Բելառուսի պատասխանը Հայաստանին

Բելառուսը պատրաստ է քննարկել ՀԱՊԿ-ի գործընկերների հետ իր նոր ռազմական հայեցակարգը, սակայն դրա հետ միասին առաջնորդվելու է իր ազգային շահերով, հայտարարել է Բելառուսի փոխարտգործնախարար Վալենտին Ռիբակովը` արձագանքելով Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, որ Բելառուսի նոր ռազմական հայեցակարգը խնդիր է ողջ ՀԱՊԿ-ի համար, հաղորդել է Ինտերֆաքսը։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսը խորհրդարան է ներկայացրել ռազմական դոկտրին, որով արգելվում է բանակի մասնակցությունը մարտական գործողությունների որևէ այլ երկրում: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ Բելառուսի կողմից նոր ռազմական հայեցակարգի ընդունումը խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ ՀԱՊԿ-ի համար: Բելառուսի փոխարտգործնախարարը հավաստիացրել է, որ իր երկիրն ամեն ինչ անելու է` ապահովելու նախ սեփական…
Արցախի վերջին քառօրյա պատերազմի լարվածությունից հետո Եվրախորհրդարանում Արցախյան խնդրի քննարկման ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը հայտարարություն է արել։ Նա հայտարարել է, որ իրավիճակը կարող է փոխվել միայն Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից հետո։ Ֆրանկ Էնգելի հայտարարությունը ներկայացնում ենք թարգմանաբար։ Լեռնային Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվի։ Եթե մենք չկանգնենք Ղարաբաղի կողքը, ցեղասպանությունը շարունակվելու է։ Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի հասնեմ Ղարաբաղի անկախության ճանաչմանը։ Միայն այդպես կարելի է փրկել Արցախի բնակչությանը ֆիզիկական բնաջնջումից։ Արցախը չի ուզում գտնվել մի պետության տարածքում, որտեղ մարդկանց բանտ են նստեցնում՝ իշխանություններին քննադատելու համար։ Այսօր Ստեփանակերտում ազատորեն կարող ես քննադատել կառավարությանը և դառնաս պատգամավոր, իսկ Բաքվում չես կարող…
Ապրիլի 26-ին և 27-ին Բրատիսլավայում անցկացվեց գիտաժողով՝ նվիրված Սլովակիայի գազաֆիկացման 160-ամյակին։ Սլովակիան Եվրոպայի ամենաառաջին երկրներից է, որտեղ սկսվել է գազի արդյունահանում և օգտագործում։ Գիտաժողովը կազմակերպվել էր Գազի միջազգային միության և Սլովակիայի գազի և նավթի ասոցիացիայի համատեղ ջանքերով։ Մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Էներգետիկայի նախարար Մարոշ Շեֆչովիչը, Գազի միջազգային միության նախագահ Դեվիդ Կարոլլը, «Գազպրոմի» տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, տարբեր համաշխարհային խոշորագույն գազային ընկերությունների նախագահներ, նախարարներ և առաջատար մասնագետներ։ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի նախաձեռնությամբ, մինչ գիտաժողովի սկսվելը կայացավ հատուկ հանդիպում Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Էներգետիկայի նախարար Մարոշ Շեֆչովիչի և «Գազպրոմի» տնօրենների…

Նեմեսիսի սուրը դեռ կհասնի ԼՏՊ-ին

Պատասխան Ալեքսանդր Իսկանդարյանին Ընթերցում եմ «Իրավունք» թերթի ապրիլի 15-ի համարում Ղարաբաղյան հակամարտության մասին Հրանտ Սարաֆյանի հարցազրույցը «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։ Ակամայից մտածում եմ՝ այս ընկերը քաղաքագե՞տ է, ինստիտուտի տնօրե՞ն, թե իդեան կորցրած ՀՀՇ-ի արհեստավարժ տղաներից վերջին մոհիկանը, ով փորձում է գենետիկորեն ընդգծված, երբեմն էլ ցինիկաբար արտահայտվող Լևոն Տեր-Պետրոսյան եսասեր անհատի մասին ասել․ «Ոչնչից պետություն ստեղծեց, կայսրությունից պետություն պոկեց, որը շատ հաջող ստացվեց»։ Հարգելի քաղաքագետ, դուք երևի չեք հասկանում ինչ է նշանակում «պետություն ստեղծեց կամ պետություն պոկեց» արտահայտությունների իմաստը։ Պատրաստի պետությունը 3,8 մլն բնակչությամբ քանդեց, վաճառեց, թալանեց առանց ամոթի և ասում եք՝ «լավ ստացվեց»։ Հարգելիս, ձեր պես դատող…
Մեր օրերում բովանդակ հայ ժողովրդին համակած ազգային ոգու մեծ զարթոնքը երբեք չպետք է թուլանա և խամրի։ Ընդհակառակը, մեզանից յուրաքանչյուրի՝ զինյալի թե՛ մտավորականի, իշխանավորի թե՛ ռամիկի, հայրենաբնակի թե՛ սփյուռքահայի սրբազան պարտքն է և պարտականությունը՝ այն վերածել մեծ ու հեռահաս ազգային ծրագրերի, մասնավորապես ծառայեցնել հայոց մեծ հայրենաշինության, գիտամշակութային կյանքի ու սոցիալ-տնտեսական ոլորտի վերականգնման և լայնածավալ բանակաշինության գործին։ Խոսքից դեպի գործ, դեպի բազմաբովանդակ արարչագործություն, դեպի համատարած պատասխանատվություն՝ մեր ազգի ու ժողովրդի, մեր խղճի ու դավանանքի, թումանյանական Հայոց Մեծ Ուխտի առջև․ Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս, Ու գնում ենք մեր ճամփով․ Մրրիկներով պատած անհույս, Սև խավարով, մութ ամպով։ Բայց գնում ենք մենք անվեհեր…
Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր ԱԺ-ում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարցրեց, թե ինչ փուլում է Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը, որի հետ կապված Սերժ Սարգսյանը ապրիլի սկզբին հանձնարարական էր տվել ԱԳՆ-ին: Ի պատասխան Նալբանդյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիրը մշակման փուլում է, ընթացքի մեջ է: «Դուք պետք է լավ պատկերացնեք, որ դա այնքան էլ պարզ գործընթաց չէ, այլ բավական փորձագիտական և այլ աշխատանքի կարիք ունի: Աշխատանքները ԼՂՀ-ի հետ պայմանագրի շուրջ կատարվում են, երբ պատրաստ լինի, աշխատանքներն ավարտվեն, պետք լինի այդպիսի պայմանագիր կնքելու, կներկայացնենք»,- նկատեց նախարարը: Քոքոբելյանի մյուս հարցը վերաբերում էր ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի հայտարարությանը, որ շարունակելու…
Լեռնային Ղարաբաղում պատերազմը կարող է վերսկսվել «ցանկացած պահի», և հակամարտությունը բանակցային ճանապարհով կարգավորելու «հեռանկարը մեծ չէ». ապրիլի 23-ին նախագահական պալատում Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: -Ցանկանում եմ, որ խոսենք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների մասին: Ո՞րն էր պատճառն՝ ըստ Ձեզ, և ունե՞ք արդյոք անհանգստություն այս հարցի վերաբերյալ: - Նախ պետք է ասեմ, որ այս օրերին ճակատում հարաբերական անդորր է տիրում: Օրինակ` երեկ չէ առաջին օրն ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը 74 անգամ են խախտել, հայկական կողմից պատասխանել ենք 12-ով: Այս գիշեր խախտել են 54 անգամ, պատասխանել ենք 14-ով: Պատասխանների պակասը պայմանավորված է…
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Բուլղարիայում անցկացվող բարձրաստիճան համաժողովի շրջանակում, ապրիլի 21-ին հանդիպել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին: Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, դրա շուրջ քաղաքական ու հասարակական գործիչների հետ քննարկումների ընթացքը, ինչպես նաև այդ ընթացքում նախագծում կատարված փոփոխությունները: Արդարադատության նախարարը, Բուլղարիայում անցկացվող «Դատական համակարգի անկախության և անկողմնակալության ամրապնդումը» թեմայով բարձրաստիճան համաժողովի շրջանակում, ապրիլի 21-ին կարճատև հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ: Արփինե Հովհաննիսյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումներից հետո իրավական ակտերում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն…
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Սոֆիայում տեղի ունեցող բարձրաստիճան համաժողովի ընթացքում արձագանքել է Ադրբեջանի արդարադատության նախարարի ելույթին: Վերջինն իր խոսքում ասել է, որ Ադրբեջանի դատական համակարգն առավել արդյունավետ կաշխատեր, եթե իր երկրի տարածքների 20 տոկոսը օկուպացված չլիներ և մեկ միլիոն փախստական չունենային: Նա նաև հայտարարել է, որ Հայաստանն է ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ՝ նկատի ունենալով ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված մասշտաբային ռազմական գործողությունները: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հակադարձել է ադրբեջանի ներկայացուցչին՝ նշելով. «Ցավում եմ, որ, Ադրբեջանի արդարադատության նախարարը չանսաց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գրասենյակի տնօրեն, համաժողովի մոդերատոր Ֆիլիպ Բուայեի…

Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել

«Լավրովը Հայաստան գալիս է ոչ թե պատասխան ստանալու համար, այլ իր այցն է, որտեղ քննարկվելու է մեր հարաբերությունների լայն շրջանակ»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հարցին, թե Արցախի հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորուշումը ո՞րն է այսօր, նա պատասխանեց. «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել, ավելին ասեմ, ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որը նրա իրականացրեց , և բնական է, որ բանակցային ապագա գործընթացը պետք է ելնի հետևյալից: Առաջինը, պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետև երբ որ կրակում են, անհնար է բանակցել: Այսինքն՝ զինադադարը պետք է հստակ լինի: Հաջորդը, պետք է…
ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․ «2016թ. ապրիլի 2-ի վաղ ժամերին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ այսպիսով խախտելով Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված` 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ գագաթաժողովներին և նախարարական հանդիպումներին ընդունված որոշումները և հայտարարությունները՝ կոպտորեն արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիական Հանրապետության նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունները: Ադրբեջանական հարձակումների ամենասկզբից քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը, ներառյալ` երեխաները և ծերերը, դարձան Ադրբեջանի հարձակողական գործողությունների միտումնավոր…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: