Արժույթի միջազգային հիմնադրամ

1944 թ. հուլիսի 22-ին հիմնադրվել է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ Բրետոն Վուդսի կոնֆերանսի ժամանակ։ Գործել սկսել է 1945 թ. դեկտեմբերի 27-ին։ Այդ օրը 29 երկիր համաձայնագիր ստորագրեցին։ Սկզբում հիմնադրամն ուներ 45 անդամ։ ԱՄՀ-ի ստեղծման հիմնական նպատակը փոխարժեքները կայունացնելն էր և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային վճարման համակարգի վերակառուցմանն աջակցելը։ Այսօր այդ հիմնադրամին անդամակցում է 188 երկիր, որոնք իրենց որոշումների կայացումը վստահել են տնօրենների 4 հոգանոց խորհրդին։ Նրանք ունեն 8 նստավայր՝ Ամերիկայում, Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Չինաստանում, Սաուդյան Արաբիայում և Ֆրանսիայում: ԱՄՀ յուրաքանչյուր անդամ-պետություն վճարում է անդամավճար, որը կոչվում է «քվոտա»։ Քվոտան հիմնականում որոշվում է անդամ-պետության ՀՆԱ-ի մեծությամբ և պաշտոնական ռեզերվով։ Քվոտաները…

Դաշնակցությունը և ԱՍԱԼԱ-ն

Ֆրանսիական արմատներով հոլանդացի ու պարտիզանական պայքարների մասին տարբեր գրքերի հեղինակ Paul Moussault-ը աշխարհի տարբեր արխիվներում մոտ 5 տարի փաստաթղթեր է ուսումնասիրել ԱՍԱԼԱ-ի մասին։ 2015 թ. ապրիլին լույս է տեսել նրա (հոլանդերենով գրված, իր բնույթի մեջ եզակի փաստագրական մոտ 600 էջանոց) գիրքը. Paul Moussault (red.) & Barbara Sahakian «ASALA de Nemesis voor de Armeense genocide. Stadsguerrilla tegen Turkije (1975-1988)» ( IBSN: 978-90-6728-307-6), թարգմանաբար՝ «ԱՍԱԼԱ. Հայոց ցեղասպանության նեմեսիսը. պարտիզանական պայքար Թուրքիայի դեմ (1975-1988)»: Հեղինակն իր գրքի մի ենթագլուխ՝ «De Dashnak» վերնագրով (էջ 20-29), նվիրել է Դաշնակցությանը: Այն բավականին հետաքրքիր է, ուստի վերը նշված ենթագլխի առավել հետաքրքիր մասերը (հոլանդերենից թարգմանելով) ներկայացնում եմ ընթերցողին:…
Ինչպես հայտնել ենք, մարտի 4-6 Գերմանիայի Դույսբուրգ (Դյուսելդորֆի մոտ) քաղաքում գումարվել է Եվրոպայի հայերի համագումարի գիտաժողովը՝ նվիրված հայության հիմնահարցերին։ Գիտաժողովը կրում է «Հայությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի ավարտին» խորագիրը։ Այդ առթիվ «Դեմոկրատական սոցիալիզմ» կայքը ողջունել է Եվրոպայի հայերի համագումարի նախաձեռնությունը եւ գիտաժողովի մասնակիցներին։ Սիրելի՛ հայրենակիցներ Սիրով ողջունում ենք ձեր հրավիրած գիտաժողովը, որը կրում է խորհրդանշական մի խորագիր՝ «Հայությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի ավարտին»։ Վերնագիրն արդեն իսկ խիստ պարտավորեցնում է յուրաքանչյուր հայի, որպեսզի ինքն իր համար պարզի՝ արդյոք մեզ բաժին հասած դառը փորձությունները թոթափելու համար որեւէ քայլ կատարել է, արդյոք մեր քայլերը նպաստելու են, որ մեր անմեղ նահատակների լույս հոգիները հանգիստ առնեն։ Թերեւս…
Երեկ՝ մարտի 4-ին, Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, մեկնարկեց «Հայությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի ավարտին» գիտաժողովը: Ծրագիրը բացվեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին Արք. Պեքճյանի օրհնությամբ, որին հետևեց կոմիտասյան մեղեդիով՝ տենոր Մասիս Առաքելյանի հոգեպարար հայկական դասական երգերը, և ապա բացման խոսքով հանդես եկավ Եվրոպայի Հայերի Համագումարի (ԵՀՀ) նախագահ՝ Կարո Հակոբյանը: Կարո Հակոբյանը ԵՀՀ-ի անունից բարի գալուստ մաղթելով խորհրդաժողովի մասնակիցներին, հայտարարեց. «Մեկնարկում է մի խորհրդաժողով, որի նախապատրաստության համար ԵՀՀ-ի պատասխանատու անդամները ամիսներ աշխատել են կարելիությունների սահմաններում լավագույնս կատարել, որպեսզի այսօր այս սրահում միմյանց շուրջ հնարավորություն ունենան հավաքվելու մեր ազգի ու ժողովրդի բազում հարցերով մտահոգ անձնավորություններ, մասնագետներ, քաղաքական-հասարակական գործիչներ այդ…
Մարտի 4-6 Գերմանիայի Դույսբուրգ (Դյուսելդորֆի մոտ) քաղաքում գումարվելու է Եվրոպայի հայերի համագումարի գիտական խորհրդաժողովը՝ նվիրված հայության հիմնահարցերին։ Համաժողովը կրում է «Հայությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի ավարտին» խորագիրը։ Համաժողովի մասնակիցների քննարկման թեմաներն են՝ «Ցեղասպանություն և պահանջատիրություն», «Հայաստան-սփյուռք հարաբերություններ», «Տարածաշրջանային զարգացումներ և մեր անելիքները»։ Մարտի 4-ին համաժողովի բացման խոսքով հանդես կգա Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը։ Այնուհետև հանդես կգա տենոր Մասիս Առաքելյանը, ով հետաքրքիր ելույթով կներկայացնի հայկական դասական երգեր։ Համաժողովի առաջին նիստը նվիրված է սփյուռքի ներկա իրավիճակին և անհրաժեշտ փոփոխություններին։ Զեկուցողներն են՝ Գերմանիայի հայկական համայնքից Ազատ Օրդուխանյանը, Ռուսաստանի հայկական համայնքից՝ Մոսկվայի «Ժամ» պարբերականի հիմնադիր, գլխավոր խմբագիր և հրատարակիչ Աննա Գիվարգիզյանը, «Միջին Արևելքի…
Սկիզբը՝ 04 փետրվարի Վերհիշենք հայոց պատմության մի քանի դրվագ․14-րդ դարի երկրորդ կեսից Կիլիկիան թագավորության անկումից հետո հայերը կորցրեցին պետականությունը։ Հայաստանը դարձավ Լենկթեմուրի զորքերի, թուրքմենական Ակ-Կոյունլուների և Կարա-Կոյունլուների ցեղերի և, իհարկե, Թուրքիայի ու Պարսկաստանի հարձակումների թատերաբեմ։ 1639 թ․ Թուրքիան և Պարսկաստանը վերջնականապես Հայաստանը բաժանում եմ իրար մեջ, Պարսկաստանի տիրապետության տակ է անցնում Արևելյան Հայաստանը, իսկ Թուրքիայի տիրապետության տակ՝ Արևմտյան Հայաստանը։ Հայաստանի տարածքում ձևավորվում են թուրքական և պարսկական բազմաթիվ խանություններ։ Արևելյան Հայաստանի կենտրոնական հատվածը մտնում է Էրիվանի խանության կազմի մեջ, որի ղեկավարն էր պարսիկ խանը՝ անսահմանափակ իշխանությամբ։ Կառավարման ձևն արևելյան էր, առկա էր ֆեոդալախանական ռազմաբռնապետական կազմ, որի գործունեության ողջ ծանրությունն ընկնում էր…
2016 թ․ հունվարի 9-ին և 10-ին, Լիբանանի Կոմկուսի հրավերով, Բեյրութում տեղի ունեցավ արաբական ձախ կուսակցությունների յոթերորդ համագումարը: Համագումարին մասնակցում էին արաբախոս 21 երկրի, Մերձավոր Արևելքի և Հարավային Աֆրիկայի երկրների կոմունիստներն ու ձախ գաղափարախոսության ներկայացուցիչները։ Հրավիրված երկրներից հինգ կուսակցություն չէր կարողացել մասնակցել համագումարին, սակայն իրենց համերաշխության ուղերձն էին հղել: Համագումարը անդրադարձավ երեք հիմնական հարցերի՝ 1․վերջին ամիսներին տարածաշրջանային երկրներում տեղի ունեցող ու միջազգային քաղաքական իրադարձություններին, 2․արաբական երկրներում վերջին տարիներին ծավալվող շարժումների և ապստամբությունների գնահատականներին և 3․արաբական ձախ գաղափարախոսության կուսակցությունների կատարած աշխատանքների գնահատականին: Տարբեր հարցերի շուրջ բանավեճերից հետո մասնակից կուսակցություններն անդրադարձան Եգիպտոսում և Թունիսում առաջադիմական ուժերի պայքարին: Նրանք մտահոգություն հայտնեցին, թե ինչպես պետք…
Փետրվարի 24-ին Գերմանիայի Դաշնային խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ցեղասպանության վերաբերյալ նախագծերը ներկայացրել են Գերմանիայի ամենախոշոր խմբակցությունները՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Քրիստոնեա-սոցիալիստական միությունը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ Ձախակողմյան կուսակցությունը: Փետրվարի 24-ին խորհրդարանական քննարկումների ժամանակ այդ նախագծերի քննարկմանը կտրամադրվի 38 րոպե: Հիշեցնենք, որ անցյալ տարի Գերմանիայի Դաշնային խորհրդարանը քննարկել էր Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները Հայոց ցեղասպանություն որակելու հարցը, և համատեղ տեքստ մշակելու նպատակով իշխանությունն ու ընդդիմությունը որոշում էին կայացրել՝ նախագծերը Արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովին փոխանցելու մասին: Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը 2015 թ. մարտին հայտարարել էր. «Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ողջ աշխարհի աչքի առաջ ցեղասպանություն էր տեղի ունենում:…
Վերջին տասնամյակներին, մերձավորարեւելյան իրադարձությունների զարգացմանը զուգընթաց, հաճախակի են դարձել մեկնաբանություններն անկախ Քրդստան պետության ձեւավորման վերաբերյալ: Ընդ որում, ամեն անգամ, հիմնականում լռության են մատնվում Հայկական Հարցի վերջնական կարգավորման եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների իրականացման խնդիրներն Արեւմտյան Հայաստանի նկատմամբ: Tert.am-ի հետ զրույցում հարցին, թե արդյո՞ք կա դեռ հնարավորություն վերադարձնելու Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունները, թե ամեն ինչ կորսված է, Մոդեստ Կոլերովն ընդգծել է. «Կարծում եմ, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ լավ հարաբերությունները կարող են վերադառնալ այն ժամանակ, երբ ներկայիս Թուրքիան այլեւս չլինի, լինի անկախ Քրդստան, որ օրինակ՝ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանն այլեւս լինի Հայաստանի եւ անկախ Քրդստանի սահման» 1։ Պետք է նշել, որ…
Հունվարի 25-28-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Իտալիա և Ֆրանսիա կատարած այցի առիթով՝ ԻԻՀ արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը «Նոր էջ Իրան-Եվրոպա համագործակցություններում» խորագրով հոդված է գրել, որում, մասնավորապես, ասում է․ «Ոչ մի երկիր չի կարող հայտարարել, որ պայքարում է Ալ Քաիդա և ԻՊ ահաբեկչական խմբերի դեմ, հակառակը՝ օգնում են նրանց տարածմանը Եմենում և Սիրիայում»: Զարիֆը կարևորել է բռնության և ծայրահեղականության դեմ մղվող պայքարում Իրանի և Եվրոպայի համագործակցության անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ պետք է ջանքեր գործադրել միջինարևելյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն վերահաստատելու ուղղությամբ: «Եվրոպական երկրները կարող են դրական դերակատարություն ունենալ քաղաքական գործընթացներով տարածաշրջանի ճգնաժամերը կարգավորելու նպատակով Միջին Արևելքի երկրներին խրախուսելու գործում»,…

Սոցիալիզմն ընդդեմ նեոլիբերալիզմի

Օրերս Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան մի խումբ ընդդիմադիր տնտեսագետների հետ հեռուստաբանավեճի էր մասնակցում: Բանավեճի թեման Էկվադորի նախկին՝ նեոլիբերալական քաղաքականությունն էր, որին հակադրվում էր ներկայում Կորրեայի վարած՝ սոցիալիստական գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունը: Այդ բանավեճը օգտակար համարելով մեր հայ քաղաքագետների, պետական գործիչների ու մտավորականների համար, ներկայացնում ենք դրա համառոտ բովանդակությունը: Կորրեան իր նախագահության 8 տարվա ընթացքում ձգտում էր փոխել Էկվադորի տնտեսական ու հասարակական մոդելը, ինչը նրան որոշ չափով հաջողվել է, քանի որ երկրում նկատելի են կայուն ներքին և արտաքին քաղաքականություն ու տնտեսություն, միևնույն ժամանակ նվազել է հասարակության դասակարգային անհավասարությունը: Համաշխարհային բանկի վիճակագրական տվյալների համաձայն, 2006 թվականից մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում Էկվադորում…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: