Մինչ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը կրճատում է ֆեդերալ հարկերը, Կալիֆորնիայի սոցիալիստ իշխանությունները փորձում են էլ ավելի բարձրացնել նահանգային հարկերն ու խլել ֆեդերալ հարկերի կրճատման արդյունքում խնայված գումարները։ Պարզվում է նաեւ Կալիֆորնիայում եւ ԱՄՆ մի շարք այլ նահանգներում ծաղկող սոցիալիստական այս գաղափարների կնքահայրը ազգությամբ հայ Բոբ (Ռոբերտ) Ավակյանն է, ով դեռեւս 1975 թվականին ԱՄՆ-ում հիմնադրել է Հեղափոխական Կոմունիստական Կուսակցություն։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին, թեև առանց ձևաչափի հստակեցման, միևնույն ժամանակ պաշտոնաթող նախագահը կոչ է անում հանել նախաքննական գաղտնիքը Մարտի 1-ի գործի դատաքննության ընթացքում: Այս հայտարարությունները Ռոբերտ Քոչարյանն արել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հարցին՝ քաղաքականություն վերադառնալո՞ւ է որպես անհատ, թե փորձելու է քաղաքական ուժի ձևավորման մասին մտածել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Այդ վերադարձը կարող է լինել տարբեր ձևաչափերով»: Նրա խոսքով՝ դա պայմանավորած է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով: «Նայեք՝ ո՞ւր է Հայաստանը, և ինչ երկրներով ենք շրջապատված, նաև՝ մեր հարաբերություններին այդ երկրների հետ»,- ասաց Քոչարյանը՝ պարզաբանելով, որ ներկայումս ռուս-ամերիկյան հարաբերությունները ամենացածր մակարդակի վրա են, ԱՄՆ-Իրան հարաբերությունները՝ նույնպես,…
 Հայ Առաքելական եկեղեցին, սահմանադրորեն իրեն վերապահված իրավունքը պետք է կարողանա լիարժեք իրականացնել: ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում, անդրադառնալով ազգապահպանության, աղանդների, օտար արժեքների խնդրին՝ ասաց բանախոս ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ: «Մեր իրականության մեջ, եկեղեցին ունի բացառիկ իրավունքներ, և դրանք ընդունվում են պետության կողմից: Ճիշտ է, մարդիկ ունեն կրոնական ազատության, դավանանքի ազատության իրավունք, բայց Սահմանադրությունը գերակայությունը տալիս է Հայ Առաքելական եկեղեցուն, և հենց այս նորմը պետք է եկեղեցին կարողանա իրականություն դարձնել: Իմ կարծիքով՝ այսօր եկեղեցին ակտիվորեն չի զբաղվում հանրության մեջ ազգային ավանդույթների դաստիրակության գործով»,- ասաց պարոն Սաֆարյանը: Պատասխանելով մեր դիտարկմանը, թե հայտնվել ենք մի իրավիճակում, երբ թիրախավորել են մեր եկեղեցին, հոգևոր դասին, իսկ իշխանությունը…
Պրոֆեսոր Ա. Բուզալինին ասում է, որ վերադարձել է արձակուրդից, որպեսզի գտնի ձերբակալված Գորբաչովին, Ելցինին, որը ղեկավարում էր Խորհրդային Միությունը, որը այլևս չկա - Պոլ Ջեյի հյուրընկալությամբ:

«Օտար ուժերին» ծառայելու մասին

«Կաթողիկոսների հետ հանդիպումներիս հուշերը հանրայնացնելու նպատակն այն է, որ գոնե մեր գալիք կաթողիկոսները չլինեն այնպիսին, ինչպիսին ունենք և ունեցել ենք: Ես թաքուն հույս եմ փայփայում, որ այս պատմությունները լսելով, թե´ Գարեգին Բ-ն, թե´ Արամ Ա-ն մի քիչ կկարևորեն համեստությունը, կմտածեն, որ ճիշտ չէ այնքան կտրված լինել սեփական հոտից, որքան որ կան: Ես ուզում եմ, որ մենք ունենանք ժողովրդական, ազգային կաթողիկոսներ, որոնց համար սեփական հոտի հոգսը գերագույն խնդիր կլինի, որոնց կյանքը, ամեն ապրած օրը սեփական ազգի համար կլինի, ոչ թե անձնական կյանքի, կամ այն կառույցի, որոնց պետն են իրենք»: Այս մասին իր տեսաբլոգում հայտարարել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել…

Ձախերը հաղթեցին Մեքսիկայի ընտրություններում

Ըստ Վենեսուելայի լրատվամիջոցների, Մեքսիկայի նախագահական ընտրություններում ձախակողմյա թեկնածու Անդրես Մանուել Ուբրադորը ձեռք բերելով քվեների ավելի քան 53 տոկոսը դարձավ Մեքսիկայի նախագահ: Նա հենց իր սկզբնական ճառում հայտնեց, որ -«Ես լավ Մեքսիկա ունենալու ուղղությամբ եմ աշխատելու, իմ առաջնահերթ պայքարը լինելու է կոռուպցիայի դեմ ու այն մարդկանց դեմ, որոնք իրենց գեր են դասում օրենքներից»: Նա այս ընտրությունները պատմական համարելով համերաշխության ու ազգային հաշտության կոչ է արել բոլոր ուժերին:
Դեսպանը նշել է, որ բոլոր պետությունների, ազգերի եւ իսլամական հասարակությունների համար անհրաժեշտ է պաշտպանել Պաղեստինի ժողովրդի իրավունքները: Նախօրեին Քուվեյթի օրվա առիթով Իրանի դեսպան Մեհդի Հերարդլոստը հայտարարել է, որ Պակիստանը եւ Իրանը պետք է միասին աշխատեն պաղեստինյան հարցի լուծման համար: «Quds Day- ը ոչ միայն պատկանում է Պաղեստինի ժողովրդին, այլեւ ամբողջ աշխարհին եւ այդ օրն է միասնաբար եւ համերաշխություն արտահայտելու մուսուլմանների կողմից: Այս օրը փորձում է ցույց տալ Պաղեստինի ժողովրդի ճնշված ժողովրդի հերքված իրավունքները եւ ատելություն ցուցաբերել հեթանոսական սիոնիստական համակարգի եւ Իսրայելի անօրինական ռեժիմի դեմ »: Դեսպանը հավելեց, որ բոլոր պետությունների, ժողովուրդների եւ իսլամական հասարակությունների, հատկապես Իրանի եւ Պակիստանի համար հրամայական…
Ավելի քան կես դար առաջ, երբ սոցիալիստներ Տոնի Բենը և Միքայել Ֆուտը բանկերի ազգայնացումից էին խոսում, որոշները նրանց վրա ծիծաղում էին ու անհնարին էին համարում դա, սակայն դրա իրականանալուց հետո, այսօր դա սովորական երևույթ է թվում բոլորին: Այսպիսով սոցիալիստական տնտեսության տարրը ընդունվեց Անգլիայում: Բացի բանկերից նաև ազգայնացվեցին բուրսաները: Բոլորը համոզված են, որ այս սոցիալիստական տնտեսության երկու տարրերը մեծ դերակատարություն ունեցան անգլիացիների լավ ապրելու վրա: Անգլիայում աստիճանաբար սկսեցին սովորել հարկեր վճարել, անվճար առողջապահություն ու բժշկություն, անվճար կրթության ծառայությունների հաստատելը, ծերանոցների հիմնադրելը, ոստիկանական և այլ ծառայություններ սկսեցին աշխատել, որպես սոցիալիստական տնտեսական բաղադրիչներ: 1970 ականներին Անգլիայում որոշ սոցիալիստական տնտեսության կողմեր իրենց ցույց տվեցին:…
Հայաստանի բոլոր խոշոր լրատվամիջոցները՝ հեռուստատեսություններ, խոշոր ինտրնետ պորտալներ, խոշոր փողատերերի ձեռքին են, իսկ մի մասը ուղղակի Սերժի ընտանիքինն են։ Մյուս «անկախ» կոչվող մամուլի հիմնական մասն էլ կապված է բազմաթիվ գործարքներով փողատերեի հետ։ Իսկ նոր Կառավարությունը գրեթե չունի լրատվական աջակցություն, ընդմանը մի փոքրիկ թերթ է, իսկ նրանք ովքեր գիտեն թե ինչ կարող է անել լրատվական արշավը, մանավանդ Հայաստանում, ուր լրագրողները չունեն էթիկայի կոդեքս և շատերը պատվերով սուտ ու կեղծիք են տարածում, կհասկանան թե ինչ ծանր վիճակում կարող է հայտնվել կառավրությունը։ Իսկ ով չգիտի, տեղեկացնենք, որ լրատվական գրոհը կարող է պատերազմներ հրահրել, ու նաև կառավարություն տապալել։ էս իրավիճակում, ի՞նչ խոսքի ազատության մասին…
Էջ 1, 14-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: