միայնակ Պարսից Ծոցի 50 տոկոս նավթը իրենք են գնում: Նավթի գնի բարձրացման դեպքում ոչ ՕՊԵԿ-ին պատկանող երկու ամենամեծ նավթ արտարող երկրները, այսինքն՝ Ամերիկան ու Ռուսաստանը կկարողանան նավթը վաճառել, յուրաքանչյուր տակառը մի  քանի հարյուր դոլարով: Այսպիսով կնվազի նաև Չինաստանի ու Հնդկաստանի տնտեսական աճը:
Այնուհետև լրագրողը անդրադառնում է Իրանի ու Սաուդիան Արաբիայի մոտեցումներին ու այն օրինակներին կամ երևույթներին, որոնք պատերազմի հավանականությունը շատացնում են: Ճիշտ է, որ անցել է ավելի քան երկու տարի, սակայն վերոհիշյալ իրականությունները դեռ արդիական են ու պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահել:


Վարդան Ղազարյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: