Սերժ Սարգսյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար «Ազգային համաձայնություն» կուսակցությունը մայիս ամսից սկսած ստորագրահավաք է իրականացնում: Կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը նշել է, թե այս գործընթացի հիմքում Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթն է, որով նա՝ որպես երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ, հանձնարարականներ իջեցրեց՝ ինչպես պատժել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և ինչպես նրան հեռացնել քաղաքականությունից: Ըստ Արամ Հարությունյանի՝ այս հայտարարությունը բացահայտ հանցագործություն էր, իսկ Գ. Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունում ակնհայտ էր մի բան, որ իրեն սպառնացել են արյունով: «Սերժ Սարգսյանն իր այդ հայտարարությամբ խախտել է ՀՀ սահմանադրությունն ու փորձում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել երկրում. գործընթացն ընթացքի մեջ է, ու շատ…
Սահմանադրության «բարեփոխված» փաստաթուղթը սահմանում է, որ Վերահսկիչ պալատի նախագահներն ու մարդու իրավունքների պաշտպանները «հրապարակային ելույթներում պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերեն»։ Այս կետը խորը վրդովմունք է առաջացրել Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտում։ Սահմանադրության բարեփոխումներն օրառօր զարմացնում, զայրացնում և ապշեցնում են հասարակությանը։ Արդեն իսկ նախագծվող սահմանադրությունը բոլորը որակել են մեկ կուսակցության սահմանադրություն։ Իսկ այն սահմանափակումները, որ նախատեսվում են ամենաքաղաքական պաշտոնների՝ Վերահսկիչ պալատի նախագահի և մարդու իրավունքների պաշտպանի համար, շատ քաղաքական գործիչներ հայտարարեցին անտրամաբանական, քանի որ այդ պաշտոնները զրկվում են իրենց վերապահված լուրջ գործառույթներն իրականացնելու ազատությունից։ «Այդ սահմանափակումը մեկ նպատակ է հետապնդում՝ զրկել մարդու իրավունքների պաշտպանին քաղաքական հետապնդումների արդյունքում բանտերում հայտնված կալանավորներին պաշտպանելու իրավունքից»,…
33 տարի առաջ այս օրը Անկարայի «Էսեմբողա» օդանավակայանում ԱՍԱԼԱ-ի մարտիկներն իրականացրին «Կարին» գործողությունը։ Նրանք օդանավակայանում հարձակում կատարեցին ոստիկանատան վրա և պայթեցրին։ Եղան զոհեր: Այսօր պաշտպանության նախարարության որոշ ներկայացուցիչներ, սփյուռքից ժամանած հյուրեր և ԱՍԱԼԱ-ի մարտիկները Եռաբլուրում ոգեկոչում, հարգանքի տուրք էին մատուցում ԱՍԱԼԱ-ի մարտիկներին: Ելույթ ունեցավ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը, ով նշեց, որ․ «մարդկային ոճրագործության դեմ լռել չէր կարելի»: Ասաց՝ պայքարի արդյունքում է, որ այսօր արդեն կայացած բանակ ունենք։ «Վան» գործողության հրամանատար, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանն իր խոսքում նշեց, որ այսօրվա երիտասարդության մեջ տեսնում է ԱՍԱԼԱ-ի մարտիկների ոգին, ուրախանում է, որ իրենց ցանած սերմը ծիլեր է տալիս: «Ես վստահ եմ, որ մի…

Թուրքերը սևացնում են Անդրանիկ զորավարի կերպարը

Թրքական «Սաբահ» թերթը փորձում է աղավաղել Անդրանիկ զորավարի կերպարը։ Այդ իշխանամետ թերթի կայքը, որ հայտնի է հակահայկական քրոզչությամբ, անդրադարձել է Անդրանիկ զորավարին։ Կայքը տեղադրել է զորավարի նկարները, որոնց զուգահեռ նյութեր է շարադրել գրելով, թե Անդրանիկ զորավարը եղել է հայ պարտիզանների առաջնորդը և ռուսական բանակի հայ կամավորական զորամիավորումների հրամանատարը։ Այնուհետև նրան մեղադրում է Օսմանյան կայսրությանը մեջքից հարվածելու և խաղաղ բնակչության ջարդեր կազմակերպելու մեջ։
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ազատության համար պայքարող ազատամարտիկներն այսօր դադարեցրին տասնօրյա նստացույցը։ Արցախյան պատերազմի վետերանները բողոքի նոր փուլ են սկսում, ասել է նստացույցի կազմակերպիչ Գագիկ Սարուխանյանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 25-ից Երևանի Ազատության հրապարակում անժամկետ նստացույց էին սկսել մի խումբ ազատամարտիկներ՝ Վոլոդյա Ավետիսյանին և բոլոր քաղբանտարկյալներին բանտերից ազատելու պահանջով։ Հուլիսի 27-ին նստացույցի մասնակիցները սկսեցին կազմել Արցախյան պատերազմի այն վետերանների ցուցակը, ովքեր պատրաստ են բողոքի նոր ակցիաներ սկսելու։ Հուլիսի 29-ին նրանց թիվը հասել էր հարյուրի։ Բողոքի ակցիաների անցկացման արդյունքներն ամփոփելով, «Իրավունք և համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանն ասել է, որ Վ․ Ավետիսյանի կողմնակիցներին ի սկզբանե պարզ էր, որ իշխանությունները չէին կատարելու իրենց պահանջը։…

Ընդդիմադիրները Սահմանադրության փոփոխության դեմ

Սահմանադրության փոփոխության դեմ միավորվել են ընդդիմադիր ուժերը։ Վանաձորում ձևավորվում է սահմանդրության փոփոխությունների դեմ պայքարող խումբ։ Նախաձեռնող խումբը վստահեցնում է, որ լինելու են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ: Նախաձեռնության անդամներից Հիմնադիր խորհրդարանի Լոռու մարզային գրասենյակի ղեկավար Հովհաննես Ղազարյանն ասել է, որ խաղաղ պայքարի ձևն են ընտրել, կազմակերպելու են հավաքներ, երթեր, քաղաքացիական անհնազանդության պայքարի տարբեր մեթոդներ, իսկ եթե իշխանությունը սադրանքների դիմի, ապա համապատասխան պատասխան են տալու։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի համոզմամբ՝ գործող Սահմանադրության նորմերը չեն պահպանել իշխանությունները։ Սաքունցը գտնում է, որ պետք է պահպանել գործող Սահմանադրությունը, քանի որ փոփոխությունները մեծ ռիսկեր են պարունակում:

Երկընտրանք «ազգի» եւ «համայնք»ի միջեւ

Որո՞ւն երկիրն է այս։ Մե՞ր, թէ ոչ մեզ սպանողներուն։ Տարակուսելու պատճառ չկայ, սա մեր երկիրն է։ Երկիր՝ որու վրայ գրուած է մեր ազգի պատմութիւնը։ Ջրհեղեղի աւարտին Նոյան Տապանը մեր լեռներուն վրայ խարսխեց։ Արձակած աղաւնին մեր ձի­թենիէն ճիւ­ղով մը վե­րադար­ձաւ։ Մեր նա­խահայ­րերն էր, որ Արա­րատեան Դաշ­տէն տա­րածուեցան ամ­բողջ Հա­յաս­տա­նի տա­րած­քին։ Հայկ նա­հապետ հոս է, որ կռուեցաւ Բե­լին դէմ։ Մես­րոպ Մաշ­տոց հոս է, որ հայ ժո­ղովուրդին նուիրեց եր­կա­թագիր տա­ռերը մեր։ Այս հո­ղերու վրայ է, որ Մա­րիամ Աս­տուածա­ծին կամ հրէից Նա­զով­րե­ցի թա­գաւո­րը հա­յացաւ։ Հայ շի­նարա­րի ճար­տար ձեռ­քե­րով կա­ռուց­ւած վան­քե­րու մէջ թարգմա­նիչ վար­դա­պետ­նե­րը Աս­տուածա­շունչը հա­յացու­ցին։ Այստեղ ծնաւ գրա­կանու­թիւնը մեր եւ երաժշտու­թիւնը։ Բազ­մա­հազար տա­րինե­րով կը…
Մեր երկրում անարդարությունների բախվում ենք բոլոր բնագավառներում՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, բարոյական և այսպես շարունակ։ Այսօր բարոյական պայքարի են դուրս եկել մարդիկ, ովքեր ամենաարժանին են արժանավայել կյանքով ապրելու համար՝ մեր երկրի պաշտպանները՝ ազատամարտիկները։ Նրանք անարդարության ճիրաններից փրկել են ուզում մի մարդու, ով երկիրն է փրկել ոչնչացումից։ «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» քաղաքացիական նախաձեռնությունը հուլիսի 25-ից Ազատության հրապարակում շարունակում է նստացույց անցկացնել: Նախաձեռնության հանձնախմբի անդամ Գագիկ Սարուխանյանն այսպես ներկայացրեց նստացույցի ընթացքը․«Հնարավոր է այսօր հիմնավորենք, որ արդեն հասել ենք նպատակին, կամ նստացույցը շարունակելու իմաստ չունի և դադարեցնենք, սակայն հնարավոր է, որ դեռ երկար նստենք: Ամեն երեկո մենք հանդիպում ենք, քննարկումներ ենք անում, բայց դեռ…
Վենետիկի հանձնաժողովը քննարկել է սահմանադրական փոփոխությունները և ներկայացրել է իր կարծիքն ու առաջարկները 1-7 գլուխների վերաբերյալ։ Առաջարկների թվում է վերացնել երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը ամենաշատ քվեները ստացած երկու կուսակցությունների միջև: Դատական համակարգում հանձնաժողովն անթույլատրելի է համարում դատավորների և վճռաբեկ դատարանի նախագահների նշանակման և աշխատանքից հեռացման հարցում քաղաքական մարմնի միջամտությունը: Վենետիկի հանձնաժողովը առաջարկում է Հայաստանի իշխանություններին շարունակել քննարկումները բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ՝ պարզաբանելու թյուրըմբռնումները և բարեփոխումների օգտին հնարավորինս լայն աջակցություն ապահովելու համար: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն գտնում է, որ լայն կոնսոլիդացիա, ինչը կարևորում է Վենետիկի հանձնաժողովը, գոյություն չունի։
Հայ գործարար, ազգային գործիչ և հայրենիքի մեծ նվիրյալ Լևոն Հայրապետյանի դեմ խարդախության գործով ներկայացված մեղադրական եզրակացությունը չի հաստատել դատախազությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանին: Փաստաբանը նշել է, որ խարդախության մեղադրանքը հիմնված է եղել Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մոր ցուցմունքի վրա։ Լևոն Հայրապետյանին մեղադրանք էր ներկայացվում, իբր նա Իզմեստևից խարդախությամբ 700 հազար դոլար է հափշտակել։ «Դատախազը հաղորդել է, որ խարդախության մեղադրանքով Հայրապետյանի դեմ հարուցված գործը վերադարձվել է քննչական կոմիտե առանց հաստատման՝ ապացույցների անբավարարության հիմքով», - ասել է փաստաբանը:
Վերջին օրերին հայ-ադրբեջնական շփման գոտում կրակի դադարեցման ռեժիմը մի քանի անգամ խախտվել է։ ԼՂՀ ՊԲ-ը հայտատարարել է 140 կրակոցի, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն՝ 91 կրակոցի մասին։ ԼՂՀ-ից ստացած տվյալների համաձայն, հրադադարը խախտել են ադրբեջանական զինծառայողները, որոնք հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զենքերից, այդ թվում՝ նռնականետերից ու ականանետերից արձակել են ավելի քան 2500 կրակոց։ ԼՂՀ ՊԲ առաջավոր ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ իրավիճակը և շարունակում են հաստատակամորեն պաշտպանել մարտական դիրքերը, ասվում է ԼՂՀ ՊԲ-ի հաղորդագրության մեջ։ Սակայն այսօր ադրբեջանական կողմն, իր հերթին, հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը խախտել է հայկական կողմը։ Ադրբեջանի զինծառայողները գրանցել են հրետակոծություն Ղազախի շրջանի Գայմաղլու գյուղի տարածքում տեղակայված իրենց…
Էջ 14, 14-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: