Բոլորս լավ գիտենք մեր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին, մի գուցե լավ ծանոթ չենք նրա ընդհանուր տարբեր շրջանների գաղափարախոսության հետ: Մոնթե Մելքոնյանի գաղափարների ու գործունեության մասին մեծ աշխատանք է տարել նրա եղբայրը՝ Մարգար Մելքոնյանը, որը հրատարակել է տարբեր գրքեր Մոնթեի մասին: Մարգար Մելքոնյանը նաև համարվում է ձախակողմյա գաղափարակից: Նրան լավ ճանաչելու նպատակով հրապարակում ենք նրա հոդվածը նեոլիբերալիզմի մասին: Neoliberalism – A Not So New Idea For years, farmers, villagers, and environmental activists have been protesting the pollution of rivers, topsoil, and aquifers by mining operations in Lori, Syunik, and other regions. Readers of Hetq are aware that the protests have been…

Հայաստանին պետք են նոր մարդիկ

«Ազգ» շաբաթաթերթ, 25.05.2017 ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա Առնվազն տարակուսանք է առաջացնում այն իրողությունը, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ պարբերաբար ընդարձակ «մերկացնող» հաղորդաշարեր ու նյութեր են հրապարակում մեր պատմության «դաժանագույն» խորհրդային շրջանի մասին: Ասես ներկան իր պայծառությամբ նրա հակապատկերն է: Ասես մեր «անկախ ու ազատ» հայրենիքը դարձել է գերինդուստրիալ, գերկրթյալ, գերբարեկեցիկ: Եվ անհասկանալի է մնում, թե սեփական «անկախ» ղեկավարությունից ինչո՞ւ են հայրենի հպատակները փախչում ինչպես ժանտախտից: Ահա եւ, ռուսաստանյան մամուլում այսօրվա Հայաստանի վերաբերյալ տպագրվող նյութերում կամա թե ակամա հառնում է մի մոտիվՙ առաջիններից մեկն էիք ելել խորհրդային պետության դեմ, եւ ի՜նչ շահեցիք: Չի կարելի ասել, թե առկա է չարախնդության մոտիվը: Ոչ: Ինչ էլ…

Սերժ Սարգսյանի վերջնագիրը. կյանք, թե քսակ

Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Լոռիում Ղարաքիլիսայի ճակատամարտի 99-ամյակի միջոցառման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե հայ մեծահարուստները պետք է քսակը դատարկեն հանուն Հայաստանի, եւ եթե գնանք այդ ճանապարհով, ապա կունենանք հզոր Հայաստան: Նշանակու՞մ է այդ հայտարարությունը, որ մեծահարուստները չեն դատարկում իրենց քսակը հանուն Հայաստանի: Շարմազանովի հայտարարությունն առաջացնում է այդ հռետորական հարցը, թեեւ Հայաստանի հանրության մեծամասնության համոզմամբ հարցն այստեղ ամենեւին հռետորական չէ, այլ քրեա-իրավական: Բանն այն է, որ Հայաստանում ձեւավորվել է մեծահարուստների մի խավ, որի կապիտալի կուտակումը իրականացվել է մեղմ ասած հարցեր առաջացնող ճանապարհով, եւ այդպես էլ շարունակվում է: Հարցեր, որ իրավապահները առնվազն պետք է տված լինեին այդ մեծահարուստներին:…

ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ ժողովուրդը իր իշխանությունից վախենում է, նշանակում է, որ երկրում տիրում է դաժանություն և բռնություն: Իսկ երբ իշխանությունն է ժողովրդից վախենում, նշանակում է երկրում տիրում է ազատություն: Թոմաս Ջեֆերսոն

Հարկ է ուղղել սխալ պնդումը

Մեր հաշւոյն անբաղձալի երեւոյթ է հակաճառութեան մտնել հայ մամուլէ ոեւէ գրո­ղի հետ։ Սա­կայն երբ կը հան­դի­պինք իրո­ղու­թիւննե­րը շրջե­լու, բո­լորին հա­սարա­կաց հա­մոզու­մը ճիշդ հա­կառա­կով ներ­կա­յաց­նե­լու փոր­ձե­րուն՝ չենք կրնար լռու­թիւն պա­հել։ 13 Օգոս­տոս թուակիր «Ժա­մանակ» օրա­թեր­թի մէջ Սա­գօ Արեանի «Սխալ պնդումներ» խո­րագ­րեալ յօ­դուա­ծը կար­դա­լով ստի­պուած զգա­ցինք մեր ընդվզու­մը յայտնել։ Նշենք որ Սա­գօ Արեան ան­ցեալին ալ նոյն էջե­րուն վրայ նման բնոյ­թով յօ­դուած ստո­րագ­րած եւ ծան­րօ­րէն մե­ղադ­րած էր Թուրքիոյ խորհրդա­րանի ան­դամ, ՀՏՓ-ի Իս­թանպու­լի պատ­գա­մաւոր Կա­րօ Փայ­լա­նը։ Արեան այս ան­գամ ալ նոյ­նը կ՚ընէ՝ Փայ­լա­նը կը մե­ղադ­րէ աստղ դառ­նալ յա­ւակ­նե­լով։ Կը կար­ծէ թէ Փայ­լան կու­սակցու­թեան մէջ պաշ­տօ­նակո­չուած է իբ­րեւ «հայ­կա­կան թե­ւի բան­բեր»։ Հե­տեւա­բար ալ այս շրջա­նակէն…
Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը բաց նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: «Մեծարգո պարոնայք Ողջունելի է, որ մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի, ինչպես նաև ձեր հանդիպման ժամանակ ի թիվս այլոց պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շուրջ: Վստահ եմ, որ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը զգալիորեն կկրճատի հետագա բռնությունների…

Սարդարապատէն Թալիշ՝ մայիս 28-ի ուղիով

Մեր նորագոյն պատմութեան պատուանդանը կը կազմէ Մայիս 28, 1918-ի անկախութեան նուաճման ու պետականութեան կառուցման կրկնակ աքթը։ Այդ պատուանդանը կերտուեցաւ յեղափոխական խոյանքներով ու ցեղասպանական նահատակութիւններով։ Այդ պատուանդանը մնաց ու կը մնայ անխորտակելի՝ հակառակ մեր հայրենիքին դէմ ցցուող թշնամական կեցուածքներուն, հակառակ մեր ժողովուրդին դիմակալած բազում դժուարութիւններուն, քանի որ այդ պատուանդանը արմատացած է հայրենի հողի ընդերքին ու մեր ժողովուրդի հոգիին մէջ։ Մայիս 28-ը հերկեց ակօսներ եւ բացաւ ուղիներ, որոնք լուսագծեցին մեր ազգային ու հայրենական լինելութեան ճանապարհը։ Վեց դարերու հայրենազուրկ եւ պետականազուրկ գոյութենէ ետք, Մայիս 28-ով վերանուաճեցինք մեր պետական անօթը եւ գծեցինք առժամեայ սահմանները Հայաստան աշխարհին։ Պէտք է շեշտել, այդ անօթն ու սահմանները կերտուեցան…

Կարո Փայլանն ընդդեմ «Գորշ գայլերի»

Թուրքիայում ավարտվել է խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի կողմից դեռևս անցած տարի ներկայացված հայցի հիման վրա ընթացող դատավարությունը: Փայլանը դատարանից պահանջել էր հայերին սպառնալու համար պատասխանատվության ենթարկել թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» Կարսի երիտթևի առաջնորդին: «Հիմա ի՞նչ, մենք էլ Կարսի փողոցներում հայի որսի դուրս գա՞նք» արտահայտության համար դատարանը «Ülkü Ocakları» (Գաղափարական օջախներ) անվանումով Կարսի երիտթևի առաջնորդ Թոլգա Ադըգյուզելին դատապարտվել է 7 ամիս 15 օր ազատազրկման և 11.240 թուրքական լիրա դրամական տույժի (շուրջ 3.800 դոլար): Դատավճռի հրապարակումը, սակայն հետաձգվել է` հաշվի առնելով, որ Ադըգյուզելը նախկինում դատապարտված չի եղել: Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` Ադըգյուզելի վերոնշյալ սպառնալիքի պատճառ էր դարձել 2015 թվականի հունիսի…
Արցախի և ՀՀ-ի սահմաններին ադրբեջանական ապրիլյան ագրեսիայով, Հալեպի հրետակոծություններով, իսկ այժմ էլ Գամըշլիի ռազմաքաղաքական իրադարձություններով` տարածաշրջանում սկսվում է ինչպես հայերի հալածանքների մի նոր հերթական փորձ, այնպես էլ Մերձավոր Արևելքի պետությունների սահմանների վերագծման գործընթացի մի նոր հաջորդական փուլ, որն այս անգամ վերաբերելու է Թուրքիայի Հանրապետությանը, նրա փլուզմանն ու մասնատմանը, որպես ինքնուրույն պետական միավոր: Ճիշտն ասած, այս ամենի մեջ ոչ մի անսպասելի բան չկա և նորություն չկա, մեզ դա հայտնի էր վաղուց և մենք դրան պատրաստվում էինք վաղուց: Թուրքիայի Հանրապետությունը էրդողանով, թե առանց էրդողանի փլուզվելու է, այլ հարց է թե Արևմտյան Հայաստանի տարածքի վրա ի՞նչ պետություն է ձևավորվելու: Սա է խնդիրը և…
Հայաստանի մի խումբ փաստաբաններ, իրավաբաններ, իրավապաշտպաններ և լրագրողներ ստեղծել են նախաձեռնություն, որի նպատակն է կազմակերպել ադրբեջանական զինված խմբավորումների կատարած հանցագործությունների հետևանքով տուժած զոհերի իրավահաջորդների և տուժողների պաշտպանությունը միջազգային ատյաններում: Լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ ճանապարհը բաց է, պարզապես, պետք է համախմբվել և համատեղ գործել: «Այս գործընթացը քաղաքականից բացի պետք է ունենա նաև իրավական ճանապարհ: Մենք տեսնում ենք, որ իրականում կա բաց: Քաղաքացիական հասարակութունն այնքան չի ներգրավված, որքան մենք կցանկանայինք: Տվյալ բացը լրացնելու համար որոշեցինք ստեղծել այս նախաձեռնությունը, որին շատ արագ միացան լրագրողներ, իրավաբաններ»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: «Մեդիա և իրավունք» ՀԿ նախագահ Լիլիթ Լալայանը նշեց, որ լրագրողներն իրականացնելու…
Ժիրայր Սեֆիլյանն ի պատասխան ՀՀ Նախագահի արհամարհական արտահայտությանը, թե՝ ով ուզում է, թող գնա և հետ գրավի ապրիլի սկզբին կորցրած մեր հայրենիքի կարևորագույն հողակտորը, հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտարարության մեջ ասված է. «Սերժ Սարգսյանը մայիսի 17-ի իր հայտնի հարցազրույցում պաշտոնապես հաստատեց, որ ինքը՝ որպես Արցախի անվտանգությունը երաշխավորելու պարտականություն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահի և այդ պարտականությունը ռազմական առումով իրականացնելուն կոչված Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնները զբաղեցնող անձ, հրաժարվում է կատարել Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով խախտված Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պարտականությունը, քանի որ դա կարող է հանգեցնել զինծառայողների զոհվելուն։ Ինքը՝ որպես Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձ, դեմ չէ,…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: