Եկեք ուժը միլիարդատերերի ձեռքից ետ վերցնենք

02 Մարտի 2018

Ստորև Ձեզ ենք ներկայացնում ԱՄՆ-ի վերջին նախագահական ընտրությունների թեկնածու Բերնի Սանդերզի մտքերից որոշ հատվածներ:
Անցյալ հարյուր տարվա տարբեր պատերազմների, հեղափոխություններից ու միջազգային հանդիպումներից հետո մենք այնպիսի աշխարհում ենք գտնվում և ապրում, որտեղ շատ չնչին փոքրամասնություն իր ահռելի ու անհավատալի հարստությամբ ոչ կանոնավոր իշխանությունն է սփռել աշխարհի հասարակության քաղաքական ու տնտեսական կյանքի վրա: Սա մի իրականություն է, որ աշխարհի 6 ամենահարուստների գումարը հավասար է աշխարհի բնակչության ցածր խավի հարստության կեսին, այսինքն 3.7 միլիարդ մարդու հարստությանը: Դրանից բացի՝ աշխարհի բնակչության մեկ տոկոսի գումարը ավելի շատ է, քան 99 տոկոսինը: Միևնույն ժամանակ ամբողջ աշխարհում փչացած էլիտար խավը, օլիգարխները և դիկտատոր թագավորները անհիմն ու անտեղի ծախսեր են կատարում իրենց պալատների, հաճույքի և այլ անօգուտ բաների համար: Աշխարհի ամենահարուստ թագավորներից 10-ը գտնվում է միջին արևելքում, մինչդեռ այդ տարածաշրջանը երիտասարդների ամենաբարձր անգործունեության ցուցանիշը ունի և 29 միլիոն երեխա գտնվում են աղքատության շեմից ցածր կարգավիճակում:
Զենք արտադրողներն ու առևտրականները անընդհատ հարստանում են, որովհետև իշխանությունները տրիլիոնավոր դոլարներ են ծախսում զենք ձեռք բերելու համար:
Անհավասարության ու հարստության անարդար բաժանման պայմաններում ժողովուրդը կորցնում է իր հավատքը դեմոկրատիայի հանդեպ, այն դեմոկրատիայի, որը ենթադրում է ժողովրդի իշխանություն ժողովրդի համար: Ժողովուրդը աստիճանաբար հասնում է այն եզրակացության, որ աշխարհի տնտեսական կառույցն այնպիսին է, որ շատ չնչին փոքրամասնություն այդ տնտեսության գագաթում կանգնած, իր ամբողջ հարստությունը ձեռք է բերում հասարակ ժողովրդի կամ ցածր խավի գրպանից. սա նյարդայնացնում է ժողովրդին:
Այս անարդար վիճակի մասին նույնիսկ Հռոմի պապն է բողոքում. «Այսօր ամեն ինչ հենված է մրցակցության վրա և անտառի օրենքներ են իշխում, որտեղ թույլերը կուլ են գնում: Նման պայմանների արդյունքը այն է դարձել, որ ժողովրդական մասսաները զգում են, որ իրենք մի կողմ են նետված՝ առանց աշխատանքի ու հեռանկարի և այս վիճակից դուրս գալու հույսեր էլ չունեն»:
Տարբեր երկրներում անհավասարության ու անարդարության դեմ պայքարում հարկավոր է սկսել առաջադիմական նոր տեսակի շարժումներ: Այդ շարժումը պետք է հաղթահարի «Փողապաշտությանը» և «Անտառային վայրի օրենքի» մոտեցումներին: Աշխատավոր դասակարգի և աղքատների կյանքի մակարդակը բարձրացնելու նպատակով պետք է պաշտպանել մի շարք ազգային ու միջազգային քաղաքականություններ: Օրինակ, աշխատանք ունենալ կյանքի պայմաններին համապատասխան, մինիմում աշխատավարձի ապահովման, անվճար առողջապահության ու կրթության հեշտ հասանելիության և արդար առևտրական օրենքների հաստատման խնդիրներին միտված շարժումներին աջակցություն ունենալ: Պետք է հսկել ընկերությունների գործողությունները, որպեսզի չվնասեն մեր կենսոլորտը:
Այսօր ի շնորհիվ տեխնոլոգիաների զարգացման, աշխարհը ավելի շատ հնարավորություն ունի հարստանալու, այդ իսկ պատճառով բոլոր միջոցները գոյություն ունեն ժողովուրդների աղքատությունը վերացնելու ու ապագայի հանդեպ հույս ներշնչելու և ավելի ցածր գներով էներգիաներ ձեռք բերելու համար, որը և կհամապատասխանեցվի ու կպահպանի մաքուր կենսոլորտը: Եթե աշխարհի ժողովուրդները գիտակցեն բոլոր այս հարցերն ու մի կողմ դնեն նեղ ազգային մոտեցումները, կողք- կողքի գտնվեն ու պաշտպանեն իրար, հնարավոր կլինի այս գաղափարները իրականացնել ու աստիճանաբար ավելի արդար աշխարհ ստեղծել ներկայիս ժողովրդի ու ապագա սերունդների համար:


Պատրաստեց՝ Վարդան Ղազարյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: