Ո՞վ է պաշտպանում մեծահարուստների ու աշխատավորների շահերը. Աջ թ՞ե Ձախ ուժերը

07 Ապրիլի 2018

Քաղաքական ու հասարակական հարցերի մասին վիճելիս շատ ենք լսում աջերի ու ձախերի մասին: Սա ընդհանուր մի հասկացողություն է և ապացուցված է, որ ձախերը միշտ պաշտպանում են այն տնտեսական ու քաղաքական մոտեցումները, որոնք բխում են աշխատավորների շահերից, իսկ աջերը իրենց շահերից ելնելով միշտ դեմ են եղել ու դեմ են լինելու նման մոտեցումներին, նրանք պաշտպանում են այն քաղաքականությունները, որոնք ապահովում են դասակարգային հասարակությունը և ահռելի տարբերությունը, հատկապես մեր փոքրիկ Հայաստանում: Դա պարզ նկատվում է նրանց ընտրական կամ կուսակցական ծրագրերում:
Իհարկե ժողովրդի մոտ աջերը միշտ աշխատում են իրենց ժողովրդական ձևացնել՝ կատարելով որոշ բարեգործական աշխատանքներ և օգնել փոքր թվով աղքատների: Մեծահարուստները ցանկանում են միշտ, որ հասարակ ժողովուրդը ենթարկվի իրենց և ընդունի, որ ժողովրդի միջև նյութական տարբերությունը և անարդար հարստության բաժանումը սովորական երևույթ է և երբեմն էլ ուզում են հավատացնել, որ դա Աստվածային մի ձև է, որը պետք է պահպանվի: Նրանք միշտ շեշտում են, որ մարդիկ չեն կարող հավասար լինել, որովհետև մարդիկ տարբեր են ըստ իրենց կարողությունների ու հնարավորությունների: Այո, դա ճիշտ է ու ձախերն էլ դա ընդունում են, բայց աջերը երբեք չեն խոսում, որ այդ տարբերության չափը որքան պետք է լինի: Եթե այդ տարբերության չափը լինի 1-5-ի հարաբերության, հնարավոր է ասել, որ արդարությանը ավելի մոտ ենք կանգնած, սակայն երբ մարդկանց եկամուտների տարբերությունը 1-400-ի հարաբերությամբ լինի, արդեն նման հասարակությունում, ինչպիսին է մեր Հայաստանը, տնտեսական արդարության մասին խոսելը անիմաստ է: Աջերը կարողացել են մեծահարուստների շահերը պաշտպանելու օրենքներ մտցնել տնտեսական համակարգում և ստիպել են խուսափել իշխանությանը՝ հասրակության հիմնական պահանջները բավարարելուց՝ բնակարան, աշխատանք, անվճար կրթություն և առողջապահություն:
Եթե մեր հասարակությունը իրազեկ լինի նման փաստացի իրականություններից, երբեք կողմ չի կանգնի իր շահերի դեմ քաղաքականություն առաջ տանող կուսակցություններին, խմբերին կամ անհատներին: Առաջադեմ մտավորականների ու ձախ հոսանքների պարտականությունն է, որ կարողանան այս պարզ իրողությունը տարածել ժողովրդի մեջ:


Վարդան Ղազարյան
Թեհրան 2018թ.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: