“Ղարաբաղ կոմիտեի” անդամների վայելքի պերճանքը և հայ ժողովրդին տված թշվառությունը

06 Մարտի 2018

Ես հարց եմ տալիս հաճախ ինքս ինձ,

Նայելով ոմանց փառավոր դնչին,

Թե ինչու է դարն այսքան վիթխարի,

Իսկ սրանք այսքան փոքրիկ ու չնչին:

Ե. Չարենց

 

       Այս 30 տարիների հեռավորությունից հետադարձ հայացք ենք գցում մեր անցած ճանապարհին, 1988թ. Արցախյան շարժման համայնապատկերում ուրվագծվում է հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերում՝ Արցախի փաստացի միացումը Հայաստանին, որը 20-րդ դարում մեր պատմական հողի փոքր հատվածում, հայկական առաջին պետությունը ձևավորելուց հետո մեր խոշոր հաղթանակն է: Այն իրականացվեց Սովետական տարիներին զինվորական կրթություն ստացած հայրենասեր հայորդիների և ձևով ազգային բովանակությամբ սոցիալիստական դաստիարակված երիտասարդ սերնդի համատեղ ջանքերով: Բայց հաղթանակի դափնիները գողացան արևմուտքին ծառայող խորամանկ խաբեբա հուդայի կերպարով ցուցամոլ մեծամիտ այլախոհները, որոնք 88-ի շարժումը հռչակեցին հորինված “Ղարաբաղ Կոմիտե” և ստանձնեցին շարժման ղեկավարությունը: Ստեղծագործական զարթոնքի վերելքի գտնվող ժողովուրդը գնաց նրանց ետևից: Անհեռատես խաբված ժողովրդի պահանջով լռեցին երկիրը կառուցող կոմունիստները, հայրենասերները, ազնիվ քաղաքացիները, քաջարի մարտիկները, ասպարեզը թողեցին շահասիրական մոլեգար ընչաքաղցներին, որոնք էլ օգտվելով առիթից՝ արևմուտքի պահանջով դարձան հայ ազգային արժեքների, մարտական փառքի  պատմական հիշողությունների դեմ պայքարող, մերօրյա ազգադավ արևմտյան գաղափարները կրող տեղական շպիոններ: Նրանք հրապարակված են եվրոպական և միջազգային խաբուսիկ դիվանագիտական խաղերով: ՀԱԿ-ի վերափոխված թալանչի ՀՀՇ-ականները Ազատության հրապարակում 88-ի շարժմանը նվիրված ցուցահանդես էին կազմակերպել ներկայացնելով թանգարանային նմուշներ, Խավարի տիրակալ, հայ ժողովրդի թուրք զավակը՝ ԼՏՊ լավ հաշվարկ էր կատարել և չէր ներկայացել: Դե նա խորամանկ, ծերացած աղվես է և լավ է պատկերացնում իր տեղը և վաղուց զբաղեցնում է հայ դավաճանների ցուցակի առաջին հորիզոնականը, շրջանցելով Գետադարձ կաթողիկոսին, որը Բագրատունիների հարստությունը և Անի քաղաքը դավաճանաբար հանձնեց Բյուզանդիային: Իսկ ինչ պիտի պահանջեինք այդ ընչաքաղց տղերքից, որոնց շալվարները մաշվել են “Նաիրի” կինոթատրոնի հարևանությամբ գտնվող “միջանցահովիկ” (Сквазнячок) սրճարանի աթոռներին նստելուց և սուրճի մրուրի մեջ երջանկություն փնտրելով ու սպասելով թե ծանոթներից որը մեծահոգություն կանի՝ մի բաժակ դառըգինի հյուրասիրի: Սակայն ժամանակի ընթացքում ողջամտությունը պետք է վերականգնի իր իրավունքը: Արամ Մանուկյանի հարցազրույցը “Իրատեսում” /թիվ 14-850/ մեջբերեմ. “Հայ ժողովուրդը հասկացավ, որ ինքն է իր գլխի տերը”, լրագրող՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ: Ծերացած քաղաքական հանգուցյալը դժգոհում է, որ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը նշվեց բավականին անշուք ու անհոգի, պետական ոչ մի միջոցառում չեղավ և շատ ճիշտ տեղին հիշատակում է, որ այսօրվա հասարակությունը ոչ մի ընդհանրություն չունի 88-ի շարժման հետ: ՀԱԿ-ի փոխնախագահի հարցադրումը իսկական մեր օրերի խելապակասի մտածելակերպ է պարոն Ա. Մանուկյան, Ձեր կարծիքով այսօրվա հայը ինչ պիտի հիշի իր խաբված անցած տարիները մթության  և խավարի մեջ անցկացրած թշվառությունը ինչու պիտի հիշի թալանչի և ժողովրդի վստահությունը կորցրած ՀՀՇ-ականներին, որոնք խժռել են իրենց պապերին և հայրերին պատկանող ազգային սեփականությունը՝ թալանված ազգային ավիացիան, անգործության մատնված գործարանները, իրենց արժեքից 1200 անգամ ցածր գներով վաճառած պետական գույքը: Գուցե պարոն Ա. Մանուկյան, ցանկանում եք, որ ժողովուրդը փառաբանի պատրաստի պետությունը քայքայող և ոչնչացնող ազգային արժեքների թալանողի՝ ՀՀՇ-ականների սխրանքը, որի վրա ձևավորված, թալանով հարստացած Հայկական Բուրժուազիան, նրանք էլ թալանված գումարներով արտերկրում թանկարժեք վիլաներ են կառուցում: Պարոն Ա Մանուկյան, այս միամիտ և սոցիալական ծանր վիճակում գտնվող ժողովրդին խաբելով և հերոսի կեծվածք ընդունելով հպարտանում եք թե ժողովրդին անկախություն ենք բերել, ծիծաղելի տկարամիտներ: Եթե Մերձբալթյան երկրներում, միջինասիական պետություններում կամ Թուրքմենստանում չկային հորինված “Ղարաբաղ Կոմիտեներ” ինքնասիրահարված ԼՏՊ-ներ և Իգոր Մուրադյանն էր։  նրանք մնացին անկախության բարիկադների հակառակ հատվածում: Ձեր հորինած անկախությունը ունի մի դուռ, որ բացվում է դեպի Թուրքիա և մի կիսաբաց պատուհան դեպի Եվրոպա: Իսկ Հայաստանին պետք է իսկական անկախություն, որի դուռը և պատուհանը բացվում է դեպի հյուսիս՝ մեր ռազմավարական գործընկերոջ մոտ՝ ՌԴ: Պարոն Ա. Մանուկյան, հաստատ համոզվեք, որ մերօրյա կուսակցության անվանափոխված ՀԱԿ-ի նախագահն ու իր արհեստավարժ տղերքը և դուք պարոն փոխնախագահ, հայոց պատմության մեջ մնացել եք Ալի Բաբան և 40 ավազակները: Դուք այդ շարժման ակունքներում էիք, հիշեցնեմ ԼՏՊ-ի հռետորական խոսքերը, եթե ուղեղդ չի բթացել, չնայած նրա հռետորական խոսքերը դաջված են բոլոր ՀՀՇ-ականների ճակատին՝ Ազգային ազատագրական շարժումը ռումանտիզմ և արկածախնդրություն, Թուրքիան կյանքի ճանապարհ, հայերը թուրքական տիրապետության տակ ապրել են բարվոք կյանքով, չկար Եղեռն ու անօրինականություն, Հայոց պատմագրությունը կեղծ կատեգորիա է, համաթուրքական գոյությունը որպես հորինված առասպել, քանդել արդյունաբերական ձեռնարկությունները, քանի որ նրանց տված արտադրանքը ուրիշների համար է: Ձեր ազգադավ սատանա-հուդայական խաբեբայությամբ, աղվեսի խորամանկությամբ՝ արևմուտքին ծառայելով, թունավորեցիք և կառուցվածքային կերպարանափոխման ենթարկեցիք հայի կենսաշխարհը, որքան ընտանիքներ քայքայվեցին, քանի միլիոն հայեր  չծնվեցին: Սոցիալական ծան վիճակը թանձր մառախուղի պես նստել է նրա ուսերին: Այսօր ինչի պիտի հայը հիշի կամ փառաբանի Ձեզ պես “անառակ որդիների” ավազակ հայրենադավներին տեղին է հիշել Գ. Նժդեհի բնութագրումը հայի 3-րդ տեսակին, որին հեղինակը անվանել է տականք,- Սա հյության ազգադավ տարրն է, նրա աղբը, թրմածքը, ցեղի ներքին  թշնամին է, լծված թշնամու ռազմակառքին, անդիմակ որպես հայ, զզվելիորպես մարդ: Նախկին թալանչի  ՀՀՇ-ականները իրենց դավաճանի հետքը կորցնելու նպատակով  անվանափոխվել են ՀԱԿ-ի Արցախյան հերոսամարտին մասնակցողի մեդալներ են ստանում, որ արժանիքների համար՝ դժվար է ընկալել: Հարգարժան Արցախի նախագահ՝ պարոն Բ. Սահակյան, Դուք հայ կոմունիստների կողմից հարգանքի արժանի պետական գործիչ եք: Ինչպես կարելի է Շուշին գրավելու նախաձեռնող և իրականացնող Կոմանդոսին և այդ մասին նույնիսկ տեղյակ չլինող ՀՀ առաջին նախագահ ՝ հայ ժողովրդի “թուրք որդի” ԼՏՊ-ին, որը Շուշին գրավելուց հետո է իմացել այդ պատմական խոշոր երևույթըև փորձել է պատժել նախաձեռնողներին և հերոս հայորդիներին, ինչպես նաև քարտեզի վրա Արցախի տեղը չիմացող Հրանտ Բագրատյանին Արցախյան այդ փառավոր մեդալով պարգևատրել: Անթույլատրելի է Արցախյան այդ փառավոր և փառքի գագաթին փայլատակող մեդալները հատկացնել, դա պետական մեծագույն արժեք է, չի կարելի այդ աստիճան հասարակացնել:

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ   

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: