ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին 11 քաղաքական ուժերի մի մասն է միայն քարոզարշավի մեկնարկին հրապարակել նախընտրական ծրագրերն ամբողջությամբ, մյուս մասը նախընտրել է ծրագրերի հիմնադրույթները դեռևս միայն բանավոր ներկայացնել: ՀՀԿ-ն ծրագիրն ամբողջությամբ ներկայացրել է նախընտրական կայքում: ՀՀԿ-ն շեշտում է, որ իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը ոչ միայն չի կատարում ժողովրդին տված խոստումները, ոչ միայն չի ապահովում Հայաստանի տնտեսության զարգացումը, հայրենակիցների բարեկեցության մակարդակի բարձրացումը, չի ամրապնդում Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու մեր երկրի միջազգային վարկանիշը, այլև իր ապաշնորհ գործունեությամբ բազմաթիվ նոր մտահոգություններ է առաջացնում և սրում իրավիճակը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ: «Ստեղծված իրավիճակում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում բարձրաձայնել մեր…
Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները մշտապես գտնվել են բարձր մակարդակի վրա, և պետք է ամեն-ինչ պետք է անել, որ դրանք շարունակեն այդպես մնալ: Այս մասին Կապանում քարոզարշավի ժամանակ ասաց «Իմ քայլ»-ը դաշինքը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ` անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին: «Իրանի և Հայաստանի հարաբերություններում, բարեբախտաբար, կնճիռներ չկան, բայց նաև հասկանալի է, որ քիչ չեն այն ուժերը, որոնք ուզում են ստեղծել այդ կնճիռները: Եվ ուզում եմ հույս և համոզմունք հայտնել, որ և Հայաստանի, և Իրանի կառավարությունը կձեռնարկեն բոլոր միջոցները ու կապահովեն Հայաստանի-Իրան հարաբերությունների բնականոն զարգացումը: Եվ դա մեր կառավարության համար իսկապես առաջնահերթություն է, և մենք ամեն ինչ անելու ենք…

ЧТО ВПЕРЕДИ?

"Высокоскоростное проведение выборов ставит определенные политические силы в неодинаковые условия", - заявил в интервью "ГА" председатель Союза отечественных товаропроизводителей Вазген САФАРЯН. - Вазген Мехакович, нынешняя власть, будучи тогда еще оппозицией, критиковала, в частности, РПА за давление на избирателей, использование административного ресурса в период перед выборами и т.д. А разве сегодня Пашинян не давит на политические силы и электорат? Одна только скоропалительная дата внеочередных парламентских выборов - это не давление? - Так или иначе, любая власть, правящая партия, конечно, используют административный ресурс, и его использование в европейских странах, на Западе составляет порядка 25%. Но в Армении использование этого же ресурса доходит…
զգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվելու համար ԿԸՀ է դիմել 11 քաղաքական ուժ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը: Արմեն Սմբատյանը հայտնեց, որ ընտրություններին մասնակցելու համար առաջադրման հայտ են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Արմեն Սմբատյանը վստահեցրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացմանը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միշտ պատրաստ է» ասաց Սմբատյանը: Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական

Ով խորտակեց ՀՅԴ նավը. Խփեցին ներսի՞ց, թե՞ դրսից

Երեկ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի քվեարկության երկրորդ անգամ տապալման դե ֆակտո պատասխանատուի դերը ստանձնեց ՀՅԴ-ն, որի երկու անդամների բացակայությունը, փաստորեն, ճակատագրական եղավ մեկ ձայն չբավականացնելու հետևանքով տապալված քվեարկության համար: Ծրագրե՞լ էր Դաշնակցությունն այդպիսի «մաթեմատիկա», թե՞ դա անսպասելի էր նաև ՀՅԴ համար, իսկապես դժվար է ասել: Հայտնի է, որ ՀՀԿ-ն դեմ էր և բոյկոտելու էր, բայց այդ դեպքում ակնառու էր, որ բացակայության ռիսկը ՀՅԴ համար պետք է լիներ պատկերացնելի:Ծառուկյանն, օրինակ, հավաքել էր բոլորին, անգամ արտասահման մեկնածներին էր կանչել Հայաստան, որպեսզի ստանա 100 տոկոս ներկա և չհայտնվի օրենսգրքի տապալման «հակահեղափոխական» պատասխանատվության տակ: Դաշնակցությունը, որի անդաները կնստեն անգամ ոզնու վրա, եթե Բյուրոն…

Միայն աջ ուժերով երկիրը զարգացնել հնարավոր չէ

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը «Փաստի» լրագրողի հետ զրույցում նշեց, որ եթե ԱԺ արտահերթ ընտրություններ տեղի ունենան, ապա իրենց կուսակցությունն անպայման կմասնակցի: Հաշվի առնելով ժողովրդի ներկա տրամադրությունները՝ կուսակցության ղեկավարի կարծիքով, իրենք կփոխեն ընտրությունների մասնակցության ձևաչափը, և ձախ ուժերի ավելի մեծ և լայն՝ ընդլայնված դաշինքով հանդես կգան: Բայց, օրինակ, ՀՅԴ–ի հետ կոալիցիա կազմելու մասին չեն մտածում: «Ձախ ուժերը միայն Հայ հեղափոխական դաշնակցությունը չէ: Բացի այդ, մենք Դաշնակցության հետ համագործակցելու ավանդույթ չունենք: Ձախ ուժեր ասելով՝ հասկանում ենք նրանց, ովքեր ունեն նաև աշխարհընկալումային այնպիսի մոտեցումներ, ինչպիսին մենք ունենք: Եվ բոլոր այն կուսակցությունները, որոնք կլինեն այդ դաշտում,…

Չավես, Փաշինյան, Քոչարյան, Սաակաշվիլի

Ռոբերտ Քոչարյանը Կոմերսանտին տված հարցազրույցում քննադատելով Նիկոլ Փաշինյանին ասում է. «Սա ինձ հիշեցում է լատինոամերիկյան պոպուլիզմ Ուգո Չավեսի ոճով» և թե «այն ինչ հիմա տեղի է ունենում Վենեսուելայում՝ Չավեսի ժառանգությունն է»։Նիկոլ Փաշինյանին Չավեսի հետ համեմատելը միայն հաճոյախոսություն կարող է լինել, իրականում Փաշինյանը Չավեսի հետ համեմատության գրեթե եզր չունի։Այսպես, Չավեսի քաղաքականության մեխը խոշոր ձեռնարկությունները պետականցնելն էր, որ խոշոր եկամուտները ոչ թե անհատի գրպանը գնա, այլ լայն զանգվածների բերեկեցությանը նպաստի։ Չավեսը պետականացրեց խոշոր ձեռնարկությունները՝ հանքարդյունաբերությունը, ցեմենտի գործարանները և այլն, խոշոր հողատերերի ձեռքից հողը վերցրեց և միլիոնների գումարներ տալով գյուղացիներին գյուղատնտեսությունը այն ուղղությամբ տարավ, որ երկիրը հնարավորինս ինքնաբավ լինի։ Նաև բացեց պետական խանութներ,…
Աշխատանքային այցով Երեւանում էր ՌԴ ԿԿ Կենտկոմի նախագահ, ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ ԼԵՈՆԻԴ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԸ: Նրա հետ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու Հայաստանում եւ հայ-ռուսակական հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին: «ԳԱՂՏՆԱԼՍՎԱԾ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԵՎ ՉԻ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ» – Պարոն Կալաշնիկով, օրերս համացանցում հայտնվեց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսված ձայնագրությունը, որտեղ նրանք խոսում էին, թե նախկին ու ներկա պաշտոնյաներից ում դեմ ինչպիսի մեղադրանք առաջադրեն եւ ում կալանավորեն: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան: – Իհարկե, ես չեմ եկել այստեղ, որ քննարկեմ Հայաստանի ներքին քաղաքականությունը, այս հարցը ձեր…

Ուր կարող է տանել եկամտային հարկի համահարթեցումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկամտային հարկի փոփոխությունների քննարկվող տարբերակներ է ներկայացրել՝ առաջարկելով հանրային քննարկում սկսել։ Վահրամ Սողոմոնյանն ու Հրակ Փափազեանը Epress.am֊ի տաղավարում խոսում են եկամտային հարկի համահարթեցման, շահութահարկի հնարավոր նվազեցման մասին՝ ընդգծելով, որ այդ մոդելը կարող է խնդիրներ առաջացնել, ինչպես դա տեղի ունեցել Վրաստանում, որը համահարթեցման կիրառումից հետո եկամուտների անհավասարությամբ աշխարհում 8-րդ տեղն է զբաղեցնում, իսկ նախկին ԽՍՀՄ երկրների շարքում՝ 1-ինն է։
Գերմանիա, քաղաք Քյոլն, 2 սեպտեմբեր 2018 Հայաստանում Թավշյա համաժողովրդական հեղափոխությունը, վերջակետ դրեց ՀՀ անկախությանը և արցախյան փառահեղ ռազմական հաղթանակին հաջորդած քսանհինգ տարիների ընթացքում, հանրային հարստության թալանին, ընտրակեղծիքներին, հերթական կեղծ կոալիցիաներ ձևավորելու բեմականացումներին, նոր եւ լուսավոր հեռանկարներ խոստանալով ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ նաեւ աշխարհով մեկ սփռված ողջ հայ ժողովրդին: Փաստորեն, մինչև 2018 թ.-ի ապրիլը, կորցվեց ինքնակազմակերպվելու ու հզորանալու մոտ քսանհինգ թանկագին տարիների առիթը, չօգտագործվեց մեր տրամադրության տակ եղած հաղթաթղթերը և պետություն կերտելու փոխարեն՝ մսխվեց և օտարացվեց ինքնիշխանության ռեսուրսները, և համապատասխան քայլեր չձեռնարկվեց հակառակորդի կանխատեսելի, ռազմական և քաղաքական իրավիճակներից հաղթական դուրս գալու համար: Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալ իրողությունները և հիմք ունենալով…

Ձախերի դիրքորոշումը նոր իշխանության հանդեպ

Յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ կուսակցություն որևէ նոր իշխանության հանդեպ պետք է ունենա իր դիրքորոշումը: Դեռ քիչ ենք հանդիպել պարզ և թափանցիկ դիրքորոշումների Փաշինյանի իշխանության հանդեպ: Հայաստանում գոյություն ունեն ձախ հոսանքներ, ուժեր ու անհատականություններ: Ի՞նչպիսի դիրքրոշումներ ունեն նրանք, Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ: Միանման դիրքորոշում չի կարող լինել, որովհետև այդ ուժերը համախմբված չեն, սակայն իմ կարծիքով ձախ ուժերի դիրքորոշումը կարող է լինել ըստ հետևյալի: Ձախ ուժերի նպատակը հիմնականում լինում է ազատության, դեմոկրատիայի, հասարակական արդարության և ի վերջո սոցիալիստական հասարակարգի ստեղծումը: Հայաստանում արդեն ինչ որ չափով գոյություն ունի քաղաքական ազատություն և դեմոկրատիա, սակայն դեռ չի գոյացել հասարակական ու տնտեսական արդարություն: Վերջերս վարչապետ Նիկոլ…
Էջ 1, 15-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: