ԼՂՀ-ն ու Ադրբեջանը հայտարարել են իրենց դիրքերի գնդակոծման մասին

31 Հուլիսի 2015

Վերջին օրերին հայ-ադրբեջնական շփման գոտում կրակի դադարեցման ռեժիմը մի քանի անգամ խախտվել է։ ԼՂՀ ՊԲ-ը հայտատարարել է  140 կրակոցի, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն՝ 91 կրակոցի մասին։

 ԼՂՀ-ից ստացած տվյալների համաձայն, հրադադարը խախտել են ադրբեջանական զինծառայողները, որոնք հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զենքերից, այդ թվում՝ նռնականետերից ու ականանետերից արձակել են ավելի քան 2500 կրակոց։

ԼՂՀ ՊԲ  առաջավոր ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ իրավիճակը և շարունակում են հաստատակամորեն պաշտպանել մարտական դիրքերը, ասվում է ԼՂՀ ՊԲ-ի  հաղորդագրության մեջ։

Սակայն այսօր ադրբեջանական կողմն, իր հերթին, հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը խախտել է հայկական կողմը։ Ադրբեջանի զինծառայողները գրանցել են հրետակոծություն Ղազախի շրջանի Գայմաղլու գյուղի տարածքում տեղակայված իրենց դիրքերի վրա, գրում է Trend գործակալությունը։

Նրանց հաղորդած տվյալների համաձայն, կրակոցներ են իրականացվել նաև ադրբեջանական գյուղերի մոտ գտնվող մի շարք այլ դիրքերից, ինչպես նաև Գերանբոյի, Խոջավենդի, Ֆիզուլու շրջանների անանուն բարձունքներում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: