Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, ի թիվս հանրահայտ եզրահանգումների և գնահատականների, թելադրում են հետևություններ: Համոզված լինելով, որ իրենց «սրբազան» հողերն ազատագրելու համար «արդարացի» պայքարի մասին տարածված լկտի սուտն ու նենգափոխված նախապատմությունը ընդունվում է միջազգային հանրության կողմից, Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի թելադրանքով և հովանավորությամբ փորձ են անում զենքի ուժով հասնել անիրականանալիին՝ բռնակցել Արցախը: Այս նոր հին իրավիճակը ևս մեկ անգամ հաստատում է այն գաղափարի ճշմարտացիությունը, որը Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը պնդում է արդեն որերորդ տարին անընդմեջ՝ Հայաստանը պաշտոնապես պետք է ներկայացնի միջազգային հանրությանը արցախյան հիմնահարցի իրավական էությունը: Փաստաթուղթը, որում հիմնավոր կերպով կներկայացվի ԼՂՀ կազմավորման օրինականությունը, մեծագույն արժեք կունենա հատկապես այսօր՝…
Մեծ Բրիտանիայի պառլամենտի լեյբորիստ անդամ Սթեֆան Փաունդը հորդորել է Միացյալ Թագավորության կառավարությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում: «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից անդրսահմանային գործողությունների ինտենսիվությունը սպառնում է ճակատագրական հրդեհի նոր օջախ բորբոքել Հարավային Կովկասում և դառնալ մեծագույն վտանգը 1994 թվականի հրադադարի համաձայնագրի կնքումից ի վեր: Նախագահ Ալիևը ողջ աշխարհում մեծապես դատապարտվել է իր բռնապետական և ամբողջությամբ հակաժողովրդական կառավարման համար: Նպատակ ունենալով շեղել ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից` նա հարձավում է Լեռնային Ղարաբաղի և խաղաղ բնակչության վրա, ինչը չափազանց վտանգավոր է և Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է հստակորեն ցույց տա, որ մենք չենք աջակցում կամ արդարացնում ադրբեջանական ագրեսիան և որ այս շաբաթ…
Արցախա-ադրբեջանական սահմանին այս օրերին ահաբեկչական գործողություններ իրականացնող ադրբեջանցի զինվորականների գերակշռող մասը կարող է լինել նախկինում Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման (ԻՊ) անդամ: Եզրակացությունը բացատրվում է մի քանի կարևոր հանգամանքներով, օրինակ՝ մի քանի հազար ադրբեջանցիների առկայությունը ԻՊ շարքերում և ահաբեկչական խմբավորման ծայրահեղականներին հատուկ ձեռագիրը: Դաժանությունը, որ ադրբեջանական զինվորականներն այս երեք օրերին դրսևորել են խաղաղ բնակչության նկատմամբ, արտառոց է և աննախադեպ: Դրանցից ամենասարսափելին Թալիշ գյուղում տարեց ամուսիների`Վալերա Խալափյանի և նրա կնոջը` Ռազմելայի սպանության սահմռկեցուցիչ պատմությունն էր: Վերջիններիս գտել էին իրանց տան մեջ` գնդակահարված և ականջները կտրած: Միջազգային հանրությանը նման դաժանությամբ հայտնի են բացառապես «Իսլամական պետության» ահաբեկիչները: Իրաքում ԻՊ խմբավորման անդամների և…
Վիեննայում ապրիլի 5-ին կկայանա ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղին նվիրված հատուկ նիստը՝ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» (Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ) մասնակցությամբ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ԵԱՀԿ-ի կենտրոնակայանի աղբյուրը: «ԵԱՀԿ-ի նախագահությունը որոշել է մշտական խորհրդի հատուկ նիստ գումարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրադրության կտրուկ սրման կապակցությամբ»,- ընդգծել է աղբյուրը: Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստան), դեսպան Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրուն (Ֆրանսիա) խորհրդին կտեղեկացնեն հակամարտության գոտու իրադրության և կարգավորման ուղիներ գտնելու հետագա քայլերի մասին: Բացի այդ, օրվա ընթացքում Մինսկի խմբի մասնակիցները, որի մեջ մտնում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի ներկայացուցիչները, կանցկացնեն հանդիպումներ և…

Այս գիշեր ԼՂՀ և ՀՀ սահմաններում

Մարտակերտի ուղղությամբ բոլոր հենակետերը, երեկ գիշեր, մերոնք հետ են գրավել: Հիմա այնտեղ պետք է աշխատեն սակրավորները: Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները իրենց շարունակությունն ունեցան նաև այս գիշեր: Օր օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է: Անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և…
Մեկ մասնագիտական դիտարկում նրանց համար, ովքեր զբաղված են մարտական գործողությունների ընթացքի ու կողմերի հնարավորությունների ռազմագիտական վերլուծությամբ: Փաստ է, որ Ադրբեջանի բլից-կրիգը տապալվեց: Այդ փաստից կորցնելով հավասարակշռությունը` ներկա պահին 200-250 մետր տարածքի համար ընթացող դիրքային մարտերում հակառակորդի զինվորական ղեկավարությունը, ըստ իս, կայացրեց սխալ որոշում: Նա մարտի մեջ մտցրեց ու անխնա կիրառեց զինատեսակներ (մարտական ԱԹՍ-ներ, ՏՕՍ-1 և այլ սահմանափակ միջոցներ), որոնք իրենց նշանակությամբ նախատեսված են բոլորովին այլ և շատ ավելի խոշոր խնդիրներ լուծելու համար, մասնավորապես օպերատիվ մակարդակի ճեղքումների, ռազմավարական օբյեկտների ոչնչացման և այլն: Անգամ նշված փոքր հատվածներում տեղային հաջողություններ գրանցելու պարագայում նշված զինատեսակների կիրառությունը արդարացված չէ երկու պատճառով. 1. դրանցով լուրջ ռազմական…
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: 2016թ. ապրիլի 1-2-ի գիշերը ադրբեջանական բանակը սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ: 1994թ.-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ զինադադարից հետո առաջին անգամ մեծ քանակությամբ ծանր սպառազինությունների կիրառումը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը, Լեռնային Ղարաբաղի խորքում ընկած ենթակառուցվածքների թիրախավորումը ակնհայտորեն ցույց է տալիս, որ Բաքուն կանգնել է հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու իր պատրանքը կյանքի կոչելու անհեռատես և վտանգավոր ուղու վրա: Ադրբեջանի այս արկածախնդիր քաղաքականության պատճառով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ ապրելու…
2016թ. ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Երևանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը: Հանդիպմանն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը 2016թ. ապրիլի 2-ին տարածված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ: Իգոր Նազարուկին ասվել է, որ նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Հիշեցնենք, որ Բելառուսի արտաքին գերատեսչությունն ապրիլի 2-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը պիտի կարգավորվի «տարածքային…

ԱՄՆ-ի արձագանքը

ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է զինադադարի խախտումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և զսպվածության կոչ արել կողմերին: «Մենք վերահաստատում ենք, որ հակամարտության ռազմական լուծում չկա: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ը խստորեն հավատարիմ է հակամարտության կողմերի հետ ամուր ու համաձայնեցված խաղաղության հասնելու համար աշխատանքներ կատարել»,- հավելել է Քերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

Նորվեգիայի արձագանքը

Նորվեգիայի արտգործնախարար Բյորգե Բրենդեն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ լարման կապակցությամբ։ Նա կոչ է արել հակամարտության կողմերին դադարեցնել թշնամական գործողությունները և հետևել 1994 թ․-ի հրադադարի պայմանավորվածությանը: Բյորգե Բրենդեն նաև իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին՝ ուղղված հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը: «Կոչ եմ անում երկու կողմերին թողնել զենքերը և լուծում գտնել բանակցային սեղանի շուրջ։ Անհրաժեշտ է խուսափել մարդկային կյանքերի կորուստներից և տարածաշրջանի ապակայունացումից»,- ընդգծել է Նորվեգիայի ԱԳ նախարարը:

Ռուսաստանի արձագանքը

Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Ռոմանովիչը՝ մեկնաբանելով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն ասել է․ «Անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել կրակը և անցնել բանակցությունների: Հաշվի առնելով՝ Ռուսաստանի հետ Ադրբեջանի և Հայաստանի կապերը, տրամաբանական կլինի կազմակերպել բանակցություններ Մոսկվայում, հնարավոր է ԵԱՀԿ հովանու տակ»,- ընդգծել է Ռոմանովիչը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ կլինի նաև անցկացնել տվյալ իրավիճակի հետաքննություն և պարզել մեղավորներին: «Հակամարտության բոլոր կողմերը պետք է հասկանան՝ ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի պատկանելության խնդիրը լուծել հնարավոր չէ»,- նշել է Ռոմանովիչը, հաղորդում է ТАСС գործակալությունը։

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: