Հանրային խորհուրդը ս.թ. մայիսի 16-ին գումարել է խորհրդի նիստ, որի օրակարգի միակ հարցը վերաբերել է հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունների ընթացքին ու արդյունքներին, հնարավոր զարգացումներին, ընձեռած հնարավորություններին ու վտանգներին: Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրն իր տեսակետն է հայտնել տեղի ունեցած իրադարձությունների և դրա արդյունքում ստեղծված նոր իրողությունների վերաբերյալ՝ արձանագրելով փոփոխությունների դրական և մտահոգիչ կողմերը, միաժամանակ ընդգծելով կուտակված լիցքերը ճիշտ օգտագործելու, հասարակության սպասելիքներն արդարացնելու և երկիրը ճիշտ ուղով առաջ տանելու անհրաժեշտությունը։Հանրային խորհուրդը գլխավոր ձեռքբերում է համարել հատկապես այն, որ ժողովրդի մոտ վերականգնվել է հույսը ապագայի նկատմամբ: Հանրային խորհրդի անդամները միաժամանակ կարծիք են հայտնել, որ ստեղծված աննախադեպ իրավիճակում չափազանց կարևոր էհասարակության մեջ այլակարծության ապահովումը,…
ՀՅԴ «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիր, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ՝ Աբո Պողիկյանը արտաքսվել է Դաշնակցության շարքերից։ Այս մասին նշված է Հունաստանի «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի տարածած հաղորդագրությունում: «Վերջին 20 տարիներին Պողիկյանը բազմիցս քննադատել է ՀՅԴ հայաստանյան կառույցի իշխանամետ գործունեությունը, դաշնակցության վարկանիշի անկումը կուսակցության որդեգրած սխալ ռազմավարության արդյունքը համարելով։ Աբո Պողիկյանը մանավանդ մեղադրվել է, որ Հայաստանյան համաժողովրդային շարժումի ընթացքին, Հրանդ Մարգարյանի գլխավորած ՀՅԴ հայաստանյան կառույցի սխալ քաղաքականությունը քննադատող հոդվածներ է տպագրել «Ասպարեզ» օրաթերթում»,-ասված է հաղորդագրությունում: Աղբյուրը՝ news.am լրատվական
Ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում յուրաքանչյուր հասարակություն բաժանվում է հարուստների և աղքատների, որտեղ հարուստները կազմում են հասարակության շատ քիչ տոկոսը, իսկ մեծամասնությունը լինում են հասարակ ժողովուրդը՝ աշխատավորները, մտավորականները և այլն: Լինում է գործազրկություն և ոչ ոք իրեն պատասխանատու չի զգում դրա համար: Հայաստանի վերջին տասնամյակում հենց նման իրավիճակ է եղել: Այդ իսկ պատճառով Հայաստանի հարստությունը և մեծ հնարավորությունները կենտրոնացած են փոքրաթիվ ընտանիքների ձեռքում և նրանց է նպաստում ազատ շուկայական հարաբերությունները, իսկ ժողովրդի մեծամասնությունը սոցիալապես մնում է անապահով: Ազատություն և արդարություն պահանջող ցուցարարները դժգոհ են նման իրավիճակից, սակայն դժբախտաբար լիդերների մեծ մասի մոտ, անկախ իրենց մարդկային ցանկություններից, տիրում է շահադիտական ու մարդու…
ՀՀ խորհրդարանում երեկ տեղի ունեցած վարչապետի ընտրություններում «Ելք» խմբակցությունից առաջադրված միակ թեկնածուն` Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ, իսկ ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ` կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ` 56: Հայաստանյան իրավիճակի նման շրջադարձի մասին «Իրավունքը» զրուցեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ հետ: «ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՈՐԵՎԷ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ» –Պարոն Զատուլին, Նիկոլ Փաշինյանն ինչքան էլ փորձում է վստահեցնել, որ կարեւորում է հայ-ռուսական հարաբերությունները, այլեւս հաշտվել է այն իրողության հետ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ է, բայց այս օրերին ակնհայտ էր պրոամերիկյան ոգեւորությունն ու աջակցությունը նրան, ինչն այլ բան է վկայում: Հնարավոր համարո՞ւմ…
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 1-ի հատուկ նիստում կայացած բաց քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ելք» խմբակցության կողմից վարչապետի միակ թեկնածու առաջադրված Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր: «Ծառուկյան» դաշինքը և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էին, որ սատարելու են ՀՀ վարչապետի «Ելք» խմբակցության թեկնածուին: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն (ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հայտարարեց չքվեարկելու մասին). ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն ունի 58 մանդատ: 58 պատգամավոր ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունը ԱԺ…
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ: Կրեմլը գոհունակությամբ Է նշում, որ Հայաստանում իրադրությունը չի գնում ապակայունացման ճանապարհով, ակնկալում Է կայունության պահպանումը եւ քաղաքական կոնսենսուսի ձեռքբերումը: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը: «Առայժմ մենք տեսնում ենք, որ իրադրությունը բնավ չի ընթանում ապակայունացման ճանապարհով, ինչը գոհացնող Է»,-լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ընդգծել Է. «Այն ամենը, ինչ տեղի Է ունենում Երեւանում, մեր հայ բարեկամների, գործընկերների ու դաշնակիցների ներքին գործն Է: Այն շատ թանկ գործընկեր Է մեզ համար, որի հետ մենք շատ լայն կապեր ունենք ե՛ւ տնտեսության, ե՛ւ մշակույթի բնագավառում եւ այլն, եւ այլն»: «Մենք հուսով ենք, որ երկրում կպահպանվի կարգուկանոնը,…
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, Երևանի տարբեր հատվածներում ապրիլի 23-ին շարունակվում են Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-ից նախաձեռնած ակցիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքի մասնակիցները փակել են երթևեկությունը Ռուբինյանց, Նալբանդյան-Սայաթ-Նովա, Սարյան փողոցներով, Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հատվածը, Հաղթանակի կամուրջը: Երթերում ներգրավված են նաև ուսանողներ: «Վաղ առավոտյան Երևանի պետական համալսարանի բակում են հավաքվել մի խումբ ուսանողներ Հայաստանի պետական տնտեսագիտական, Մ. Հերացու անվան բժշկական և Երևանի պետական համալսարաններից: Նրանք հանդես են եկել տարբեր վանկարկումներով և շարժվել անհայտ ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանը: Նրա խոսքով` նախորդ շաբաթ ԵՊՀ-ում իրականացվող դասապրոցեսին մասնակցել է ուսանողների 20/30 տոկոսը:…
«Դա ամբողջ մարդկության շահերից է բխում, սա այն ոլորտն է, որը կարող է միավորել մեզ», - ասել է ՌԴ նախագահը: «Այո, դա այդպես է», - պատասխանեց նախագահը: «Ինչպես ձեզ հայտնի է, ծրագիրը իրականացվելու է մինչեւ 2030 թվականը ... Վերջնական անդրադարձները տեղադրվում են ֆեդերացիայի տիեզերանավերի վրա եւ հետազոտությունն ու զարգացումը շարունակվում է լուսնային ծրագրի համար օգտագործվող գերհզոր հրթիռ կառուցելու համար, ուստի մենք չենք կարող կասկածել կշարունակեն աշխատել եւ իրականացնել այս ծրագիրը: «Մի լուսնային զննում կլինի առաջինը, ապա լույսի մոդուլները կբարձրանան, առնվազն այն, ինչ պլաններն են»: Այս գերծանր տիեզերանավի ուսումնասիրությունները ուժի մեջ են լուսնային ծրագրում օգտագործելու համար, ուստի կասկած չի կարող լինել,…
Քաղաքական ու հասարակական հարցերի մասին վիճելիս շատ ենք լսում աջերի ու ձախերի մասին: Սա ընդհանուր մի հասկացողություն է և ապացուցված է, որ ձախերը միշտ պաշտպանում են այն տնտեսական ու քաղաքական մոտեցումները, որոնք բխում են աշխատավորների շահերից, իսկ աջերը իրենց շահերից ելնելով միշտ դեմ են եղել ու դեմ են լինելու նման մոտեցումներին, նրանք պաշտպանում են այն քաղաքականությունները, որոնք ապահովում են դասակարգային հասարակությունը և ահռելի տարբերությունը, հատկապես մեր փոքրիկ Հայաստանում: Դա պարզ նկատվում է նրանց ընտրական կամ կուսակցական ծրագրերում: Իհարկե ժողովրդի մոտ աջերը միշտ աշխատում են իրենց ժողովրդական ձևացնել՝ կատարելով որոշ բարեգործական աշխատանքներ և օգնել փոքր թվով աղքատների: Մեծահարուստները ցանկանում են միշտ,…
Հարցումն անցկացվել է փետրվարի 22-ից մինչեւ մարտի 10-ը: Լատինական Ամերիկայի աշխարհաքաղաքական ռազմավարական կենտրոնը CELAG- ը պատրաստել է Կոլոմբիայում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ երկրորդ քանակական հարցումների անցկացումը, որի առաջին փուլը նախատեսված է մայիսի 27-ին: Այս նոր աշխատանքը բացի նաեւ փետրվարի 28-ին հրապարակված առաջին հետազոտության եւ որակական հարցումների, հրատարակվել է մարտի 21-ին: Երեք փաստաթղթերը կարելի է ուսումնասիրել CELAG- ի կայքում (www.celag.org): CELAG Leandro Caruso- ի Հասարակական կարծիքի տարածքի համակարգողի գլխավորած ուսումնասիրությունը բաղկացած է եղել 2500 դեմ առ դեմ հարցազրույցներից, որոնք արտահայտվել են քվեարկության պատրաստակամության մասին: Այսինքն, այն մերժվել է բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր չեն բացատրել ընտրելու իրավունքի իրականացման իրենց մտադրությունը կամ…
ԱՄՆ-ում ժողովրդին շեղում են կապիտալիզմի ու սոցիալիզմի միջև սխալ համեմատություն կատարելով: Նման վեճերը թերի տեղեկություններ են փոխանցում Վենեսուելայի մասին: Կեղծ լուրեր տարածելով ու միայն բացասական երևույթները ներկայացնելով՝ ԱՄՆ-ը փորձում է իր ժողովրդի միտքը շեղել սոցիալիզմի մասին իրական պատկերացում ունենալուց: Նրանք որպես սոցիալիստական երկրների կյանքի մակարդակ ու ձև ներկայացնում են Ամերիկայի կյանքի մակարդակի համեմատ ցածր կյանքի մակարդակ ունեցող երկրներին, որոնք փորձում են արդար համակարգ հաստատել իրենց երկրներում: Այս ձևով ԱՄՆ-ը փորձում է միայն իր առավելությունները ներկայացնել՝ որպես կապիտալիզմի առավելություններ, մոռանալով, որ աշխարհի կապիատալիստական երկրների մեծ մասն ունեն կյանքի ցածր մակարդակ ու անարդար տնտեսական ու քաղաքական համակարգեր: Եթե նեոլիբերալիստական ազատ առևտրի համակարգը…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: