Արխիվ Հունիսի 2017 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

     Ֆրանսիայի ձախակողմյա ու կումունիստների թեկնածուն ընտրությունների առաջին փուլում ձեռք բերեց ձայների 19.58 տոկոսը և չկարողացավ անցնել երկրորդ փուլ: Աջակողմյա Էմանուել Մակրոնը՝ շահեց ձայների 24.01 և ծայրահեղ աջակողմյա Մարին Լոպենը 21.3 տոկոսը: Նրա 19.58 տոկոսը գնահատվում է Ֆրանսիայի կոմկուսի մեծ հաջողություն, որը ձեռք բերվեց կոմկուսի հեղինակության ու ջանքերի շնորհիվ:
Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը ձախակողմյա կուսակցության անվան տակ էր աշխատում, սակայն գործնականում աջակողմյա և նեոլիբերալիստական հակումներով է հանդես եկել ու դա վնասել է ձախակողմյա կուսակցությունների հեղինակությանը:

Բաժին՝ Աշխարհում

Հակաիմպերալիզմ  

  Արդի աշխարհում իմպերիալիզմն անկասկած աճող շահագործման, ճնշման և թշվառության գլխավոր  պատճառն է: Գրեթե բոլոր մյուս հետադեմ ուժերն այս կամ այն կերպ կապված են համընդհանուր իմպեիրալիստական համակարգի հետ: Ներկայումս իմպերալիստական գերիշխող երկիրն ԱՄՆ- ն է, որը միացած է Ճապոնիայի, Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի և մի շարք այլ երկրների հետ: Թեև այլ իմպերիալիստական երկրների միջև հաճախակի հակասություններ են առաջանում, սակայն նրանք արագորեն միավորում են շարքերը` ընդհանուր ճակատ կազմելով  ժողովրդավարական, սոցիալիստական և հեղափոխական ուժերի դեմ, որոնք ընդդիմանում են նրանց գերիշխանությանը: Իմպերիալիզմի լայն ընդգծման պատճառով ազատության ձգտող ժողովուրդը բոլոր աշխարհամասերում առճակատում են ընդհանուր թշնամու: Տեղական պայքարների բնույթը և ուժգնությունը կարող է տարբեր լինել, սակայն աշխարհի որևէ  հատվածի որևէ ժողովրդի հակաիմպերիալիստական պայքարի հաղթանակը նպաստում է իմպերիալիզմի վերջնական պարտությանը` և տարածքային, և ընդհանրական առումով:

    Թուրքիան ոչ միայն գաղութատիրական իշխանություն է քրդերի հայրենիքում,այլ նաև իմպերիալիստական “պավիրատու” պետության և NATO-ի համար ռազմական հենակետ: Ըստ այդմ, մեր պայքարը հանուն ազգային ինքնորոշման` հայերի հայրենիքի` ներկայումս Թուրքական պետության սահմաններում գտնվող հատվածներում, իր բնույթով հակաիմպերիալիստական է:

      Մեր պայքարն արևելյան Անատոլիայում կարող է հաջողությամբ պսակվել, միայն կործանելով արդի Թուրքական պետությունը, NATO-ին դուրս քշելով այս տարածաշրջանից և հիմնելով սոցիալիստական համակարգ, որը կծառայի մեր հայրենիքի այդ հատվածի բոլոր ժողովուրդների շահերին: Տարածաշրջանի իմպերիալիստական գերիշխանությանը վերջ կտրվի, երբ հեղափոխական ուժերն իրենց ռազմական հաղթանակից հետո ամրապնդեն քաղաքական իշխանությունը: Մեր հակաիմպերիալիստական պայքարի հաջողությունը կախված է հիմնականում հեղափոխական ուժերի հաջողությունից մեր հայրենիքի տարածքում և հավանաբար ներկայիս Թուրքիայի ողջ տարածքում: Ի լրումն` այս պայքարը կհամալրվի մեր մասնակցությամբ տեղի հակաիմպերիալիստական շարժումներին` ողջ սփյուռքում:

 

Ժողովրդավարություն  

   Բոլոր ժողովուրդներն ու ազգերը պետք է իրավունք ունենան իրենց ապագան որոշելու ժողովրդավարական եղանակով: Ազգերի ինքնորոշումը ենթադրում է ժողովրդավարական որոշումներ ընդունելու հնարավորություն: Հարկ է որոնել ժողովրդավարական որոշուներ ընդունելու նոր նպատակահարմար և բոլորի մասնակցությունն ապահովող  եղանակներ, սակայն հիմնական սկզբունքը պետք է լինի այն , որ զանգվածների կամքը լինի սոցիալապես ու քաղաքականապես վճռորոշ:

 Այս կամքի ազատ արտահայտության կարելի է հասնել` միայն վերացնելով շահագործումը և մեղմելով դասակարգային հակամարտությունը: Այդ իսկ պատճառով իրական ժողովրդավարությունը սոցիալիստական ժողովրդավարությունն է: Մենք պայքարում ենք նման ժողովրդավարություն հիմնելու համար հայերի հայրենիքի այն հատվածներում, որտեղ այն դեռրս չկա, և մեր համերաշխությունն ենք արտահայտում մյուս բոլոր ժողովուրդներին և ուժերին, ովքեր ջանում են նման համակարգեր հիմնել իրենց հայրենիքում:

 

Սոցիալիզմ

Սոցիալիզմը տևական անցման փուլ է կապիտալիստական և սոցիալիստկան արտադրաեղանակների միջև: Սոցիալիստական համակարգերը մեծապես տարբերվում են միմյանցից, և յուրաքանչյուր տեսակը պետք է կարծել, ենթակա է փոփոխության: Այնուամենայնիվ սոցիալիզմի համար կարելի է մի շարք ընդհանրացումներ անել:

   Սոցիալիզմն աշխատավորների իշխանությունն է, այն բնակչության տնտեսական արդյունավետ հատվածի պետական իշխանությունն է: Ընդունելով արդյունավետ ուժերի զարգացման որոշ նվազագույն մակարդակ` սույն բնորոշումը կարող է համատեղելի լինել կամ չլինել շուկաների գոյության հետ` անկախ արտադրամիջոցների սեփականության յուրատեսակ ձևերից:

   Սոցիալիստական համակարգի հաստատմամբ առողջ, չափահաս քաղաքացիները կունենան աշխատանքի և իրավունք, և պարտականություն: Աշխատանքը կվարձատրվի արդյունավետությանը, նախաձեռնությանը և կարիքին համապատասխան և սոցիալական ծառայությունների իրավունքը բոլորի համար կերաշխավորվի հավասարապես: Այս ծառայությունները կընդգրկեն առողջապահությունը և բուժսպասարկումը, բնակարանով ապահովումը, արձակուրդը, կրթությունը, անաշխատունակության նպաստը, մայրական վճարովի արձակուրդը, աշխատանքային թոշակը: Մշակութային գործունեության բոլոր տարատեսակներն աջակցություն կստանան և կխրախուսվի նրանց մասնակցելը: Առաջատար սկզբունքը կլինի շահագործման վերացումը:

Չորեքշաբթի, 14 Հունիսի 2017 14:21

Խոսք ցավակցական

Իրանի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ` Գերաշնորհ Սարգիս Եպսկոպոս Դավթյանին

Պատգամավորական ժողովի դիվանի ատենապետ` պարոն Ժոզեֆ Մեհրաբյանին

Թեմական Խորհրդի նախագահ` պարոն Ռոբերտ  Բեգլարյանին

“Րաֆֆի” մարզամշակութային համալիրի տնօրեն` պարոն Վիգեն Մանդանուն

 

 

 

Մեծարգո  պարոնայք,

 Առաջադիմական միացյալ կոմկուսի, Հայաստանի Ապրանքարտադրողների Միության և իմ անունից խոր ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի և Իմամ Խոմեյնու դամբարանի մոտ կատարված ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված և վիրավորված մարդկանց ընտանիքներին: Մենք խստագույնս դատապարտում ենք այդ ահաբեկչական ակտը,  տոկունություն և համբերություն ենք մաղթում Իրանի բարեկամ ժողովրդին և խնդրում ենք մեր համերաշխությունը հայտնել տուժածների ընտանիքներին:

 

Հայաստանի Առաջադիմական կոմկուսի և

Հայաստանի Ապրանքարտադրողների միության նախագահ` Վազգեն Սաֆարյան

Բաժին՝ Աշխարհում

    Բոլորս լավ գիտենք մեր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին, մի գուցե լավ ծանոթ չենք նրա ընդհանուր  տարբեր շրջանների գաղափարախոսության հետ: Մոնթե Մելքոնյանի գաղափարների ու գործունեության մասին մեծ աշխատանք է տարել նրա եղբայրը՝ Մարգար Մելքոնյանը, որը հրատարակել է տարբեր գրքեր Մոնթեի մասին:

Մարգար Մելքոնյանը նաև համարվում է ձախակողմյա գաղափարակից: Նրան լավ ճանաչելու նպատակով հրապարակում ենք նրա հոդվածը նեոլիբերալիզմի մասին: 

Neoliberalism – A Not So New Idea

For years, farmers, villagers, and environmental activists have been protesting the pollution of rivers, topsoil, and aquifers by mining operations in Lori, Syunik, and other regions.  Readers of Hetq are aware that the protests have been building.  Mining is one of several flashpoints of environmental activism in Armenia, and the environment is one of several flashpoints in the escalating struggle against the consequences of capitalist rule in Armenia.  (For a nice run-down of developments and a list of further sources, see:  Dr. Armine Ishkanian, “Civil Society, Development, and Environmental Activism in Armenia,” 2013, http://eprints.lse.ac.uk.)

Ever since 1999, when a previous administration in Yerevan began privatizing the mining sector, the industry has been characterized by low taxation, lax regulation, few restrictions on capital transfer, and the “externalization” of environmental and social costs of production.  These are all familiar themes associated with the word neoliberalism.  Let us take a closer look at that prominent word. 

What Is Neoliberalism?

Twenty-five years ago, orators in Yerevan’s Opera Square loudly proclaimed the failure of socialism—or as they put it, “communism”--as a social experiment.  Folk singers, philologists, self-described human rights activists, and other recipients of free higher education under “communism” grabbed up the bullhorns.  They declared that everyone was tired, sick to the stomach really, of being treated like laboratory animals in a grand historical experiment.  They demanded that Armenia join the community of “normal civilized countries”--countries with Free Market economies, individual freedom, and consumer goods galore, thanks to an economic system that acknowledges that humans are competitive and greedy by nature.

Soon enough, demonstrators in Opera Square were waving placards emblazoned with Ronald Reagan’s inspiring image.  Armenia would follow Reagan’s path, which one of the orators described as “the path leading to happiness.”  New Thinking was in the air, and a large part of that New Thinking included what people today call neoliberalism.

Meanwhile, the same American agencies that were promoting New Thinking in cities like Yerevan were promoting Wahhabi Islam in cities like Peshawar.  Readers might have seen the YouTube clip of long-time U.S. National Security Advisor Zbigniew Brzezinski in Pakistan in 1979, index finger pointing to heaven, exhorting Afghan Jihadists to victory “because your cause is right and God is on your side” (www.youtube.com/watch?v=hrBuBAaXpSM).  This was a slightly different message for a slightly different audience than the one in Yerevan, but it served the same purpose, namely, winning hearts and minds for imperialism.

Neoliberalism.  Like so many other buzzwords reverberating around the conference halls and websites of the big NGO’s, this one, too, has been attached to various and sometimes-inconsistent meanings.  At the turn of the twentieth century, for example, self-described neoliberals endorsed a “strong and impartial state” to facilitate the market, and during the 1930’s some self-described neoliberals supported what they believed was a sort of middle way between classical liberalism and socialist planning.  By contrast, neoliberals these days typically insist on minimal state spending (on everything except corporate welfare and the military) and “small government.”

According to The Handbook of Neoliberalism (2016), quoted in the Wikipedia entry, the word refers to “the new political, economic and social arrangements within society that emphasize market relations, re-tasking the role of the state, and individual responsibility.”  It is “the extension of competitive markets into all areas of life, including the economy, politics, and society.”  We have been told that the private sphere is primeval, that citizens are consumers, that democracy is the aggregation of pre-given individual preferences, that public policy consists of compromises among these private interests, and that the common good is an illusion. 

But what are we to make of the claim that neoliberalism describes new political, economic, and social arrangements?  Sorting through the various meanings attached to the word, one will encounter such ideas as privatization, deregulation, fiscal austerity, free trade, the priority of the price mechanism and the system of competition, “small government,” and opposition to labor union influence as a market distortion.  All of these are policy prescriptions associated with 19th century laissez-faire economic liberalism.  So neither the word neoliberalism nor the main ideas associated with the word today are new.

What, then, is neoliberalism?  Whatever it may be, it is not a new “bad kind” of capitalism that we can contrast to a good old kind.  Rather, it appears to be a vague and shifting ideology or rhetorical strategy to extend and intensify capitalist rule.  This latter point should become clearer as we consider a benchmark case of neoliberal experimentation. 

The Chilean Experiment

The Great Depression of the 1930s blew a hole in neoliberal credibility, but only temporarily.  The term made a comeback after September 11, 1973 and the bloody overthrow of the democratically elected President of the Republic of Chile in a CIA-backed coup.  In the first days of the coup, the plotters put an end to 4000 “private” lives.  Thousands more followed in the years to come, and an estimated 40,000 were tortured (LA Times, 12 Sept. 2013).

        Աշխարհում  բազմաթիվ ճգնաժամերի պատճառը նեոլիբերալիզմն ու կապիտալիզմն է, սակայն հենց այդ ճգնաժամի հեղինակները իրենց մէջ չկարողանալով տեսնել դրանց պատճառը, կեղծ թիրախներ են ստեղծում՝ մուսուլմանություն կամ Ռուսաստան: Սովետական միության փլուզումից հետո իշխանության եկած ուժերը տարան նեոլիբերալ տնտեսական քաղաքականություն՝ հիմնված սեփականաշնորհման, անձնական շահի բավարարման վրա, մի խումբ մարդիկ Սովետից ժառանգված ամբողջ հարստությունը իրար մեջ բաժանեցին, հարստացան, իսկ հազարավոր մարդիկ աղքատացան կամ հեռացան երկրից: Այդ քաղաքականությունը մինչև հիմա շարունակվում է: Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերը գաղափարական ոչ մի հակամարտություն չունեն իշխող լիբերալիզմի հետ. ուրեմն, չկա կապիտալիզմը զսպող, արգելակող գաղափարական ձախ հոսանք: Ահա, այս երկու խնդիրների վրա է ֆոկուսացված գիրքը:

7 հունիսի 2017թ. 

 

Վահան Իշխանյանը ավարտել է Երևանի պետ համալսարանի բանասիրական ֆակուլտետը, թղթակից և Հայաստանի տասնյակ թերթերի խմբագիր  է եղել: Այժմ խմբագիրն է «Ինքնագիր» առցանց գրական պարբերականի, որը հասանելի է inknagir.org  կայքում: Հինգ գրքերի հեղինակ է, որոնցից վերջինը «Ռուսուլմանի նոթեր» (Ռուս-Իսլամ), հրատարակվել է այս տարի:

Հ- Բարով եք եկել, պարոն Իշխանյան, այս երկիր և  Ձեր ներկայությամբ պատվի եք արժանացնում այս համեստ մշակութային տունը:  Ուրախ ենք, որ Ձեզ հետ զրուցելու հնարավորություն ունենք:  Անցնող շաբաթվա ընթացքում առիթ  ունեցանք ընթերցելու Ձեր նոր հեղինակած «Ռուսուլմանի նոթեր» գիրքը: Կարելի՞ է՝ բացատրեք այդ արտակարգ անվան նշանակությունը, և թէ ի՞նչն է Ձեզ մղել այդ գիրքը գրելու համար:

Պ-Վերջին 15 տարիների ընթացքում աշխատել եմ միայն համացանցային պարբերականներում. հետևաբար գրություններիս երևի մոտ 90 տոկոսը եթե ոչ ավելին, կայքէջերի վրա է եղել: Վերջին ութ տարիներին աշխատակցել եմ tert.am կայքում, նաև որոշ ժամանակ zham.am կայքում: 300-ից ավելի գրություն եմ գրել: Սակայն անցյալ տարի tert.am-ը դադարեցրեց ինձ հետ աշխատելը  և ամբողջ արխիվը ջնջեց: Իսկ դրանից առաջ էլ արդեն zham.am-ն էր արխիվը ջնջել: Այսինքն, թերթերը կան, բայց այն պահից ինչ ինձ հետ սկսեցին չաշխատել, իմ բոլոր գրությունները ջնջեցին: Ես մի զգացողություն ունեցա, որ այս ութ տարիների ամբողջ աշխատանքս գոյություն չունի, կարծես ինքս եղած չլինեի: Նաև հասկացա, որ առցանց լրատվամիջոցները, գոնե Հայաստանում, խնդիր ունեն արխիվացման, այսինքն, եթէ որևէ առցանց թերթ փակվի կամ վերաձևավորվի, ապա հնարավոր է նրա ամբողջ արխիվն էլ վերանա: Այդպես, 2002-ին աշխատել եմ առցանց մէկ այլ թերթում, որը կոչվում էր «Բացված էջեր». այն վերացա, հետն էլ արխիվը վերացա: Ի՞նչ անել, որոշեցի առայժմ այս պահին մեկ-երկու ակտուալ թեմաներով գրություններից մի քանիսն առանձնացնել և գրքով տպել մեղմելու համար կորուստս: «Ռուսուլմանի նոթեր» գրքի փորձագրությունները վերջին 2-3 տարիների առցանց հրապարակված  գրությունների մի փոքրիկ մասն է՝ ինձ անհանգստացրած երկու թեմաների վրա ֆոկուսացված՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունները և երկրի ճգնաժամի պատճառը, իհարկե նոր խմբագրումներով: Վերջին տարիներին, Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ընթացքում աշխարհում բարձրացել է հակառուսական ալիք, և դրանից զերծ չի մնացել նաև Հայաստանը: Բազմաթիվ հասարակական և քաղաքական կազմակերպութիւններ, թերթեր մշտապես հակառուսական պրոպագանդա են տանում, ստվար մասը Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի հովանավորությամբ են գործում, Հայաստանի ճգնաժամի մէջ մեղադրում Ռուսաստանը, հաճախ կեղծ լուրեր տարածելով ռուսական վտանգով ահաբեկում հասարակությունը. (մի երկու օրինակ, որ գրքումս բերված են, վերնագրեր մամուլից «Ռուսաստանը շտապ կապիտուլիացիա է պատրաստում Ղարաբաղում»(lragir.am), Մոսկվան կարող է փորձել զոհաբերել Հայաստանի շահերը» (azatutyun.am): Հակառուսները պատմությունից հանում են հայ-ռուսական կնճռոտ խնդիրները, ու մանիպուլացնելով, թէ տեսեք պատմութունը կրկնվում է, ահաբեկում զանգվածներին: Իսկ նրանք ովքեր Ռուսաստանի նկատմամբ բարեկամաբար են տրամադրված կամ էլ թշնամաբար չեն տրամադրված, վիրավորվում են. այդ վիրավորվածներից մէկն էլ ռուսուլմանն է, որ ատելության խոսք է մի ժողովրդի՝ ռուսների, և մի կրոնի՝ մուսուլմանության նկատմամբ : Եթէ գուգլով փնտրեք, բազմաթիվ նյութեր կգան, որոնցում ռուսուլման բառով վիրավորում են: Ինքս այդ անունը վերցրի ինձ վրայ՝ այո ես ռուսուլման եմ, և փորձեցի նախ բացահայտել  թէ ինչո՞ւ երեք տարբեր պատմական ժամանակաշրջաններում ռուսական  քաղաքականությունը եղել ոչ հայանպաստ, ապա թէ ինչքանով է հնարավոր դրանց կրկնությունը: Գրություններովս փորձում եմ բացատրել, որ Հայաստանում ճգնաժամի՝ արտագաղթի ու աղքատության պատճառը ո՛չ Ռուսաստանն է, ո՛չ էլ ղարաբաղյան հակամարտությունը (ինչպէս գիտեք, առաջին նախագահ Լևոն Տէր-Պետրոսեանի գլխավորած ՀԱԿ կուսակցությունն էլ պնդում է թէ արտագաղթի պատճառը ղարաբաղյան հակամարտությունն է), որ այդ երկուսը՝ Ռուսաստանն ու ղարաբաղյան հարցը կեղծ թիրախներ են և շեղում են իրական պատճառից, որ ճգնաժամի իրական պատճառը 25 տարի իշխող նեոլիբերալ գաղափարախոսությունն է, ու Հայաստանում հաստատված և դիմադրության չհանդիպող կապիտալիզմը: Եւ ընդհանրապէս, աշխարհում էլ՝ բազմաթիւ ճգնաժամերի պատճառը նէօլիբերալիզմն ու կապիտալիզմն է, սակայն հենց այդ ճգնաժամի հեղինակները իրենց մէջ չկարողանալով տեսնել դրանց պատճառը, կեղծ թիրախներ են ստեղծում՝ մուսուլմանություն կամ Ռուսաստան: Սովետական միության փլուզումից հետո իշխանության եկած ուժերը տարան նեոլիբերալ տնտեսական քաղաքականություն՝ հիմնված սեփականաշնորհման, անձնական շահի բավարարման վրա, մի խումբ մարդիկ Սովետից ժառանգած ամբողջ հարստությունը իրար մէջ բաժանեցին, հարստացան, իսկ հազարավոր մարդիկ աղքատացան կամ հեռացան երկրից: Այդ քաղաքականությունը մինչև հիմա շարունակվում է: Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերը գաղափարական ոչ մի հակամարտություն չունեն իշխող լիբերալիզմի հետ. ուրեմն, չկա կապիտալիզմը զսպող, արգելակող գաղափարական ձախ հոսանք: Ահա, այս երկու խնդիրների վրա է ֆոկուսացված գիրքը:

Հ-Կան կարճ և երկար գրություններ, ոչ մի կապ չունի՞ մեկը մյուսի հետ:

Պ-Իհարկե, յուրաքանչյուրը առանձին գրություն է: Ճիշտ նկատեցիք, երկու նյութերն էլ  ծավալուն են, որ ավելի  ուսումնասիրություններ են՝ «Ռուսաֆոբիայի վերածնունդը» և «Մարտահրավեր արդարությանը»: Մյուսները փորձագրություններ են: Գուցե ոչ բոլոր ընթերցողները տեսնեն գրությունների մէջ այն կապը, ինչ ես եմ տեսնում:

Հ-Սովետական շրջանում թերևս հասկնալի էր ամեն հարցի պատճառը նկատել Ռուսաստանի մեջ, բայց Հայաստանի անկախացումից հետո այդ մտայնությունը փոխված է թվում:

Պ-Հայաստանի բնակչության մի ստվար մասը կապված է Ռուսաստանի հետ, օրինակ տարեկան մոտ 100 հազար հոգի գնում է Ռուսաստան աշխատելու. այլ երկրներ շատ քիչ են գնում: Ի հարկե, այդ մարդիկ գնում են Ռուսաստան աշխատելու, ոչ թէ Ռուսաստանի նկատմամբ սիրուց. գնում են, քանի որ Ռուսաստանի հետ սահմանը բաց է, տոմս առ գնա: Հայ աշխատավորի համար գուցե ավելի հարմար լինի գնալ Նորվեգիա աշխատելու, սակայն  արևմտյան երկրները փակել են նրանց առաջ սահմանը, շատ քչերն են մուտքի թոյլտվություն ստանում: Այսուհանդերձ, Հայաստանի ակտիվ մասը, այսպես կոչված քաղաքացիական հասարակությունը, մանավանդ վերջին տասը տարիներին, ռուսաֆոբ է: Այդ հակառուս քարոզչությունը մամուլով է տարածվում, և շարքային մարդիկ, ովքեր ամեն օր լսում են «Ազատություն» ռադիո կամ կարդում են «Լրագիր» թերթը, և նրանց ասում են, թէ Ռուսատանը ինչքան վատ բաներ է պատրաստվում անել Հայաստանի դեմ, դառնում են ռուսաֆոբ, և հետզհետե հասարակության մէջ ավելի է տարածվում ռուսաֆոբիան ու տալիս վտանգավոր արդյունքներ: Ես էլ ընթերցող եմ, և զգալով թե ինչպես կարող է այդ պրոպագանդան ազդել, որոշեցի գրել «ռուսաֆոբիայի վտանգը», ցույց տալ թե ինչպես պատմության ընթացքում երբ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ժամանակ Հայաստանի վերնախավը Արևմուտքի քաղաքական կցորդն է դառնում, հակասության մէջ է մտնում Ռուսաստանի հետ, արդյունքում  կորուստներ է ունենում: Այժմ էլ ռուսաֆոբ ուժերը Արևմուտքի կցորդն են: Մյուս խնդիրն էլ այն է, որ ինչպես նշեցի՝ ռուսաֆոբները Հայաստանի բոլոր պրոբլեմների մէջ Ռուսաստանին են մեղադրում, բայց հիմնավորումներ չկան: Օրինակ, դուք գիտեք, վերջին ամիսներին երկու ընտրութուններ եղան՝ Ազգային ժողովի և երեկ էլ Երևանի քաղաքապետի, որոնցում Հայաստանի ճգնաժամի այս պահի պատասխանատուն, իշխող Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ստացավ: Արտառոց  է, որ մի ուժ է մեծամասնություն ստանում, ում իշխանության տարիներին բնակչության 10 տոկոսից ավելին արտագաղթել է: Ինչպէ՞ս եղավ, Ռուսաստա՞նն էր մեղավոր, իհարկե ոչ, բոլորն էլ գիտեն, որ երկրի մեծամասնությունը աղքատ է, իսկ երկու ընտրությունների  ժամանակ էլ հանրապետական կուսակցությունը աղքատներին փող բաժանելով է ձայներ հավաքել:

Հ-Ձեր հայրը՝ Ռաֆայել Իշխանյանը, երկարամյա դասախոս է  եղել Երևանի Պետական Համալսարանում և հեղինակավոր գիտնական՝ հայ ժողովրդի ծագման, լեզվի և ուղղագրության վերաբերյալ, սակայն ուներ բուռն հակառակորդներ: Կարող եք բացատրություն տալ:

Պ-Ի դեպ, ռուսաֆոբ քննադատներս հիմնականում 30 տարի առաջ գրած հորս տեքստերն են իմ դեմ մեջտեղ բերում: Դա նույնն է, եթէ ինչ որ մէկը ցանկանա սրել հայ-իրանական հարաբերությունները ու այժմ Շահ Աբասի բերած ավերածությունները մեջտեղ հանի: Այո, հայրս մի շարք գրություններ ունի, որտեղ խոսում է Ռուսաստանի բացասական դերի մասին, բայց ի՞նչ կոնտեքստում: 30 տարի առաջ Հայաստանը Սովետական Միության մէջ էր գտնվում, մի կողմից ռուսացման վտանգ կար, ռուսական դպրոցներն էին շատանում, մյուս կողմից էլ հայ գործիչները ազգային ծրագրերը ցանկանում էին լուծել Մոսկվայի միջոցով: Այսպես, ինչպե՞ս սկսվեց Ղարաբաղյան շարժումը, 1988-ին շարժման առաջնորդները դիմում էին Մոսկվային, որ նա Ղարաբաղը հանի Ադրբեջանի կազմից, տա Հայաստանին: Հայրս հարցնում էր՝ ինչո՞ւ Մոսկվան պէտք է հայերի համար նման բան անի: Նա գրեց «Երրորդ ուժի բացառման օրենքը», որտեղ ցույց էր տալիս, որ Ռուսաստանն ունի իր շահերը և երբեք դրանք չի զոհելու հանուն Հայաստանի: Ի վերջո, այդպէս էլ եղավ, Մոսկվան Ղարաբաղը չմիավորեց Հայաստանին, և միայն Սովետի փլուզումից հետո, պատերազմի արդյունքում Ղարաբաղը անկախություն ստացավ: Ուրեմն, քանի դեռ Հայաստանը Սովետի մէջ էր, Ռուսաստանի  դերը մի բան էր,  անկախությունից հետո, դերը փոխվեց, և 30-40 տարի առաջվա իրավիճակը մեջտեղ բերելով՝ այժմ դրանցով ուղղակի ուզում են մանիպուլացնել մարդկանց: Այդ իրավիճակի փոփոխությունը նաև կարգավիճակների վրա է երևում, Սովետական տարիներին ռուսական ոչ հայանպաստ քաղաքականության մասին խոսելը վտանգավոր էր, 1985-ին իշխանությունը մեր տունը խուզարկեց, հորս ձեռագրերը տարան, նրան տանում էին հարցաքննությունների, իսկ այժմ Ռուսաֆոբ լինելը շահավետ է, ռուսաֆոբները մեծ գումարներ են ստանում, մշտապես արտասահմանյան շրջագայությունների մեջ են,  նաև օգտվում են իշխանության բարեհաճությունից (Ռուսաֆոբ թերթերի մի մասը իշխանության կողմից են ֆինանսավորվում):

Ինչպես նկատել եք, գրքում երկրորդ ծավալուն նյութը «Մարտահրավեր արդարությանը», որը անդրադարձն է երկու հայ մտավորականների՝ Հրաչ Բայականի և Հրաչ Մարտիրոսյանի զրույցի, որն ամբողջովին ուղղված էր հորս երկու կարևոր գաղափարների դեմ՝ հայերի ծագման վերաբերյալ (հայրս պնդում էր, որ հայերը ծագել են հայկական լեռնաշխարհում) և դասական ուղղագրության վերադարձին: Իմ պարտքն էր պատասխանել այդ զրույցին, քանի որ այն շատ անարդար էր, այս երկուսը իրենց համոզմունքը ավելի համոզիչ դարձնելու համար ասում էին, թե նման հայացքները կարիերայի ճանապարհ են: Իսկ հայրս իր հայացքների համար մշտապես պայքարի մէջ է եղել, մշտապես ճնշումների է ենթարկվել, իշխող ակադեմիական մտավորականությունը նրա առաջ մշտապես դռներ էր փակում,  իհարկե չի ընկճվել, բայց ի վերջո նրան հեռացրեցին  Համալսարանից:

Հ.-Այս ուղղագրության հարցը անշուշտ մեզ սփյուռքահայերիս առանձնահատուկ է հետաքրքրում: Դուք ինչ-որ դիրքորորշում ունեք դրա վերաբերալ:

Պ-Իհարկե, սկզբունքորեն վստահ եմ, որ Հայաստանում պետք է վերադառնա դասական ուղղագրությունը Սփիյուռքի հետ միասնական դարձնել: Ինքնագիր հանդեսում գրեթե հավասարապես հրապարակում ենք և՛ սովետական և՛ դասական ուղղագրությամբ տեքստեր:

Այսուհանդերձ, այս պահին, երբ մարդիկ մի կտոր հացի կարիքի մեջ են, երկիրը դատարկվում է, յուրաքանչյուրն ընկած է իր շահի հետևից, դասական ուղղագրության խնդիրը առանձին բարձրացնելը անարդյունավետ է, մարդկանց չի հուզում:

Ուղղագրությունը քաղաքական հարց է. պետք է կարողանալ պատկերացնել այն հանրությունը, որը ցանկանում է ունենալ ընդհանուր ուղղագրություն և պատրաստ է հաղթահարել դժվարությունները: Սակայն Հայաստանում միայն մասնատող, նյութական շահի գաղափարներ են իշխում, օրինակ, այնպիսի տեղային նացիոնալիզմ, որը Հայաստանի ներսի բնակչության շահերից դուրս ոչինչ չի ուզում ճանաչել, մյուս մասն էլ ներսի բնակիչներից էլ միայն իշխող դասակարգի շահերին է հետևում (պատկերացրեք, երկու տարի առաջ ընդդիմադիր ուժերը իրենց առաջ խնդիր էին դրել խոշոր կապիտալի պաշտպանությունը), ավելի ծայրահեղները հարստանալու խոչընդոտ են համարում  Ղարաբաղը: Այս պայմաններում համախմբող գաղափարները, համերաշխությունը, որը նաև դասական ուղղագրության վերադարձն է բերում, չի ընկալվում:

Վստահ եմ, որ եթե առաջանա մի համընդհանուր շարժում՝ Հայաստանի այս դրամատիրական կարգերը փոխելու կամ գոնե մեղմելու, ոգևորության ալիքը, ներառելով նաև ուղղագրության հարցը, ի վերջո դասական ուղղագրությունը կվերականգնվի:

Հ-Վերջերս Յունեսկոն  նախատեսում էր, որ 20 տարի հետո արևմտահայերենը պիտի դադրի գոյություն ունենալ. այդ մասին տեղյ՞ակ էք:

Պ-Այո, տեղյակ եմ: Իհարկե, եթե հայ հանրությունը մնա այս իրավիճակում, ապա Յունեսկոն ճիշտ դուրս կգա, սակայն լինում է որ աշխարհը անակնկալ փոխվում է, և հաշվարկները չեն իրականանում: Ես հավատում եմ, որ հնարավոր է գա մի վերելքի շրջան, երբ արևմտահայերենը կրկին կենսունակ կդառնա:  Ինչքան շատ մարդ հավատա, այնքան այդ վերելքը հնարավոր կլինի:

Շնորհակալություն պարոն Իշխանյան և հաջողություն:

 

 

Սեդա Հերգնյան

Հայաստանի պետական պարտքն այս տարվա ապրիլի վերջի դրությամբ հատել է 6 մլրդ դոլարի շեմն ու կազմել շուրջ 6.037 մլրդ ԱՄՆ դոլար։ Միայն մեկ ամսում այն ավելացել է մոտ 41 մլն դոլարով կամ 0.7%-ով, իսկ այս տարեսկզբի համեմատ՝ 95 մլն դոլարով կամ 1.6%-ով։

Ընդհանուր պարտքից 4.852 մլրդ դոլարը մեր արտաքին պետական պարտքն է, իսկ 1.185 մլրդ դոլարը՝ ներքին պարտքը։ Թե մեկը, թե մյուսն ավելացել են տարեսկզբի համեմատ։ Ու չնայած ներքին պարտքի ծավալը շատ ավելի փոքր է, սակայն այն նախորդ տարվանից սկսած` ավելի մեծ տեմպերով է աճում։ Կառավարությունը դա բացատրում է ընդհանուր պարտքի կազմում ներքին պարտքի կշիռն ավելացնելու նպատակադրությամբ՝ հիմնականում նշելով, որ ներքին պարտքի պարագայում երկիրը զերծ է մնում արտարժույթի տատանումների բացասական հետևանքներից։

Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է մոտ 47 մլն դոլարով կամ մոտ 1%-ով, իսկ ներքին պարտքը՝ 48.5 մլն դոլարով կամ 4.3%-ով։

Արտաքին պարտքի գերակշիռ մասը ՀՀ կառավարության պարտքն է։ Իսկ ներքին պարտքի կազմում, որը ևս Կառավարության պարտքն է, առյուծի բաժինը ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերն են։ Կառավարության ընդհանուր պարտքը կազմել է 5.514 մլրդ դոլար։

Պետական պարտքը ՀՆԱ-ի մոտ 58%-ն է

Դրամային արտահայտությամբ ապրիլի վերջի դրությամբ ընդհանուր պետական պարտքը կազմել է 2 տրլն 926.2 մլրդ դրամ, որից 2 տրլն 351.8 մլրդ դրամը արտաքին պարտքն է, իսկ 574.348 մլրդ դրամը՝ ներքին պարտքը։

Պետական պարտքի բեռը գնահատելու համար ամենից հաճախ հաշվարկվում է, թե պարտքը նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) քանի տոկոսն է կազմում, այսինքն՝ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը։ 2016 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն, ըստ վիճծառայության, կազմել է 5 տրլն 79.9 մլրդ դրամ։ Ստացվում է, որ այս տարվա ապրիլի վերջի դրությամբ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է մոտ 57.6%: 2015-ի վերջի դրությամբ, օրինակ, այս ցուցանիշը մոտ 49% էր։

«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի համաձայն` կառավարության պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60%-ը: Այս պահանջին չհամապատասխանող պետական պարտք առաջացնող գործարքն առ ոչինչ է:

Ուշադրություն դարձնենք, որ այս սահմանափակումը վերաբերում է ոչ թե ընդհանուր պարտքին, այլ՝ միայն կառավարության պարտքին։ Դեռևս երկու տարի առաջ այն վերաբերում էր ընդհանուր պարտքին, սակայն Կառավարության առաջարկով պարզապես «պետական» բառը փոխարինվեց «կառավարություն» բառով, ինչն, ըստ երևույթին, նոր պարտքեր ներգրավելու հնարավորություն ստանալու համար էր։

Ապրիլի վերջի դրությամբ` կառավարության պարտքը կազմել է 2 տրլն 672.6 մլրդ դրամ (մոտ 2.098 տրլն դրամ արտաքին պարտքը և 574.3 մլրդ դրամ ներքին պարտքը)։ Ըստ այդմ՝ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 52.6% է:

Այսինքն՝ թեև պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը բավականին մոտ է 60%-ի շեմին, սակայն միայն կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը փոքր-ինչ ավելի «բարվոք» վիճակում է։ Շնորհիվ օրենքում կատարված փոփոխության, որի մասին նշեցինք, Կառավարությունն այսօր կարողանում է պնդել, որ երկրի ուսերին ծանրացած պարտքն այնքան էլ մոտ չէ օրենքով սահմանված վերին շեմին։ Լրագրողների հետ զրույցներում թե ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, թե Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը շեշտում են, որ պետական պարտքը կառավարելի մակարդակում է և մտահոգիչ ոչինչ չկա։ Մինչդեռ այն շարունակելու է աճել, որպեսզի լրացվի բյուջեի դեֆիցիտը։

Թե որքանով կաճի ընդհանուր պարտքը, հայտնի չէ, սակայն միայն Կառավարության պարտքի առավելագույն շեմը կարելի է հաշվել. այն չի գերազանցի ՀՆԱ-ի 60%-ը, այսինքն՝ 3 տրլն 48 մլրդ դրամը։

 

Աղբյուրը՝ hetq.am

Մտավորականների ֆորումը կառավարությունից պահանջում է դադարեցնել կարևոր ընկերությունների մասնավորեցումը:

Այսօր կազմակերպված ասուլիսի ընթացքում ֆորումի ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը (Դեմոկրատական կուսակցության նախագահ) հայտարարեց, որ իրենց խորհրդի անդամները մտահոգված են այս խնդրով այն պարզ պատճառով, որ մասնավորեցվում են լրջագույն կառույցներ, որոնք, ըստ նրա՝ եզակի են։

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունը հաստատել է 2017-2020թթ. մասնավորեցման ծրագիրը, ըստ որի՝ նախատեսվում է մասնավորեցնել հաստատված 47 պետական ընկերություններ, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով:

Դրանց թվում են՝ Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Հայավտոկայանը», Երևանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, և այլն: Ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 մլրդ դրամ:

«Այս ինչ անմտություն, անգրագիտություն, վտանգավոր քաղաքականություն է։ Եվ ընդհանրապես ինչի՞ համար եք վաճառում։ Վաճառում եք, որ իբր թե 35 մլրդ դրամ ստանաք։ Դա իրենց այս տարվա բյուջեի դեֆիցիտի 1/3-ն էլ չի կազմում»,-նկատեց Ա. Սարգսյանը։

Նա նշեց, որ ոչ թե պետք է այսպիսի սեփականաշնորհում անցկացնել, այլ ընդհակառակը՝ պետք է պահպանել պետական հատվածը, ստանալ համապատասխան շահույթ, քանի որ, Սարգսյանի խոսքով՝ բոլորը շահութաբեր հիմնարկներ են. «Դրան համապատասխան նաև պետք է ստեղծել անվճար բուժօգնության համապատասխան հիվանդանոցներ, առավել ևս, որ դա անհրաժեշտություն է»։

 

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժին՝ Հայաստանում


Ես զզվում եմ այն ​​մարդկանցից, ովքեր նկատելով ուրիշների տառապանքները եւ վատ վիճակը, Աստծուն փառք են տալիս իրենց վիճակի համար:


Ֆեոդոր Դաստայեւսկի

Չորեքշաբթի, 07 Հունիսի 2017 12:18

Հայաստանին պետք են նոր մարդիկ

«Ազգ» շաբաթաթերթ, 25.05.2017

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Առնվազն տարակուսանք է առաջացնում այն իրողությունը, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ պարբերաբար ընդարձակ «մերկացնող» հաղորդաշարեր ու նյութեր են հրապարակում մեր պատմության «դաժանագույն» խորհրդային շրջանի մասին: Ասես ներկան իր պայծառությամբ նրա հակապատկերն է: Ասես մեր «անկախ ու ազատ» հայրենիքը դարձել է գերինդուստրիալ, գերկրթյալ, գերբարեկեցիկ: Եվ անհասկանալի է մնում, թե սեփական «անկախ» ղեկավարությունից ինչո՞ւ են հայրենի հպատակները փախչում ինչպես ժանտախտից:

Ահա եւ, ռուսաստանյան մամուլում այսօրվա Հայաստանի վերաբերյալ տպագրվող նյութերում կամա թե ակամա հառնում է մի մոտիվՙ առաջիններից մեկն էիք ելել խորհրդային պետության դեմ, եւ ի՜նչ շահեցիք: Չի կարելի ասել, թե առկա է չարախնդության մոտիվը: Ոչ: Ինչ էլ որ լինի, մշտապես արձանագրվում է երկու պետությունների հարաբերությունների դաշնակցային բնույթը, ինչքան էլ որ Հայաստանում այդ գործոնի նկատմամբ տարակարծություններ գոյություն ունենան:

Հերթական ընդարձակ հոդվածն էր հրապարակել «Մոսկովսկի կոնսոմոլեց» թերթը, որին բնորոշ է իրոնիկ, երբեմն էլ պարզապես սարկաստիկ ոճը: Թերթի լրագրողը 9 օր հյուրընկալվել էր Հայաստանում ու թղթին հանձնել իր տպավորությունները, բազմաթիվ զրուցակիցների կարծիքները եւ այլն: Հավատացեք, ամեն մի ռուսահայ, էլ չենք ասում արտագաղթած նախկին հայաստանցիների մասին, տխուր ապրումների մեջ է ընկնում, կարդալով այդ կարգի հրապարակումները: Ինչի՜ է վերածվել երբեմնի զարգացած խորհրդային պետությունը:

Ո՞րն է ռուսաստանցի լրագրողի առաջին տպավորությունը. «Զվարթնոց-Երեւան ճանապարհին աչք են զառնում ցելոֆանե փաթեթները, ծխախոտի տուփերն ու դատարկ շշերը, որոնք թափված են ամեն քայլափոխի: Չափից դուրս շատ են հյուղակները, անավարտ շինություններն ու փլատակները, որոնք լույս աշխարհ են եկել ոչ թե հազարամյակներ առաջ, այլ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո»:

Երեւանում նրան զզվեցրել են տասնյակ մուրացկաններ, որոնք ոչ թե նստած են պարզած ձեռքով, այլ փող են պահանջում աներեսաբար: Եվ սա հանրապետությանը բնորոշ գծերից մեկն է, երբ փոքրածավալ երկրում հուսակտուր չքավորությունն ու անծայր հարստությունը բաժանված են փողոցով կամ պարսպով:

Թղթակիցը բերում է նաեւ պաշտոնական բազմաթիվ վիճակակագրական հուսահատեցնող տվյալներ աշխատավարձի, կենսաթոշակի եւ առհասարակ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի մասինՙ գործազրկությունը կազմում է 18 տոկոս, ինչը հակառեկորդ է հետխորհրդային տարածքում, բնակչության մոտ 30 տոկոսը հայտնվել է աղքատության եզրին, շատ-շատերը սովից չեն մեռնում բացառապես դրսից ուղարկված ռուբլիների ու դոլարների հաշվին եւ այլն: Հայաստանի բնակչության մեծ մասը, նշում է լրագրողը, ոչ թե ապրում է, այլ գոյատեւում, ընդսմին զարմանալիորեն իրեն համեմատում է ոչ թե ուզբեկների ու տաջիկների, այլ ֆրանսիացիների ու հոլանդացիների հետ:

Թվում է կոռեկտ չէ լրագրողի հետեւություններից մեկը, թեեւ դա էլ ոչ թէ նրա երեւակայության արդյունքն է, այլ նույնպես հենված է պաշտոնական տվյալների վրա: Անշուշտ Հայաստանում կան մարդիկ, որոնք չեն հաշտվում իրականության հետ, բայց որոնք ուժ չունեն այն փոխելու համար: Նման մարդկանց համար, օրինակ, Երեւանում հուսահատության մեկնակետ է դարձել Կիեւյան կամուրջը, որից ցած են նետվում կամ նման փորձ են անում տասնյակ մարդիկ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, 2014 թվականին հանրապետությունում գրանցվել է 155 ինքնասպանություն, մեկ տարի հետոՙ 195, 2016-ինՙ 197: Հետեւում է համեմատությունը. պաշտոնական տվյալներով, 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվել կամ անհետ կորել է Արցախի 106 պաշտպան ու խաղաղ բնակիչ:

Զգալի ուշադրություն է նվիրվել նաեւ Հայաստանի ներքաղաքական իրադրությանը, ինչը բնութագրվել է որպես կայուն անկայունությունՙ սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակ, շրջափակում, շարունակական պատերազմներ, բարդ հարաբերություններ հարեւանների հետ, կոռուպցիա, հուսալքված հասարակություն, որն արդեն չի հավատում ոչնչի եւ ոչ մեկի, նույնիսկ պոպուլիստական հայտարարություններին: Հանրապետական կուսակցության հերթական հաղթանակը «հայկական ռադիոն» բնութագրել է որպես «մեկը բոլորի, բոլորը մեկի համար» սկզբունքի իրագործում: Պարզ է, ով է այդ մեկը: Հայ ընդդիմադիր էլեկտորատը խիստ պասիվ է, զանգվածները դժգոհ են իշխանություններից, սակայն նրանց ընդվզումներին ոչ ոք ուղղություն չի տալիս, չկան ընդդիմությանՙ նրանց կողմից ճանաչված լիդերներ:

Կրկին ասենք, որ մոսկովյան թերթը ի դեմս իր թղթակցի չի արտահայտել որեւէ հակահայկական տրամադրվածություն. ամեն ինչ հենված է փաստերի վրա: Իշխող վերնախավի որոշ ներկայացուցիչների հետ ունեցած ոչ պաշտոնական հանդիպումներից հետո հոդվածագիրը հանգել է այն մտքին, որ Հայաստանում, այնուամենայնիվ, կան քաղաքական գործիչներՙ պատրաստ առաջացնելու «փոփոխությունների քամի»: Հայաստանում կարելի է հաղթել կոռուպցիան, հավաստում է թղթակիցը, դրա համար առաջին հերթին պետք է պատասխանատվության ենթարկել բարձրագույն եւ միջին օղակի չինովնիկներին, հակառակ դեպքում անպատժելիությունը կբազմապատկի հանցագործությունները: «Եվ այդ գործընթացը սկսելու համար երկրի ղեկավարությունը պետք է դրսեւորի ուժեղ քաղաքական կամք, ինչն առկա է վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ»:

Լրագրողի կարծիքով, Հայաստանի փրկության ու վերածնման գործին պիտի լծվեն նոր մարդիկ: Մասնավորապես խոսելով խորհրդարան թափանցած միակՙ իբր հակաիշխանական քաղաքական ուժիՙ ԵԼՔ դաշինքի մասին, թղթակիցը հատուկ առանձնացնում է այն պարագան, որ նրանում ներգրավված են երիտասարդ քաղաքագետներ, որոնք կրթված են, ակտիվ եւ, ամենակարեւորըՙ արատավորված կենսագրություն չունեն: Չի բացառվում, որ անցումը խորհրդարանական հանրապետության կնպաստի քաղաքական մշակույթի զարգացմանը: Քաղաքացիական հասարակությունը պիտի ճնշում գործադրի իշխանության վրա, ինչպես դա տեղի է ունենում քաղաքակիրթ երկրներում: Հակառակ դեպքում դրական արդյունքները երկար սպասեցնել կտան:

Նաեւ այսպիսին ենք ներկայանում մենք ուրիշների աչքին: Ներկա ժամանակահատվածում:

Էջ 3, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: