Ստորև ներկայացնում ենք 2015 թվականի մայիսի 24-25-ին Պրահա քաղաքում Միջազգային համաժողովում Պորտուգալիայի Կոմկուսի միջազգային հարաբերությունների ու գործադիր խորհրդի անդամ Ալբանու Նունեշի ելույթից հատվածներ: Այդ համաժողովը կազմակերպել էր Չեկոսլովակիայի Կոմկուսը: Պորտուգալիայի Կոմկուսի տեսակետի համաձայն, աշխարհի ներկա վիճակն ունի հիմնական չորս բնութագիր՝ 1․Սովետական Միության բացակայության հետևանքները և սոցիալիզմի պարտությունը, շահագործողների հակահարձակումը և իմպերիալիզմի ոտնձգությունները, 2․կապիտալիզմի ճգնաժամի խորացումը, որն ընդգրկում է պարբերական ու երկարատև ճգնաժամեր, 3․Չինաստանի տնտեսության վերելքը, 4․մասսաների և աշխատավորների դիմակայությունը հատկապես Լատինական Ամերիկայում և Եվրոպայում, որոնք հանգեցրել են դրական առաջխաղացումների: Մենք ապրում և պայքարում ենք խիստ անկայուն ժամանակահատվածում, օրըստօրե պարզ է դառնում, որ իմպերիալիզմի ամենահետամնաց ու ագրեսիվ մասը կապիտալիզմի ճգնաժամից դուրս…
Սկիզբը՝ սեպտեմբերի 09, 2015 թ․ Քրդական մազրիկ ցեղի ցեղապետ Շարաֆը պատիժ էր դարձել Վասպուրականի, մասնավորապես Աղբակի հայության համար: Նա մշտապես զբաղված էր հայերի սպանությամբ ու թալանով: Նիկոլ Դումանը պլան է կազմում՝ արյունախում ցեղապետին իր մարտական ջոկատի հետ ոչնչացնելու համար: Դա միանգամայն ճիշտ որոշում էր ոչ միայն հայերին այդ գազաններից ազատելու, այլև քրդական մյուս ցեղերին զսպելու համար: Մազրիկ ցեղի բնակատեղին Խանասորն էր, մի ոչ մեծ գոգավորություն՝ շրջապատված բլուրներով: Հարձակումը սկսելուց մի քանի օր առաջ արշավանքի ղեկավարությունը Նիկոլ Դումանից վերցվում ու հանձնվում է Վարդանին: Հայերը շրջապատում են մազրիկի կացարանը և կրակ բացում վրանների վրա: Քրդերի բնակավայրը գրավվում է, բայց պարզվում է, որ…
 Սկիզբը՝ 08 սեպտեմբերի 2015 թ․ ՀՀ դաշնակցության պատմությունն ուսումնասիրողը տպավորություն է ստանում, որ այդ կուսակցությունն այդպես էլ չձևավորեց իր նպատակները: Ծրագրային հռչակումներ, հայտարարություններ՝ որքան ուզես, իսկ ձևավորված, միս ու արյուն ունեցող սկզբունքներ գրեթե չկան: Դա թերևս հետևանք է այն բանի, որ դաշնակցության վերնախավը հենց սկզբից նեղ կուսակցական շահերը ներկայացրեց որպես համազգային և, որպես կանոն, վերջինը ենթարկեց առաջինին: Այդ անելու համար օգտագործվեցին զանազան միջոցներ: Նույնիսկ դաշնակցության գլխավոր նշանաբանն էր ենթարկված նշված խնդրին: «Մահ կամ ազատություն» կարգախոսով ՀՀԴ իր ղեկավարությամբ ումի՞ց էր ձգտում ազատել հայ ժողովրդին: Թուրքական լծի՞ց: Դաշնակցությունը միշտ էլ դեմ է եղել Թուրքիայից անջատվելուն: Նա Հայաստանի անկախության հարցն առաջ քաշեց…

Սոցիալիզմի գաղափարները 21-րդ դարում

Արդի աշխարհում յուրաքանչյուր պարզորոշ բանում նշմարվում է սոցիալիզմի ուրվագիծը։ Սոցիալիզմը բարերար ազդեցություն է թողնում շատ երկրներում։ Անառարկելի են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հաջողությունները։ Երկիրը Կոմկուսի ղեկավարությամբ դարձել է համաշխարհային առաջնակարգ տերություններից մեկը։ Այնտեղ կառուցված է արդյունաբերական և գիտատեխնիկական արդիական հզոր բազա, ոսկու և արտարժույթի պաշարներն ամենահարուստն են աշխարհում։ Հաջողությամբ զարգանում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը, որը ոչ վաղ անցյալում, դեռևս 20-րդ դարի 60-70-ական թթ․ պարտության մատնեց ԱՄՆ-ի զավթիչներին։ Սոցիալիզմի կառուցման գործում մեծ հաջողությունների է հասել Կուբայի Հանրապետությունը, ի հեճուկս Մ․Նահանգների դեռևս 1959 թ․ սկսած մոտ 50-ամյա տնտեսական շրջափակման, որի հասցրած վնասը գերազանցում էր 93 մլրդ դոլարը։ Հետհեղափոխության տարիներին Կուբայում կյանքի միջին տևողությունը…
Հայոց ցեղասպանությունից հետո հարյուր տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել հայ ժողովրդի ճակատագրում, նրա վիճակում և ապագայի ձգտումներում ու հնարավորություններում: Առաջին հայացքից թվում է, թե շատ բան, բայց իրականում՝ գրեթե ոչինչ: Համենայնդեպս, հայն այսօր ավելի քիչ չէ վտանգված, քան էր 1910-ական թվականներին: Մեծ տերությունների նույն գարշելի եսակենտրոն քաղաքականության առկայություն, որը, չգիտես ինչու, մեր պետական ու քաղաքական այրերի կողմից ընկալվում է հրճվանքով և հրամցվում է, թե «արդի բարոյականացված աշխարհում, միջազգային կազմակերպությունների առկայության պայմաններում բացառվում է ոչ միայն ցեղասպանությունն, այլև հայ ժողովրդի հանդեպ որևէ ոտնձգություն»: Երկիր մոլորակի տիրակալը՝ ԱՄՆ-ը, մեզ համար անվտանգության երաշխիք չէ, քանի որ Թուրքիան և Կասպից ծովի նավթի բուրմունքը շատ…
Սահմանային միջադեպերի վերաբերյալ հարցազրույց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ: -Պարոն Գրիգորյանց, վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական սահմանին անհանգիստ վիճակ է: Ինչով եք պայմանավորում հակառակորդի ակտիվացումը և ի՞նչ վտանգ եք տեսնում այս ամենում: -Սա սովորական դարձած երևույթ է, սովորական դարձած հրաձգություն: Դա շարունակվում է ամեն տարի, շարունակական կերպով և հազարավոր անգամներ խախտվում է հրադադարը: Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ մենք հայերիս շատ հզոր պատասխան չտանք թշնամուն, ցույց չտանք մեր ուժը, որովհետեւ չի կարելի թշնամու հետ մեղմ խոսել, թե լավ էլի, մի՛ արա այդպես: Ո՛չ, հարկավոր է ուժ ցույց տալ, եթե մի անգամ կրակեց, մենք պետք է տասը անգամ լավ զարկենք ու…
Սեպտեմբերի 5-ին Բեռլինում տեղի է ունենալու գերմանական Հենրիխ Բոյլ հիմնադրամի կազմակերպած «Անցյալի ներկան․ 1915 թ․ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով խորհրդաժողով։ Քննարկման հիմնական թեմաներն են՝ Հայոց ցեղասպանությունը, վերապրածների հուշերը և ինչպես պետք է անդրադառնալ այդ հարցերին այսօր։ Ելույթ են ունենալու հայ, թուրք և գերմանացի բանախոսներ։ Հանդես են գալու նաև Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը և այլ պատգամավորներ, հաղորդում է Արմենպրեսը։

Իմ հին ու ջերմ Երևանը․ Քաղաքական ֆելիետոնի փորձ

Հարգելի ընթերցող, ընդունենքՙ ես ձեր ուղեկիցն եմ, եկեք միասին շրջենք Հայաստանով... Դեռևս խոսքս չէի ավարտել, տեղի ունեցավ հրաշք. աչքիս առջև կինոժապավենի պես բացվեց 20-ական թվականների Երևանը` իր մռայլ տեսքով, ամենուրեք ընչազուրկ փախստականներ, որբեր, պատերի տակ անօթևան հիվանդներ: Ուղեկիցներիցս մեկը դիմեց ինձ. «Այլևս չեմ կարող տանել այս ողբալի երևույթը»: Քայլեցինք դեպի կենտրոն, հեռվից երևաց Ղանթարը` Երևանի ամենամեծ շուկան: Մի կողմում բերդի փողոցն էր, Աֆրիկովների տունը, դիմացը Ցախի փողոցն էր, Կոնդը և Ձորագյուղը, դիմացը Կոզեռնն էՙ գերեզմանոցը, քիչ ներքև Սիլաչի ներկատներն էին, դիմացը Դավայաթաղ իջևանատունը: Մոտեցանք կենտրոնին, որը կոչվում էր «Շհար». այստեղ էին «Գրանդ հոթել» հյուրանոցը, «Չարխի փողոցը», ֆայլաբազարը, «Բուլվարը», շարունակվում էր…

Նեոլիբերալիզմը և մարդու իրավունքները

Մարդու իրավունքների հռչակագիրը միջազգային պայմանագիր է, որը 1948 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատվել է ՄԱԿ-ի ընդհանուր համագումարում: Այդ հռչակագիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ուղղակի արդյունքն էր, որն առաջին անգամ համաշխարհային մակարդակով նշում էր այն իրավունքները, որոնց մարդն արժանի է: Հռչակագիրը բաղկացած էր 30 կետից, որը բացատրում էր ՄԱԿ-ի տեսակետները մարդու իրավունքների մասին: Այդ հայտարարության կետերը ճշտում են բոլոր երկրներում մարդու քաղաքացիական, մշակութային, հասարակական, քաղաքական, տնտեսական իրավունքները: Շատ մասնագետների համար այդ կետերի գործադրումը պարտադիր է և միջազգային օրենքի ու իրավունքի արժեք է ներկայացնում, մեծ մասշտաբով այն ընդունվել է ու երկրների վարկի չափանիշ է համարվում: Մարդու իրավունքների հռչակագիրը մարդկության մեծ ձեռքբերում է։ Իսկ իրականում…
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 24.0%-ով: Ոչ թե 2.4 կամ գոնե 3 տոկոսով, այլ 24 տոկոսով: Ներմուծումն էլ կրճատվել է 30.7%-ով: Արտահանումը, որն առանց այն էլ խայտառակ վիճակում է, կրճատվել է 4.4 անգամ: Բնականաբար, կառավարության ներկայացուցիչները, իշխանության սպասարկուները կսկսեն մեզ համոզել, բացատրել, որ այս անկումն իրականում աճ է, առաջընթաց, և որ շուտով ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ նոր վերահաշվարկ կլինի, և բոլորովին այլ պատկեր կլինի:Իսկ որ Հայաստանի տնտեսության համար չափազանց բացասական ազդանշաններ են գալիս Ռուսաստանից և Ղազախստանից, իշխանությունները թքած ունեն: Ռուբլին լողալով անկում է ապրում, ղազախական թենգեն կրկին գլորվեց անդունդը: Մեկ օրվա ընթացքում թենգեն արժեզրկվեց 33 տոկոսով։ Այս լուրերը իշխանությանը վերահսկվող լրատվամիջոցներով…

Ուխտի հարյուրամյակ, հետո ի՞նչ․ քրդական հարց

Պետք է իրապաշտ լինել, երբ հարցը վերաբերում է քրդական հարցին։ Նայեք այսօրվա Թուրքիայի Հանրապետության քարտեզը և կտեսնեք, որ մեր հազարամյա պապենական հողերի վրա (Արևմտյան Հայաստան) ապրում է ավելի քան 15 մլն քուրդ (եթե ոչ ավելի), որոնց անբաժան մասնիկն են նաև քրդացած մեր հայազգի եղբայրներն ու քույրերը, որոնք կամա թե ակամա ենթարկվել են իմացական-հոգեբանական և շատ հաճախ ֆիզիկական ցեղասպանության, հետևաբար պարտադրված են թաքուն ապրելու։ Մուստաֆա Քեմալի նորահաստատ հանրապետությունը քրդերի կատարած «ազնիվ գործի մասնակցության», այլ խոսքով՝ Հայոց ցեղասպանությանն իրենց գործուն մասնակցության համար, նրանց վարձատրեց՝ որդեգրելով քրդական անընդմեջ և շարունակական բնաջնջման քաղաքականությունը։ Քրդերը, որոնք կարծում էին կամ երազում էին տիրանալ որոշ ինքնավարության և…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: