Իմպերիալիզմ

Հայաստանում մենք տեղյա՞կ ենք իմպերիալիզմի ազդեցության ու գործելաոճի մասին: Շատերին թվում է, թե այս երևույթն անցյալում է արդեն ու այսօր գոյություն չունի, մինչդեռ դրա մասին մեր մտավորականների ու վերլուծաբանների չիմացությունը պատճառ է դառնում, որ չկարողանանք տնտեսական ու քաղաքական հարցերը լիակատար կարգավորել: Այդ պատճառով որոշեցինք ինչ-որ չափով խոսել իմպերիալիզմի մասին և որոշ տեղեկություններ հաղորդել: «Շուկայի անտեսանելի ձեռքը՝ իմպերիալիզմը երբեք չի կարող աշխատել առանց ուժեղ անտեսանելի բռունցքի: Այդ անտեսանելի բռունցքի անունը, որն ապահովում է կապիտալի անվտանգությունը, Ամերիկայի բանակ է, Ամերիկայի օդուժ և այլն»: Սրանք Նյու Յորք Թայմս թերթի ամերիկացի մի լրագրողի խոսքերն են, ում կարծիքով անհրաժեշտ է իմպերիալիզմի մասին խոսելիս անդրադառնալ դրան:…
Հիմնադիր խորհրդարանը ակտիվորեն մասնակցում և արձագանքում է Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական կյանքի բոլոր իրադարձություններին։ Վերջին մեկ ամսում ծայր աստիճան սրվել է մեր պետության սահմաններում տիրող մշտական լարվածությունը, շատերը պատերազմի սկիզբ են հայտարարում։ Սակայն ամենամեծ վտանգը միջազգային օտար ուժերի պարտադրանքն է մեզ՝ Արցախի հարցի վերաբերալ։ Թեև ՀՀ բարձր ատյանների բոլոր քաղաքական գործիչները հայտարարում են, որ Արցախի հարցն իր պատմական լուծումն արդեն ստացել է, այնուամենայնիվ շատ քաղաքագետներ չեն թաքցնում մտավախությունն այն մասին, որ մեր սահմանների երկայնքով օտարերկրյա «խաղաղապահ զինվորական ուժերի» տեղակայման վտանգ կա, որի դեպքում Հայաստանը պատմական նոր և վատ շրջադարձային փուլ կարող է մտնել։ Այդ մտավախությամբ էլ Հիմնադիր խորհրդարանի անդամ,…
Երեկ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ-ASALA) «Եղիա Քեշիշյան» մարտախմբի փարիզյան գործողության տարեդարձն էին նշում Հայկական հարցի լուծման գործին լծված նվիրյալները։ Նահատակ Եղիա Քեշիշյանի 1981 թ.-ի սեպտեմբերի 17-ին Իրանի բանտում գնտակահարությունից ճիշտ մեկ շաբաթ հետո, սեպտեմբերի 24-ին, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ-ASALA) «Եղիա Քեշիշյան» անվանումը կրող չորս հոգանոց մարտախումբը (Վազգեն Սիսլյան, Գևորգ Գյուզելյան, Արամ Բասմաջյան, Հակոբ Ջուլֆայան) գրավում է Փարիզի թուրքական հյուպատոսարանը: Գրոհի սկզբում փոխհրաձգության հետևանքով մարտական խմբի ղեկավար Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը ծանր վիրավորվում են, սակայն մարտախումբը համախմբվում և կարողանում է իրադրությունը հսկողության տակ առնել: Հյուպատոսարանը գրավման տակ է պահվում 15 ժամ, մինչև ֆրանսիական կառավարության ներկայացուցիչները խոստանում…

Նորատ Տեր-Գրիգորյանց․«Կառավարման համակարգն է սխալ»

«Ամենակարևորն այն է, որ Հայաստանը ձեռք բերեց անկախություն, երկիր, որը կախված չէ որևէ այլ պետությունից, անկախ, սուվերեն երկիր, որը ղեկավարվում է իր իշխանության կողմից և գործում է իր կանոնների ու օրենքների շրջանակներում, ապրում է իր մշակույթով, իր հնարավորություններով և արժեքներով՝ կարեցածի չափով: Սա կարևոր է, որ ոչ ոք հրաման չի արձակում, որ երկիրը չի վախենում որևէ բան անել, նա անկախ հանրապետություն է՝ իր սահմաններով, իր զինված ուժերով, որն ուժեղ է և ապահովում է երկրի անվտանգությունը»: Սրանք Հայաստանի Զինված ուժերի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի պատկերացումներն են անկախ պետության մասին: ՀՀ Անկախության տոնը մեծ խորհուրդ ունի՝ անցած…
Իրան-Եվրասիա ուսումնասիրությունների գիտական խորհրդի հերթական նիստերից մեկում հրավիրված էր Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքական տնտեսության և միջազգային հարաբերությունների դասախոս, պրոֆեսոր Ստանիսլավ Տկաչենկոն: Քննարկման թեման էր՝ «Ներկայում Ռուսաստանի դիվանագիտությունը և նրա տեսակետները Իրանի մասին»: Պրոֆեսորը նախ՝ ներկայացրեց իր տեսակետները, այնուհետև մասնակիցներն արտահայտեցին իրենց կարծիքները: Ներկայացնում ենք այդ նիստում հնչած կարևոր մտքերը: Պրոֆեսոր Տկաչենկոն այն կարծիքին է, որ Իրանն ունի մեծ բնակչություն և մեծ տնտեսություն։ Ռուսաստանը ցանկանում է ամրապնդել և ընդարձակել իր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ, հարաբերություններ, որոնք, կարծես, ոչնչացվել են: Ռուսաստանը չի ցանկանում կորցնել իր զինամթերքի շուկան Իրանում, միևնույն ժամանակ ցանկանում է Իրան արտահանել այն ապրանքները, որոնք տնտեսական շրջափակման…

Թուրքը ստեղծելուդ համար չե՞ս ամչնար, Աստվա՛ծ․․․

Հրանտ Դինքի հիշատակին Այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է։ Պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն տպագրվող «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը հայտնի էր իր համարձակ ելույթներով ու հոդվածներով, որոնցում միշտ ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, խոսքի ազատության, ազգային փոքրամասնությունների իրավունքների, և հատկապես հայ համայնքի իրավունքների հարցը։ Հրանտ Դինքն ամբողջ կյանքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, սակայն անվախ շարունակում էր իր պայքարը։ Հայոց ցեղասպանության հարցում չէր ընդունում Թուրքիայի պաշտոնական տեսակետը, պայքարում էր հանուն պատմական արդարության։ Նա հալածվել է, 2005 թ․ դատապարտվել է վեցամսյա պայմանական բանտարկության։ 2007 թ․ հունվարի 19-ին Ստամբուլի իր խմբագրատան մոտ թուրք ստահակի գնդակից զոհվել է։ Թուրք…

Հայ ժողովրդի պատմություն․ Ո՞րն է իրականությունը

Սկիզբը՝ 11 սեպտեմբերի, 2015 Հայդուկային շարժման ոխերիմ թշնամի էին երիտթուրքերը, որոնք հետևողական ճնշում էին գործադրում դաշնակցության վրա այդ շարժումը վերացնելու համար: Թուրքական բուրժուազիայի մեծապետականությունը կրող այդ կուսակցությունը վճռականապես դեմ էր կայսրության ժողովուրդների ազատագրական պայքարին՝ ինչ ձևով ու բնույթով էլ որ այն դրսևորվեր: Երիտթուրքերի Տարոնի կոմիտեն գտնում էր, որ հայդուկությունը խանգարում էր իր աշխատանքին, որովհետև այդ շարժման պատճառով կառավարությունը Տարոնում մեծաթիվ զինվորական և ժանդարմական ուժեր էր պահում, գործում էր լրտեսական բազմամարդ ցանց, որոնք ահաբեկում էին զանգվածներին ու խոչընդոտում նրանց եռանդը: Բացի այդ, գնալով մեղմանում էին հայդուկների ու քրդերի հարաբերությունները, երկուստեք ձգտում էր առաջանում համատեղ ուժերով պայքարելու թուրքական տիրապետության դեմ, ինչից ամենից…

Նոր գաղութատիրություն՝ Հունաստան և Ուկրաինա

Եվրոպայում ի հայտ է գալիս գաղութացման նոր ձև։ Ոչ այն ձևը, որն իրականացնում է զինված բռնազավթումը, ինչպես տեղի էր ունենում 19-րդ դարում, ոչ էլ տնտեսական գաղութացումը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մշակել էր Մ․Նահանգները, երբ ղեկավարության և ռազմական օկուպացման ծախսերը փոխարինվեցին քաղաքական որոշումներով, այսինքն՝ կառավարումն իրականացնում էր տեղի զիջող էլիտան, որը տեղական ռեսուրսները բաշխում էր գաղութատերերի շահերից ելնելով։ 21-րդ դարի գաղութացումը ֆինանսական ակտիվների հանձնման միջոցով կատարվող գաղութացում է։ Դա գաղութատերերի նշանակած պետական կառավարողների իրականացրած երկրի թալանն է, որպեսզի գաղութատերերը կարողանան գործընթացները ղեկավարել տեղերում՝ դրա փոխարեն գաղութացված երկրին տալով որոշ ֆինանսական ակտիվներ։ Գաղութացման այս նոր ձևը ապահովվում է վարկավորման մեխանիզմի միջոցով…

«Ո՛չ»-ի ճակատի համաժողովը

Այսօր տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումներ՝ Հայաստանի մի շարք կուսակցությունների, միությունների և խմբավորումների մասնակցությամբ, որոնք իրենց դիրքորոշումն ու տեսակետներն են հայտնել երկրի նախագահի նախաձեռնությամբ իրականացվող գործող Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ։ Հայաստանի քաղաքական ուժերը միավորվել են «Չե՛նք անցկացնի» խորագրով գումարված «Ո՛չ»-ի ճակատի համաժողովի ներքո։ Այս բաց քննարկումները, թերևս, այսօր Հայաստանի քաղաքական իրադրության ամենահրատապ վերլուծություններն էին։ Համաժողովի տեսանյութը՝ այստեղ․ http://www.1in.am/1717828.html
Ստորև ներկայացնում ենք 2015 թվականի մայիսի 24-25-ին Պրահա քաղաքում Միջազգային համաժողովում Պորտուգալիայի Կոմկուսի միջազգային հարաբերությունների ու գործադիր խորհրդի անդամ Ալբանու Նունեշի ելույթից հատվածներ: Այդ համաժողովը կազմակերպել էր Չեկոսլովակիայի Կոմկուսը: Պորտուգալիայի Կոմկուսի տեսակետի համաձայն, աշխարհի ներկա վիճակն ունի հիմնական չորս բնութագիր՝ 1․Սովետական Միության բացակայության հետևանքները և սոցիալիզմի պարտությունը, շահագործողների հակահարձակումը և իմպերիալիզմի ոտնձգությունները, 2․կապիտալիզմի ճգնաժամի խորացումը, որն ընդգրկում է պարբերական ու երկարատև ճգնաժամեր, 3․Չինաստանի տնտեսության վերելքը, 4․մասսաների և աշխատավորների դիմակայությունը հատկապես Լատինական Ամերիկայում և Եվրոպայում, որոնք հանգեցրել են դրական առաջխաղացումների: Մենք ապրում և պայքարում ենք խիստ անկայուն ժամանակահատվածում, օրըստօրե պարզ է դառնում, որ իմպերիալիզմի ամենահետամնաց ու ագրեսիվ մասը կապիտալիզմի ճգնաժամից դուրս…
Սկիզբը՝ սեպտեմբերի 09, 2015 թ․ Քրդական մազրիկ ցեղի ցեղապետ Շարաֆը պատիժ էր դարձել Վասպուրականի, մասնավորապես Աղբակի հայության համար: Նա մշտապես զբաղված էր հայերի սպանությամբ ու թալանով: Նիկոլ Դումանը պլան է կազմում՝ արյունախում ցեղապետին իր մարտական ջոկատի հետ ոչնչացնելու համար: Դա միանգամայն ճիշտ որոշում էր ոչ միայն հայերին այդ գազաններից ազատելու, այլև քրդական մյուս ցեղերին զսպելու համար: Մազրիկ ցեղի բնակատեղին Խանասորն էր, մի ոչ մեծ գոգավորություն՝ շրջապատված բլուրներով: Հարձակումը սկսելուց մի քանի օր առաջ արշավանքի ղեկավարությունը Նիկոլ Դումանից վերցվում ու հանձնվում է Վարդանին: Հայերը շրջապատում են մազրիկի կացարանը և կրակ բացում վրանների վրա: Քրդերի բնակավայրը գրավվում է, բայց պարզվում է, որ…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: